Նոյեմբեր 02, 2016 23:15 Asia/Yerevan

Ողջույն Ձեզ թանկագին բարեկամներ: «Տնտեսական հանդես» հաղորդաշարի հերթական համարը հատկացված է անցած շաբաթվա տնտեսական կարևոր լուրերի քննարկմանը:

Անցած շաբաթ բարձրաստիճան մի պատվիրակություն գլխավորելով Թեհրան այցելեց Ֆինլանդիայի նախագահ Սաուլի Նիինիեսթոն և Իրանի պաշտոնատարների հետ հանդիպման ժամանակ զրուցեց ու մտքերի փոխանակում կատարեց երկկողմ հարաբերությունների, ինչպես նաև տնտեսական ու բանկային ոլորտներում համագործակցությունների ընդլայնման ուղիների շուրջ:

ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանին Թեհրանում Ֆինլանդիայի նախագահ Սաուլի Նիինիեսթոյի հետ մամուլի ասուլիսի ժամանակ ակնարկելով տնտեսության, էներգետիկայի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառներում երկու երկրի միջև ստորագրված փաստաթղթերին, ասաց, որ տարբեր այդ թվում էներգետիկայի, փոխադրության, արդյունաբերության, շրջակա միջավայրի, հանքերի ու անտառի նման բաժինները կարող են երկու երկրի միջև համագործակցությունների ընդլայնման ենթահող համարվել:

Ռոհանին նաև ընդգծելով երկու երկրի տնտեսական ու առևտրական համագործակցությունների ճանապարհին բանկային արգելքների վերացման ուղղությամբ ջանքերի ընդլայնման համար Իրանի ու Ֆինլանդիայի որոշումն, ասաց. «Իրանի ու Ֆինլանդիայի միջև գիտական, համալսարանական, ինչպես նաև բարձր տեխնոլոգիաների բնագավառում հարաբերությունների ընդլայնման ենթահող գոյություն ունի»:

Ֆինլանդիայի նախագահ Սաուլի Նիինիեսթոն մամուլի ասուլիսի ժամանակ ակնարկելով Իրանի տնտեսական ու առևտրական գործարարների հետ բանակցություններից իրեն ընկերակցող առևտրական մեծ պատվիրակության գոհունակությանն, ասաց. «Երկու երկրները էներգետիկայի, նոր ու մաքուր տեխնոլոգիաների ու նույնիսկ անտառապահության տարբեր բնագավառներում ընդհանուր շահեր ունեն և կարող են արդյունավետ համագործակցություն ունենալ»:  

Իսլամական հեղափոխության մեծապատիվ առաջնորդ ՆՎ Այաթոլլահ Խամենեին նույնպես Ֆինլանդիայի նախագահ Սաուլի Նիինիեսթոյի և նրան ընկերակցող պատվիրակության հետ հանդիպման ժամանակ ակնարկելով երկկողմ հարաբերությունների ընդլայնման ուղղությամբ երկու երկրի պաշտոնատարների բանակցություններին և ողջունելով Ֆինլանդիայի կառավարության հետ համագործակցությունների ընդլայնումն, ընդգծեց. «Երկու երկրի միջև ստորագրված համաձայնագրերը պիտի կյանքի կոչվեն, այլպես դա կարող է անցանկալի արձագանք ունենալ ժողովրդի մտքում»:

Այս այցի շրջանակներում Իրանի էներգետիկայի նախարար Համիդ Չիթչիանի և Ֆինլանդիայի արտաքին առևտրի զարգացման նախարար Քադի Միքանենի ներկայությամբ ստորագրվեցին վերականգնվող էներգիաների և տեխնոլոգիայի փոխադրման բնագավառներում համաձայնագիրը:

-------------------

Իրանի առևտրի զարգացման կազմակերպությունը և Բելգիայի երեք տարածքների արտահանման ու ներդրման զարգացման գործակալությունն այս շաբաթ Թեհրանում տնտեսական համագործակցությունների 9-ն համաձայնագրեր ստորագրեցին:

Այս համաձայնագրերը ստորագրվեցին Բելգիայի Ֆելանդեր, Վալունի և Բրյուսել նահանգների արտահանման ու ներդրման զարգացման կազմակերպությունների և Իրանի առևտրի զարգացման կազմակերպության բարձրաստիճան պատվիրակությունների մասնակցությամբ Թեհրանում գումարված  Իրանի ու Բելգիայի տնտեսական-առևտրական համաժողովին առընթեր:

Իրանի առևտրի զարգացման կազմակերպության տնօրեն Մոջթաբա Խոսրոթաջն այս համաձայնագրերի ստորագրումից հետո ասաց, որ այդ համաձայնագրերն իրանական ընկերությունների Եվրոպայի մայրցամաք մուտք գործելու համար լավ հնարավորություն են ստեղծում:

Խոսրոթաջն ասաց, որ Իրանի ու Բելգիայի միջև առևտրաշրջանառությունը շուրջ 200 միլիոն դոլար է, ինչը նախատեսվում է հառաջիկա հինգ ամիսներին բարձրացնել ավելի քան 400 միլիոն դոլարի:

-------------------------

5+1 խմբի երկրներից Չինաստանն ամենաշատ հարաբերություններն ունի Իրանի հետ, հետևաբար այդ երկիրն ավելի լավ ճանաչողություն ունի Իրանի շուկայի մասին:

Այդ մասին Թեհրանում Չինաստանի բանկի տնօրեն Չեն Սինգինգի հետ հանդիպման ժամանակ անդրադարձավ Իրանի Կենտրոնական բանկի գլխավոր տնօրեն Վալիոլլահ Սեյֆը  հավելով՝ «5+1 խմբի անդամ երկրները Համատեղ քայլերի  համապարփակ ծրագրից հետո ընդգծում են տնտեսական հարաբերությունների ընդլայնումը և ցանկանում են ներդրումային հնարավորություններից օգտվելով ներկայություն ունենալ տարածաշրջանի շուկայում»:

Մեր հաղորդումը կշարունակենք այդ մասին կարճ զրույցով:

Իրանի Կենտրոնական բանկի գլխավոր տնօրենը մատնանշելով որ Իրանի ու Չինաստանի հարաբերությունները ռազմավարական ու երկարաժամկետ են, նշեց. «Իրանը բոլոր ժամանակաշրջաններում Չինաստանին համարել է իր ռազմավարական գործընկերը»:

Սեյֆը հիշեցնելով Չինաստանի նախագահի Իրան կատարած ուղևորությունը երկու երկրի տնտեսական ու առևտրական հարաբերությունների ընդլայնման շուրջ ասաց. «Այդ այցի ժամանակ ընդգծվեցին տնտեսական համագործակցությունները, այդուհանդերձ այդ համագործակցությունների նախապայմանը բանկային հարաբերություններն են»:

Չինաստանի բանկի տնօրենն էլ այս այցի նպատակը երկու երկրի միջև ֆինանսական համագործակցությունների ընդլայնումը համարեց և ասաց. «Մենք համագործակցությունների ընդլայնման նպատակով փորձում են Իրանում ներկայացուցչական գրասենյակ, իսկ հաջորդ փուլում մասնաճյուղ հիմնել»:

Չեն Սինգինգը համագործակցությունների ընդլայնումը կողմերի շահին համարելով ասաց, որ Իրանի ու Չինաստանի տնտեսական պոտենցիալները բանկային համագործակցությունների ընդլայնման լավ ենթահող են պատրաստում: Իրանը մեծ բնակչությամբ ու հզոր տնտեսությամբ մեծ երկիր է և այդ հարցը բազմաթիվ դրական հետևանքներ կունենա»:

-------------------------

Իրանի և Ուկրաինայի ԱԳ փոխնախարարներն էլ այս շաբաթ Կիևում քննարկեցին բանկային ու ֆինանսական ոլորտներում երկու երկրի համագործակցությունների ընդլայնման ուղիները: Կիևը Թեհրանի հետ հարաբերությունների ընդլայնման օրակարգում է ներառել բանկային ու ֆինանսական համագործակցությունների ընդլայնումը:

Իրանի ԱԳ նախարարի Ասիայի ու Օվկիանիայի հարցերով տեղակալ Էբրահիմ Ռահիմփուրն ուրբաթ օրը՝ Կիևում, Ուկրաինայի ԱԳ փոխնախարար Սերգեյ Կիսիլիցայի հետ հանդիպման ժամանակ ասաց. «Երկու երկրները երկկողմ համագործակցությունների ընդլայնման շրջագծում պիտի ամրապնդե բանկային ու մաքսային հարաբերությունները:

Ռահիմփուրը մատնանշելով, որ Իրանի հետ տնտեսական ու առևտրական հարաբերությունների ընդլայնման հող է պատրաստվել, ասաց. «Արդյունաբերության, գյուղատնտեսության, էներգետիկայի, տարանցման ու զբոսաշրջության բաժիններն համագործակցությունների ընդլայնման համար մեխ պոտենցիալ ունեցող բնագավառներից են»:

---------------------------

Նավթի համաշխարհային շուկան շարունակում է անորոշ մնալ: «Տնտեսական հանդես» հաղորդաշարի այս շաբաթվա համարը կփակենք այդ կապակցությամբ զրույցով:

Նավթ արտահանող երկրների կազմակերպություն՝ ՕՊԵԿ-ի պաշտոնատարներն անցած շաբաթ Վիեննայում այդ կազմակերպությանը չանդամակցող նավթ արտադրող մյուս երկրների, այդ թվում Ռուսաստանի հետ քննարկեցին նավթի համաշխարհային առաջարկը նվազեցնելու և գների բարձրացման նպատակով նավթի արտադրաչափի կրճատման նախագծի գործադրումը:

ՕՊԵԿ-ի անդամ երկրներն անցած ուրբաթ օրը նիստ գումարեցին, որպեսզի նոյեմբերի վերջին գումարվելիք նստաշրջանի սեմին հստակեցնեն իրենց նախագծի մանրամասնությունները: ՕՊԵԿ-ն աննախընթաց քայլ վերցնելով համաձայնեց մի նախագծի հետ, որի նպատակն է այդ կազմակերպության արտադրաչափը օրական 750 հազար բարել կրճատելով դա իջեցնել օրական 32.5-ից 33 միլիոն բարելի: Դա իր տեսակի մեջ 2008 թվականից ի վեր կայացած առաջին համաձայնությունն էր:

ՕՊԵԿ-ի գլխավոր քարտուղար Մոհամմեդ Բարքինդոն այդ նիստի բացման ելույթում, ասաց․«Կարգավորման գործընթացը ձգձգվել է և մենք չենք կարող սրանից ավելի ձգձգել շուկայի կարգավորումը»: Նա հավելեց. «Մենք ՕՊԵԿ-ի անդամ ու ոչ-անդամ բոլոր երկրներին կոչ ենք անում այս կապակցությամբ առավելագույն հանձնառությունը ցուցաբերել ու դրանից բացի այլ բան չենք կարող ակնկալել, քանի որ մենք պարտավորություն ունենք ոչ միայն անդամ երկրների այլ միջազգային համայնքի դիմաց»:

Նավթի համաշխարհային գինն այս պահին յուրաքանչյուր բարելի համար շուրջ 50 դոլար է, ինչը դեռ շատ չնչին է համարվում այն երկրների համար, որոնց տնտեսությունը կախում ունի նավթային եկամուտներից: Այդուհանդերձ համաձայնության ճամբին արգելքներ գոյություն ունեն:

ՕՊԵԿ-ի վերջին նիստում Իրանը բացառվեց նավթի արդյունահանման կրճատումից քանի որ կարող է իր օրական արդյունահանման ծավալը մեծացնել մինչև շրջափակումները գոյություն ունեցած մակարդակը, որը օրական շուրջ հինգ միլիոն բարել է եղել: Միևնույն ժամանակ Իրաքն էլ հայտարարել է, որ ԻԼԻՊ-ի դեմ մղվող պատերազմի պատճառով չի կարող միանալ այդ նախագծին:

ՕՊԵԿ-ի անդամ երկրները նոյեմբերի 30-ին Վիեննայում սպասվող նիստում վերջնական կերպով պիտի համաձայնեն նավթի արդյունահանման կայունացման նախագծի շուրջ: Ակնկալվում է, որ ՕՊԵԿ-ին չանդամակցող նավթ արտադրող մյուս երկրներն, այդ թվում Ռուսաստանը նավթի շուկայում կայունություն ստեղծելու համար համաձայնեն այդ նախագծին: