Դեկտեմբեր 07, 2016 11:32 Asia/Yerevan

Այս շաբաթ ԻԻՀ նախագահը իսլամական խորհրդարանին փոխանցեց երկրի առաջիկա տարվա բյուջեի օրինագիծը:

«Տնտեսական հանդես» հաղորդաշարի հերթական համարն ինչպես միշտ հատկացված է անցած շաբաթվա տնտեսական կարևոր իրադարձությունների քննարկմանը: Այս շաբաթ ԻԻՀ նախագահը իսլամական խորհրդարանին փոխանցեց երկրի առաջիկա տարվա բյուջեի օրինագիծը: «Տնտեսական հանդես» հաղորդաշարի այս շաբաթվա համարը կսկսենք այդ թեմային հատկացված զրույցով:

Քննարկման ու վավերացման համար իսլամական խորհրդարանին ներկայացված Իրանի առաջիկա տարվա ընդհանուր բյուջեն 320 հազար միլիարդ թուման կամ շուրջ 300 միլիարդ դոլար է:

ԻԻՀ-ն պաշտպանելով խորհրդարանին ներկայացված բյուջեի օրինագիծը ակնարկեց ինֆլյացիայի կրճատման հարցում կառավարության արձանագրած հաջողությանը և ասաց, որ կառավարությանը հաջողվել է առավելագույնը երեք տարվա ընթացքում 40 տոկոսը գերազանցած ինֆլյացիան իջեցնել առավելագույնը 10 տոկոսի: 8 տոկոս տնտեսական աճին հասնելը Իրանի զարգացման ծրագրի գլխավոր քաղաքականություններից է: Կառավարությունը մտադիր է շուրջ 320 հազար միլիարդ թուման ընդհանուր բյուջեից շուրջ 60 հազար միլիարդ թումանը կամ դրա շուրջ մեկ հինգերորդը հատկացնել բարեշինական նպատակներին, ինչն առաջին անգամ է տեղի ունենում երկրում: Իրանական առաջիկա տարվա բյուջեի օրինագծում բարեշինությանը հատկացված գլուխը մշակված է այնպես, որ կառավարությունը, մասնավոր բաժինը, բանկը և զարգացման հիմնադրամը քառակողմ համագործակցությամբ մասնակցում են ազգային շահավետ նախագծերի իրագործման, ինչը կարող է երկրում զարգացման համար նպաստավոր հող նախապատրաստել: Նավթից կախվածության կրճատումը և հարկային եկամուտների ավելացումն Իրանի առաջիկա տարվա բյուջեի մշակման երկու գլխավոր սկզբունքներն են համարվում: Համատեղ քայլերի համապարփակ ծրագրի գործադրմանը հաջորդող շրջանի համար Իրանը ռազմավարական տասնամյա նախագիծ ունի, որի նպատակն է բարելավել հանքային նյութերի արտահանումը և այդ բաժնի եկամուտը ներկա մեկ միլիարդ 600 միլիոն դոլարից բարձրացնել վեց միլիարդ դոլարի: Նաև ակնկալվում է, որ բոլոր արգելքների վերացմամբ մինչև 2025 թվականը բացի պետրոքիմիական արտադրանքներից արդյունաբերական մյուս արտադրանքների արտահանումը 15 միլիարդ դոլարից բարձրանա 60 միլիարդ դոլարի:

Գուցե վեցերորդ ծրագրի ընդհանուր քաղաքականությունների շրջագծում հնարավոր լինի կրճատել նավթից կախվածությունը, սակայն Իրանի տնտեսության կառույցից նավթի առանձնացումը ժամանակ պահանջող ու բարդ գործընթաց է, որը միջին ու երկար ժամկետներով ծրագրավորման կարիք ունի:

-------------------

Այս շաբաթ Իրանի ու Հայաստանի միջպետական հանձնաժողովի 14-րդ նստաշրջանն Իրանի էներգետիկայի նախարար Համիդ Չիթչիանի և ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների ու բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանի գլխավորությամբ գումարվեց Թեհրանում:

Այս նստաշրջանի ավարտին Իրանի ու Հայաստանի էներգետիկայի, էլեկտրաէներգիայի փոխանակմանը, բնական գազին, Արաքս գետի բնապահպանական հարցերին, բանկային ու ապահովագրության ոլորտներում համագործակցությանը, Հայաստանի տարածքում առևտրի ազատ գոտու ստեղծմանը և երկու երկրի միջև առևտրական ու տնտեսական համագործակցությունների ընդլայնմանը վերաբերող համապարփակ համագործակցության փաստաթուղթ ստորագրեցին:

«ԻԻՀ նախագահի Հայաստան կատարելիք ուղևորության սեմին ստորագրված փաստաթղթի համաձայն կողմերը համաձայնել են մոտ ապագայում չորս անգամով մեծացնել երկու երկրի միջև էլեկտրաէներգիայի փոխանակման թողունակությունը»,-հայտարարել է Համիդ Չիթչիանը:

Թեհրանում ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանի հետ հանդիպման ժամանակ, անդրադառնալով երկու երկրների լավ հարաբերություններին, ԻԻՀ նախագահի առաջին տեղակալ Էսհաղ Ջահանգիրին դրական գնահատեց հայ-իրանական միջկառավարական համատեղ հանձնաժողովի ջանքերը՝ խնդիրները կարգավորելու և տնտեսական ոլորտներում երկկողմ հարաբերությունները զարգացնելու ուղղությամբ:

Ջահանգիրին հավաստիացրել է, որ Հայաստանը առանձնահատուկ տեղ ունի ԻԻՀ բարեկամ երկրների շարքում,  և Թեհրանը ոչ մի արգելք չի տեսնում Երևանի հետ հարաբերություններն ընդլայնելու հարցում:

Հանդիպման ժամանակ ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանն ասել է.«Էներգիայի ոլորտում տարածաշրջանային համագործակցությունները և Իրանի, Հայաստանի ու Վրաստանի միջև էներգիայի փոխադրման խողովակաշարեր կառուցելը  կարող է առավել քան երբևէ նպաստել համագործակցությունների մակարդակի բարձրացմանը»:

Նա նշել է, որ Հայաստանը կարևորում է Սև ծովի և Պարսից ծոցի միջև հաղորդակցական միջանցքի ստեղծումը:

Իրանն ու Հայաստանն անցած շաբաթ նաև նոր տեխնոլոգիաների բնագավառում համագործակցությունների ընդլայնման շուրջ համաձայնության հանգեցին:

ԻԻՀ նանոտեխնոլոգիայի զարգացման շտաբի պետ Սաիդ Սարքարը գիտական ու տեխնոլոգիական ոլորտում Հայաստանի հետ համագործակցությունների ու կապերի ընդլայնման շրջագծում անցած շաբաթ մի պատվիրակություն գլխավորելով Երևան ժամանեց:

Նա այս ուղևորության ժամանակ ՀՀ կրթության ու գիտության նախարար Լևոն Մկրտչյանի հետ հանդիպելով զրուցեց գիտական ու կրթական ոլորտում համագործակցությունների շուրջ: Հայաստանի բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանի և Իրանի նանոտեխնոլոգիայի զարգացման շտաբի պետի հանդիպման ժամանակ ընդգծվեց բնապահպանական, ինչպես նաև երկու երկրի սահմանին գտնվող Արաքս գետի վերահսկման բնագավառում երկու երկրի համագործակցության ընդլայնման անհրաժեշտությունը:

--------------------

ՕՊԵԿ-ի անդամները Վիեննայում գումարած 171-րդ նստաշրջանում համաձայնության են եկել օրական մեկ միլիոն 200 հազար բարելով կրճատել իրենց արդյունահանման ծավալը և ՕՊԵԿ-ի արտադրությունը հասցնել օրական 32.5 միլիոն բարելի: ՕՊԵԿ-ի անդամ երկրների նախկին արտադրաչափը կազմում էր օրական 33.64 միլիոն բարել: ՕՊԵԿ-ը երեկ գումարած նիստում նաև ընդունել է, որ Իրանն իր արդյունահանման ծավալը  հասցնի օրական շուրջ 3.9 միլիոն բարելի: Վիեննայում ՕՊԵԿ-ի անդամ երկրների համաձայնությունից հետո Հյուսիսային ծովի Բրենթ տեսակի նավթի գինն ավելի 7 տոկոսով բարձրացավ:

ԻԻՀ նավթի նախարար Բիժան զանգանեն այդ նիստից հետո ակնարկելով իր նավթի արդյունահանման ծավալը կրճատելու հիմամբ ՕՊԵԿ-ի ոչ-լիիրավ անդամ Ռուսաստանի ընդունած որոշմանն, ընդգծեց. «Այս որոշումն ընդունվեց երկու երկրի բարձրաստիճան պաշտոնատարների խորհրդակցությունների արդյունքում և այդ կապակցությամբ Ռուսաստանի համագործակցությունը կարևոր քայլ է համարվում»: Զանգանեն ընդգծելով, որ ՕՊԵԿ-ի անդամ երկրներն ընդհանուր շահեր ունեն ընդգծեց. «Տրամաբանական որոշումներ ընդունելու համար նավթի շուկան հեռու պիտի պահվի քաղաքականությունից»:

ԻԻՀ նախագահ Ռոհանին գոհունակություն է հայտնել՝ Վիեննայում կայացած ՕՊԵԿ-ի համաժողովում ընդունված որոշումների կապակցությամբ: Նա հստակեցրել է.-«Չնայած Իրանի դեմ կիրառված շրջափակումներին, ներկայումս Իրանը արտահանում է օրական 2 միլիոն բարել նավթ և 500 հազար բարել գազային կոնդենսատ»:

-------------------------

ԱՄՆ-ի Սենատն անցած հինգշաբթի օրը 10-ամյա ժամանակաշրջանի համար երկարաձգեց Իրանի դեմ շրջափակումների օրենքը: Ավելի վաղ ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատը կողմ էր քվեարկել այդ շրջափակումների երկարաձգմանը: Այդ քայլը բազմաթիվ արձագանքների առիթ տվեց:

ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանին կիրակի օրը իսլամական խորհրդարանում մատնանշելով, որ Իրանը երբևէ չի ոտնահարի Համատեղ քայլերի համապարփակ ծրագիրն, ընդգծեց. «Թեհրանն արժանի պատասխան կտա Համատեղ քայլերի  համապարփակ ծրագրի ոտնահարմանը, քանի որ ԱՄՆ-ի Կոնգրեսի վերջին որոշումը ոտնահարում է Համատեղ քայլերի համապարփակ ծրագիրը և դեմ է դրան»:

Ռոհանին մատնանշելով, որ ԱՄՆ նախագահն օգտվելով իր լիազորություններից պարտավոր է կանխել Իրանի դեմ շրջափակումների վավերացումն ու գործադրումը, հավելեց. «Իրանը միջազգային համագործակցությունների ընդլայնումը համարում է իր իրավունքը և այդ կապակցությամբ որևէ երկրից թույլտվություն չի խնդրելու»: «Համատեղ քայլերի համապարփակ ծրագիրը միջազգային փաստաթուղթ է, որն ունի ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հաստատումը և դրա մանրակրկիտ գործադրումը կարող է մեծ շահ բերել բոլոր կողմերին»:

Ի դեպ, իսլամական հեղափոխության մեծահարգ առաջնորդն անցած շաբաթ ԻԻՀ բանակի ծովուժի օրվա կապակցությամբ այդ ուժի հրամանատարների ու պատասխանատուների հետ հանդիպման ժամանակ, նշեց, որ նոր շրջափակում սկսելը ոչնչով չի տարբերվում ժամկետն անց շրջափակումների երկարաձգումից և այս վերջինն էլ նոր շրջափակում և դիմացի կողմի պարտավորությունների ոտնահարման իմաստով է:

---------------

ԻԻՀ ԱԳ նախարարը Հնդկաստանի, Չինաստանի, ու Ճապոնիայի պաշտոնատարների հետ բանակցության նպատակով այս շաբաթ տնտեսական ու առևտրական մի պատվիրակություն գլխավորելով ասիական այդ երեք երկրներ ուղևորվեց:

ԻԻՀ ԱԳ նախարար Մոհամմեդ Ջավադ Զարիֆը Նոր Դեհլիում մասնակցելով իրանցի ու հնդիկ առևտրականների համատեղ նիստին ընդգծեց երկու երկրի հարաբերությունների ընդլայնման անհրաժեշտությունը և հայտարարեց. «Որպես էներգիայի խոշոր արտադրողներ ու սպառողներ Իրանի ու Հնդկաստանի տնտեսությունները լրացնում են միմյանց»: