Դեկտեմբեր 06, 2016 17:09 Asia/Yerevan

Ողջույն թանկագին բարեկամներ: Կրկին ձեր հյուրն ենք «Իրանցի հանրահայտ գործիչներ՝ համաշխարհային պարծանքներ» հաղորդաշարի մեկ այլ համարով: Շարունակելով նախորդ շաբաթ սկսած մեր զրույցն այսօր կխոսենք լուսնային հիջրեթի 6-րդ դարի իրանցի հայտնի միստիկ, սուֆի, մոհադես ու բանաստեղծ և Քոբրավիա ուղղության հիմնադիրներից ու առաջնորդներից Շեյխ Նաջմեդիին Քոբրայի մասին: Ընկերակցեք մեզ:

Իրանցի հանրահայտ գործիչներ՝ համաշխարհային պարծանքներ

 

Ասացինք, որ Շեյխ Նաջմեդդին Քոբրան ծնվել է լուսնային հիջրեթի 540 թվականին Մեծ Խորասանի Խիվե քաղաքում: Տարրական կրթությունն ստացել է ծննդավայրում, իսկ գիտելիքները կատարելագործելու համար պարբերաբար ճամփորդությունների մեջ է եղել : Որտեղ մի գիտնականի ներկայության մասին լուր է ստացել մեկնել է այնտեղ և աշակերտել է նրան: Այդ պատճառով էլ Շեյխ Նաջմեդդինը միստիկ լինելուց բացի նաև եղել է Ղուրանի մեկնաբան, հադիսագետ, աստղագետ, իմաստուն, փիլիսոփա ու բառագետ: Լուսնային հիջրեթի 575 թվականին իր վարպետի կարգադրությամբ վերադառնում է ծննդավայր Խիվե քաղաքը և սկսում է դաստիարակել ճշմարտության սիրահարներին: Քոբրավիա ուղղության հիմնադիրներից Շեյխ Նաջմեդդին Քոբրան լուսնային հիջրեթի 618 թվականին՝ 78 տարեկան հասակում, հերոսաբար նահատակվում է մոնղոլ զավթիչների զորքի հետ առճակատման ժամանակ:

Շեյխ Նաջմեդդին Քոբրայի դամբարանը

 

Քանի որ շատ միստիկներ ու սուֆիներ գիտությունը ծածկոց էին համարում, հետևաբար թե իրենք էին հրաժարվում գիտություններից և թե դրանից հրաժարեցնում էին իրենց աշակերտներին: Հետևաբար այս բնագավառի շատ մեծություններ որևէ ստեղծագործություն չեն կատարել ու այդ պատճառով էլ շատ փոքր է այն միստիկների թիվը, որոնց հաջողվել է այս բնագավառում որևէ աշխատանք շարադրել: Սակայն թեև նրանցից շատ քչերն են գրիչ ձեռք առել, այդուհանդերձ այս բնագավառում չափազանց խորիմաստ աշխատասիրություններ են հիշատակ թողել: Բարեբախտաբար շարիաթի ու միստիկականության գլուխգործոցներից համարվող Քոբրավիա ուղղության շեյխերը խորիմաստ ստեղծագործություններ են կատարել և այդ բնագավառում օգտակար աշխատասիրություններ են մեզ հիշատակ թողել: Նաջմեդդին Քոբրան ու նրա աշակերտները պատմության և ինչու չէ նաև հենց իրենց կատարած ստեղծագործությունների հավաստմամբ բոլորն էլ գրելու սեր են ունեցել և այդ ուղղության հետևորդների և գիտության ու միստիցիզմի բոլոր սիրահարների  համար արժեքավոր աշխատանքներ են ժառանգություն թողել: Բացի Նաջմեդդին Քոբրայից, որը այս ուղղության կապակցությամբ օգտակար ու հիմնական աշխատասիրություններ է կատարել ու ավանդ է թողել միստիցիզմի աշխարհին, նրա հետևորդներն էլ գրելու հանդեպ հակում են ցուցաբերել: Սաըդեդդին  Հոմավիի, Նաջմեդդին Ռազիի, Աթթար Նեյշաբուրիի և Ալաոդդովլե Սեմնանիի նման մեծություններ բոլորն էլ գրելու սեր են ունեցել: Այս տեսակետից Քոբրավիա ուղղությունը թե ստեղծագործությունների և թե իսլամին ու Իրանին մատուցած ծառայությունների և թե շիա վեհ գաղափարների տարածման ու դրա արժեհամակարգի ծանոթացման բերումով համարվում է սուֆիզմի ամենահարուստ ուղղություններից մեկը:

Նաջմեդդին Քոբրան իսլամական գիտություններ ուսուցանելուց և աշակերտներ ու հետևորդներ դաստիարակելուց բացի նաև ստեղծագործել է: Այդ ստեղծագործություններից որոշները գրվել են նրա հետևորդների և գիտության սիրահարների խնդրանքով, իսկ որոշներն էլ համարվում են Շեյխի անձնական նախաձեռնությունը: Բարեբախտաբար այդ փայլուն ժառանգության որոշ բաժինը պահպանվել է աշխարհի գրադարաններում, իսկ որոշներից միայն անուններ են մեզ հիշատակ մնացել: Դոկտ. Թոֆիղ Սոբհանին հիմք ընդունելով Շեյխ Նաջմեդդին Քոբրայից հիշատակ մնացած ձեռագիր մատյանները, նրան է վերագրել 32 ստեղծագործություններ: Դոկտ. Ասադոլլահ Խավարին արժանի կերպով վերլուծման ենթարկելով Շեյխի ստեղծագործություններն անդրադարձել է Թուրքիայի գրադարաններում պահվող նրա ձեռագիր ստեղծագործություններին: Շեյխ Նաջմեդդին Քոբրայի որոշ ստեղծագործությունները պարսկերեն, իսկ որոշներն էլ արաբերեն լեզուներով են գրված:

Նաջմեդդին Քոբրա Ռազիի ստեղծագործությունները բազմաթիվ լինելուց բացի նաև բազմաբնույթ են և բոլորը սուֆիական բովանդակությամբ աշխատասիրություններ չեն: Ասվում է, որ նա Ղուրանի մասին 12 հատորանոց մեկնաբանություն է գրել: «Այն-ալ-հայաթ» կոչվող այս մեկնաբանությունը հետագային լրացվել ու ավարտին է հասել Քոբրավիա ուղղության երկու շեյխերի՝ նախ Դայե անունով ճանաչված Նաջմ Ռազիի և ապա Շեյխ Ալաոդդովլե Սեմնանիի ջանքերով:

Շեյխ Նաջմեդդինի ստեղծագործությունների խոշոր մասը սուֆիզմի բնագավառում են: Նրա ամենահայտնի ստեղծագործությունը «Ֆավաեհ-ալ-ջամալ վա ֆավաթեհ-ալ-ջալալ»-ն է, որը ներկայացնում է այն բոլոր փուլերը, որ ճշմարտության ուղու հետևորդը պարտավոր է ավարտին հասցնել շեյխի հսկողության ներքո:

«Ֆավաեհ-ալ-ջամալ վա ֆավաթեհ-ալ-ջալալ»

 

Գիրքը հետևորդներին դաստիարակելու տեսակետից մեծ կարևորություն է ներկայացնում: Նրանք ովքեր ցանկանում են ծանոթանալ Քոբրավիա ուղղության հետ այդ գիրքը կարող է նրանց համար օգտակար և ուղեցույց լինել և իրականության մեջ առանց այս գիրքն ընթերցելու նրանց տեղեկությունները թերի են լինելու: Գրքի գլխավոր յուրահատկությունն այն է, որ Շեյխ Նաջմեդդին Քոբրայի անձնական փորձն ու ներքին ապրումներն իր միջոցով գրի են առնվել, հետևաբար արձանագրել է այն բոլորն ինչ ձեռք է բերել ճգնությունների արդյունքում: Գրքի ընթերցումը օգնում է ճանաչել ոչ միայն Քոբրավիա ուղղության ուսուցումները, այլ նաև ուղղակի ու առանց միջնորդի ծանոթանալ հեղինակի անձնական ապրումներին: Իրականության մեջ այս աշխատասիրության մեջ ի մի են բերվել Շեյխ Նաջմեդդին Քոբրայի միստիկական ու փիլիսոփայական բոլոր գաղափարներն ու ապրումները: Ինչպես ասվել է ու նաև կարելի է հասկանալ նրա մի քանի այլ ստեղծագործություններից, Նաջմեդդին Քոբրան նաև ճգնության մասին աշխատասիրություն է ունեցել, որը ամփոփվել է «Ֆել-խալվաթ» խորագրի ներքո և դրա որոշ օրինակները պահվում են Թուրքիայում գտնվող Շահիդ Ալի Փաշայի և Մորադ Մոլայի հավաքածուներում: Քոբրավիա ուղղության հայտնի գրքերից համարվող «Օրադ-ալ-ահբաբ»-ում «Ֆել-խալվաթ» աշխատասիրությանն ակնարկ է կատարվել, ինչը վկայում է դրա իսկության մասին:

Շեյխի մյուս աշխատաությունը «Ռեսալա էլալ-հայեմ ալ-խաեֆ մեն լոմե-յալ-լայեմ»-ն է, որը կրկին ճգնության ու մեկուսանալու մասին է պատմում և նկարագրում է կատարելիության հասնելու համար ճգնության անհրաժեշտ պայմանները: Քոբրավիա ուղղության մեջ չափազանց մեծ նշանակություն ունեցող նման կարգի ստեղծագործությունները, որոնց օրինակներից են համարվում Շեյխ Նաջմեդդինի այս աշխատասիրությունն ու «Ֆել-խալվաթ»-ը ու նաև սուֆի ու Քոբրավիա ուղղության մյուս շեյխերի ստեղծագործություններն իրականության մեջ երջանկության համար կանոններ են և կատարելիության ձգտող աշակերտին սովորեցնում է, թե ինչպես պիտի զտվել ու հեռու մնալ սատանայի լարած թակարդներից և նրան ուսուցանում է, որ միայն պիտի ուշադրություն դարձնել Աստծու ոչ թե ժողովրդին ու չպիտի մտահոգություն ունենալ ժողովրդի պախարանքից ու նկատողություններից:

Շեյխ Նաջմեդդին Քոբրայից նաև պահպանվել է «Ռեսալա-ալ-սաեր ալ-հաեր էլ-ալ-սաթեր ալ-վաջեդ-ալ-մաջեդ» խորագրով ստեղծագործությունը, որը նաև հայտնի է «Տասը պայմանների աշխատություն» խորագրով: Սա իրականության մեջ նախորդ աշխատասիրության արաբերեն բնագիրն է և քանի որ բոլորը արաբերենին չէին տիրապետում, պարսկախոսների խնդրանքով դա թարգմանել է պարսկերենի:

Նաջմեդդինի մյուս աշխատասիրությունը «Ալ-Օսուլ ալ-աըշրա»-ն է, որը նաև հայտնի է «Ռեսալա ֆի աղրաբ-օլ-թորող» անունով: Դրա իսկական խորագիրը «Ռեսալա ֆի աղրաբ-օլ-թորող էլ-ալլահ» է, որը Նաջմեդդինի ուղղության մեծ հետևորդներից Սեյեդ Ալի Համադանիի միջոցով «Տասը կանոններ» խորագրի անվան ներքո թարգմանվել է պարսկերենի: Այդ աշխատասիրության մեջ Շեյխ Նաջմեդդին Քոբրան թվել է ճշմարտության ճանապարհի հետևորդների համար բոլոր անհրաժեշտ պայմանները, որոնցից են ապաշխարությունը, մաքրակենցաղությունը, խնայողությունը, ճգնությունը, հնազանդությունը, պաշտամունքն ու Աստծո հանդեպ ուշադրությունը, ինչպես նաև համբերատարությունն ու երախտագիտությունը: