Միջին Ասիան և Կովկասն անցած շաբաթվա ընթացքում
Ողջույն Ձեզ թանկագին բարեկամներ: «Միջին Ասիան և Կովկասն անցած շաբաթվա ընթացքում» հաղորդաշարի հերթական համարում կանդրադառնանք այս երկու տարածաշրջանների անցած շաբաթվա կարևորագույն իրադարձություններին:
Նարդարանի գործի փաստաբանն անցած շաբաթ տեղեկացրել է, որ այդ գործով ձերբակալվածները սուտ ցուցմունքներ չտալու պատճառով ենթարկվում են կտտանքների: Նարդարանի գործով մեղադրյալների դատապաշտպան Յալչին Իմանովն ասել է, որ այդ գործով ձերբակալվածները սուտ ցուցմունք չտալու պատճառով կալանավայրերում բռնության ու կտտանքների են ենթարկվում:
Ասվում է, որ Նարդարանի գործով դատաքննության ժամանակ ցուցմունքներ տալու նպատակով դատարան կանչված Նարդարան գյուղի ութ բնակիչներ բերման են ենթարկվել:
Չնայած նրան, որ Բաքվի իշխանությունները ձգտում են զենք ու թմրադեղեր կրելու անհիմն մեղադրանքներ առաջադրել Ադրբեջանի մի խումբ անմեղ ու հավատացյալ հոգևորականներին ու գյուղացիներին, հաղորդումները վկայում են նրանց անմեղության մասին: 2015 թվականի նոյեմբերի 26-ին Ադրբեջանի անվտանգության ու ոստիկանության ուժերը ծրագրավորված կերպով ներխուժեցին Նարդարան գյուղում գտնվող մի մզկիթ և բերման ենթարկելով ձերբակալեցին հարյուրավոր ազերի հավատացյալների:
Չնայած նրան, որ ավելի քան մեկ տարի անցնում է Նարդարանի գործով ձերբակալվածների ժամանակավոր կալանքից, նրանց դատաքննությունը դեռ ընթացքի մեջ է:
---------------------------
Տվյալ պահին վարչապետ Կարեն Կարապետյանը Հայաստանի հանրապետական կուսակցությանը (ՀՀԿ) անդամակցելու դիմում չի գրել: Այդ մասին հինգշաբթի երեկոյան իշխող կուսակցության գործադիր մարմնի նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց Հանրապետականի խոսնակ, Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը։ Ներկայացնում ենք Շարմազանովի արտահայտություններից կարևոր հատվածներ:
-----------------------
Վրաստանի խորհրդարանական ընտրությունների երկրորդ փուլից անմիջապես հետո այդ երկրի ընտրությունների կենտրոնական հանձնաժողովի խոսնակը վիճակագրական տվյալներ ներկայացնելով տեղեկացրեց 50 ընտրատարածքներից 48-ում «Վրացական երազանք» ղեկավարող կուսակցության կտրուկ հաղթանակի մասին:
Վրաստանի խորհրդարանական ընտրությունների արդյունքների համաձայն Վրացական երազանք կուսակցությունը շահել է 115, Ազգային միասնականության շարժումը՝ 27, իսկ Հայրենասերների կոալիցիան՝ 6 մանդատներ: Խորհրդարանում ամենաշատ տեղերը զբաղեցրած կուսակցությունը ձևավորելու է նոր կառավարություն և իրականացնելու է սահմանադրական բարեփոխումներ:
Ընդդիմությունը կառավարությանը մեղադրել է ծավալուն ընտրախախտումների մեջ, սակայն վրացի պաշտոնատարները մերժել են ընդդիմության այդ հավակնությունը:
Վրաստանի ժողովուրդը կիրակի՝ հոկտեմբերի 30-ին, այն պայմաններում մասնակցեց Վրաստանի խորհրդարանական ընտրությունների երկրորդ փուլին, երբ հոկտեմբերի 8-ին կազմակերպված ընտրությունների առաջին փուլում 73 ընտրատարածքներից միայն 23-ում հստակեցվեցին ձայների պատկերները, իսկ 50 ընտրատարածքների պարագային ընտրությունները երկրորդ փուլ անցան:
----------------------
Ղազախստանի խորհրդարանն անցած շաբաթ վավերացրեց ջերմոցային գազերի ծավալի կրճատման մասին Փարիզյան համաձայնագիրը:
Ղազախստանի էներգետիկայի նախարար Կանատ Բուզումբայևի ընդգծմամբ Փարիզյան համաձայնագիրն անցած դեկտեմբերի 12-ին վավերացվեց Ֆրանսիայում և Ղազախստանը օգոստոսի 2-ին դրան միանալու ուղղությամբ անհրաժեշտ քայլեր ձեռնարկեց:
Համաձայնագիրը պարունակում է քայլեր ու պարտավորություններ, որոնք երաշխավորում են ջերմոցային գազերի ծավալի կրճատման նպատակով ազգային նախագծերի իրագործումն ու նաև հարմար տեխնոլոգիաների ընդլայնումը հովանավորելու համար ֆինանսական հոսքերի ձևավորումը:
Այս համաձայնագրի հիման վրա Երկրագնդի ջերմաստիճանի բարձրացումը մինչև 2023 թվականը պիտի պահպանվի առավելագույնը 2 աստիճանի սահմաններում և ջերմաստիճանի բարձրացումը չպիտի գերազանցի 1.5 աստիճանը:
Այս համաձայնագրով Ղազախստանը պարտավորվել է մինչև 2030 թվականը 1990 թվականի համեմատության 15 տոկոսով կրճատել իր արտադրած ջերմոցային գազերի ծավալը:
Ի դեպ, Ղազախստանի նախագահ Նուրսոլթան Նազարբայևն անցած շաբաթ ստորագրեց Ղազախստանի ու Տաջիկստանի միջև ռազմավարական համագործակցությունների օրենքի նախագիծը:
Օրինագծի նպատակն է բարձրացնել Աստանա-Դուշանբե ռազմավարական համագործակցությունների մակարդակը: Ռազմավարական այս փաստաթղթի համաձայն Դուշանբեն ու Աստանան պայմանավորվել են հրաժարվել միմյանց հանդեպ բռնության ու սպառնալիքի կիրառումից և քայլեր ձեռնարկել տարածաշրջանային ու միջազգային մակարդակով խաղաղության ու անվտանգության ամրապնդման, ինչպես նաև սպառնալիքների մարտահրավերը դիմագրավելու ուղղությամբ:
-------------------------
Ղրղզստանի նախագահն անցած շաբաթ ԱՄՆ-ի պետքարտուղարի տեղակալի հետ հանդիպման ժամանակ զրուցեց երկու երկրի հարաբերությունների, նաև տարբեր բնագավառներում հետագա համագործակցությունների հեռանկարների շուրջ:
Ալմազբեկ Աթամբայևի և Թոմաս Շենանի հանդիպմանը ներկա էին նաև Կենտրոնական Ասիայի հարցերի գծով ԱՄՆ պետքարտուղարի տեղակալի օգնական Դան Ռոզենբլումը և Ղրղզստանում այդ երկրի դեսպան Շիլա Գուալեթնին:
Այս ուղևորության ընթացքում Թոմաս Շենանը Ղրղզստանի նախագահից բացի հանդիպում ունեցավ այդ երկրի պաշտոնատարների, խորհրդարանի պատգամավորների ու քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ:
Մինչև Ղրղզստան ուղևորվելը Թոմաս Շենանն այցելել էր Ղազախստան և Ուզբեկստան:
Ասվում է, որ նկատի առնելով առաջիկա գործակցություններում Կենտրոնական Ասիայի ռազմավարական դիրքը , այս տարածաշրջանը ոչ միայն Վաշինգտոնի այլև նրա մրցակիցների համար գեոպոլետիկական նշանակությամբ չափազանց կարևոր տարածաշրջան է համարվում:
Ի դեպ, Ղրղզստանի նախագահն անցած շաբաթ ընդունելով այդ երկրի կառավարության հրաժարականն, այդ երկրի Սոցիալ-դեմոկրատական կուսակցությանը կառավարություն ձևավորելու պարտականություն տվեց:
---------------------------
Ուզբեկստանի ընտրությունների կենտրոնական շտաբի նախագահն անցած շաբաթ տեղեկացրեց այդ երկրի նախագահական ընտրությունների թեկնածուների փաստաթղթերը հաստատվելու մասին:
Ուզբեկստանի ընտրությունների կենտրոնական շտաբի նախագահ Միրզա Օլողբեյկ Աբդոլսալամովն ասաց. «Ընտրությունների կենտրոնական շտաբը հաստատել է կուսակցությունների կողմից ներկայացված փաստաթղթերն ու ներկայացված անձանց թեկնածությունը»: Նրա ընդգծմամբ առաջիկա նախագահական ընտրություններում կպայքարեն Ուզբեկստանի Դեմոկրատական կուսակցության կողմից առաջադրված Սարվար Աթամորադովը, Լիբերալ-դեմոկրատական թեկնածու Շոքաթ Միրզիայևը, Ժողովրդային դեմոկրատական կուսակցության թեկնածու Հաթամջան Քեթմանովը և Արդարություն սոցիալ-դեմոկրատական կուսակցության թեկնածու Նարիման Օմարովը:
Ուզբեկստանում նախագահական ընտրությունները տեղի կունենան առաջիկա դեկտեմբերի 4-ին:
----------------------------
Ռուսաստանի նախագահն իր թուրքմեն պաշտոնակցի հետ հանդիպման ժամանակ ասաց, որ Մոսկվայի ու Աշխաբադի միջև որոշ բարդ հարցեր գոյություն ունեն, որոնց կարգավորմանն է միտված երկու երկրի նախագահների հանդիպումը:
Ղորբանղոլի Բերդի Մոհամմեդովն իր ռուս պաշտոնակցի հրավերով կարճատև այց կատարեց Ռուսաստանի արևմուտքում գտնվող Սոչի քաղաքը, որտեղ հանդիպում ու զրույց ունեցավ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:
Պուտինն ընդգծելով երկու երկրի միջև առկա որոշ խնդիրներն ասաց. «Ռուսաստանն ու Թուրքմենստանը համակողմանի հարաբերությունների ընդլայնման մեծ պոտենցիալ ունեն և այդ կապակցությամբ վճռակամ են երկու երկրի կառավարությունները»:
Հանդիպման ժամանակ Թուրքմենստանի նախագահն էլ Ռուսաստանին այդ երկրի ռազմավարական գլխավոր գործընկերն անվանեց: