Նոյեմբեր 26, 2016 16:10 Asia/Yerevan

Ողջույն թանկագին բարեկամներ: «Միջին Ասիան և Կովկասն անցած շաբաթվա ընթացքում» հաղորդաշարի հերթական համարն ինչպես միշտ հատկացված է այդ երկու տարածաշրջանների անցած շաբաթվա կարևորագույն իրադարձությունների քննարկմանը:

ԻԻՀ-ն կրկին անգամ ԼՂ-ի շուրջ հայ-ադրբեջանական հակամարտության ը վերջ տալու գործընթացին մասնակցություն ունենալու պատրաստակամություն հայտնեց: Ադրբեջանում ԻԻՀ դեսպան Ջավադ Ջահանգիրզադեն ԱՓԱ լրատվական գործակալությանը տված հարցազրույցում ասաց. «Իրանը պատրաստ է ցանկացած կերպով սատարել ԼՂ-ի հակամարտության կարգավորմանը»: «Մինսկի խմբի համանախագահներն ու անդամ երկրները կարող են ԼՂ-ի հակամարտության կարգավորմամբ զբաղված լինել, սակայն Իրանը նրանց նման չէ, քանի, որ երբ Իրանը հայտարարում է, որ պատրաստակամ է սատարել ԼՂ-ի հակամարտության կարգավորմանը, դրան պատրաստ է ամեն կերպ»,-հայտարարել է Ադրբեջանում ԻԻՀ դեսպանը: Ջահանգիրզադեն նաև անդրադառնալով այդ պատերազմի անարդյունավետությանն ու տարածաշրջանի վրա նրա ազդեցությանն, ասաց. «Տարածաշրջանում զավթողականության բացասական հետևանքների կապակցությամբ որևէ կասկած գոյություն չունի և Իրանը չի խնայելու այն ինչը, որը նա անհրաժեշտ կգտնի Ադրբեջանի ժողովրդի համար»:

---------------------------

ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով փոխտեղակալ Բրիջիթ Բրինքն ընդգծել է ԼՂ հակամարտության կարգավորման անհրաժեշտությունը:

Բրիջիթ Բրինքը երեքշաբթի օրը Բաքվում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ընդգծելով ԼՂ  հակամարտության կարգավորման անհրաժեշտությունն, ասել է, որ այս հակամարտությունը չպիտի նոր պատերազմի հանգի:

Բրիջիթ Բրինքը հայտարարել է, որ տարաձայնության կարգավորման հիմնարար սկզբունքների շուրջ կողմերի համաձայնությունը բխում է երկու կողմերի շահերից: 

Բրինքն անդրադառնալով ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքի լիազորությունների դադարեցվելուն ասել է, որ Վաշինգտոնը դեռևս այդ պաշտոնում նրան փոխարինող անձի վերաբերյալ որոշում չի կայացրել:

Հիշեցնենք, որ Ջեյմս Ուորլիքը նոյեմբերի 21-ին «Թվիթեր»-ում կատարած գրառման մեջ տեղեկացրել էր ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահի պաշտոնը թողնելու մասին:

Ուորլիքը հայտարարել է, որ 2016 թվականի դեկտեմբերի 31-ին վայր կդնի իր լիազորությունները:

Բրինքն Ադրբեջանում նաև հանդիպում ու զրույց ունեցավ այդ երկրի նախագահ Էլհամ Ալիևի հետ: Ադրբեջանի նախագահը հիշեցնելով անցած ամռանը Բրիջիթ Բրինքի հետ երկկողմ հարաբերությունների և տարածաշրջանային հարցերի շուրջ ունեցած բնակցություններին, հույս հայտնեց, որ ԱՄՆ-ի նոր կառավարության շրջանում կշարունակվի երկու երկրի հաջող համագործակցությունը: ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով փոխտեղակալն այս հանդիպման ժամանակ անդրադառնալով Ադրբեջանի և տարածաշրջանի երկրների հանդեպ ԱՄՆ-ի ցուցաբերած հովանավորությանն ընդգծեց այդ կապակցությամբ երկարաժամկետ քաղաքականություններին հետևելու անհրաժեշտությունը: Հանդիպման ժամանակ կողմերը նաև մանրամասնորեն քննարկեցին Ադրբեջանի ու ԱՄՆ-ի միջև հարաբերությունների ներկա վիճակն ու հեռանկարները և ԼՂ-ի հակամարտության կարգավորման ուղիները:

-------------------

ՀՀ վարչապետը և երկու նախարար դիմել են Հանրապետականին անդամակցելու համար: Այդ թեմանին անդրադարձել է լրագրող Նանե Սահակյանը:

-----------------

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը Բաքվում աշխարհի լրատվական գործակալությունների 5-րդ համաժողովին հղած ուղերձում չափազանց կարևոր բնութագրեց համաշխարհային խաղաղության և կայուն զարգացման ուղղությամբ մամուլի դերակատարությունը: Բաքվում գումարված աշխարհի լրատվական գործակալությունների 5-րդ համաժողովի աշխատանքի երկրորդ օրվա ընթացքում ընթերցված ուղերձում Բան Կի-մունն ընդգծելով մամուլի ազատության սկզբունքը հարգելու անհրաժեշտությունը, նշեց. «Ժամանակին ու բարձրորակ տեղեկություններ հրապարակելով մամուլը չափազանց կարևոր դերակատարություն կարող է ունենալ համաշխարհային զարգացումներում»: Ուղերձում Բան Կի-մունն ակնարկելով մամուլի զարգացման վրա գրաքննության, թվայնացված տեղեկություններին հասանելիության սահմանափակման և լրագրողների դեմ սպառնալիքի բացասական ազդեցությանը, հայտարարեց. «Միջազգային հանրությունն այս մասին լուծում պիտի որոնի»: ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը նաև ակնարկելով վերջին մեկ տասնամյակում առնվազն 827 լրագրողների զոհվելուն, լրագրողների անվտանգության և լրագրության աշխատանքի հանդեպ հարգանքի ապահովման նպատակով համաշխարհային համագործակցության կոչ արեց:

Հիշեցնենք, որ Բաքուն նոյեմբերի 16-ից 18-ի ընթացքում հյուրընկալեց աշխարհի լրատվական գործակալությունների 5-րդ համաժողովը և Ասիայի ու Օվկիանիայի լրատվական գործակալությունների կազմակերպության 16-րդ ընդհանուր ժողովը:

------------------

Թուրքմենստանի նախագահի որդին՝ Սարդար Բերդի Մոհամմեդովը խորհրդարանական միջնստաշրջանային ընտրությունների արդյունքում այդ երկրի օրենսդիր կառույց մտնելու մանդատ ստացավ: Աշխաբադի մամուլը չորեքշաբթի օրը տեղեկացրեց, որ Թուրքմենստանի նախագահ Ղուրբանղոլի Բերդի Մոհամմեդովի որդին այդ երկրի խորհրդարանի պատգամավոր է ընտրվել: Թուրքմենստանում միջնստաշրջանային ընտրությունները տեղի ունեցան երեք ընտրատարածքների որոշ պատգամավորների հրաժարական ներկայացնելուց հետո և դրա արդյունքում նախագահի որդուց բացի խորհրդարան մուտք գործեցին նաև երկու նոր պատգամավորներ: Սարդար Բերդի Մոհամմեդովն ավելի վաղ պաշտոնավարել է Թուրքմենստանի ԱԳ նախարարությունում:

Թուրքմենստանի առաջին նախագահ Սաֆար Մուրադ Նիազովի վախճանումից հետո Ղորբանղոլի Բերդի Մոհամմեդովը 2007 թվականին կայացած նախագահական ընտրություններում կտրուկ հաղթանակ արձանագրելով այդ երկրի երկրորդ նախագահ ընտրվեց:

------------------------

Ղազախստանի մամուլը տեղեկացրել է այդ երկրի մայրաքաղաք՝ Աստանայի անվանափոխության մասին: Համաձայն ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ի հաղորդման, Ղազախստանի նախագահության աշխատակազմը չորեքշաբթի օրը հայտարարեց, որ այդ երկրի խորհրդարանի պատգամավորները համաձայնել են մայրաքաղաք՝ Աստանան երկրի նախագահ Նուրսոլթան Նազարբաևի անվամբ կոչելու օրինագծին: Օրինագծի համաձայն Աստանան անվանափոխվելու է «Էլ Բաշ»-ի, որը նշանակում է ժողովրդի առաջնորդ: Զարգացման համար տարածքի սահմանափակության, ինչպես նաև երկրաշարժի ու քաղաքական խռովությունների հավանականության շուրջ մտահոգությունների պատճառով Ղազախստանի մայրաքաղաքը 1997 թվականին Ալմաթիից փոխադրվեց Աստանա: Նուրսոլթան Նազարբայևի որոշ քննադատներ Աստանայի անվանափոխությունն այդ երկրի նախագահի անհատի պաշտամունքի և նրանց իդեալական հերոս կերպար կերտելու ուղղությամբ վերցված քայլ են համարել:

Ի դեպ, Ղազախստանի մամուլը տեղեկացրեց այդ երկրում նոր թղթադրամներ շրջանառության մեջ դրվելու մասին: Ղազախստանի 76-ամյա նախագահ Նորսոլթան Նազարբայևի պատկերով նոր թղթադրամները շրջանառության մեջ կդրվեն դեկտեմբեր ի 1-ից: 10000 թենգեանոց թղթադրամների վրա Նուրսոլթան Նազարբայևի պատկերի հրապարակումը տարբեր հակազդեցությունների առիթ է տվել: Ոմանք դա անհատի պաշտամունքի դրսևորում են համարում, մինչդեռ Ղազախստանի Կենտրոնական բանկի տնօրեն Դանիար Քիշիևն այդ կապակցությամբ ասել է. «Անկախության շրջանի բոլոր նվաճումներն իրականություն են դարձել Ղազախստանի առաջին նախագահ Նուրսոլթան Նազարբայևի ջանքերի ու նախաձեռնությունների շնորհիվ»: Նազարբայևը 25 տարի է ինչ այդ երկրում վարում է իշխանության ղեկը: Նրա մասին բազմաթիվ ֆիլմեր են նկարահանվել և նրա անվամբ մայրաքաղաքում տուն-թանգարան է աշխատում:

---------------------

Ռուսական մի քանի լրատվամիջոցներ հղում կատարելով Ուզբեկստանում իրենց աղբյուրներին տեղեկացրեցին այդ երկրի վախճանյալ նախագահի դստեր՝ Գոլնարե Քարիմովայի մահվան ու գաղտնի կերպով հուղարկավորվելու մասին: Ռուսական մեծ տպաքանակ ունեցող «Մասկովսկի Կամսամոլեց» օրաթերթը չորեքշաբթի օրը «Ուզբեկստանի վախճանյալ նախագահ Իսլամ Քարիմովի դուստր՝ Գոլնարեն թունավորվել ու գաղտնի հուղարկավորվել է» խորագրի ներքո անդրադարձավ այդ լուրին, իսկ «Նովիե Իվեստիա»-ն գրեց. «Ուզբեկստանի Գոլնարեն թունավորվել և նրա գերեզմանը հողին է հավասարեցվել»: Նրանք հղում են կատարել անվտանգության հավաստի մի աղբյուրի, որը ներկա է եղել Քարիմովի 44-ամյա դստեր հուղարկավորությանը, սակայն չի ցանկացել բացահայտել իր ինքնությունը: Ուզբեկստանի վախճանյալ նախագահի ընտանիքին մոտիկ գտնվող մի աղբյուր հերքել է այդ մասին տարածված լուրերը: Ուզբեկստանում, որպես պոպ երգիչ ճանաչում ունեցող և 2014 թվականից ի վեր կոռուպցիայի հետ կապված մեղադրանքով տնային կալանքի մեջ գտնվող Գոլնարեն նախագահի պաշտոնում Քարիմովին փոխարինելու հավակնորդներից էր համարվում: