Նոյեմբեր 19, 2016 16:18 Asia/Yerevan

Ողջույն թանկագին բարեկամներ: «Միջին Ասիան և Կովկասն անցած շաբաթվա ընթացքում» հաղորդաշարի հերթական համարում թռուցիկ հայացք ենք նետելու այս երկու տարածաշրջանների անցած շաբաթվա կարևորագույն իրադարձություններին:

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն անցած շաբաթ գումարած նիստում քննարկեցին ԼՂ-ի հակամարտության կարգավորման ուղիները:

Նիստի ընթացքում ներկայացվեց խմբի ֆրանսիացի նոր համանախագահ Ստեֆան Վիսկոնտին, որն այդ պաշտոնում փոխարինելու է Պիեռ Անդրյուին: ԵԱՀԿ-ում Ֆրանսիայի մշտական ներկայացուցիչ Ռոգեր Լաջանը Թուիթերում կատարած գրառման մեջ ակնարկելով այս հանդիպմանն ցավ է հայտնել Ադրբեջանի ու Հայաստանի նախագահների շարունակ փոփոխվող դիրքորոշումների կապակցությամբ :

---------------------

Պետդումայում ԱՊՀ երկրների հարցերով գլխադասային հանձնաժողովը հավանություն է տվել ռուս-հայկական համատեղ հակաօդային պաշտպանության (ՀՕՊ) համակարգ ստեղծելու պայամանգրի վավերացմանը։ Օրինագիծը Պետդումայի քննարկմանն էր բերվել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից: Թեմային անդրադարձել է լրագրող Հրաչ Մելքումյանը:

-------------------

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը տեղեկացրեց ահաբեկչական խմբերի կողմից ցանկացած սպառնալիք դիմագրավելու այս կազմակերպության պատրաստակամության մասին:

ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլա Բորդյուժան անցած շաբաթ ակնարկելով անդամ երկրների տարածքում ահաբեկչական գաղտնի խմբերի գործունեության կանխման համար ՀԱՊԿ անդամ երկրների պատրաստությանն ընդգծեց այդ կազմակերպության հակաահաբեկչական աշխատանքների ամրապնդման անհրաժեշտությունը:

ՀԱՊԿ-ը 1992 թվականին հիմնադրվեց Հայաստանի, Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախսանի, Ղրղզստանի, Տաջիկստանի, Ուզբեկստանի, Ադրբեջանի ու Վրաստանի մասնակցությամբ: 2002 թվականին անդամ երկրները կազմակերպությունը ռազմական դաշինքի վերածելու որոշում ընդունեցին: Հետագային Ադրբեջանը, Վրաստանն ու Ուզբեկստանը հեռացան դաշինքից: ՀԱՊԿ-ը 2004 թվականին ՄԱԿ-ի դիտորդ անդամ է ընտրվել: Կազմակերպությունը նպատակ ունի ռազմական համատեղ ուժի և անդամ երկրների բանակների օգնությամբ պաշտպանել անդամ երկրների տարածքային ամբողջականությունն ու տնտեսական շահերը: Անդամ երկրների ղեկավարները 2009 թվականին Մոսկվայում գումարված գագաթնաժողովում հայտարարեցին ՀԱՊԿ արագ արձագանքման ուժերի ստեղծման մասին: Շանհայի համագործակցության կազմակերպության կողքին ՀԱՊԿ-ը մեկն է պաշտպանական այն կառույցներից, որոնք նպատակ ունեն դիմակայել ՆԱՏՕ-ի դեպի արևելք ընդլայնմանը:

--------------------

Ուզբեկստանի ժամանակավոր նախագահն անցած շաբաթ հանդիպելով Չինաստանի ԱԳ նախարարին զրուցեց տարածաշրջանային ու միջազգային տարբեր հարցերի շուրջ:

Այս հանդիպման ժամանակ կողմերը քննարկեցին Ուզբեկստանի ու Չինաստանի երկկողմ համագործակցությունների հեռանկարներն ու նաև տարածաշրջանային ու միջազգային տարբեր հարցեր:

Երկու երկրի պաշտոնատարներն այս հանդիպման ժամանակ ընդգծեցին Շանհայի համագործակցության կազմակերպության, նաև միջազգային որոշ այլ կազմակերպությունների շրջագծում երկու երկրի սերտ համագործակցությունները շարունակվելու նշանակությունը:

Չինաստանի ԱԳ նախարար Վան Էյն Ուզբեկստանի ԱԳ նախարար Աբդոլազիզ Քամելովի հետ հանդիպման ժամանակ նույնպես քննարկեց երկկողմ ու բազմակողմ շրջագծում Ուզբեկստանի ու Չինաստանի հարաբերությունների հեռանկարները:

Չինաստանը համարվում է Ուզբեկստանի առևտրական ու ներդրումային խոշոր գործընկերից մեկը: Երկու երկրի առևտրական փոխանակումների ծավալները գերազանցում են 4 միլիարդ դոլարը:

Ուզբեկստանի առաջնահերթություն ունեցող նախագծերի գործադրման համար ներգրավված չինական վարկերի ու ներդրման ծավալը հասնում է ավելի քան 6 միլիարդ 500 միլիոն դոլարի:

Ի դեպ անցած շաբաթ գումարվեց Ուզբեկստանի ու Ղրղզստանի սահմանային տարաձայնությունների հարցով երկու երկրի պետական պատվիրակությունների բանակցությունների նոր շրջանը, որի ընթացքում կողմերը 14 պարագաներում համաձայնության հանգեցին:

Կենտրոնական Ասիայի որոշ երկրների միջև սահմանային տարաձայնություններն անկախությունից 25 տարի անց դեռ մնում են չկարգավորված: Ղազախստանն ու Թուրքմենստանը կարողացել են կարգավորել հարևանների հետ իրենց սահմանային տարաձայնությունների գլխավոր մասը, սակայն Տաջիկստանի, Ղրղզստանի ու Ուզբեկստանի միջև սահմանային տարաձայնությունների շարունակվելը ճգնաժամ է առաջացրել այդ երեք երկրի հարաբերություններում:

----------------------

Անցած շաբաթ Պաղեստինի ինքնավար վարչակազմի ղեկավարի Թուրքմենստան կատարած առաջին այցի ժամանակ կողմերը տարբեր բնագավառներում համագործակցության վեց փաստաթուղթ ստորագրեցին:

Պաղեստինի ինքնավար վարչակազմի ղեկավար Մահմուդ Աբբասն անցած շաբաթ քաղաքական ու տնտեսական մի պատվիրակություն գլխավորելով այցելեց Թուրքմենստան և հանդիպում ու զրույց ունեցավ այդ երկրի նախագահի հետ:

Հանդիպման ավարտին կողմերը տնտեսական, առևտրական, ֆինանսական, կրթական, ակադեմիկ ու մշակութային բնագավառներում, նաև տուրիզմի բնագավառում համագործակցության փաստաթղթեր ստորագրեցին և երկու ղեկավարները հանդես եկան համատեղ հայտարարությամբ:

Բերդի Մոհամմեդովն ու Աբբասը մամուլի համատեղ ասուլիսի ժամանակ ողջունեցին երկկողմ հարաբերությունների ընդլայնումը:

Թուրքմենստանի նախագահը նաև ընդգծեց միջազգային ասպարեզում ու հատկապես ՄԱԿ-ում Պաղեստինի հետ բարեկամական կապերի և հումանիտարական բնագավառներում համագործակցությունների ընդլայնման նշանակությունը:

Պաղեստինի ինքնավար վարչակազմի ղեկավարն էլ ընդգծեց, որ թուրքմեն պաշտոնակցի հետ բանակցություններում լիարժեք համաձայնություն է ձեռք բերվել և քննարկվել են տնտեսական, առևտրական ու մշակութային  հարաբերությունների ամրապնդման պոտենցիալները:

---------------

Միջազգային ներում կազմակերպությունը մի զեկույցով քաղաքական բանտարկյալ ճանաչեց Ղազախստանում կալանավորված քաղաքական ակտիվիստներ Մաքս Բաղիևին ու Թելգութ Իունին:

Այս կազմակերպությունը մի հաղորդագրությամբ հայտարարեց, որ արտասահմանցիներին հողատարածք վաճառելու որոշման դեմ բողոքի հանրահավաքներից հետո Ղազախստանում քաղաքական երկու ակտիվիտներ Մաքս Բաղիևի ու Թելգութ Իունի կալանավորումը քաղաքական բնույթ է կրում:

Համաձայն այս զեկույցի Ղազախստանի Աթիրաո քաղաքի դատարանը ղազախ երկու ակտիվիստներին անօրինական հանրահավաք կազմակերպելու, սուտ տեղեկատվություն կատարելու և ազգամիջյան թշնամություն հրահրելու մեղադրանք է առաջադրել: Քաղաքական երկու ակտիվիստներին առաջադրված մեղադրանքն ապացուցվելու դեպքում նրանք կարող են մինչև 10 տարվա ազատազրկման դատապարտվել:

Միջազգային ներում կազմակերպությունը նաև նշել է, որ Ղազախստանում քաղաքական ակտիվիստների դատաքննության ժամանակ ոտնահարվում են միջազգային օրենքները:

--------------------

«Թաջնյուզ» լրատվական գործակալությունն անցած շաբաթ մի հաղորդագրություն հրապարակելով հայտարարեց, որ դադարեցնում է Տաջիկստանում իր գործունեությունը:

Այս գործակալության տարածած հայտարարության մեջ նշված է, որ այս քայլը Տաջիկստանի գիտակից հասարակության մեջ աննախընթաց չի համարվում: «Հայացք» պարբերաթերթը փակվելուց հետո ակնկալվում էր, որ փակվելու է նաև «Թաջնույզ» լրատվական գործակալությունը:

Այդ որոշման պատճառը Տաջիկստանում անկախ ու ազատ մամուլի գործունեության համար անհրաժեշտ պայմանների բացակայությունն է հայտարարվել:

«Թաջնյուզ»-ը 2009 թվականին հիմնադրվեց Սայեմեդդին Դուսթովի միջոցով և անցած 7 տարիների ընթացքում Տաջիկստանի տեղեկատվական դաշտում առաջատար դիրք է զբաղեցրել:

Ավելի վաղ՝ նոյեմբերի 2-ին, «Հայացք» շաբաթաթերթի հիմնադիր Ֆերեյդուն Ռահնավարդը տեղեկացրեց այդ պարբերաթերթը փակելու մասին՝ նշելով, որ նման քայլի է գնում Տաջիկստանում ազատ գործունության համար անհրաժեշտ պայմաններ չլինելու պատճառով: