Տնտեսական հանդես
Ողջույն թանկագին բարեկամներ: «Տնտեսական հանդես» հաղորդաշարի հերթական համարն ինչպես միշտ հատկացված է անցած շաբաթվա տնտեսական կարևոր լուրերի քննարկմանը:
Թեհրանն անցած շաբաթ հյուրընկալեց Սլովենիայի նախագահին ու նրան ընկերակցող պատվիրակությանը: Սլովենիայի նախագահն ու նրան ընկերակցող պատվիրակությունն այս ուղևորության ընթացքում հանդիպեցին իսլամական հեղափոխության մեծապատիվ առաջնորդին։ Սլովենական պատվիրակությունը Թեհրանում ստորագրել է համագործակցության մի քանի համաձայնագրեր:
Մեր հաղորդումը կսկսենք այդ մասին զրույցով:
Համատեղ քայլերի համապարփակ ծրագրից հետո արևմտյան պատվիրակությունների Իրան կատարվող այցերը շարունակվելով անցած շաբաթ Թեհրան ուղևորվեց Սլովենիայի նախագահը:
Սլովենիայի նախագահ Բորութ Փախուրն Թեհրան կատարած այցի շրջանակներում անցած երեքշաբթի օրը նախ հանդիպեց ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանիին, իսկ նույն օրը երեկոյան հանդիպում ունեցավ Իսլամական հեղափոխության մեծապատիվ առաջնորդ ՆՎ Այաթոլլահ Խամենեիի հետ:
Իրանի ու Սլովենիայի բարձրաստիճան պատվիրակությունների նիստի ավարտին երկու երկրի նախագահներ Հասան Ռոհանիի և Բորութ Փախուրի ներկայությամբ ստորագրվեցին տնտեսական համագործակցության մասին փաստաթուղթը և կապի ու տեղեկատվական տեխնոլոգիաներ, ինչպես նաև նանոտեխնոլոգիայի բնագավառում գիտական համագործակցության փոխհուշագրերը:
Հասան Ռոհանին Իրանի ու Սլովենիայի բարձրաստիճան պատվիրակությունների նիստում ակնարկելով երկու երկրների միջև առևտրական ու տնտեսական համագործակցությունների և հարաբերությունների ընդլայնման հարմար առիթներին ու հնարավորություններին, բանկային ու նաև ապահովագրական բնագավառներում համագործակցությունն Իրանի ու Սլովենիայի միջև առևտրական ու տնտեսական համագործակցությունների զարգացման ուղղությամբ ազդեցիկ քայլ համարեց:
Սլովենիայի նախագահ Բորութ Փախուրն Իրանի ու Սլովենիայի տնտեսական համաժողովում ասաց, որ իր երկիրը վստահեցնում է, որ մոտ ապագայում բարձրացնելու է Իրանի հետ իր հարաբերությունների մակարդակը և դա հասցնելու է մինչև 2011 թվականը գոյություն ունեցող ծավալներին:
Իրանի էներգետիկայի նախարար Համիդ Չիթչիանի, Իրանի առևտրի պալատի նախագահ Ղոլամռեզա Շաֆեիի, Սլովենիայի առևտրի պալատի նախագահի և երկու երկրի տնտեսական գործարարների մասնակցությամբ գումարված Իրանի ու Սլովենիայի տնտեսական գործարարների համաժողովում երկու երկրի մասնավոր բաժինները ներդրման, էներգետիկայի ու պողպատի, ինչպես նաև բանկային բնագավառում համագործակցության չորս փաստաթուղթ ստորագրեցին:
------------------------
ԻԻՀ էներգետիկայի նախարարի գլխավորած պատվիրակությունն այս շաբաթ Ճապոնիա ուղևորվեց:
ԻԻՀ էներգետիկայի նախարար Համիդ Չիթչիանն ուրբաթ օրը ճապոնիայում գումարված Էներգետիկայի համաշխարհային հռչակագրի 27-րդ նստաշրջանում ստորագրեց Էներգետիկայի միջազգային հռչակագրի կապակցությամբ «Հաագա 2» նախարարական համաժողովի եզրափակիչ փաստաթուղթը:
Էներգետիկայի միջազգային հռչակագրի նպատակն է արտացոլել էներգետիկայի բաժնի և հատկապես զարգացող երկրներում էներգետիկայի սպառման աճի վիճակը, ինչպես նաև նոր հնարավորությունների ստեղծման և էներգետիկայի բաժնում ընդհանուր մարտահրավերները դիմագրավելու հարցում մասնակից երկրների համագործակցությունը:
Այցի շրջանակներում նաև Իրանի շուկայում ճապոնական ակտիվ ու փորձառու ընկերությունների ներկայության շուրջ զրույց տեղի ունեցավ: Չիթչիանն այս ուղևորության ընթացքում հանդիպեց ջրի ու էլեկտրականության արդյունաբերության բնագավառում ճապոնական մի քանի ակտիվ ընկերությունների տնօրեններին:
Իրանի էներգետիկայի նախարարն ընդգծեց, որ Իրանը ողջունում է ջրի ու էլեկտրականության արդյունաբերությանը վերաբերող նախագծերին ճապոնական ընկերությունների մասնակցությունը միևնույն ժամանակ հիշեցնելով այս ներկայությունը պիտի ներառի նաև տեխնոլոգիայի Իրան փոխադրվելը:
------------------------------
Ծովագնացության միջազգային կազմակերպության (IMO) գլխավոր քարտուղարն ակնարկելով միջազգային այդ կառույցում Իրանի ակտիվ ու դրական դերակատարությանն ընդգծեց, որ IMO-ն ցանկանում է ընդլայնել Իրանի հետ համագործակցությունը:
IMO-ի գլխավոր քարտուղար Քի Թաք Լիմը չորեքշաբթի օրը Լոնդոնում ԻԻՀ դեսպանի Համիդ Բաիդինեժադի հետ հանդիպմանն առընթեր ԻՌՆԱ-ի հետ զրույցում ասաց, որ Իրանը Ծովագնացության միջազգային կազմակերպության կարևոր անդամներից է համարվում:
Ծովագնացության միջազգային կազմակերպությունը ՄԱԿ-ի փորձագիտական կազմակերպություններից է, որն աշխատանք է տանում նավարկության ու ծովային անվտանգության ստանդարտների բնագավառում անդամ երկրների միջև համագործակցության ու տեղեկությունների փոխանակման, ինչպես նաև ծովային փոխադրությանը վերաբերող կոնվենցիաների վավերացման ուղղությամբ:
-----------------------------------
ՕՊԵԿ-ի նստաշրջանի սեմին Իրանի ու Ալժիրի նավթի նախարարները խորհրդակցություն կատարեցին Թեհրանում:
Ալժիրի էներգետիկայի նախարար Նուրեդդին Բութարֆեն Իրանի նավթի նախարարի հետ հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցի ժամանակ, ասաց. «Եթե ՕՊԵԿ-ի անդամները Վիեննայում սպասվող նիստում համաձայնության հանգեն առաջիկայում նավթի գինը յուրաքանչյուր բարելի դիմաց 50-ից 55 դոլարի, իսկ մինչև տարեվերջ 60 դոլարի կհասնի»:
Նուրեդդին Բութարֆեն հավելեց, որ Իրանի նավթի նախարար Բիժան Նամդար Զանգանեի հետ հանդիպման ժամանակ ներկայացրել է ՕՊԵԿ-ի անդամների նավթի արդյունահանման ծավալը մեկ միլիոն 100 հազար բարել կրճատելու կապակցությամբ Ալժիրի կառավարության առաջարկը:
Ալժիրի էներգետիկայի նախարարն ընդգծելով նավթի գնի անկումը կանխելու անհրաժեշտությունն, ընդգծեց. «Նավթի գնի անկումը վնասում է աշխարհի տնտեսությանը և այդ պատճառով էլ նավթի շուկան ներկա ճգնաժամից փրկելու ուղղությամբ ՕՊԵԿ-ի առաջիկա նստաշրջանը մեծ նշանակություն ունի:
ՕՊԵԿ-ի առաջիկա նստաշրջանը նոյեմբերի 30-ին գումարվելու է Վիեննայում:
ՕՊԵԿ-ի անդամներն թվականիս սեպտեմբերի 28-ին Ալժիրում գումարված նիստում որոշեցին իրենց օրական արդյունահանումը կայունացնել 32 միլիոն 500 հազար բարելի սահմաններում:
--------------------
ՄԱԿ-ի և Տնտեսական համագործակցությունների կազմակերպություն՝ ԷԿՕ-ի միջև համագործակցության մասին բանաձևը վավերացվեց ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 71-րդ նստաշրջանում:
Մեր հաղորդումը կավարտենք այդ մասին կարճ զրույցով:
ԷԿՕ-ի հետ համագործակցությունների ընդլայնումը վերջին երեք տասնամյակներում միշտ էլ այդ կազմակերպության առաջնահերթ խնդիրներից է եղել: ԷԿՕ-ն մի կողմից տարածաշրջանային համագործակցության կառույց լինելով աշխատանք է տանում անդամ երկրների զարգացման ուղղությամբ և միևնույն ժամանակ միջազգային դաշտում իր ներկայությամբ ԷԿՕ-ի տարածաշրջանում միջազգային աշխատանքների իրականացման համար հող է նախապատրաստում:
ՄԱԿ-ում ԻԻՀ-ի ներկայացուցչության տեղակալ Ղոլամհոսեյն Դեհղանին այս համագործակցությունը երկկողմ համարելով ասել է. «ԷԿՕ-ն հիմնադրման օրից իր կողմնորոշումներով անդամ երկրների միջև տնտեսական ու ոչ-տնտեսական համագործակցությունների առանցքայնությամբ տարածաշրջանային ու համաշխարհային մակարդակում համագործակցությունների ընդլայնման պատճառ է դարձել:
10 անդամներ ունեցող ԷԿՕ-ն Եվրոպան միացնում է Չինաստանին, իսկ Ռուսաստանը՝ Պարսից ծոցին:
ԷԿՕ-ին անդամակցում ե ԻԻՀ-ն, Թուրքիան, Պակիստանը, Աֆղանստանը, Ադրբեջանը, Ղազախստանը, Թուրքմենստանը, Ղրղզստանը, Ուզբեկստանն ու Տաջիկստանը: