Իրանական շուկա 65 (վերջին մաս)
«Իրանական շուկա» այն հաղորդաշարի խորագիրն է, որտեղ հակիրճ քննարկեցինք ԻԻՀ-ի որոշ ակտիվությունները և մինչ այժմ այդ հաղորդաշարից 64 մաս ներկայացրել ենք Ձեզ: Այժմ հաղորդաշարի վերջին համարում կամփոփենք հաղորդաշարի ընթացքում քննարկված կարևորագույն հարցերը:
Հնուց ի վեր Իրանի աշխարհագրական դիրքը կարևոր աշխարհաքաղաքական դերակատարություն է ստեղծել նրա համար: Իրանի տարածքով էր անցնում Մետաքսի պատմական ճանապարհը, որը միացնում էր արևելքի ու արևմուտքի քաղաքակրթությունները: Հին ժամանակներում Իրանի դիրքն ու տարածքը այն օրերին նրան դարձրել էին կարևորագույն հանգրվան արևելք-արևմուտք և հյուսիս-հարավ առևտրային ակտիվությունների ճանապարհին: Ներկայումս նոր Մետաքսի ճանապարհի քարտեզում Իրանը այն երկրներից է, որը արդյունավետ դերակատարություն ունի ասիական ու եվրոպական պետությունների միջև հարաբերությունների ու կապերի զարգացման գործում: Իրանի աշխարհագրական դիրքը ապահովում է դեպի Եվրոպա գնացող ամենակարճ ճանապարհը ապարանքների տարանցման համար: Պարսից Ծոցի միջոցով ազատ ծովերի հասանելիությունը ևս Իրանի առավելություններից մեկն է, որը Կովկասում ու կենտրոնական Ասիայի ցամաքում պարփակված պետությունների համար հնարավոր է դարձնում ազատ ջրերի հասանելիությունը և նրանց կապը համաշխարհային տնտեսության կարևորագույն հատվածի հետ: Աշխարհում Իրանի աշխարհաքաղաքական նշանակությունից և ապագայում տնտեսության մեջ նրա դերակատարությունից բացի, Իրանի տնտեսական ներուժն ու ռեսուրսները այնպիսին են, որ Մաքենզի հաստատությունը իր զեկույցում այսպես է կանխատեսել Իրանի տնտեսության ապագան. «Մենք եկել ենք այն եզրահանգմանը, որ Իրանը ունի ներուժ իր ՀՆԱ-ն մինչև մեկ տրիլոն դոլար մեծացնելու և մինչև 2035թ. 9 մլն նոր աշխատատեղեր ստեղծելու համար»:
Իրանի տնտեսության հիմնական հատվածներից են էներգետիկայի աղբյուրները: Իրանն ունի աշխարհում գազի փաստագրված ամենախոշոր պաշարները և նավթի փաստագրված՝ չորրորդ ամենախոշոր պաշարները: Իրանում նավթի ու գազի արտադրման ծախսերը ցածր են այդ նյութերն արտադրող բազմաթիվ պետությունների հետ համեմատած: Նավթաքիմիայի բնագավառը այն արդյունաբերությունն է, որտեղ նավթն ու գազը ունեն գլխավոր դերակատարություն այդ ոլորտի առաջացման գործում: Հաշվի առնելով, որ Իրանը առաջին տեղում է նավթի ու գազի ընդհանուր պաշարների առումով, ակնհայտ հանգամանք է դառնում Իրանում նավթաքիմիայի արդյունաբերության աճն ու զարգացումը: Իրանում այս արդյունաբերության ևս կարևոր առավելություններից է հումքի բազմազանությունը, ազատ ջրերի հասանելիությունը և մասնագետ մարդկային ուժի առկայությունը: Նավթաքիմիայի արդյունաբերությունը Իրանի տնտեսության հիմնական բաժիններից մեկն է նավթի ու գազի արտադրանքի նկատմամբ ավելացված արժեք ստեղծելու գործում: Իրանում աշխատում են ավելի քան 50 նավթաքիմիայի համալիր, որոնք տարեկան 62 մլն տոննա արտադրության թողունակությամբ իրենով է արել Հանրապետության ոչ նավթային արտահանումների գրեթե 40 տոկոսը:
«Իրանական շուկա» հաղորդաշարում քննարկված թեմաներից է եղել Իրանի կատարած ներդրումները էներգետիկայի այլ բնագավառներում, այդ թվում էլեկտրականության արդյունաբերության ոլորտում: Աշխարհում տեղակայված էլեկտրականության թողունակության առումով, Իրանը առաջին քսան պետությունների ցուցակում է, իսկ Մերձավոր Արևելքում առաջին տեղն է զբաղեցնում: Նավթաշատ այլ երկրների հետ համեմատած Իրանի տնտեսության այլ հատկություններից է նրա տնտեսության ահռելի բազմազանությունը, որի շնորհիվ Իրանի տնտեսությունը խիստ կապվածություն չունի նավթի ու գազի նկատմամբ: Իրանի տարածքի մակերեսը կազմում է մեկ մլն 648 հազար քկմ, որից գրեթե մեկ երրորդում հնարվոր է երկրագործություն իրականացնել: Թեև Իրանում առկա է սովորական եղանակներով վար ու ցանքի հնարավորությամբ մոտ 38 մլն հա հողատարածք, միջին հաշվով ցանքի տակ են գտնվում ընդամենը 15 մլն հա հողատարածք: ՖԱՕ-ի (ՄԱԿ-ի պարենու և գյուղատնտեսության կազմակերպություն)տվյալների համաձայն, աշխարհում գյուղատնտեսական 66 գլխավոր արտադրանքներից մոտ մեկ երրորդի արտադրման գործում Իրանը զբաղեցնում է առաջինից մինչև տասներորդ տեղերը: Աշխարհում եզակի է Իրանի այգեգործական արտադրանքների բազմազանությունը: Այգեգործական արտադրանքների բազմազանության առումով Իրանը զբաղեցնում է երրորդ տեղը՝ ունենալով 15 այգեգործական արտադրանք, իսկ 10 տեսակի արտադրանք արտահանելու առումով զբաղեցնում է առաջինից մինչև տասներորդ տեղերը: Աշխարհում 25 հիմնական այգեգործական արտադրանքներից 15-ը Իրանում արտադրվում են: Որոշ այգեգործական արտադրանքների, այդ թվում պիստակի, արմավի, թուզի, խնձորի, ձիթապտղի, խաղողի, նռան և կեռասի արտադրման բնագավառում Իրանի գյուղատնտեսությունը աշխարհում հատուկ դիրք ունի:
Հարկ է նշել, որ դեղորայքային բարձր արժեք ունեցող որոշ արտադրանքներ, այդ թվում շաֆրանը(զաֆրանը) , ծորենին և քիմիոնը, չեն դասվում գյուղատնտեսական հիմնական արտադրանքների շարքում և Իրանը աշխարհում նշված արտադրանքների խոշորագույն արտադրողն է:
Ժամանակակից աշխարհում հնարավոր է արտահանել բազմաթիվ «ծառայություններ» և գիտությունն ու տեխնոլոգիան առավել քան երբևէ վերածվել են արժեքավոր ու փոխանակվող արտադրանքի: Իրանական ինժեներական ընկերությունները մասնակցություն են ունեցել տարբեր պետություններում մոտ 700 նախագծերի իրագործմանը: Այդ պետություններում Իրանի տեխնիկաինժեներական ծառայությունների արտահանումների մեծ մասը վերաբերում են արդյունաբերական, նավթի ու գազի, նավթաքիմիայի, էլեկտրակայանների կառուցման, ճանապարհների ու շինությունների կառուցման նախագծերին: «Դուսթի» և «Խոդա-Աֆարին» երկու ջրամբարները երկու հարևան պետությունների, հաջորդաբար, Թուրքմենստանի ու Ադրբեջանի հետ Իրանի ունեցած համատեղ ջրամբարներն են, որոնք կառուցվել են իրանցի ճարտարագետների կողմից:
Հանքային պաշարների առումով, Իրանը աշխարհում առաջին 10-ը պետություններից է, իսկ Մերձավոր Արևելքում առաջին պետությունը: Իրանում են գտնվում աշխարհում հանքային պաշարների 7 տոկոսը: Ռեսուրսների ու հանքային հսկայական պաշարների առատությունը Իրանը դարձրել են աշխարհի ամենահարուստ կետերից մեկը արդյունաբերությանը անհրաժեշտ հումքի ապահովման հզորության առումով: Մինչ այժմ Իրանում բացահայտվել են 70 տեսակ հանքանյութով մոտ 6 հազար հանքեր: Իրանում բացահայտվել են նաև ավելի քան 770 մլրդ դոլարի արժողությամբ հաստատված 40 մլրդ տոննա պաշարով 15 հազար հանքային տարածքներ: Ոմանց կարծիքով, Իրանը հանքային դրախտ է՝ ունենալով հարուստ հանքեր ու հանքային նյութերի խոշոր պաշարներ: Իրանում են գտնվում աշխարհի 12 կարևոր հանքերը, այդ թվում Քերմանի «Սարչեշմեհ» պղնձի, «Չադորմալու» երկաթաքարի, Վարզեղանի «Սոնգուն»պղնձի, Փաբդանա քարածխի, Զաշուրան ոսկու և Նեյշաբուրի փիրուզի հանքերը: Իրանում բացահայտված պղնձի պաշարաները կազմում են ավելի քան 30 մլն տոննա: Իրանում են գտնվում աշխարհի ցինկի պաշարների 8 տոկոսը և կապարի պաշարների 3 տոկոսը: Դեկորատիվ քարերի արտադրման առումով աշխարհում Իրանը չորրորդ պետությունն է: Ունենալով ուրանի, քարածխի, երկաթաքարի պաշարներ, Իրանը աշխարհում բարձր դիրք է զբաղեցնում: Ուսումնասիրությունների ու կանխատեսումների համաձայն, Իրանը գտնվում է երկաթի, ցինկի, կապարի, մարմարի, պղնձի ու ոսկու գոտիների վրա և առնվազն մինչև մեկ դար կարելի է արդյունահանել Իրանի հանքային նյութերի պաշարները:
Իրանի ժամանակակից տնտեսության յուրահատկություններից է գիտելիքահենք ընկերությունների առկայությունը , որոնց գործունեության բնագավառն ու ձեռքբերումները ևս եղել են «Իրանական շուկա» հաղորդաշարի քննարկման առարկա: Արդյունավետ ու կրթված մարդկային աշխատուժի առումով, Իրանը մեծ ներուժ ունի և աշխարհում բարձրագույն կրթության մեջ ներգրավման առումով բարձր մակարդակում է գտնվում: Իրանցի ուսյալ անձանց մեկ երրորդը ճարտարագիտական մասնագիտություններով շրջանավարտներ են: ճարտարագիտական մասնագիտություններում շրջանավարտների տարեկան քանակի առումով Իրանը աշխարհի 5 առաջատար պետությունների շարքում է: Իրանում ձևավորվել են հարյուրավոր գիտելիքահենք ձեռնարկություններ, տասնյակ գիտական ու տեխնոլոգիական պարկեր ու կենտրոններ, որոնք գործունեություն են ծավալում տարբեր բնագավառներում, այդ թվում ավիատիեզերքի , տեղեկատվության և հաղորդակցության, էլեկտրոնիկայի, բժշկության եւ դեղագործության, նավթի ու գազի և էներգետիկայի, ցողունային բջիջների, տպագրության ու փաթեթավորման և այլ բնագավառներում, արձանագրել են բազմաթիվ հայտնագործություններ ու գաղափարներ, և երբեմն դրանց առևտրայնացմամբ ներքին ու արտաքին շուկաներ են ներկայացրել իրենց արտադրանքը:
Իրանում արտադրվում է նանո տեխնոլոգիայի վրա հիմնված ավելի քան 300 գիտելիքահենք արտադրանք, որոնք արտահանվում են 17 երկրներ: նանո գիտության արտադրման բնագավառում 2016թ. Իրանը աշխարհում զբաղեցրեց վեցերորդ տեղը՝ արտադրելով լաբորատորային սարքավորումներ, արդյունաբերական սարքավորումներ, տեքստիլի բնագավառի արտադրանքներ, մաքրող-լվացող միջոցներ, գյուղատնտեսական ու շինարարական պարագաներ:
Արժույթի միջազգային հիմնադրամի վիճակագրության համաձայն, 2017թ. Իրանը պահպանեց իր դիրքը որպես աշխարհի 18-րդ խոշորագույն տնտեսություն ունեցող պետություն: Նշված միջազգային կազմակերպության գնահատումների համաձայն, 2017թ. գնողունակության ցուցանիշի առումով Իրանի ՀՆԱ-ն կազմել է 1630 մլրդ դոլար, որի շնորհիվ աշխարհում 193 պետությունների վարկանիշային աղյուսակում Իրանը զբաղեցնում է 18-րդ տեղը՝ 2017թ. ՀՆԱ-ի մեծության առումով: Այդ զեկույցը կանխատեսում է, որ 2018թ. Իրանի ՀՆԱ-ն 94 մլրդ աճով հասնելու է 1724 մլրդ դոլարի: Այդ աճը ձեռք է բերվել տնտեսական խնդիրներով հանդերձ, որոնք Իսլամական Հեղափոխության հաղթանակից հետո ԱՄՆ-ի և նրա դաշնակիցների կողմից պատժամիջոցների տեսքով կիրառվել են Իրանի ժողովրդի դեմ:
Սիրելիներ, հուսանք, որ «Իրանական շուկա» հաղորդաշարը կարողացել է Ձեզ ծանոթացնել ԻԻՀ-ի տնտեսական կարողությունների մի հատվածին: