Տնտեսական հանդես
Ողջույն Ձեզ թանկագին բարեկամներ: «Տնտեսական հանդես» հաղորդաշարի հերթական համարում կանդրադառնանք անցած շաբաթվա տնտեսական մի քանի կարևոր լուրերին:
Տարբեր երկրների տնտեսական գործարարների Թեհրան կատարվող այցերը կարևոր դերակատարություն ունեն Իրանի հետ առևտրական հարաբերությունների ընդլայնման ճանապարհին առկա արգելքների վերացման ուղղությամբ եվրոպացի քաղաքական այրերին խրախուսելու հարցում:
Մեր հաղորդումը կսկսենք այդ թեմային հատկացված զրույցով:
ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանին ասիական ուղևորության շրջագծում Վիետնամ, Մալայզիա ու Թաիլանդ այցելեց: Տարածաշրջանային համագործակցությունների շրջագծում արևելյան ու ասիական երկրների հետ Իրանի տնտեսական հարաբերությունների ընդլայնումը տարբեր տեսակետներից կարևորություն ունի: Իրանը ԷԿՕ, Դի-8 և Հնդկական օվկիանոսի համագործակցության կազմակերպության շրջանակներում սերտ համագործակցություն ունի ասիական որոշ երկրների հետ:
Ասիայի մայրցամաքում տարածաշրջանային համագործակցությունները տնտեսության ու ասոցացման հաջող ձևաչափ են համարվում և նկատի առնելով Ասիայի հանդեպ Իրանի մասնավոր ու ընդհանուր հայացքներն այդ հարաբերությունները լուսավոր հեռանկարներ են ուրվագծում:
Իրանն այսօր նավթի ու գազի արդյունաբերության ոլորտում թռիչք է սկսել և այդ շրջագծում ավելի քան 50 միլիարդ դոլար ներդրում է կատարել պետրոքիմիայի ոլորտում: Տնտեսական շատ վերլուծաբանների դիտանկյունից Իրանն այսօր արտաքին ներդրման համար գրավիչ երկիր է դարձել:
---------------------
Իրանի կենտրոնական բանկի գլխավոր տնօրեն Վալիոլլահ Սեյֆն անցած շաբաթ՝ Թեհրանում, «Փեժո» ավտեմեքենայի արտադրման խմբի վարչության նախագահ Կառլո Թավարեսի հետ հանդիպման ժամանակ, ասաց, որ Համատեղ քայլերի համապարփակ ծրագրի շնորհիվ ստեղծված միջավայրը հարմար առիթ է ընձեռել տնտեսական աշխատանքների ծավալման համար և Իրանն ու Ֆրանսիան հատկապես ավտոմեքենայի արդյունաբերության բնագավառում երկկողմ առևտրական համագործակցությունների ընդլայնման մեծ պոտենցիալ ունեն:
Այդ թեմային է անդրադարձել մեր հաղորդման հաջորդ զրույցը:
Ֆրանսիական ավտոմեքենաները հատուկ դիրք են գրավում Իրանի շուկայում:
Փարիզում հրատարակվող «Շալենժ» տնտեսական շաբաթաթերթն այս կապակցությամբ զեկույցում գրեց. «Հունիս ամսին «Փեժո»-ի հետ պայմանագիր կնքվելուց հետո այսօր «Փեժո-Սիթրոեն» ավտոմեքենայի արտադրության խումբը փորձում է 400 հազար ավտոմեքենա արտադրել Իրանում»: Շաբաթաթերթն ընդգծելով իրանական ու ֆրանսիական ընկերությունների միջև կնքված պայմանագրի դրական ու բացասական կետերը, հավելեց. «Հարց է ծագում, որ արդյոք Իրանը ֆրանսիական ավտոմեքենաների դրախտն է համարվում»: Այն պայմաններում երբ ֆրանսիական ավտոմեքենաները Եվրոպայի սահմաններից դուրս մեծ ընդառաջում չեն գտել, ֆրանսիական ավտոեմքենա արտադրողներն Իրանում ավտոմեքենայի արդյունաբերության ոլորտի առաջատարներից են համարվում: Ֆրանսիան 60-ական և 70-ական թվականներին Իրանում ավտոմեքենայի արդյունաբերության հիմքը դրեց և միջազգային շրջափակումների չեղարկումից հետո էլ առաջին երկիրն էր, որ վերսկսեց Իրանում իր գործունեությունը: Նախ «Փեժո-Սիթրոեն»-ը և ապա «Ռենո»-ն Իրան վերադարձան: Առաջին անգամ Իրան ուղևորված «Փեժո-Սիթրոեն» ընկերության վարչության նախագահ Կառլոս Թավարեսը հոկտեմբերի 6-ին ստորագրեց «Սիթրոեն»-ի վերջնական կերպով Իրան վերադառնալու մասին պայմանագիրը: Այդ պայմանագրի ստորագրումը հաստատման կնքի դրեց ֆրանսիական այդ բրենդի երեք տեսակ ավտոմեքենաներն Իրանում մոնտաժելու համար իրանական ավտոմեքենա արտադրող «Սայփա» խմբի հետ հուլիսի 21-ին կնքված պայմանագրի վրա: Նախատեսվում է, որ շուրջ 300 միլիոն եվրո կազմող այս համատեղ ներդրումը մինչև 2021 թվականը կկարողանա հանգեցնել տարեկան 150 հազար ավտոմեքենաների արտադրության: Իհարկե արտադրության թողունակությունը տարեկան 230 հազար ավտոմեքենա է և ակնկալվում է, որ այս ձևաչափով արտադրված առաջին ավտոմեքենաները 2018 թվականից շահագործման հանձնվեն:
-----------------------
ՕՊԵԿ-ի նավթի շուկայի ամսական զեկույցը վկայում է, որ Իրանի անմշակ նավթի արդյունահանման ծավալը 2016 թվականի սեպտեմբեր ամսին բարձրացել է օրական 3 միլիոն 665 հազար բարելի: ՇԱՆԱ-ի հաղորդման համաձայն, Նավթ արտահանող երկրների կազմակերպություն՝ ՕՊԵԿ-ն իր հոկտեմբեր ամսվա զեկույցում հայտարարեց. «Իրանի անմշակ նավթի արտադրությունը 2016 թվականի սեպտեմբեր ամսին նախորդ ամսվա համեմատությամբ 21 հազար 400 բարել հավելում կրելով հասավ 3 միլիոն 665 հազար բարելի»:
Օգոստոս ամսին Իրանի նավթի արտադրությունը օրական 3 միլիոն 643 հազար բարել է եղել:
Մինչև Իրանի զարգացման վեցերորդ ծրագրի ավարտն Իրանի նավթի արտադրությունը պիտի հասնի օրական 4 միլիոն 700 հազար բարելի, իսկ առաջիկա հինգ տարիների ընթացքում Իրանի նավթի արտահանման ծավալը պիտի բարձրանա օրական 2 միլիոն 800 հազար բարելի:
----------------------
Անցած շաբաթ Թեհրանում ստորագրվեց Իրանի պետրոքիմիայի արդյունաբերության ազգային ընկերության և բրիտանական-նիդերլանդական «Շել» ընկերության միջև համագործակցության համաձայնագիրը:
Համագործակցության կապակցությամբ նախնական համաձայնագիրը Թեհրանում ստորագրեցին «Շել» ընկերության գրասենյակի փոխտնօրեն Հանս Նայ Քամփը և Իրանի պետրոքիմիայի արդյունաբերության ազգային ընկերության գործադիր տնօրեն Մարզիե Շահդային:
Իրանի նավթի նախարարի միջազգային ու առևտրական հարցերով տեղակալ Ամիր Հոսեյն Զամանի Նիան Իրանի պետրոքիմիայի արդյունաբերության ազգային ընկերության և «Շել» ընկերության միջև համագործակցության կապակցությամբ ասաց, որ Իրանի պետրոքիմիայի արդյունաբերության ոլորտի գործարարների մոտ նկատվող ակտիվությամբ անկասկած այդ ընկերության նախատեսած նախագծերը նավթի ու գազի համար նախատեսված նախագծերից ավելի շուտ կիրականացվեն:
Իրանը տարեկան 61 միլիոն տոննա պետրոքիմիական տարբեր տեսակի արտադրանքների թողունակություն ունի և մտադիր է մինչև 2025 թվականը դա բարձրացնել տարեկան 120 միլիոն տոննայի:
-------------------------
Իրանի էկոնոմիկայի ու ֆինանսների նախարար Ալի Թայեբ Նիան Վաշինգտոնում՝ Արժույթի միջազգային հիմնադրամի ու Համաշխարհային բանկի համատեղ նիստում քննադատեց Իրանի բանկային համակարգի հետ միջազգային մեծ բանկերի համագործակցության հարցում արևմուտքի ստանձնած պարտավորությունների գործադրման դանդաղ ընթացքը:
Իրանի էկոնոմիկայի նախարարը եվրոպացիներից պահանջեց Համատեղ քայլերի համապարփակ ծրագրի շրջագծում ստանձնած պարտավորությունների կապակցությամբ հիշեցում կատարեն ԱՄՆ-ին:
ԱՄՆ-ի գանձապահության նախարարությունը նախօրեին մի նոր հրահանգ արձակելով հայտարարեց, որ արտասահմանյան բանկերը կարող են Իրանի հետ դոլարային փախանակումներ ունենալ պայմանով, որ այդ գործարքն ԱՄՆ-ի ֆինանսական համակարգի միջոցով չիրկանացվի:
Կատարված բարեփոխումների համաձայն արտասահմանյան ֆինանսական կառույցներն, այդ թվում արտասահմանում հաստատված ԱՄՆ-ի ֆինանսական մարմիններին ենթակա կառույցները թույլատրվում են Իրանի հետ ֆինանսական փոխանակումներ կատարել, պայմանով, որ այդ գործարքում ուղղակի կամ անուղղակի կերպով ընդգրկված չլինեն ԱՄՆ-ի ֆինանսական կառույցները և կամ ամերիկացի որևէ քաղաքացի:
Որոշ վերլուծաբաններ ավելի վաղ հայտարարել են, որ այդ գործեղանակների ոճը վկայում է Իրանի դեմ ԱՄՆ-ի որոշ շրջափակումների չեղարկման մասին:
Սակայն այս շրջաբերականին հաջորդած ԱՄՆ-ի գանձապահության նախարարության հայտարարությունը մերժելով այդ հավակնությունն, ընդգծել է, որ այդ շրջաբերականը նախկին իրավիճակում փոփոխության իմաստով չէ:
ԱՄՆ-ի գանձապահության նախարարությունը հավելել է, որ նոր շրջաբերականը միայն թարմացրել է Իրանի դեմ շրջափակումների հետ կապված նախկին «պիտի»-ներն ու «չպիտի»-ները:
ԱՄՆ-ի գանձապահությունը հայտարարել է, որ ուրբաթ օրը հրապարակված շրջաբերականը նպատակ ունի թափանցիկություն մտցնել միջուկային համաձայնության շրջածում շրաջափակումների առկախման հարցում ու նաև հստակեցնել այն շրջափակումները, որոնք շարունակում են գործադրվել:
Իրանն ու 5+1 խումբը 2015 թվականի հուլիսի 14-ին Իրանի միջուկային ծրագրի շուրջ համաձայնության հանգեցին: Համատեղ քայլերի համապարփակ ծրագրից հետո բանկերը կարողացան միջազգային ֆինանսական գործարք իրականացնել, սակայն դեռ իրական ու իրավաբանական անձանց ցուցակ գոյություն ունի, որոնց դեմ անարդար կերպով շրջափակումներ են սահմանված: