Տնտեսական հանդես
Ողջույն թանկագին բարեկամներ: «Տնտեսական հանդես» հաղորդաշարի հերթական համարում քննարկելու ենք Իրանի անցած շաբաթվա տնտեսական մի քանի կարևոր իրադարձությունները:
ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանին այս շաբաթ այցելել է Խուզիստան նահանգ: Այցի շրջանակներում շահագործման հանձնվեցին տնտեսական մի քանի կարևոր նախագծեր, այդ թվում «Յադավարան» ավազանի ընդլայնման նախագիծը, «Հյուսիսային Ազադեգան» ավազանի առաջին ֆազն ու նաև «Հյուսիսային Յարան» ավազանի նախագիծը:
Հիշյալ նավթային ավազանները պատկանում են Իրանին ու Իրաքին և շահագործման են հանձնվել չինական ընկերությունների համատեղ ներդրմամբ:
Մեր հաղորդման առաջին բաժնում կարճ հայացք կնետենք այս թեմային:
ԻԻՀ նախագահի ներկայությամբ շահագործման հանձնված «Յադավարան» ավազանի ընդլայնման նախագիծն Իրանի նավթային կարևոր նախագծերից է, որտեղ առաջին փուլում պիտի արտադրվեր 85 հազար բարել նավթ: Դա ի տես այն բանի, որ Իրանի նավթի նախարարության փորձագետների ու պաշտոնյաների ջանքերով դա կազմել է 115 հազար բարել:
Խուզիստան նահանգում Քարունի արևմտյան նավթային ավազանների ընդլայնման նախագծերը շահագործման հանձնվելու հանդիսության ժամանակ ակնարկելով Քարունի արևմուտքում օրական 300 հազար բարել նավթի արտադրությանն,ԻԻՀ նախագահն ասել է, որ կապիտալի ու տեխնոլոգիայի ներգրավմամբ դա կարող է բարձրանալ մինչև օրական մեկ միլիոն բարելի:
Ռոհանին նշելով, որ աշխարհի ճշգրիտ տեխնոլոգիաներից օգտվելը Համատեղ քայլերի համապարփակ ծրագիրն հաջորդած շրջանում անհրաժեշտություն է համարվում, ընդգծեց. «Իրանի կառավարությունը վճռակամ է արդիական տեխնոլոգիաների օգնությամբ շահագործման հանձնել Խուզիստան նահանգի նավթային պաշարները»:
--------------------
Բարեկամներ մեր հաղորդումը կշարունակենք թռուցիկ հայացք նետելով ԻԻՀ ԱԳ նախարարի եվրոպական ուղևորությանը:
ԻԻՀ ԱԳ նախարարն անցած շաբաթ Իրանի տնտեսական գործարարների 30 հոգանոց մի պատվիրակության ընկերակցությամբ այցելել է Եվրոպայի արևելքում գտնվող Ռումինիա, Սլովակիա և Չեխական Հանրապետություն և քաղաքական խորհրդակցություններից բացի նաև զրուցել է հարաբերությունների ընդլայնման և Համատեղ քայլերի համապարփակ ծրագրին հաջորդած շրջանում տնտեսական նպատակների իրագործման շուրջ:
Զարիֆի Ռումինիա այցը վերջին երկու տասնամյակներում ԻԻՀ-ի ԱԳ նախարարի առաջին ուղևորությունն էր այդ երկիր:
Արևելյան Եվրոպայում ԻԻՀ ԱԳ նախարարի ուղևորության երկրորդ հանգրվանը Սլովակիան էր, որտեղ ԻԻՀ ԱԳ նախարարը հանդիպում ու զրույց ունեցավ Սլովակիայի նախագահի, վարչապետի ու ԱԳ նախարարի հետ:
Զարիֆն իր ուղևորության վերջին փուլում մեկնեց Չեխական Հանրապետություն:
Իրանի ԱԳ նախարարը Թեհրանում Հունգարիայի խորհրդարանի նախագահ Լազլո Քուվերի հետ հանդիպման ժամանակ անդրադառնալով քաղաքական, տնտեսական, գիտական, տեխնոլոգիական ու խորհրդարանական տարբեր բնագավառներում Իրանի ու Հունգարիայի համագործակցության հնարավորություններին, նշել է.«Համագործակցությունների իրագործումը պահանջում է տարբեր, հատկապես` բանկային ու վիզային ոլորտներում դյուրությունների ստեղծում, ինչի շուրջ պետք է խորհրդակցել»:
Իրանի էկոնոմիկայի ու ֆինանսների նախարար Ալի Թայեբնիան կիրակի օրը Թեհրանում հանդիպել է Հունգարիայի խորհրդարանի նախագահ Լազլո Քուվերի հետ: Հանդիպման ժամանակ Թայեբնիան նշել է. «Երկու երկրի միջև համագործակցությունների ընդլայնման համար առկա է մեծ պոտենցիալ և համագործակցության փաստաթղթի գործադրումը կարող է կարևոր դերակատարություն ունենալ այդ հարցում»:
----------------------
Այս շաբաթ սկսվեց Իրան-Հայաստան էլեկտրահաղորդման երրորդ գծի կայմերի տեղադրման գործողությունը:
Իրանի ջրի և էլեկտրականության մատակարարման ընկերություն՝ ՍԱՆԻՐ-ը հայտարարել է, որ Հայաստանի ընկերությունների համագործակցությամբ Հայաստանում ներքին կապալառուների համագործակցությամբ մեկնարկել են Իրան–Հայաստան երրորդ էլեկտրահաղորդման գծի կայմերի տեղադրման աշխատանքները:
275Կմգվ հզորությամբ էլեկտրահաղորդման այս գծի կառուցումից հետո Իրանի և Հայաստանի էլեկտրաէներգիայի փոխանակման ծավալը կհասնի 300 մեգավատի: Այս գծով Իրանի էլեկտրահաղորդման ցանցը կմիանա Ռուսաստանին, Վրաստանին, Իրաքին և Պարսից ծոցի ափամերձ երկրներին:
ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանն ավելի վաղ Երևանում ԻԻՀ դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադիի հետ հանդիպման ժամանակ մտքերի փոխանակում կատարեց էլեկտրահաղորդման երրորդ գծի կառուցման, Իրան-Հայաստան-Վրաստան էլեկտրացանցերի միացման, Հայաստանի տարածքով դեպի Եվրոպա գազի տարանցման և հողմային էլեկտրակայանների կառուցման ուղղությամբ երկու երկրի համագործակցության ուղիների շուրջ:
Իրան-Հայաստան միջպետական հանձնաժողովի 14-րդ նստաշրջանը առաջիկա դեկտեմբերին կգումարվի Թեհրանում:
ՍԱՆԻՐ-ը 18 նախագծեր է իրականացում աշխարհի 13 երկրներում և անցած ամիսներին ստորագրեց Ղազախստանում 60մգվ հզորությամբ հողմային էլեկտրակայաններ կառուցելու պայմանագիրը:
ԻԻՀ-ն Հայաստանից բացի էլետրաէներգիայի փոխանակման բնագավառում համագործակցություն ունի Նախիջևանի ինքնավար հանրապետության, Իրաքի, Աֆղանստանի, Պակիստանի, Ադրբեջանի, Թուրքմենստանի ու Թուրքիայի հետ:
-------------------
Նավթի համաշախարհային շուկաների վիճակը շարունակում է անորոշ մնալ:
Մեր հաղորդումը կշարունակենք այդ մասին զրույցով:
Նավթի համաշխարհային գները դեռ տատանվում են, այնպես որ ներկա պայմաններում չի կարելի նավթի շուկայի վիճակի մասին հստակ կանխատեսում կատարել: Փորձագետների համոզմամբ համաշխարհային պահանջարկն ու առաջարկը նավթի շուկայում գլխավոր ազդեցություն ունեցող գործոններից են: Միևնույն ժամանակ ապագա շուկաները և ռազմավարական ու քաղաքական հարցեր կարող են իրենց ուշագրավ ազդեցությունն ունենալ այս շուկայի վրա: ԱՄՆ-ի նախագահական ընտրություններն ազդեցություն գործեցին նավթի գների վրա և դեռ պարզ չէ, թե ԱՄՆ-ի նորընտիր նախագահը տնտեսական ինչ ծրագրեր է որդեգրելու: Դա բնականաբար անվստահություն է փոխանցել շուկային:
Իրանի նավթի ազգային ընկերության զարգացման ու ինժեներական հարցերով տեղակալն այս կապակցությամբ ասաց. «ԱՄՆ-ի նախագահական ընտրությունների արդյունքները որևէ ազդեցություն չեն կարող գործել արտասահմանյան կողմերի հետ Իրանի նավթային պայմանագրերի մշակման ու ստորագրման վրա»:
Իրանի նավթի ազգային ընկերության զարգացման ու ինժեներական հարցերով տեղակալ Ղոլամռեզա Մանուչեհրին ուրբաթ օրը ԻՌՆԱ-ի հետ զրույցի ժամանակ ԱՄՆ-ի նախագահական ընտրությունների արդյունքները պարզվելուց հետո համաշխարհային շուկաներում նավթի գների անկման մասին ասաց. «Այդ նվազումը ժամանակահատվածային բնույթ է կրում և ազդված է արժեթղթերի շուկայում առաջացած տատանումներից և չի կարող երկարաժամկետ ազդեցություն գործել նավթի գների վրա»:
Իրանի նավթի ու գազի արդյունաբերությունը վերջին 30 տարիների ընթացքում, հատկապես համատեղ ավազանների կապակցությամբ որոշ հետամնացություններ ունի: Իրանի նավթի արդյունաբերության պատասխանատուները ձգտում են Համատեղ ակտի համապարփակ ծրագրին հաջորդած շրջանում նավթային նոր պայմանագրերի միջոցով փոխարինել այդ հետամնացությունների որոշ բաժինները:
Արտասահմանյան որոշ ընկերություններ պայմանագրեր կնքելու համար Իրանի հետ խորհրդակցություններ են սկսել: Անցած շաբաթ Իրանի նավթի նախարարի ներկայությամբ Իրանի նավթի ազգային ընկերությունը և Ֆրանսիայի «Թոթալ» ընկերության, Չինաստանի նավթի ազգային ընկերության և «Փեթրոփարս» ընկերության միջոցով ստեղծված կոնսերցիումի միջև ստորագրվեց Հարավային Փարս գազադաշտի 11-րդ ֆազի ընդլայնման նախագծի համաձայնագիրը, որի արժեքը 4 միլիարդ 800 միլիոն դոլար է գնահատվում:
Այս համաձայնագրի կնքումը վկայում է «Թոթալ» ընկերության Իրան վերադառնալու մասին: Մինչև 2012 թվականին Իրանի դեմ շրջափակումների գործադրումը «Թոթալ»-ը ներկայություն է եղել Իրանում: Հունվար ամսին Իրանի միջուկային համաձայնագրի գործադրումից և միջազգային շրջափակումների որոշ բաժնի չեղարկումից հետո սա Իրանի և արևմտյան նավթի ու գազի մի ընկերության միջև կնքված առաջին սկզբունքային համաձայնագիրն է համարվում:
Հարավային Փարս գազադաշտը գտնվելով Պարսից ծոցի ջրերում համատեղ կարգով պատկանում է Իրանին ու Կատարին և պարունակում է շուրջ 14 հազար միլիարդ խմ գազ: Դա համաշխարհային ընդհանուր պաշարների 8 տոկոսն է համարվում: Թեհրանն ընդլայնելով 11-րդ ֆազը նպատակ ունի դա միացնել Պարսից ծոցի ափին գտնվող իր հեղուկ գազի արտադրման առաջին գործարանին:
Հարավային Փարսի 11-րդ ֆազի շահագործմամբ Իրանը կարող է օրական 56 միլիոն խմ հավելյալ արտահանում կատարել Կատարի հետ համատեղ այս գազադաշտից: