Նոյեմբեր 14, 2016 14:24 Asia/Yerevan

Ողջույն թանկագին բարեկամներ: «Եվրոպան անցած շաբաթվա ընթացքում» հաղորդաշարի հերթական թողարկումն ինչպես միշտ հատկացված է այդ տարածաշրջանի անցած շաբաթվա կարևորագույն իրադարձությունների քննարկմանը: Ընկերակցեք մեզ:

Եվրահանձնաժողովի նախագահ Ժան Կլոդ Յունկերը ԱՄՆ-ի նախագահի պաշտոնում Դոնալդ Թրամփի ընտրությունն այդ միության ու ԱՄՆ-ի հարաբերությունների ճանապարհին վտանգ համարեց: Նա ընդգծեց, որ Թրամփը Եվրոպայի և ԵՄ-ի գործունեության մասին պիտի բավարար տեղեկություններ ձեռք բերի: Թվում է, որ Յունկերի արտահայտությունները կատարվել են Դոնալդ Թրամփի իշխանության հասնելուց հետո ԱՄՆ-ի հետ ԵՄ-ի հարաբերությունների ճակատագրի շուրջ մտահոգությունների ֆոնին: Իրականության մեջ եվրոպացիները մտահոգ են նրանից, որ Թրամփի խոստումների իրագործման դեպքում ԱՄՆ-ի հետ ԵՄ-ի հարաբերությունները հիմնական փոփոխություններ են կրելու: Միևնույն ժամանակ Եվրոպայի բարձրաստիճան պաշտոնատարներ այդ թվում Յունկերը մտահոգ են Եվրոպայի կապակցությամբ Թրամփի թերի տեղեկությունների մասին: Եվրոպացի ղեկավարները նաև մտահոգություններ  ունեն ԱՄՆ-ՆԱՏՕ հարաբերությունները Թրամփի կողմից հարցականի տակ գնալու շուրջ: Նկատի առնելով, որ ՆԱՏՕ-ն եվրոպական երկրների պաշտպանական գլխավոր հիմնասյունն է համարվում, Թրամփի ընդգծումն այն մասին, որ եվրոպացիները պիտի վճարեն իրենց պաշտպանվածության գինը, խիստ մտահոգում է եվրոպացիներին: Միևնույն ժամանակ Եվրահանձնաժողովը քննադատելով Թրամփի կողմից ՆԱՏՕ-ն հարցականի տակ դրվելու հարցը զգուշացրել է դրա հետևանքների կապակցությամբ, հատկապես որ Յունկերի տեսանկյունից ՆԱՏՕ-ն Եվրոպայի պաշտպանության ձևաչափն է համարվում:

Թրամփին ուղղված Եվրոհանձնաժողովի նախագահի մյուս քննադատությունը վերաբերում է էմիգրանտների ու գունամորթ ամերիկացիների մասին նրա տեսակետներին: Յունկերի ընդգծմամբ այդ կապակցությամբ Թրամփի տեսակետը վկայում է Եվրոպայի և նրա քաղաքականությունների միջև խոր տարաձայնության մասին: Իրականության մեջ Յունկերն ընդգծում է, որ էմիգրանտների հանդեպ կոշտ մոտեցում ցուցաբերելու մասին խոստումները, ինչպես նաև գունամորթների մասին հայացքները հակասում են Եվրոպայի չափանիշներին ու կողմնորոշումներին: Եվրոպացի ղեկավարներն ընդհանրապես  զգուշավոր մոտեցում են ցուցաբերել Թրամփի ԱՄՆ-ի նախագահ ընտրվելու կապակցությամբ: Միևնույն ժամանակ չնայած Թրամփի նախագահության շրջանում Ռուսաստանի ու ԱՄՆ-ի միջև լավ հարաբերությունների մասին կատարված կանխատեսումներին, Դոնալդ Թրամփի հանդեպ ռուսների մոտեցումն էլ մասամբ մշուշոտ է եղել: Այս կապակցությամբ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ուրբաթ օրն ասաց, որ նկատի առնելով Ռուսաստան-ԱՄՆ հարաբերություններում տիրող լարվածությունը երկկողմ հարաբերությունների կարգավորումը հեշտ չի լինելու: Մինչև նախագահ ընտրվելը Դոնալդ Թրամփը շարունակ ընդգծել է Ռուսաստանի հետ լարվածության մեղմացման և տարածաշրջանային ու համաշխարհային հարցերի կարգավորման ուղղությամբ երկկողմ համագործակցության նշանակությունը: Չնայած Թրամփի նախագահության շրջանում ԱՄՆ-Ռուսաստան հարաբերությունների կարգավորման շուրջ լավատեսությանն, այդ մասին կարծիք հայտնելու համար դեռ վաղ է:

---------------------------

Ըստ Ռուսաստանի նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովի, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Միացյալ Նահանգների նոր ընտրված նախագահ Դոնալդ Թրամփի մոտեցումներն արտաքին քաղաքականությանը անչափ նման են։ Այս կապակցությամբ մանրամասներ է փոխանցում լրագրող Ազա Բաբայանը:

-----------------------------

Եմենի դեմ Սաուդյան ռեժիմի պատերազմական ոճրագործությունները շարունակվելով Սաուդյան Արաբիային զենքի վաճառքը դադարեցնելու կապակցությամբ եվրոպական որոշ երկրների վրա գործադրվող ներքին ու արտաքին ճնշումները խստացվում են:

Այս ուղղությամբ Միջազգային ներում կազմակերպությունը Իսպանիայի Ֆիլիպ վեցերորդ թագավորի Սաուդյան Արաբիա կատարելիք այցի սեմին նրան կոչ արեց հրաժարվել Արաբիային այնպիսի սպառազինություն վաճառելուց, որը կարող է օգտագործվել Եմենի դեմ պատերազմում: Սա Իսպանիայի թագավորի առաջին ուղևորությունն է համարվում Սաուդյան Արաբիա և որոշված է, որ այցի շրջանակներում սաուդացի պաշտոնատարների հետ բանակցի մեկ միլիարդ դոլար ընդհանուր արժեքով «Ավանթե 2200» հինգ ռազմանավերի վաճառքի շուրջ: Դա ի տես այն բանի, որ Իտալիայի կառավարության ընդդիմադիր կուսակցություններն էլ պահանջել են Արաբիային սպառազինության վաճառքի շուրջ հետաքննություն անցկացնել: Իտալիայի Ներկայացուցիչների խորհրդարանի ու Սենատի արտաքին քաղաքականության ու պաշտպանության հանձնաժողովների անդամները և «Հինգ աստղ» շարժման խմբակցության պատգամավորները Իտալիայի դատական իշխանությանը ներկայացված դիմումի մեջ պահանջել են հետաքննություն կատարել Արաբիային սպառազինության հավանական վաճառքի կապակցությամբ: Նկատի առնելով Եմենի ժողովրդի դեմ սաուդացիների ավիահարվածների շարունակվելը, որն այդ երկրի տասնյակ հազարավոր քաղաքացիների սպանվելու պատճառ է դարձել և մի քանի միլիարդ դոլար վնաս է հասցրել արաբական այդ չքավոր երկրին, տնավեր այդ պատերազմը դադարեցնելու ուղղությամբ սաստկացվել են թե Սաուդական ռեժիմի և նրա մշտական հովանավորը համարվող արևմտյան երկրների դեմ գործադրվող ճնշումները: Չնայած Արաբիային զենքի վաճառքը դադարեցնելու կապակցությամբ քաղաքական անկախ գործիչների և քաղաքացիական ակտիվիստների ծավալուն բողոքներին, եվրոպական երկրները դրան հակառակել են: Իրականության մեջ արևմտյան պետություններ, այդ թվում ԱՄՆ-ն, Բրիտանիան, Իտալիան, Իսպանիան, Գերմանիան ու Ֆրանսիան իրենց սպառազինական ընկերությունների գործունեության շրջանակներում առավել շահ վաստակելու և զինարդյունաբերության ոլորտում իրենց քաղաքացիների համար հազարավոր աշխատատեղեր ապահովելու նպատակով իրենց աչքերը փակել են Եմենի 19-ամսյա ռմբակոծությունների ընթացքում Սաուդյան ռեժիմի գլխավորած կոալիցիայի միջոցով տեղի ունեցած ոճրագործությունների վրա:

Սա արտացոլում է մարդու իրավունքների հարցի հանդեպ արևմտյան երկակի կողմնորոշումը:

--------------------------

Շոտլանդիայի առաջին նախարար Նիկոլա Ստերջենը դեմ հանդես եկավ ԵՄ-ից Բրիտանիայի հեռանալու շուրջ բանակցություններն առանց Շոտլանդիայի խորհրդարանի հետ խորհրդակցության սկսվելուն: Նա երեքշաբթի օրն ընդգծեց, որ Բրիտանիայի գերագույն դատարանից պահանջելու է արգելել առանց այդ տարածքի խորհրդարանի հետ խորհրդակցության Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյի կողմից Brexit-ի կապակցությամբ բանակցություններ սկսվելը: Brexit-ի օրինականությունն այս օրերին Բրիտանիայի քաղաքական ասպարեզում մեծ վեճ է առաջացրել դրա կողմնակիցների ու ընդդիմադիրների միջև: Մինչ Brexit-ի կողմնակիցներն, այդ թվում վարչապետ Թերեզա Մեյն օրինական են համարում Brexit-ի մասին հանրաքվեի արդյունքները և դրա գործադրումը համարում են անհրաժեշտ, ընդդիմադիրները հիմք ընդունելով Բրիտանիայի գերագույն դատարանի վճիռը պահանջում են դա ներկայացնել Համայնքների պալատի պատգամավորների քննարկմանը: Ընդդիմության համոզմամբ քանի դեռ Համայնքների պալատը Brexit-ի գործադրմանը կողմ չի քվեարկել չի կարելի այն գործադրման հանձնել: Նկատի առնելով Brexit-ը խորհրդարանին փոխանցելու կապակցությամբ Բրիտանիայի գերագույն դատարանի կողմ տեսակետը, Բրիտանիայի Պահպանողական կառավարությունը վերատեսության հայց ներկայացնելով գերագույն դատարանին պահանջել է վերատեսության ենթարկել արձակված վճիռը: Դա ի տես այն բանի, որ անհավանական է թվում Բրիտանիայի դատական գերագույն կառույցը որևէ փոփոխություն մտցնի իր արձակած վճռի մեջ:

-------------------------------

ԵՄ-ի ֆինանսների նախարարը երեքշաբթի օրը Բրյուսելում գումարած նիստում մի քանի կարևոր հարցերի շուրջ որոշում ընդունեցին: Դրանից մեկը հարկային դրախտների դեմ պայքարն էր: Նիստի ավարտին ֆինանսների նախարարները համաձայնեցին հարկային հարցերում չհամագործակցող տարածքների ցուցակ պատրաստելու չափանիշների շուրջ: Եվրոպական երկրներում հարկերի վճարումից խույս տալու հարցը, որն ուղղակիորեն առնչվում է հարկային դրախտների հետ այսօր մեծ բարդության է վերածվել եվրոպական այս կառույցի ու անդամ երկրների համար: Չնայած նրան, որ 2016 թվականի գարնանը մեծահարուստների ու բազմազգյան ընկերությունների հարկեր չվճարելու փաստը բացահայտած «Պանամյան թղթեր»-ի նման հարկային սկանդալներին ԵՄ-ն հարկային դրախտ համարվող երկրների ու տարածքների ցուցակ պատրաստելու հարցում որոշ բարդություններ առջև է կանգնած: Ներկայումս ԵՄ-ում հարկերի վճարումից հրաժարվելը տարեկան 50-ից 70 միլիարդ եվրո վնաս է պատճառում:

Մյուս հարցը որի շուրջ ԵՄ-ի ֆինանսների նախարարները համաձայնության հանգեցին Ղրիմի դեմ նոր պատժամիջոցների գործադրումն էր: Այս կապակցությամբ ԵՄ-ի անդամ երկրների ֆինանսների նախարարները նկատի առնելով Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը խաթարող քայլերը պատժամիջոցների նոր ցուցակ վավերացրեցին: Արևմուտքցիներն ու այդ թվում ԵՄ-ն պաշտոնապես չեն ճանաչել Ուկրաինայից Ղրիմի մասնատումն ու Ռուսաստանի տարածքից կցվելը և տնտեսական պատժամիջոցներն են գործադրել, որը ներառում է Ղրիմում արտադրված ապրանքների ներկրման, ինչպես նաև այդ տարածքում ներդրման ու տուրիստական ծառայություններ ներկայացնելու արգելքները: 2016 թվականի սեպտեմբերի կեսերին էլ ԵՄ-ի անդամ երկրները Ռուսաստանին Ղրիմի կցումը պաշտպանելու պատրվակով վեց ամսով երկարաձգեցին 146 ռուս և ուկրաինացի պաշտոնատարների և ռուսական 37 կառույցների դեմ սահմանված պատժամիջոցները: Պատժամիջոցները ներառում են հիշյալ անձանց ու կառույցների ակտիվների սառեցումը և ԵՄ մուտքի արգելումը: