Իրանական շուկա (62) Գազի արդյունաբերություն
Էներգետիկայի միջազգային գործակալության՝ 2016թ. զեկույցի համաձայն, Իրանը 190 միլիարդ Խմ գազի արտադրման թողունակությամբ աշխարհում երրորդ ամենախոշոր գազ արտադրող պետությունն է, իսկ բնական գազի պաշարների քանակության առումով աշխարհում առաջին տեղում է:
20-րդ դարի 70-ականների սկզբից սկսած տարբերի էներգիաների աղբյուրների շարքում բնական գազը գրավեց էներգետիկայի տնտեսության գծով փորձագետների ուշադրությունը և զգալի մասնաբաժին ունի աշխարհում օգտագործվող էներգատեսակների շարքում: Բնական գազը որպես միջազգային էներգետիկայի զանբյուղում առավելություն ունեցող վառելիք ուշադրության է արժանացել բնակչության աճի, արտադրության և էներգետիկայի բնագավառում տեխնոլոգիայի ու գիտության զարգացման և սպառման շուկաների ընդլայնման պատճառներով: Վերջին տասնամյակներում էներգետիկայի համաշխարհային պահանջարկը ձգտում է դեպի պակաս բնապահպանական աղտոտումներով վառելիքների: Բնական գազը ավելի պակաս աղտոտում ունի այլ տեսակի բրածո վառելիքների, այդ թվում քարածուխի ու նավթի համեմատ: Չմշակված նավթի համեմատ 24 տոկոսով, իսկ քարածուխի համեմատ 42 տոկոսով ավելի պակաս աղտոտող գազեր են արտադրվում բնական գազից ձեռք բերված էներգիայի յուրաքանչյուր միավորի դիմաց, մինչդեռ ձեռք բերվող էներգիան դրանց գերազանցում է: Բնական գազը էլեկտրաէներգիայի արտադրման կարևորագույն աղբյուրներից մեկն է, ընդորում աճում է էլեկտրաէներգիայի՝ այս մաքուր էներգատեսակի պահանջարկը: կատարված ուսումնասիրությունների համաձայն, 2007-2035թթ. ընկած ժամանակահատվածում ավելի քան 1.2 տոկոսով մեծանալու է բնական գազի օգտագործման ծավալները էլեկտրաէներգիայի արտադրման համար: Բնական գազի ավելի պակաս աղտոտումներն ու կապիտալային ծախսերը, ավելի բարձր գործառնական ճկունությունն ու արդյունավետությունը նրա դարձրել են գրավիչ էներգայի աղբյուր: Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ 2015թ. աշխարհում սպառվել է ավելի քան 3500 միլիարդ Խմ բնական գազ, որը 41 տոկոսով աճել է 2000թ. ցուցանիշի համեմատ:
Բնական գազի հայտնաբերումը իրականացվել է հազարավոր տարիներ առաջ: Պատմական փաստերի համաձայն, 3000 տարի առաջ չինացիները գազը արդյունահանում էին գետնի 300-600 մետր խորությամբ շերտերից և օգտագործում էին աղաջուրը գոլործիացնելու համար: Պատմության վկայությամբ, հին իրանցիները նավթն ու գազը օգտագործում էին նախնական ու պատահական ձևերով: Անցյալում մի շարք ստորգետնյա պաշարների ցածր խորության շնորհիվ նավթային նյութերը սկսում էին արտահոսել հողի էրոզիայի կամ երկրաբանական խզվածքների շարժման արդյունքում և բնական բոցավառման երևույթի պատճառ դառնում: Մասջեդ-Սոլեյմանի մոտակայքում գտնվող զրադաշտական տաճարների և Ատրպատականում գտնվող Ազարգոշնասբ ատրուշանի մնացորդները վկայում են այն մասին, որ զրադաշտականները բնական բոցավառման երևույթն օգտագործում էին իրենց ատրուշանները կանգուն պահելու համար:
Բնական գազը, նույն ինքը մեթանը (CH4) ամենապարզ ու ամենաշատ սպառվող ածխաջրածինն է ածխաջրածինների շղթայում: Գազը մի տեսակ բրածո վառելիք է, որն ավելի պակաս բնապահպանական վտանգ է պարունակում այլ տեսակի բրածո վառելիքների համեմատ և համարվում չվերականգվող աղբյուր: Ներկայումս գազը տարածված վառելիքներից մեկն է կենցաղային ու արդյունաբերական ապառումների համար: Այն օգտագործվում է բարձր մասշտաբներով և կանխատեսվում է, որ նրա օգտագործումը ընդլայնվելու է գալիք տասնամյակներում: «Բրիթիշ Փեթրոլիում» (BP) անգլիական նավթային ընկերության զեկույցում, որի խորագիրն է «Ակնարկ 2017թ. էներգակիրների համաշխարհային վիճակագրության մասին», նշված է. 2016թ. աշխարհում աճեց գազի արտադրման ծավալները և միջին հաշվով հասավ ավելի քան 3500 միլիարդ Խմ ցուցանիշի: Նախորդ տարվա՝ 2015թ. համեմատ այս ցուցանիշը ցույց է տալիս 21 միլիարդ Խմ աճ գազի համաշխարհային արտադրման բնագավառում: Էներգետիկայի միջազգային գործակալության՝ 2016թ. զեկույցի համաձայն, Իրանը 190 միլիարդ Խմ գազի արտադրման թողունակությամբ աշխարհում երրորդ ամենախոշոր գազ արտադրող պետությունն է, իսկ բնական գազի պաշարների քանակով աշխարհում առաջին տեղում է: Աշխարհում 188 տրիլոն Խմ գազի պաշարներից Իրանի փաստարկված գազի պաշարները կազմում են մոտ 34 տրիլոն Խմ, որը կազմում է բնական գազի համաշխարհային ընդհանուր պաշարների 18 տոկոսը, Մերձավոր Արևելքի 51 տոկոսը, իսկ ՕՊԵԿ-ի՝ նավթ արտահանող պետությունների կազմակերպության բնական գազի պաշարների 40 տոկոսը: Իրանի գազի պաշարները գտնվում են գազի հանքավայրերում, կամ նավթային հանքավայրերում նավթի հետ միասին:
Իրանի գազի ազգային ընկերությունը, որպես աշխարհում գազի արդյունաբերության հեղինակավոր ընկերություններից մեկը և հանրապետության գազի արդյունաբերության գլխավոր պատասխանատու, հիմնադրվել է 1966թ.: Հաշվի առնելով երկրի մակրոքաղաքականության ուղղությունները, ընկերությունը իր առջև նպատակ է դրել օպտիմալացնել բնական գազի օգտագործումը որպես զարգացման առանցք, ապահովել ազգաբնակչության անդորն ու բարեկեցությունը, զարգացնել արդյունաբերությունը, պահպանել շրջակա միջավայրը, ինչպես նաև բնական գազի պաշարները որպես ազգային կիապիտալ, և վերջապես մեծացնել դրա չափաբաժինը հանրապետության էներգետիկայի զանբյուղում: Իրանի գազի ազգային ընկերության պատականություններից է նաև ապահովել արդյունաբերությանը, Էլեկտրակայաններին, առևտրային ու կենցաղային հատվածներին անհրաժեշտ վառելիքը: Ներկայումս Իրանում ավելի քան 73 հազար արդյունաբերական ձեռնարկություն իրենց անհրաժեշտ էներգիան ստանում են գազից և գազաֆիկացվել են գյուղական համայնքների ավելի քան 70 տոկոսը և քաղաքային համայնքների 95 տոկոսը: Իրանում օրական արտադրվում է ավելի քան 800 միլիոն Խմ գազ , որը կիրառվում է նավթաքիմիական ձեռնարկությունների, էլեկտրակայանների, տեղական արդյունաբերական ոլորտների օգտագործման, նավթահորերի մեջ ներարկման, կենցաղային սպառման, ինչպես նաև հարևան երկրներ ու միջազգային շուկաներ արտահանելու համար:
2011թ. գնահատումների համաձայն, Իրանում գրանցվել են ավելի քան 42 գազի հանքավայր և 92 գազի պահեստարան: Իրանի գազի հանքավայրերից կարելի է նշել Աղաջարի, հյուսիսային Փարս, Թաբնաք, Խայամ, Խանգիրան, Դալան, Ռահամ, Սարխուն, Սեֆիդ Բաղուն, Շանուլ, Ֆարու, Քամանքուհ, Քանգան, Քիշ, Մոբարաք, Նար, Հալեգան, Հենգամ և Համուն գազի հանքավայրերը: Իրանի նավթի ու գազի հանքավայրերը սփռված են հանրապետության ընդարձակ տարածքներում՝ Պարսից Ծոցի ցածր խորությամբ շերտերից մինչև Կասպից ծովի խորքերը, ինչպես նաև ցամաքային տարածքները:
Նկատի առնելով միայն սովորական ռեսուրսները, ներկայումս աշխարհում Իրանն իր տրամադրության տակ ունի նավթի ու գազի, ընդհանուր վերցրած, ամենախոշոր պաշարները:Իհարկե անհրաժեշտ ուսումնասիրություններ չեն կատարվել սչ սովորական պաշարների (թերթաքարային նավթ և գազ, գազի հիդրատներ) մասին: Ասում են, որ Իրանի որոշ հատվածներում գազի հիդրատների ընդարձակ պաշարները գերազանցում են գազի սովորական պաշարները:
Իրանն այն պետություններից է, որն իր հարևան պետությունների հետ ունի բազմաթիվ համատեղ նավթի ու գազի հանքավայրեր ու ռեզերվուարներ: Հարևան պետությունների հետ ունեցած Իրանի համատեղ նավթի ու գազի հանքավայրերից 18-ը նավթահանքեր, 4-ը գազի հանքավայրեր, իսկ 6-ը գազի ու նավթի խառը հանքավայրեր են: Իրանի համատեղ նավթի ու գազի հանքավայրերը համատեղվում են Քուվեյթի, Կատարի, Ադրբեջանի, ԱՄԷ-ի, Սաուդյան Արաբիայի, Իրաքի եւ Թուրքմենստանի հետ: Իրանի համատեղ գազի հանքավայրերից կարելի է նշել Սալմանը (Սաուդիան Արաբիա), Մոբարաքը (ԱՄԷ), Հենգամը (Օման), Բիֆարսը (Սաուդիան Արաբիա), Գոնբադլի (Թուրքմենստան), Հարավային Փարսը (Կատար): «Հարվային Փարս» գազի հանքավայրը աշխարհում ամենախոշոր համատեղ գազի հանքավայրն է, որը գտնվում է Պարսից Ծոցում՝ Իրանի ու Կատարի սահմանագծին: Ասում են, որ նավթի ու գազի այս հանքավայրը ի վիճակի է ապահովել երկրագնդի բնակչության էներգետիկայի պահանջի 10 տոկոսը: «Հարվային Փարս» գազի այս հսկա հանքավայրը, որը Կատարում հայտնի է «հյուսիսային գմբեթ» անվամբ, ունի 9700 ՔԿմ մակերես և ներառում է աշխարհի գազի պաշարների 8 տոկոսը: Այս հանքավայրից 3700ՔԿմ-ը գտնվում է Իրանի ջրային տարածքում, որն իր մեջ ներառում է Իրանի գազի պաշարների գրեթե կեսը: «Հարվային Փարս» հանքավայրի այս հատվածի գազի պաշարները կազմում է 14 տրիլոն Խմ գազ՝ 18 միլիարդ բարել հեղուկ գազի հետ միասին: Իրանը «Հարվային Փարս» գազի համատեղ հանքավայրից օրական վերցնում է ավելի քան 500 միլիոն Խմ գազ՝ բնական գազի հարաճուն պահանջարկը բավարարելու, նավթային հանքավայրերի մեջ ներարկելու, «Էլ. Էն. Ջի.» արտադրելու, գազի ու հեղուկ գազի՝ որպես նավթաքիմիական ձեռնարկությունների հումք արտահանելու համար:
Հաշվի առնելով, որ Իրանի գազը արտահանվում է գազատարի ու LNG երկու եղանակների միջոցով, Իրանի գազի արտահանման քաղաքականության մեջ առաջնահերթոււթյունը տրվում է հարևան պետություններին: Այդ առաջնահերթության պատճառններն են գազի արտահանման ու տեղափոխման, ինչպես նաև տնտեսական ձեռնտու լինելու հանգամանքները: Ներկայումս Իրանից գազ են ներկրում Թուրքմենստանը, Թուրքիան և Հայաստանը, իսկ մի շարք պետություններ, այդ թվում Քուվեյթը, ԱՄԷ-ը, Վրաստանը, Հնդկաստանը և Աֆղանստանը Իրանի գազի ներկրման ցանկացողներից են: