Տնտեսական հանդես
Ողջույն Ձեզ թանկագին բարեկամներ: «Տնտեսական հանդես» հաղորդաշարի հերթական համարում կանդրադառնանք անցած շաբաթվա տնտեսական մի քանի կարևոր իրադարձություններին:
Թողարկման առաջին հատվածում կանդրադառնանք էներգետիկայի ոլորտում Իրան-Հայաստան համագործակցություններին:
Անցած շաբաթ ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի տեղակալ Հայկ Հարությունյանի գլխավորած պատվիրակության Թեհրան կատարած ուղևորության ընթացքում Հայաստանի «Էներգաիմպեքս» պետական ընկերությունն ու Իրանի գազի արտահանման ազգային ընկերությունը նախաստորագրեցին գազի առք ու վաճառքի և տարանցման մասին համաձայնագիրը:
ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանը հինգշաբթի օրը Երևանում ԻԻՀ դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադիի հետ հանդիպման ժամանակ մտքերի փոխանակում կատարեց էլեկտրահաղորդման երրորդ գծի կառուցման, Իրան-Հայաստան-Վրաստան էլեկտրացանցերի միացման, Հայաստանի տարածքով դեպի Եվրոպա գազի տարանցման և հողմային էլեկտրակայանների կառուցման ուղղությամբ երկու երկրի համագործակցության ուղիների շուրջ:
Սաջադին ակնարկելով Իրան-Հայաստան միջպետական հանձնաժողովում Աշոտ Մանուկյանի համանախագահության հանգամանքին, երկու երկրի միջև համագործակցությունների ընդլայնման հնարավորությունը մեծ համարեց և ասաց. «Այս ուղղությամբ տարբեր հարցեր կարող են քննարկվել առաջիկա դեկտեմբերին Թեհրանում գումարվելիք այդ հանձնաժողովի 14-րդ նստաշրջանում»:
Իրանի հյուսիսային Գիլան նահանգի նահանգապետ Մոհամմեդ Ալի Նաջաֆին երեքշաբթի օրը Ռաշտ քաղաքում Իրանում Հայաստանի հանրապետության դեսպան Արտաշես Թումանյանի հետ հանդիպման ժամանակ նշել է, որ Իրանի ու Հայաստանի միջև հարաբերությունները գտնվում են գերազանց մակարդակում: «Գյուղատնտեսության, անասնապահության, թռչնաբուծության, ձկնարդյունաբերության, առևտրի ու զբոսաշրջության բնագավառներում երկու երկրի միջև առկա են համագործակցությունների ընդլայնման մեծ հնարավորություններ»:
Իրանում Հայաստանի դեսպանն անդրադառնալով երկու երկրի ավանդությունների ու սովորությունների նմանություններին ու նաև աշխարհագրական ընդհանրություններին, ասել է. «Պետք է օգտվել գիտական, առևտրական ու արդյունաբերական տարբեր բնագավառներում երկկողմ հարաբերությունների մակարդակի բարձրացման համար առկա հնարավորություններից»:
Տարբեր բնագավառներում Երևան-Թեհրան հարաբերությունների ընդլայնումը կապերի ամրապնդման լուսավոր հորիզոն է ուրվագծում և միջպետական հանձնաժողովի նստաշրջանի գումարմամբ սպասվում է, որ այդ հարաբերություններն առավել քան երբևե ընդլայնվեն: Հայաստանը Հարավային Կովկասի տարածաշրջանում գեոէկոնոմիկ դիրք գրավելով արևմուտքից սահմանակից է Թուրքիային, հյուսիսից՝ Վրաստանին, արևելքից՝ Ադրբեջանին և հարավից՝ ԻԻՀ-ն, ինչը կարող է բազմակողմ նշանակություն փոխանցել երկու երկրի հարաբերություններին:
------------------------------
Թեհրանն այս շաբաթ հյուրընկալեց տնտեսական մի քանի պատվիրակություններ:
Տնտեսական երկկողմ համագործակցությունների ընդլայնման նպատակով Բելգիայի Ֆելանդեր նահանգի վարչապետը Իրան ժամանեց այդ երկրի ընկերությունների 140 ներկայացուցիչներից ու գործարարներից բաղկացած մի պատվիրակության ընկերակցությամբ:
Բելգիայի Ֆելանդեր նահանգի վարչապետ Գարեթ Բուրժուան Իրանի ներդրման և տնտեսական ու տեխնիկական օժանդակությունների կազմակերպության գլխավոր տնօրեն Մոհամմեդ Խազայիի հետ հանդիպման ժամանակ Իրանում ներդրման ռիսկերի նվազման և վարկանիշի բարձրացման կապակցությամբ գոհունակություն հայտնեց:
Իտալիայի Միլան քաղաքի առևտրի պալատն էլ տեղեկացրեց Լոմբարդիա նահանգից դեպի Իրան արտահանումների ծավալի մեծացման և Իտալիայի առևտրական ու արդյունաբերական մի պատվիրակության Թեհրան կատարելիք մոտալուտ այցի մասին:
Հողագործական արդյունաբերության, ջրոռոգման համակարգերի, ջրի քաղցրացման սարքերի, պետրոքիմիայի, դեղագործության, նավթի ու գազի, ավտոմեքենայի արտադրման և ենթակառուցվածքային բաժիններում աշխատող Լոմբարդիայի նահանգի 25 ընկերությունների ներկայացուցիչներից բաղկացած առևտրա-արդյունաբերական պատվիրակությունը նոյեմբերի 12-ին Իրան ուղևորվելով կբանակցի իրանական ընկերությունների հետ:
Միլան քաղաքի առևտրի պալատը հայտարարել է, որ 2016 թվականի առաջին վեց ամիսներին Իտալիայի հյուսիսային Լոմբարդիայի նահանգից Իրան կատարված արտահանումների ծավալը գերազանցել է 266 միլիոն եվրոն և նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատությամբ 27 տոկոս աճ է արձանագրել:
----------------------
Թուրքիայի էկոնոմիկայի նախարար Նիհաթ Զիփեքչին անցած շաբաթ մի պատվիրակություն գլխավորելով Թեհրան այցելեց: Այցի շրջանակում նախարարը քննարկեց Իրանի հետ համագործակցությունների ընդլայնման ուղիները: Նա անցած շաբաթ օրը Թեհրանում պատասխանելով լրագրողների հարցումներին, ասաց. «Թուրքիան մոտ ապագայում սահմանակից տարածքներում առևտրական 13 գրասենյակներ է բացելու, որոնցից առաջինը լինելու է Թեհրանում»:
Զիփեքչին ակնարկելով Իրան-Թուրքիա առևտրաշրջանառության համար ճշտված 30 միլիարդ դոլար թիրախային նպատակին, հավելեց. «Իրանի կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Մահմուդ Վաեզիի հետ հանդիպման ժամանակ երկու երկրի միջպետական հանձնաժողովի համանախագահները որոշում են ընդունել այս ուղղությամբ քայլեր վերցնել»:
Իրանի կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների ու Թուրքիայի էկոնոմիկայի նախարարները նաև քննարկել են առևտրի, ինչպես նաև մաքսային, բանկային, փոխադրության ու զբոսաշրջության բնագավառներում երկու երկրի համագործակցությունների ընդլայնման ուղիները:
ԻԻՀ նախագահի առաջին տեղակալ Էսհաղ Ջահանգիրին էլ Թուրքիայի էկոնոմիկայի նախարար Նիհաթ Զիփեքչիի հետ հանդիպման ժամանակ ընդգծելով , որ Իրանը ցանկանում է առանց սահմանափակության ընդլայնել Թուրքիայի հետ հարաբերություններն, ասաց. «Երկու երկրի ժողովուրդներն ակնկալում են, որ Իրանի ու Թուրքիայի միջպետական հանձնաժողովը վերացնի հատկապես բանկային բնագավառում երկու երկրի հարաբերությունների ընդլայնման ճանապարհին առկա արգելքները:
-----------------------
Իրանի ու Ավստրիայի տնտեսական համաժողովն այս շաբաթ գումարվեց Թեհրանի առևտրի պալատում՝ Թեհրանի առևտրի պալատի փոխնախագահ Ջահանգիրիի, Իրանում Ավստրիայի դեսպանի, Ավստրիայի Ֆրալբերգի առևտրի պալատի նախագահի և երկու երկրի մի խումբ գործարարների մասնակցությամբ :
Մեր հաղորդումը կշարունակենք տնտեսական հարաբերությունների մասին կարճ զրույցով:
Իրանի ու Ավստրիայի միջև առևտրաշրջանառությունն անցած տարի շուրջ 324 միլիոն դոլար է եղել: Այս թիվը վկայում է այն մասին, որ չնայած Համատեղ քայլերի համապարփակ ծրագրի գործադրման և ավստրիական տարբեր պատվիրակությունների Իրան կատարած ուղևորության, իրանական ընթացիկ տարվա առաջին 7 ամիսների ընթացքում նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատությամբ ուշագրավ փոփոխություն չի նկատվել և երկու երկրի հարաբերությունների ընդլայնումն արգելող արգելքները շարունակում են գոյատևել:
Համատեղ քայլերի համապարփակ ծրագրի գործադրումից հետո Իրանում տնտեսական ակտիվությանը թափ է հաղորդվել և այս ընթացքում ավելի քան 200 տնտեսական պատվիրակություններ այցելել են Իրան: Արտասահմանյան 17 երկրների հետ առևտրական ու տնտեսական համագործակցությունը վերականգնվել է և արդյունաբերության, հանքերի, նավթի ու գազի, զբոսաշրջության ու էներգետիկայի բնագավառներում արտաքին ներդրման չորս միլիարդ դոլար արժող ավելի քան 80 փոխհուշագրեր են ստորագրվել, որոնցից 60-ը հանգել է պայմանագրի կնքման, իսկ ավելի քան 30-ը գործադրման են հանձնվել:
Այդուհանդերձ տնտեսական համագործակցություններում ակնկալվող առաջադիմության ճանապարհին գտնվող գլխավոր արգելքը միջազգային բանկերի ու ֆինանսական հաստատությունների կողմից սպասվող համագործակցության բացակայությունն է, որոնք համաշխարհային գերպետությունների ճնշման ներքո դեռ մտահոգ են միակողմանի պատժամիջոցների գործադրումից, ինչն էլ կասեցրել է աշխարհի հետ Իրանի տնտեսական համագործակցությունների ընդլայնման և Համաշխարհային առևտրի կազմակերպությանն Իրանի անդամակցության գործընթացը:
Ակնկալվում է, որ բանկային կապեր հաստատվելով ու ընդլայնվելով, ներկայացուցչական գրասենյակներ հիմնելով, իրանական բանկերի բաժնեմասերը գնելով և առևտրի ազատ գոտիներում մասնաճյուղեր հիմնելով երկու երկրի միջև առևտրաշրջանառության ծավալներում ուշագրավ աճ արձանագրվի:
Թեհրանում Ավստրիայի դեսպան Ֆրեդրիշ Սթիֆը երկու երկրի տնտեսական ու առևտրական համաժողովում ասաց. «Ավստրիական բանկերը նպատակ ունեն Իրան վերադառնալ և մոտ ապագայում ավստրիական բանկերը ներկայացուցչություններ կբացեն Իրանում, որպեսզի կարողանան ծառայություններ մատուցել իրանական ու ավստրիական ընկերություններին»: