Միջին Ասիան և Կովկասն անցած շաբաթվա ընթացքում
Ողջույն թանկագին բարեկամներ: «Միջին Ասիան և Կովկասն անցած շաբաթվա ընթացքում» հաղորդաշարի հերթական համարում ինչպես միշտ կանդրադառնանք այդ երկու տարածաշրջանների անցած շաբաթվա կարևորագույն իրադարձություններին:
Ղազախստանի տեղական իշխանությունները կանխելու համար հասարակության մեջ ոչ-ավանդական կրոնական աղանդների տարածման վնասները վերադարձնում են արտասահմանյան կրոնական կենտրոններ հաճախող ղազախ ուսանողներին:
Ղազախստանի Ժամբուլ նահանգի դատախազությունը «Երիտասարդությունն ու կրոնը» նախագծի շրջագծում սկսել է արտասահմանյան կրոնական հաստատություններ հաճախող այդ նահանգի ուսանողներին երկիր վերադարձնելու գործընթացը:
Ներկայումս Ժամբուլ նահանգի 23 քաղաքացիներ այլ երկրներում հոգևոր ուսում են ստանում, իսկ այդ հաստատությունների կրոնական հայացքները Ղազախստանի հասարակության համար համարվում են ոչ-ավանդական,այդիսկ պատճառով այդ ուսանողների վերադարձը երկիր հզորացնելու է կրոնական ավերիչ գաղափարների տարածման վտանգը:
«Երիտասարդությունն ու կրոնը» նախագծի շրջագծում արդեն 11 ուսանողներ վերադարձվել են երկիր և նրանց համար տեղական համալսարաններում ուսանելու հնարավորություն է ստեղծել և որոշներին նույնիսկ աշխատանք է առաջարկվել:
Ղազախստանի կրոնական հարցերի պետական հանձնաժողովն ավելի քան երեք տարի է ինչ աշխատանք է տանում արտասահմանյան հոգևոր համալսարաններում ուսանող իր քաղաքացիներին երկիր վերադարձնելու ուղղությամբ: Հանձնաժողովի տվյալներով Ղազախստանի երիտասարդության մեծ մասը ուսում ստանալու համար հաճախում է հերթաբար Եգիպտոսի, Սաուդյան Արաբիայի ու Պակիստանի կրոնական հաստատությունները: Դա ի տես այն բանի, որ այս տարվա հունիս ամսվա կեսերին Բիշքեկում գումարված «Կենտրոնական Ասիան և ինտերնետի կառավարումը» խորագրով համաժողովում Ղազախստանի ռազմավարական հետազոտությունների միջազգային ինստիտուտի ավագ փորձագետ Ռաֆայել Ռագազինսին հայտարարեց. «Կենտրոնական Ասիայի ու Կովկասի 6000 քաղաքացիներ ծայրահեղականների շարքերում կռվում են Սիրիայում ու Իրաքում»:
Ղազախստանի Աքթուբա քաղաքի «Անսար» վերականգնողական կենտրոնի տնօրենն ասել է, որ սալաֆիականության կործանարար վիրուսը մինչ այսօր վարակել է այդ երկրի իրավապահ ուժերի անդամներից որոշներին, որոնք հայտնվել են բանտերի ճաղերի հետևում: Ասկար Սաբդինը «Կրոնական ծայրահեղական գաղափարների տարածման կանխումը» խորագրով համաժողովում սալաֆիական գաղափարախոսությունը կործանարար համարելով հայտարարեց, որ դա նույնիսկ վարակել է այդ երկրի իրավապահ մարմիններին:
Նա նշել է, որ այդ վիրուսով կարող է վարակվել ծայրահեղական քարոզիչների հետ շփվող ցանկացած մարդ: Նա հավելեց. «Սալաֆիական ծայրահեղական քարոզիչներն ու արևմտյան Ղազախստանում աշխատող Հեզբ-ալ-թահրիր կազմակերպությունը նախ երիտասարդությանը հեռացնում են իրենց մշակութային ինքնությունից և հետո նրանց վերածում են ծայրահեղական ուժերի, որոնց համար ոչ-ավանդական ծայրահեղական գաղափարախոսության ազդեցության ներքո հասարակություն ու հայրենասիրություն հասկացություններն արժեզրկվում են:
---------------------
Այս պահին Հանրապետական կուսակցության (ՀՀԿ) նախագահի առաջին տեղակալի ամենահավանական թեկնածուն վարչապետ Կարեն Կարապետյանն է, երեկ ՀՀԿ գործադիր մարմնի նիստից հետո լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀԿ խոսնակ, Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը։ Այդ թեմային անդրադարձել է լրագրող Սիսակ Գաբրիելյանը:
--------------------------
Ուզբեկստանի ընտրությունների կենտրոնական շտաբի նախագահը հայտարարեց, որ այդ երկրի նախագահական ընտրությունների ժամկետից առաջ քվեարկության առաջին օրը պայմանները լրացնող 5964 քաղաքացիներ իրենց ձայնը տվեցին նախընտրած թեկնածուին:
Միրզա Օլողբեյկ Աբդոլսալամովը հավելեց. «Ընտրությունների օրենքի համաձայն Ուզբեկստանի այն քաղաքացիները, ովքեր քվեարկության հիմնական օրը քվեարկելու հնարավորություն չունեն, կարող են իրենց քվեները հանձնել ժամկետից շուտ»:
Ուզբեկստանի ընտրությունների կենտրոնական շտաբի նախագահի ընդգծմամբ. «Ուզբեկստանի նախագահական ընտրությունների կայացման նպատակով ստեղծվել են 9381 ընտրատարածքներ, որոնցից 44-ը գործում են արտասահմանում գտնվող Ուզբեկստանի ներկայացուցչություններում: Ընտրություններին մասնակցելու պայմանները լրացնում է 21 միլիոն 435 հազար քաղաքացի»:
Ուզբեկստանի նախագահական ընտրություններում մրցում են չորս թեկնածուներ՝ Ուզբեկստանի Ժողովրդավարական կուսակցությունից՝ Սարվար Աթամորադովը, Լիբերալ-դեմոկրատական կուսակցությունից՝ Շոքաթ Միրզիաովը, Ազգային ժողովրդավարական կուսակցությունից՝ Հաթամ Ջան Քեթմանովը և Սոցիալ-դեմոկրատական կուսակցությունից՝ Նարիման Օմարովը:
Ուզբեկստանի նախագահական ընտրությունները տեղի կունենան կիրակի դեկտեմբերի 4-ին:
--------------------------
Տաջիկստանի նախագահն անցած շաբաթ Ղազախստանի ԱԳ նախարարի հետ հանդիպման ժամանակ քննարկեց տարածաշրջանում ու աշխարհում տիրող իրավիճակը և հատկապես Աֆղանստանում կայունության ու անվտանգության, ինչպես նաև տարածաշրջանի երկրների սահմանների ամրապնդման թեմաները:
Հանդիպման ժամանակ Ռահմանն ու Էդրիսովը նաև քննարկեցին ռազմավարական գործընկերության անդամ երկրների, ինչպես նաև տարածաշրջանային ու միջազգային կազմակերպությունների, այդ թվում ՄԱԿ-ի շրջանակում բազմակողմ համագործակցությունների հեռանկարները:
Հանդիպման ժամանակ կողմերը նաև ընդգծեցին Աֆղանստանում քաղաքական, տնտեսական ու հասարակական կայունության հաստատմանը սատարելու, այդ երկրի հետ տարածաշրջանի երկրների տնտեսական ու առևտրական հարաբերությունների ամրապնդման և էներգետիկ ու տրանսպորտային ենթակառույցների ստեղծման անհրաժեշտությունը:
Ռահմանն ու Էդրիսովը նաև մտքերի փոխանակում կատարեցին տարածաշրջանային ու համաշխարհային գլխավոր հարցերի, այդ թվում բնական աղետների հետևանքների կրճատման և աշխարհում կլիմայական խոշոր փոփոխությունների շուրջ:
---------------------
Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգոն անցած շաբաթ Մոսկվայում Տաջիկստանի պաշտպանության նախարար Շիրալի Միրզայի հետ հանդիպման ժամանակ ասաց. «Տաջիկստանը առաջիկա տարի տարածաշրջանային կայունության ապահովման նպատակով ավիափոխադրության հետ կապված խոշոր ծավալի տեխնոլոգիա կստանա Ռուսաստանից»:
Ռուսաստանի պաշտպանության նախարարն ընդգծելով, որ առաջիկա տարի Մոսկվան ու Դուշանբեն կսկսեն իրենց ռազմա-տեխնիկական համագործակցությունների կարևոր փուլը և սպառազինություն ու ռազմատեխնիկա կտրամադրվի Տաջիկստանին, ասաց. «Որոշակի կերպով 2017 թվականին Ռուսաստանը մեծ քանակությամբ ռազմական ինքնաթիռ և ուղղաթիռ կտարամադրի Տաջիկստանին»:
Նա Ռուսաստանի կողմից Տաջիկստանի սպաների ու ռազմական ոլորտի փորձագետների վարժեցումը երկու երկրի ռազմական համագործակցության մյուս բաժինը համարելով, ասաց. «Մինչև այսօր ավելի քան հազար փորձագետներ են Տաջիկստան գործուղվել և այդ գործընթացը շարունակվում է»:
Շոյգոն անդրադառնալով Աֆղանստանում ԻԼԻՊ-ի և ահաբեկչական այլ կազմակերպության ներկայության վտանգին, ընդգծեց. «Ինչպես միշտ Ռուսաստանն ու Տաջիկստանն իրար կողքի պայքարելու են միջազգային ահաբեկչության դեմ»:
Անցած շաբաթ Մոսկվայում գումարվեց ԱՊՀ մասնակից պետությունների պաշտպանության նախարարների խորհրդի հերթական նիստը, որին առընթեր նաև ստորագրվեց հայ-ռուսական միացյալ զորամիավորման մասին պայմանագիրը:
--------------------
Չինաստանի Սին Քիանգ տարածքում սկսվեց Ղազախստանի, Ղրղզստանի, Չինաստանի ու Ռուսաստանի ռազմական ուժերի վեցօրյա համատեղ զորավարժությունը:
Ռուսաստանի կենտրոնական տարածաշրջանի ռազմական ուժերի հրամանատար Յարոսլավ Ռաշոփկինը հայտարարել է, որ լեռնային տարածքներում անցկացվող այս զորավարժությանը մասնակցում են չորս երկրների զորայինները:
Լեռնային տարածքներում հրաձգության վարժանքները, հատուկ ջոկատային ուժերի գործունեության քննարկումը, հրաձգության հմտությունների բարձրացումը և ականանետերի ու հակատանկ հրթիռների կարողությունների քննարկումն այս զորավարժության նպատակներից են եղել:
Շանհայի համագործակցության անդամ երկրների ռազմական համատեղ առաջին զորավարժությունը 2003 թվականին երկու փուլերում կազմակերպվեց Ղազախստանի ու Չինաստանի ռազմական ուսուցման կենտրոններում, որին Ուզբեկստանից բացի մասնակցեցին կազմակերպության մյուս անդամ երկրները: