Իրանական շուկա (7)Գեղարվեստական ապակեգործություն
Իրանից միջազգային շուկա արտահանվող ապրանքներից են ձեռարվեստի արտադրանքները: Այս հաղորդման ընթացքում խոսելու ենք Իրանում հինավուրց պատմություն ունեցող այս արդյունաբերության մասին:

Ձեռարվեստի ոլորտը մարդու հինավուրց ժառանգություններից մեկն է: Դա արվեստ է, որն ստեղծվել է մարդու ծագման հետ միասին և ինքնություն է ստացել մարդու էվոլյուցիայի ընթացքում: Արվեստն ու ավանդական արդյունաբերությունն արտացոլում են մարդու հոգին և մարդկային մտքի, ստեղծագործական տաղանդի և մշակույթի հայելին են: Ուստի կարելի է ասել, որ ձեռարվեստի ոլորտը անցյալի ու ներկայիս մարդու ստեղծած ամենակենսունակ ու ամենաազնվական երևույթներից մեկն է, որը կարողացել է մինչ օրս պահպանել իր բարձր դիրքը և մարդկային մշակույթի հարատևման պատճառ դառնալ: Ձեռարվեստի ոլորտի դիրքն ու նշանակությունն այն աստիճանի է, որ կարելի է այն համարել ազգի կամ ցեղի հավատամքների, համոզմունքների, ավանդույթների ու բարոյականության արտացոլանքը, որտեղ տվյալ ժողովրդի խավերն ու արվեստագետ մարդիկ իրենց հմտությամբ, տաղանդով ու հավատամքներով արարել են այդ ստեղծագործությունները իրենց շրջակայքում առկա բնական ռեսուրսների ու միջավայրի հնարավորությունների սահմաններում: Այլ կերպ ասած, ցանկացած աշխարհագրական շրջանի ձեռարվեստի արտադրանքները վկայում են պատմության ընթացքում այդ տարածքի աշխարհագրական, հասարակական, տնտեսական ու քաղաքական առանձնահատկությունների, ինչպես նաև դրա ժողովրդի ճաշակի, հոգեբանության, պատմության և աշխարհահայացքի մասին: Անկասկած, այսօր առանց ձեռարվեստի արտադրանքների, թերևս դժվար կամ անհնար կլինի վերարտադրել անցյալում ապրող ժողովուրդների մշակույթը, ազգային ինքնությունն ու նրանց հավատամքները:

Ձեռարվեստի ոլորտը աշխարհում հայտնի՝ ծանր, թեթև, փոքր արդյունաբերությունների կողքին նույնպես համարվում է արդյունաբերություն, որը կարելի է կազմակերպել տնային կամ գյուղական փոքր արհեստանոցներում: Այս արդյունաբերության համար ընդլայնված տեխնոլոգիա ապահովելու անհրաժեշտություն չկա, ուստի չի պահանջվում նաև մեծ ներդրումներ: Դրանում մասնագետ մարդիկ հիմնականում տվյալ շրջանի տեղացիներ են, որոնք այս արվեստը սովորել են իրենց նախնիներից:
Ձեռարվեստի ոլորտն ընդգրկում է արտադրանքներ, որոնք ստեղծված են տեղական հումքից, և դրանց արտադրման հիմնական փուլերը մասամբ կամ ամբողջովին իրականացվում են ձեռքով կամ ձեռքի գործիքներով: Այնպես որ դրանց յուրաքանչյուրի ստեղծման մեջ մարմնավորվել են արհեստավորի ստեղծագործական միտքն ու արվեստագիտական ճաշակը: Հենց դրանում էլ կայանում է այս արտադրանքների հիմնական տարբերությունը մեքենայական ու գործարանային նմանատիպ արտադրանքների նկատմամբ:
Ունենալով և՛ ստեղծագործական և՛ սպառողական հատկություն, ձեռարվեստի ոլորտը կարելի է համարել արվեստի ու արդյունաբերության համակցություն: Մի կողմից ձեռարվեստի արտադրանքներն ունեն էական սպառողական բնույթ, իսկ մյուս կողմից էլ իրենց վրա կրելով ստեղծողի ընկալումը, ճաշակը, մտածելակերպն ու մշակույթը, դրանք օժտված են արվեստի հատկություններով: Ուստի, ձեռարվեստի ոլորտը հիմնականում համարում են կիրառական արվեստների շարքից:
Հաշվի առնելով հազարավոր տարիների վաղեմիություն ունեցող իրանական քաղաքակրթության պատմությունը, այս երկիրը հանդիսանում է ավանդական արվեստի ստեղծագործությունների ստեղծման գլխավոր օրրաններից մեկը և անկասկած այս երկրամասի ձեռարվեստը և՛ Իրանում և՛ աշխարհում համարվում է ամենակարևոր բնագավառը ավանդական արվեստների շարքում: Իրանի տարբեր շրջաններում հնագիտական պեղումների ու հետազոտությունների արդյունքում այս ոլորտին վերաբերող տարբեր իրերի ու արտադրանքների հայտնաբերումը վկայում է Իրանում ձեռարվեստի ոլորտի վաղեմիության մասին: Իրանի Թափե-Սիլքում, Շուշում, Դամղանի Թափե-Հեսարում, Ռեյ քաղաքի Չեշմե-Ալիում, այրված Զաբոլ քաղաքում և Ատրպատականի Թափե-Հասանլույում գեղեցիկ նախշերով խեցե իրերի հայտնաբերումը, ինչպես նաև մետաքսյա չքնաղ կտորների, գեղեցիկ պղնձե ամանների, գունավոր ու սիրուն ապակյա և կերամիկական իրերի առկայությունը, որոնք այսօր պահվում են Իրանի և այլ պետությունների հայտնի թանգարաններում, խոսում են իրանական ազգային ու մշակութային երևույթների ստեղծման ու հարատևման գործում Իրանի բարձրավանդակում ապրող անցյալի բնակիչների բարձր ճաշակի, արվեստի ու մշակույթի մասին:
موزه ایران باستان
موزه ایران باستان
موزه ایران باستان
موزه ایران باستان
موزه ایران باستان
موزه ایران باستان
موزه ایران باستان
Հին Իրանի ձեռարվեստի որոշ բնագավառները
Այս երկրամասի տարբեր անկյուններում ապրում են տարբեր ցեղեր, որոնք ձեռարվեստի ամենատարբեր ոլորտների ստեղծման գործում իրենց նախնիների արվեստի ժառանգորդն ու շարունակողն են: Բազմազանության առումով, այսօր Իրանը աշխարհում երրորդ ամենախոշոր ձեռարվեստի արտադրանքներ արտադրող պետությունն է, որտեղ այս ոլորտում աշխատում են ավելի քան երկու միլիոն իրանցի արհեստավոր ու արվեստագետ: Իրանում ձեռարվեստի ոլորտը խիստ բազմազան է և դրա մեջ մտնում են բազմաթիվ բնագավառներ, այդ թվում՝ տեքստիլի, գործվածքների ու հագուստի, կերամիկական ու խեցե իրերի, ավանդական սալիկապատումների, փայտե, ծղոտե, մետաղյա, կաշվե, ծովային ու քարե իրերի, ապակեգործության և տասնայակ այլ ոլորտներ, որոնք ևս իրենց հերթին ունեն բազմազան ենթաբաժիններ, ինչը պատճառ է դարձել, որ Իրանում ձեռարվեստի ոլորտի պատասխանատուները այն բաժանեն 15 խմբի և ավել քան 360 ենթախմբի:
Ժամանակակից Իրանի ձեռարվեստի նմուշներ
صنایع دستی ایران
مینا کاری
فرش تبریز
ملیله کاری
ملیله کاری
شیشه گری
شیشه گری
خاتم کاری
پارچه قلمکار
فیروزه کوبی
گیوه بافی
مینای سفال
انواع بافتنی ها
سبد بافی
قلمکاری
Ձեռարվեստի բնագավառներից մեկն էլ ապակեգործության արվեստն է:
Ապակեգործություն է կոչվում ապակուն տեսք տալու արվեստը: Ձեռքով պատրաստված ապակին ստեղծվում է տարբեր եղանակներով, այդ թվում գրեթե 4 հազար տարվա վաղեմիություն ունեցող փչովի եղանակը: Արվեստի այս բնագավառում արվեստագետը, նախ, տաքացնում է հանքային նյութերից, այդ թվում՝ սիլիկագելից, ապակու փշրանքներից կամ այդ երկուսի խառնուրդից բաղկացած ապակու նյութը, որպեսզի փափկի ու հեղուկի վերածվի: Այնուհետև հատուկ խողովակի օգտագործմամբ քամի փչելու միջոցով և ապակեգործության ձեռքի գործիքների, այդ թվում աքցանի, մկրատի և այլ իրերի կիրառմամբ ստեղծում է իր նկատի ունեցած, ձեռքով պատրաստված ապակյա իրը, որը կարող է լինել սպառողական աման կամ դեկորատիվ և այլ իրեր: Ապակեգործությունը հավաքական աշխատանք է և պահանջում է բարձր մասնագիտություն: Ձևի ու գույների դիզայները, քամի փչող մասնագետը, ձուլարարը, ծավալ հաղորդողը և կաղապար պատրաստողը մասնագետներ են, որոնք ներգրավված են մի ապակեգործական ստեղծագործության արարման գործում:
Ապակեգործության արվեստը ամենահին արդյունաբերություններից մեկն է, որով զբաղվել է մարդը: Տարաձայնության կա, թե որտեղ է առաջին անգամ ձևավորվել ապակեգործության արվեստը: Ասում են, որ ապակեգործության ծագումը տեղի է ունեցել Սողոմոն մարգարեի օրերում: Այդ ժամանակ Սողոմոն մարգարեի հրամանով կանգնեցվել է ապակեգործական հնոց հրեշների կողմից պալատ կառուցելու համար, որպեսզի պալատի որոշ հատվածներ զարդարեն այս արվեստի միջոցով:
Ապակեգործության արվեստի պատմական ընթացքի մասին ասում են, որ դրա բնօրրանը եղել են հին եգիպտոսի, Սիրիայի ու Իրանի քաղաքակրթությունները: ԻԻՀ Արվեստի Ակադեմիայի գիտական խորհրդի անդամ դոկտոր Մեհդի Մաքինեժադը Իրանում ապակեգործության արվեստի վերաբերյալ համոզված է. «Ձեռքի ապակեգործության արվեստը Իրանի ավանդական արվեստների խորհրդանիշն ու ցուցափեղկն է, որն Իրանում ունի հազարավոր տարիների պատմություն: Իրանի հյուսիս-արևմուտքի հատվածներում, Լորեստանում և Պերսեպոլիսում ձեռք բերված ապակե իրերի կտորներն ու հուշարձանները վկայում են այն մասին, որ այս երկրամասում հնուց ի վեր օգտագործվում էին ապակյա իրեր ու ամաններ»:
Իրանում ձեռքով պատրաստված ամենահին ապակյա նմուշների վաղեմիությունը վերաբերում է մեր թվարկությունից առաջ ժամանակաշրջանին: Այս արվեստի լավագույն նմուշը վերաբերում է Իլամական ժամանակաշրջանին՝ Մ.թ.ա. 3200-640: Իրանի Խուզիստան նահանգի Շուշի մոտակայքում գտնվող Չողազանբիլի տաճարում, որը եղել է իլամցիների ամենամեծ աղոթավայրը, հայտնաբերվել են ապակյա շշեր, որոնք վկայում են Իրանում ձեռարվեստի այս բնագավառի վաղեմիության մասին: Իրանի հյուսիս-արևմուտքում հայտնաբերված, կապույտ ուլունքներով ապակե վզնոցի գոյությունը, որն իդեպ մեզ է հասել ավելի քան 200 տարի Մթա ժամանակաշրջանից, ապացուցում է հին Իրանում ապակեգործության տարածվածության փաստը: Սասանյանների ժամանակաշրջանում (224-651թթ.) ապակեգործության արվեստի յուրահատկությունը կայանում է ապակե իրերի, այդ թվում օծանելիքի տարայի, գավաթի, ափսեի և այլ դեկորատիվ իրերի վրա կատարված տաշվածքներում: Այդ հուշարձաններից մի մասը կարելի է տեսնել «Հին Իրանի» և «Աբգինե»-ի (ապակեգործության) թանգարաններում:
موزه ابگینه
شیشه گری
شیشه گری
شیشه گری
شیشه گری
هنر شیشه گری
طرح های مختلف شیشه گر
هنر شیشه گری
شیشه گری
Իսլամական քաղաքակրթության ոսկե դարում հանքագիտության, բժշկության և քիմիայի պես տարբեր գիտությունների զարգացմամբ մահմեդական, այդ թվում նաև իրանցի, ապակեգործ արվեստագետներն ու արհեստավորը հնարավորություն ստացան, որպեսզի ձեռք բերած գիտական փորձի կիրառմամբ զարգացնեն և փոփոխության ենթարկեն ապակեգործական արվեստն ու արդյունաբերությունը: Նշված ժամանակաշրջանում ապակու ընդհանուր ձևի փոփոխությունից բացի, տարածում գտավ նաև ապակու վրա նկարչությունն ու գեղագրությունը, հնոցային գույներով ապակիների և գունավոր արծնապակիների պատրաստումը: Հատուկ քարերի օգնությամբ ապակու վրա տաշումները և ապակյա ամանների վրա խորը գծերի առաջացումը կատարվում էր դրանց զարդարելու նպատակով: Արվեստագետ արհեստավորները մեկ կամ մի քանի փուլերով նպաստավոր ջերմաստիճանի պայմաններում հնոցում ապակու թրծմամբ ապակյա իրերի վրա ստեղծում էին իրենց ցանկալի գույնն ու նախշը: Ապակու մեջ տարբեր գույների ստեղծման համար ապակեգործները օգտագործում էին մետաղների օքսիդները, ինչպիսիք են կոբալտի, պղնձի, երկաթի, մանգանի, ծծմբի և այլ մետաղների օքսիդը: Էմալ ապակին պատմության այս ժամանակաշրջանի ապակեգործության արվեստի արգասիքն է:

Ժամանակային առումով Սելջուկների ու Սեֆյանների երկու պատմական ժամանակաշրջանները կարելի է համարել Իրանում ապակեգործության արվեստի բարգավաճման գագաթնակետը: Սելջուկների ժամանակաշրջանից Իրանի տարբեր քաղաքներում ապակեգործների հնոցներից ձեռք են բերվել էմալապակու տեսքով տարբեր դեկորատիվ տարրերով շատ գեղեցիկ ապակյա ամաններ՝ տաշված կամ ավելացված նախշերով: Այս ժամանակաշրջանի ապակյա արտադրանքներից կարելի է թվարկել հիմնականում մեծ և փոքր ամանեղենը, շատ էլեգանտ օծանելիքի տարաները, տարբեր ձևերով ու չափսերով գավաթներն ու ծաղկամանները, ինչպես նաև տարբեր ձևերով, այդ թվում կենդանիների տեսքով փոքր դեկորատիվ իրերը: Սեֆյանների ժամանակաշրջանում մեծ ուշադրության արժանացավ այս արվեստը: Իրանի տարբեր քաղաքներում՝ Սպահանում, Շիրազում և Քաշանում կառուցվեցին ապակեգործական արհեստանոցներ և վերապատրաստման դասընթացներ անցկացրին արվեստագետները:
Ներկայումս ձեռարվեստի ոլորտը Իրանի կողմից արտահանվող ոչ նավթային ամենակարևոր արդյունաբերություններից մեկն է: Վերջին տարիներին ավելի քան մեկ միլիարդ դոլարի արժողությամբ այս արդյունաբերության արտադրանքն արտահանվել է բազմաթիվ ասիական, աֆրիկյան, եվրոպական ու ամերիկյան երկրներ: Ճապոնիան, Չինաստանը, Ինդոնեզիան, հարավային Կորեան, Սինգապուրը, Հոնկոնգը, Լիբանանը, Իրաքը, Եգիպտոսը, Մարոկոն, Թունիսը, Հարավաֆրիկյան հանրապետությունը, Ալժիրը, Նիգերիան, Իտալիան, Շվեդիան, Ֆրանսիան, Ավստրիան, Գերմանիան, Իսպանիան, Հոլանդիան, Ամերիկան, Բրազիլիան, Մեքսիկան և Ավստրալիան համարվում են իրանական ձեռարվեստի արտադրանքների նպատակային շուկաները: Վերջին երկու-երեք տասնամյակներում այս ոլորտի արվեստագետները փորձառու վարպետների ուսուցմամբ, ներշնչվելով հին ոճերից, համակցելով հին ոճերը նորագույն և ժամանակակից դաջերով, իրենց ձեռքի աշխատանքներում գույնների հոգեբանական գիտելիքների կիրառմամբ, կարողացել են ստեղծել բազմազան իրեր, որոնք մարդկանց մոտ սեր են առաջացրել այս գեղեցիկ արվեստի նկատմամբ: