Տնտեսական հանդես
Ողջույն Ձեզ թանկագին բարեկամներ: Ինչպես միշտ «Տնտեսական հանդես» հաղորդաշարի այս շաբաթվա համարում էլ զրուցելու ենք անցած շաբաթվա տնտեսական կարևոր իրադարձությունների շուրջ: Ընկերակցեք մեզ:
Թեհրանն այս շաբաթ հյուրընկալեց Վենեսուելայի նախագահին: Վենեսուելայի նախագահի բանակցությունների ու հանդիպումների մի մասն իրականացվեց ՕՊԵԿ-ի հետ կապված հարցերի և նավթի գների անկումից ակունք առած ճգնաժամի քննարկման շրջագծում: Մեր հաղորդման առաջին բաժնում կանդրադառնանք այս թեմային:
Իսլամական հեղափոխության Գերապատիվ առաջնորդ` Այաթոլլահ Խամենեին շաբաթ երեկոյան Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյի հետ հանդիպման ժամանակ անդրադարձել է արևմտյան Ասիայի տարածաշրջանում ԱՄՆ-ի ծրագրերի ու քաղաքականությունների ձախողմանը: Նա նշել է, որ, նավթի գնի անկումն անկախ երկրների վրա ճնշում գործադրելու միջոց է և ճնշումների հանդեպ իմաստուն դիմադրությունն անկասկած հանգեցնելու է հաղթանակի:
Անդրադառնալով ներկա բարդություններն անկախ երկրներին պարտադրելու համար նավթը որպես միջոց ծառայեցվելուն, Այաթոլլահ Խամենեին հավելել է. «Անցյալում, երբ որոշ իսլամական երկրներ նավթի վաճառքը դադարեցնելու միջոցով փորձեցին ճնշել Սիոնիստական ռեժիմին, Արևմուտքը նավթը քաղաքական միջոց ծառայեցվելու պատրվակով մեծ աղմուկ բարձրացրեց: Սակայն այսօր դժբախտաբար նույն այդ երկրները ԱՄՆ-ի քաղաքականությունների հետ համաքայլ նավթը միջոց են ծառայեցնում ալ երկրներին ճնշելու համար:
Իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդը նաև նշեց, որ իմաստուն քաղաքականություն վարելով և ընդլայնելով համագործակցությունները հնարավոր է հաղթահարել սադրանքներին ու թշնամություններին:
Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն անդրադառնալով վերջին երկու տարիներին նավթի գների կտրուկ նվազմանն ասաց. «ԱՄՆ-ն երկար տարիներ թշնամական քաղաքականություն է վարել Վենեսուելայի դեմ: Սակայն մեր երկրի ժողովուրդը պայքարեց այդ տնտեսական պատերազմի դեմ և այսօր աստիճանաբար դուրս է գալիս տնտեսական ճգնաժամից»:
----------------------
ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը հոկտեմբերի 24-ին ընդունել է ՀՀ–ում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Սեյեդ Քազեմ Սաջջադին:
Նախարար Վարդան Արամյանը մեկ անգամ եւս ընդգծեց երկու ժողովուրդների միջև գոյություն ունեցող տնտեսական հարաբերությունների ավանդույթը՝ շեշտելով. «Իրանից Հայաստան ցուցանիշը 3 միլիոն դոլար է, Հայաստանից Իրան՝ 250 հազար դոլար, ինչն էլ փաստում է, որ մենք բավական մեծ անելիք ունենք այստեղ եւ կարող ենք շեշտակի բարձրացնել այս ցուցանիշը՝ հաշվի առնելով երկու ժողովուրդների դարավոր առեւտրային ներուժը» :
Նախարար Արամյանը նշել է, որ Հայաստանը մշտապես սատարել է իրանական նախագծերին միջազգային ֆինանսական հարթակներում.« Եթե Իրանում տնտեսական աճը բարձր լինի, անուղղակիորեն այն կազդի նաեւ Հայաստանի տնտեսական աճի վրա: Հետեւաբար, Հայաստանին ձեռնտու է հարեւան երկրի կայուն տնտեսական աճը», - նշել է նախարարը:
Հանդիպման ժամանակ Հայաստանում Իրանի դեսպանն ասաց. «Նախկին բանակցությունների ֆոնին տնտեսական երկկողմ համագործակցությունների ու հարաբերությունների ընդլայնման հնարավորություն է ստեղծվել»:
Իրանը հարևանների հետ սերտ ու բարեկամական համագործակցությունների սկզբունքային քաղաքականության շրջագծում լիարժեք պատրաստակամություն ունի ընդլայնել էներգետիկայի, փոխադրության ու տարանցման, արդյունաբերության ու առևտրի բնագավառներում Հայաստանի հետ հարաբերություններն ու համագործակցությունները:
------------------------
Ֆինլանդիայի նախագահը քաղաքական ու տնտեսական բարձրաստիճան մի պատվիրակություն գլխավորելով երեքշաբթի օրը վաղ առավոտյան ժամանեց Թեհրան:
ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն երկկողմ բանակցություններն ու տնտեսական փոխանակումների ծավալի մեծացումը Ֆինլանդիայի նախագահ Սաուլի Նիինիսթոյի Թեհրան կատարած ուղևորության նպատակներից են:
Ֆինլանդիայի նախագահն այս ուղևորության ընթացքում հանդիպելով ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանիին զրուցելու է երկկողմ ու բազմակողմ հարցերի, ինչպես նաև երկու երկրի միջև տնտեսական շրջանառության ծավալների մեծացման շուրջ:
-------------------------------
Թեհրանն այս շաբաթ նաև հյուրընկալեց Բոսնիա և Հերցեգովինայի նախագահության խորհրդի նախագահին:
Բոսնիա և Հերցեգովինայի նախագահության խորհրդի նախագահ Բաղեր Էզաթ Բեգովիչը երկուշաբթի օրը Թեհրան ժամանեց: Երեքշաբթի օրն ԻԻՀ-ի նախագահ Հասան Ռոհանիի և Բաղեր Էզաթ Բեգովիչի միջև կայացած բանակցությունների շրջագծում ստորագրվեցին Իրանի ու Բոսնիա և Հերցեգովինայի միջև առևտրի ու ներդրման ոլորտում համագործակցության ընդլայնման փոխհուշագիրը:
Փոխհուշագիր ստորագրեցին Իրանի արդյունաբերության փոխնախարար Ալի Յազդանին և Բոսնիա և Հերցեգովինայի տնտեսական հարաբերությունների և արտաքին առևտրի նախարար Միրկո Սարովիչը:
Երկու երկրի տնտեսական պոտենցիալները գերազանցում են ներկա մակարդակը և տնտեսական տարբեր ոլորտներում, հատկապես էներգետիկայի, պետրոքիմիայի, գյուղատնտեսության ու զբոսաշրջության բնագավառներում համագործակցության բազմաթիվ առիթներ գոյություն ունեն և Իրանը նաև ցանկանում է փորձի փոխանակում կատարել Բոսնիա և Հերցեգովինայի հետ:
Երկու երկրի տնտեսական միջպետական հանձնաժողովի երկրորդ նստաշրջանն անցած տարի գումարվեց Թեհրանում և այսօր փոխադարձ համագործակցության ուղղությամբ երկու երկրի առևտրական ընկերությունների ու ներդրողների ցանկության ականատեսն ենք:
----------------------
Արդյոք նավթի համաշխարհային շուկայում իրավիճակը փոխվելու է: Այդ կապակցությամբ կանխատեսումները ինչ-որ չափով լավատեսական են:
ՕՊԵԿ-ի նախագահը կիրակի օրն ընդգծեց նավթ արտադրող երկրների միջև համագործակցության ամրապնդման անհրաժեշտությունը:
ՕՊԵԿ-ի նախագահ և Կատարի էներգետիկայի ու արդյունաբերության նախարար Մոհամմեդ Սալեհ Աբդոլլահ Ալ-Սադեն Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Ռիադում Պարսից ծոցի համագործակցության խորհրդի անդամ երկրների իր պաշտոնակիցների հետ հանդիպումից հետո, մամլո ասուլիսի ժամանակ ասաց. «Պիտի բարձրացնել ՕՊԵԿ-ի անդամ և ոչ-անդամ երկրների միջև փոխըմբռնման մակարդակն ու նաև ընդլայնեք շփումները»:
Վերջին ութ տարիների ընթացքում առաջին անգամ ՕՊԵԿ-ի անդամ երկրներն անցած սեպտեմբերի 28-ին այդ կազմակերպության արդյունահանման ծավալների նվազման շուրջ համաձայնության հանգեցին: Այդ կազմակերպության օրական արդյունահանման ծավալը հստակեցվեց 32.5-ից 33 միլիոն բարելի միջև, սակայն երկրների համար առանձին սահմանափակություններ նկատի չառնվեցին: ՕՊԵԿ-ի անդամ երկրները նոյեմբերի 30-ին Վիեննայում գումարվելիք նիստում նավթի արդյունահանման ծավալի կայունացման շուրջ վերջնական համաձայնության պիտի հանգեն: Ակնկալվում է, որ ՕՊԵԿ-ին չանդամակցող նավթ արտադրող մյուս երկրներն, այդ թվում Ռուսաստանը նավթի շուկայում կայունություն ստեղծելու նպատակով միանան այս համաձայնությանը:
Համաշխարհային բանկի տնտեսական ավագ փորձագետ Ջոն Բավիսն անցած շաբաթ մի հաղորդագրությամբ հայտարարեց. «Մենք առաջիկա տարվա համար վառելիքի ու հատկապես նավթ գնի հավելում ենք կանխատեսում: Իհարկե այդ կապակցությամբ դեռ անորոշություններ կան: Մենք սպասում ենք ՕՊԵԿ-ի անդամ երկրների համաձայնության մանրամասնություններին, որոնց գործադրումն ազդելու է նավթի շուկայի վրա»:
Համաշխարհային բանկի կանխատեսման համաձայն վառելիքի, այդ թվում նավթ, բնական գազի ու քարածուխի գինը առաջիկա տարի շուրջ 25 տոկոս հավելում է կրելու և նախատեսվում է, որ նավթի գինն ընթացիկ տարի մնա յուրաքանչյուր բարելի դիմաց 43 դոլարի սահմաններում:
-----------------
«Թոթալ» նավթային ընկերությունը, որպես պետրոքիմիայի բնագավառում ակտիվ մի ընկերություն Իրանի հետ համագործակցությունների ընդլայնման ցանկություն ունի: Ֆրանսիական այս խոշոր ընկերությունների տնօրենները հայտարարել են, որ տեխնոլոգիայի փոխադրման և Իրանում ներդրման համար հաղթանակ-հաղթանակ ձևաչափով համագործակցության են ձգտում:
Էռիք Քենեն ՇԱՆԱ-ի հետ զրույցում ակնարկելով Իրանի նավթի ու գազի հսկա պաշարներին և հմուտ ու ուսյալ աշխատուժին, ասաց. «Իրանը նավթի ու գազի ստորին բաժիններում ընդլայնման մեծ պոտենցիալ ունի»:
Նա հավելել է. «Պետրոքիմիայի ոլորտում աշխատող իրանական ընկերությունները չափազանց հզոր են և Իրանը տարածաշրջանում ու աշխարհում պետրոքիմիայի արդյունաբերության գլխավոր արտադրողներից մեկը կարող է դառնալ»:
Իրանում «Թոթալ»-ի ներկայացուցիչն Իրանի հետ համագործակցությունների ընդլայնման համար միջազգային ընկերությունների խնդիրներին ակնարկելով, ասաց. «ԱՄՆ-ի կողմից որոշ շրջափակումների գործադրումը շարունակվելու պատճառով ֆինանսավորման հետ կապված խնդիրներն Իրանի հետ միջազգային համագործակցությունների ճանապարհին առկա գլխավոր բարդություններից են»: