Նոյեմբեր 12, 2016 16:44 Asia/Yerevan

Ողջույն Ձեզ թանկագին բարեկամներ: «Միջին Ասիան և Կովկասն անցած շաբաթվա ընթացքում» հաղորդաշարի հերթական համարում քննարկելու ենք այս երկու տարածաշրջանների անցած շաբաթվա կարևորագույն իրադարձությունները:

Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Ռոբերտ Սեկոտան ընդգծեց, որ Վաշինգտոնը պաշտպանում է հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորումը: Ռոբերտ Սեկոտան երեքշաբթի օրը պատասխանելով լրագրողների հարցերին, ասաց. «ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահներից համարվող ԱՄՆ-ն Ադրբեջանի ու Հայաստանի նախագահների հանդիպման կազմակերպման ուղղությամբ ջանք է գործադրում»: Սեկոտայի ընդգծմամբ առանց պատերազմը շարունակելու էլ հնարավոր է կարգավորել ԼՂ-ի հակամարտությունը: Միևնույն ժամանակ նա հավակնեց, որ այս բանակցություններում դրական արդյունքի հանգելու համար ԱՄՆ-ն երկու երկրի ԱԳ նախարարների հանդիպման կազմակերպման ուղղությամբ ջանք է գործադրում: Փորձագետների համոզմամբ կովկասյան հավասարություններում մեծ դերակատարություն ստանձնելու ուղղությամբ ամերիկացի դիվանագետների ջանքերի պատճառներից մեկը վերադառնում է Կովկասի ու Կասպից ծովի տարածաշրջանում Ադրբեջանի զբաղեցրած ռազմավարական դիրքին, Իրանի ու Ռուսաստանի հետ հարևանության ու նաև այդ երկրում նավթի ու գազի հարուստ պաշարների գոյությանը:

-------------------

Հայաստանի ԱԳ նախարարը մերժել է ԵԱՀԿ-ի Համբուրգյան նիստի շրջանակներում Ադրբեջանի ԱԳ նախարարի հետ հանդիպելու առաջարկը:

Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հայտարարել է, որ ԵԱՀԿ  համբուրգյան նիստի շրջանակներում չի հանդիպելու Ադրբեջանի ԱԳ նախարար` Էլմար Մամեդյարովի հետ:

Նոյեմբերի 9-ին կայացած մամլո ասուլիսում Էդվարդ Նալբանդյանն ասել է.«Հայաստանն այս որոշումը կայացրել է Ադրբեջանի պաշտոնյաների վերաբերմունքի պատճառով ու եթե այդ վերաբերմունքը շարունակվի Հայաստանը չի մասնակցի Համբուրգում նախատեսված ԱԳ նախարարների հանդիպմանը»:

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները Համբուրգում կայանալիք ԵԱՀԿ նախարարական նստաշրջանին առընթեր Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպման առաջարկ են ներկայացրել: Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովն ավելի վաղ իր համաձայնությունն է հայտնել այդ հանդիպմանը մասնակցելու համար:

Ներկա պայմաններում երբ տարածաշրջանը հանդարտության կարիք ունի Բաքվի ԶԼՄ-ները տեղեկացրել են ԼՂ-ում հայկական ուժերի զորավարժության մասին: ԱՓԱ-ն նոյեմբերի 8-ին հղում կատարելով Ադրբեջանի պաշտպանության բանակին հաղորդեց, որ հայկական ուժերը ծավալուն զորավարժություն են սկսել ԼՂ-ի գրավված տարածքներում: Ըստ հաղորդումների՝ զորավարժությունն իրականացվում է Աղդամի ու Թեռթեռի տարածքներում:

-------------------

Հայ-ռուսական միջխորհրդարանական համագործակցության հանձնաժողովի համանախագահ Նիկոլայ Ռիժկովն այսօր Երևանում հայտարարեց՝ Ղարաբաղյան խնդիրը պետք է արագորեն լուծել: Թեմային անդրադարձել է լրագրող Հովհաննես Մովսիսյանը:

-------------------

Այն պայմաններում երբ Բաքվի իշխանությունները չափազանց զգայուն են աշխարհի ու հատկապես տարածաշրջանի երկրների՝ Հայաստանի հետ հարաբերությունների հարցում, հաղորդումները վկայում են Բաքվի գազը անուղղակի կերպով Հայաստան արտահանվելու մասին: Ադրբեջանի խորհրդարանի պատգամավոր և ղեկավարող կուսակցության գործադիր քարտուղարի տեղակալը հերքել է Հայաստանին ադրբեջանական գազ վաճառվելու մասին լուրը:

Սիավաշ Նովռուզովը կիրակի օրը «Մուսավաթ» օրաթերթի թղթակցի հետ զրույցում ասել է, որ Ադրբեջանը Հարավային Կովկասում իր հարևաններից միայն Վրաստանին է գազ վաճառում և այդ գազն այլ երկրներ փոխանցելու կամ վաճառելու լիազորությունը տրված է Թբիլիսիի իշխանություններին:

«Ադրբեջանը Հայաստանին գազ չի վաճառում, սակայն հնարավոր է, որ Վրաստանը նավթի պետական ընկերություն՝ «Սոքար»-ից գնած ու դրա դիմաց իր բյուջեի հաշվին վճարած գազը վերավաճառի Հայաստանին»,-հայտարարել է Նովռուզովը:

Հիշեցնենք, որ անցած տարվա նոյեմբերին Ադրբեջանի նավթի պետական ընկերության տնօրեն Ռոնաղ Աբդոլլայևը «Ա Էն Էս» հեռուստակայանին տված հարցազրույցում տեղեկացրել էր Վրաստանի մզկիթներին, եկեղեցիներին ու այլ տաճարներին անվճար գազ տրամադրելու մասին:

Բաքվի գազը Երևանին վաճառվելու հարցը բարձրացվում է այն պայմաններում, երբ Ադրբեջանի մամուլը Հայաստանին գազ վաճառելու համար մեղադրում է Իրանին: Փորձագետները համոզված են, որ Իլհամ Ալիևի կառավարությունը միջազգային որոշ շրջանակների քննադատությունները մեղմելու նպատակով, ցուրտ եղանակին անուղղակի կերպով Հայաստան գազ արտահանելով փորձում է մեղմել իր դեմ ուղղված համաշխարհային ճնշումները:

--------------------

Իտալիայի ԱԳ նախարարն անցած շաբաթ ուղևորվեց Հարավային Կովկասի տարածաշրջան: Պաոլո Ջենթիլոնին անցած կիրակի օրը սկսելով Հարավային Կովկաս կատարած իր առաջին ուղևորությունը Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսի ժամանեց: Այս հանդիպման ժամանակ Պաոլո Ջենթիլոնին հանդիպելով Վրաստանի բարձրաստիճան պաշտոնատարների հետ զրուցեց երկկողմ համագործակցությունների ընդլայնման ուղիների շուրջ: Իտալիայի ԱԳ նախարարն այնուհետև ուղևորվեց Ադրբեջան ու Հայաստան, որտեղ հանդիպում ու զրույց ունեցավ այդ երկրների բարձրաստիճան պաշտոնատարների հետ: Սա Իտալիայի արտաքին քաղաքականության գերատեսչության ղեկավարի առաջին ուղևորությունն էր Հարավային Կովկասի տարածաշրջան:

----------------------------

Ղազախստանի նախագահ Նուրսոլթան Նազարբայևը հավակնեց, որ ահաբեկիչների ներթափանցումը Կենտրոնական Ասիա մտահոգիչ չէ, քանի որ տարածաշրջանի երկրների պետայրերը այս խմբերի ցանկացած քայլի դիմաց հատուկ ծրագրեր են մշակել: Նուրսոլթան Նազարբայևը ներքին ու արտասահմանցի լրագրողների հարցերին պատասխանելով, ասաց. «Այս պահին Սիրիան ու Իրաքն անապահով են դարձել ահաբեկչական խմբերի համար և վերջին շրջանում դեպի Աֆղանստան հիշյալ խմբերի աննախընթաց տեղաշարժ է նկատվում»: Նա պատասխանելով այն հարցին, թե Աֆղանստանում ահաբեկիչների համախմբումն ի՞նչ ազդեցություն կարող է գործել այդ երկրի հարևանների կացության վրա, ասաց. «Այս պահին Աֆղանստանի կողմից որևէ վտանգ չի սպառնում տարածաշրջանի երկրներին, քանի որ Կենտրոնական Ասիան այդ երևույթի դեմ պայքարի համար պատրաստ է:

-----------------------------

Տաջիկստանն ու Ռուսաստանը համաձայնել են Մոսկվայի «Ժուկովսկի»-ի նոր օդանավակայանից քաղաքացիական թռիչքների իրականացումը շարունակվելու շուրջ: Ռուսական ԻՏԱՌ-ՏԱՍՍ լրատվական գործակալության նոյեմբերի 8-ին կատարած հաղորդման համաձայն Ռուսաստանի տրանսպորտի նախարարությունը հաստատելով թռիչքները շարունակելու շուրջ Տաջիկստանի հետ երկկողմ համաձայնության մասին լուրը, հայտարարեց, որ նոր համաձայնությամբ ռուսական ավիաընկերություններն այսուհետ Մոսկվայի մերձակայքում գտնվող «Ժուկովսկի»-ի նորակառույց օդանավակայանից շաբաթական երկու հավելյալ թռիչքներ կիրականացնեն Տաջիկստանի ուղղությամբ: Ռուսաստանի տրանսպորտի նախարարության պաշտոնատարները հայտարարել են, որ այս պահին Ռուսաստանի 15 քաղաքներից թռիչքներ են իրականացվում Տաջիկստանի ուղղությամբ, որոնցից 13-ն ամեն շաբաթ ուղևորվում է Դուշանբե, 15-ը՝ Խոջադ, իսկ մի քանի թռիչքներ էլ Քոլաբ և Ղորղանթափե քաղաքներ:

Տաջիկ լրագրողի համոզմամբ քաղաքացիական թռիչքների շուրջ Ռուսաստանի և Տաջիկստանի տարաձայնության պատճառը Սաուդյան Արաբիայի թագավորությունն է: Ահմեդ Էբրահիմն ակնարկելով դեպի Տաջիկստան քաղաքացիական թռիչքները դադարեցնելու կապակցությամբ Ռուսաստանի սպառնալիքներին, ասաց, որ խնդիրը կախված է Ռիադի հետ Դուշանբեի համագործակցությունից Մոսկվայի դժգոհությունից: Ռուսաստանի փոխադրության նախարարությունը օգոստոս ամսին տարածած հաղորդագրությամբ հայտարարեց, որ եթե Տաջիկստանի ավիաընկերության պաշտոնատարները մինչև 2016 թվականի նոյեմբերի 8-ը չկարգավորեն «Ժուկովսկի»-ի նոր օդանավակայանից քաղաքացիական թռիչքները Մոսկվայի հետ համադրելու հարցը, երկու երկրի միջև օդային կապը կանջատվի: Ահմեդ Էբրահիմը հավելեց, որ Ռուսաստանը ԱՄՆ-ի մոտիկ դաշնակիցը համարվող Սաուդյան Արաբիայի հետ Տաջիկստանի համագործակցության հետ կապված խիստ դժգոհություններ ունի:

-------------------

Տաջիկստանի խորհրդարանն այդ երկրի նախագահ Իմամ Ալի Ռահմանին վիրավորելու կամ անարգելու համար ծանր պատիժներ է սահմանել: Տաջիկստանի խորհրդարանը երեքշաբթի օրը հայտարարեց, նրանք ովքեր վատաբանեն երկրի նախագահին դատական օրենսգրքի 137-րդ հոդվածի համաձայն կդատապարտվեն հինգ տարվա ազատազրկման: Տաջիկստանի խորհրդարանն ավելի վաղ մի օրենք վավերացնելով այդ երկրի նախագահ Իմամ Ալի Ռահմանին շնորհեց անկախ Տաջիկստանի հիմնադրի կոչումը: Ռահմանն անցած տարվա նոյեմբերին ժողովրդի առաջնորդ էր հռչակվել: