Դեկտեմբեր 14, 2016 11:55 Asia/Yerevan

Ողջույն թանկագին բարեկամներ: «Տնտեսական հանդես» հաղորդաշարի հերթական համարն ինչպես միշտ հատկացված է անցած շաբաթվա տնտեսական կարևոր լուրերի քննարկմանը, որոնցից գլխավորներն են ինքնաթիռներ գնելու համար «Բոինգ» և «Էյրբաս» ընկերությունների հետ պայմանագրի կնքումը, ցորենի արտադրության բնագավառում ինքնաբավությունը, Իրան-Ռուսաստան միջպետական հանձնաժողովի նիստի գումարումը և Վիեննայում նավթի գների կայունացման հարցի քննարկումը:

«Իրան Էյր» ավիաընկերությունն ու «Բոինգ» ընկերությունն այս շաբաթ Թեհրանում ստորագրեցին Իրանին 80 ինքնաթիռների վաճառքի պայմանագիրը: Պայմանագրի արժեքը գնահատվում է շուրջ 17 միլիարդ դոլար: Մեր այս շաբաթվա հաղորդումը կսկսենք այդ մասին զրույցով:

ԻԻՀ ավիաընկերության և ԱՄՆ-ի «Բոինգ» ընկերության միջև պայմանագրի ստորագրումը հաջորդել է երկարատև բանակցություններին ու պատկան արտոնությունների ձեռքբերմանը: «Բոինգ»-ն այս պայմանագիրը ստորագրել է ԱՄՆ-ի կառավարության ու գանձապահության նախարարության արտոնությունը ստանալուց հետո, սակայն նկատի առնելով ԱՄՆ-ի խոստմնադրժությունը և կամ ապագայում շրջափակումների վերականգնման հավանականությունը, ընդհանրապես նման պայմանագրերում անհրաժեշտ կանխատեսումներ են կատարվում: «Բոինգ» ընկերության հետ կնքված պայմանագրի համաձայն Իրանին են հանձնվելու 737 տեսակի՝ 50 և 777 տեսակի 30 ինքնաթիռներ: Այս պայմանագրում նշված է, որ 737 տեսակի ինքնաթիռների հանձնումը կսկսվի 2021 թվականից, իսկ երկու տարի անց կահանձնվեն 777 տեսակի ինքնաթիռներից 15-ը: Ինքնաթիռներից 6-ը կահանձնվեն 2018, 6-ը՝ 2019 և 3-ը՝ 2020 թվականներին:

ԻԻՀ ավիաընկերության գործադիր տնօրեն Փարվարեշի ընդգծմամբ, քանի որ «Էյրբաս» ընկերությունից ինքնաթիռի գնման բանակցությունները սկսվել են նախքան «Էյրբաս»-ի հետ բանակցությունները, նախատեսվում է, որ «Էյրբաս»-ից Իրանի գնած առաջին ինքնաթիռները մինչև նախքան տարեվերջ միանան Իրանի ավիացիայի խմբին: Այս նպատակով և Իրանին ճամբորդատար 100 ինքնաթիռների վաճառքը վերջնականացնելու համար երկուշաբթի օրը Թեհրան ժամանեցին «Էյրբաս» ընկերության ներկայացուցիչները:

ԱՄՆ-ն վերջին տարիներին, հակառակ միջազգային օրենքներին Իրանի դեմ անարդար շրջափակումների ցուցակում ներառել է ոչ միայն Իրանին ճամբորդատար ինքնաթիռների վաճառքն, այլև այդ իրանական ինքնաթիռներին վառելիքի տրամադրումը:

«Էյրբաս»-ի հետ կնքված պայմանագրում նախատեսված է գիտահեն ընկերությունների համագործակցությամբ հող նախապատրաստվի գնված ինքնաթիռների նորոգման ու պահպանման տեխնոլոգիան Իրան փոխադրվելու համար, իսկ «Բոինգ» ընկերության հետ էլ Իրանում ինքնաթիռների պահպանման ու նորոգության կենտրոններ ստեղծելու առանձին պայմանագրեր են ստորագրվել:  

Համատեղ գործողությունների համապարփակ ծրագրի շուրջ բանակցությունների առաջին օրերից Իրանի բանակցող խմբի առաջնահերթություններից մեկը եղել է հատկապես ճամբորդատար ինքնաթիռների գնման բնագավառում շրջափակումների չեղարկումն, այնպես որ Իրանի ավիաարդյունաբերության արդիականացման հարցը ներառված է այդ ծրագրում:

Համատեղ գործողությունների համապարփակ ծրագրի երկրորդ հավելվածում ԱՄՆ-ի ստանձնած պարտավորությունների բաժնում ընդգծվել է ճամբորդատար ինքնաթիռներ գնելու Իրանի իրավունքը: Գնահատումների համաձայն Իրանը 400-ից 500 ճամբորդատար նոր ինքնաթիռների կարիք ունի:

----------------------

Իրանը նշեց ցորենի արտադրության բնագավառում ինքնաբավությունը:

Իրանը 2004 թվականին ցորենի արտադրման բնագավառում ինքնաբավ դարձավ, սակայն չորս տարի անց կրկին պարտավորվեց ավելի քան 6 միլիոն տոննա ցորեն ներկրել: Այն պայմաններում երբ 11-րդ կառավարությունը սկզբում 97 միլիոն տոննա ցորեն արտադրելու խոստում էր տվել, այսօր այն բարձրացել է 117 միլիոն տոննայի: Ընթացիկ հողագործական տարում հողագործներից գնված ցորենի կշիռը գերազանցել է 11.5 միլիոն տոննան:

Տնտեսության ցանկացած բաժնում, այդ թվում գյուղատնտեսության բնագավառում արտադրության կարողության ընդլայնումը կայունության մակարդակի բարձրացման և ԻԻՀ-ի անկախության երաշխավորման իմաստով է:

ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանի ցորենի ինքնաբավության տոնակատարության ժամանակ ընդգծեց. «Գյուղատնտեսական արտադրանքների ծավալի մեծացումը զբաղվածության, ՀՆԱ-ի բարձրացման ու սննդային ապահովության ուղղությամբ ունեցած դերակատարությունից բացի Իրանի ազգային հզորության, կայունության ու անկախության համար հող են նախապատրաստում»:

ԻԻՀ-ն ցորենի արտադրության բնագավառում ինքնաբավությունը դիմադրողական տնտեսության գլխավոր բաժնի մարմնավորումը համարելով, ասաց. «Այսօր մեր մեծ ժողովուրդը սննդի ապահովության ոլորտում ինքնաբավության ու սեփական ուժերի վրա հենվելու ականատես է և սա սննդային ապահովության կարևոր բաժնում ազգային անվտանգության երաշխավորման իմաստով է»:

--------------------

Այս շաբաթ Թեհրանում գումարվեց Իրանի ու Ռուսաստանի տնտեսական համատեղ հանձնաժողովի նիստը: Ռուսական կողմն այս նստաշրջանին մասնակցեց պետական բաժնի ավելի քան 200 և մասնավոր բաժնի 250 տնտեսական գործարարներով: Մեր հաղորդումը կշարունակենք կարճ հայացք նետելով Իրանի ու Ռուսաստանի տնտեսական հարաբերություններին և առևտրական առիթներին:

Իրանի ու Ռուսաստանի տնտեսական միջպետական հանձնաժողովի ընթացքում երկու երկրի պատվիրակությունները մտքերի փոխանակում կատարեցին բանկային, ֆինանսական ու ներդրման, արդյունաբերության, հանքերի ու առևտրի, էներգետիկայի, փոխադրության ու կապի և ընդհանուր կոմիտեի հինգ փորձագիտական հանձնաժողովներում:

Երեքշաբթի օրը, Իրան-Ռուսաստան տնտեսական համագործակցությունների միջպետական հանձնաժողովի 13-րդ նիստի ավարտին, Ալեքսանդր Նովակի և Իրանի կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար՝ Մահմուդ Վաեզիի ներկայությամբ ստորագրվել է երկու երկրի տնտեսական համագործակցությունների մասին փաստաթուղթը:

Վիճակագրական տվյալների համաձայն 2016 թվականի առաջին 9-ն ամիսների ընթացքում առևտրի բնագավառում Իրանի ու Ռուսաստանի փոխանակումների արժեքը նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատությամբ ավելի քան 80 տոկոս հավելում է կրել: Վերջին մեկ տասնամյակում Իրանի ու Ռուսաստանի միջև համագործակցությունները ձևավորվեցին միջուկային ծրագրի խաղաղանպատակ օգտագործման շրջագծում: Բուշեհրի ատոմակայանի շահագործումն ապացուցեց, որ այդ բնագավառը կարող է նոր էջ բացել երկու երկրի համագործակություններում: Համատեղ քայլերի համապարփակ ծրագրից հետո ատոմակայաններին Իրանի ունեցած կարիքը բավարարելու համար Ռուսաստանի հետ նոր համագործակցություններ են նկատի առնվել: Այդուհանդերձ պիտի վկայել, որ վերջին 15-ից 20 տարիների ընթացքում Իրանն ու Ռուսաստանը չեն կարողացել լավապես շահագործման հանձնել երկու երկրի տարողությունները: Ներկայումս Իրանն ու Ռուսաստանը նպատակադրել են երկու երկրի միջև առևտրաշրջանառությունը բարձրացնել տարեկան ավելի քան երկու միլիարդ դոլարի:

Ի դեպ այս շաբաթ Աստրախան նավահանգստում կազմակերպվեց Իրանի ու Ռուսաստանի տնտեսական երրորդ ցուցահանդեսը:

-----------------------

ՕՊԵԿ-ի անդամ 13 և այդ կազմակերպությանը չանդամակցող 12 երկրների, այդ թվում Ադրբեջանի, Բահրեյնի, Բոլիվիայի, Բրունեիի, Հասարակածային Գվինեայի, Ղազախստանի, Մալայզիայի, Մեկզիկայի, Օմանի, Սուդանի և Հարավային Սուդանի նավթի ու էներգետիկայի նախարարները շաբաթ օրը Վիեննայում քննարկեցին նավթի շուկայում կայունության ստեղծման հարցը:

Իրանի նավթի նախարար Բիժան Նամդար Զանգանեն շաբաթ օրը Վիեննայում լրագրողների հետ զրույցի ժամանակ հայտարարեց, որ ՕՊԵԿ-ի ոչ անդամ երկրները 2017 թվականի հունվարի 1-ից կսկսեն իրենց նավթի արդյունահանման ծավալների  կրճատումը:

Իրանի նավթի նախարարը ՕՊԵԿ-ի անդամ ու ոչ անդամ երկրների համաձայնությունը պատմական համարեց և ընդգծեց, որ ՕՊԵԿ-ի նիստին մասնակցած բոլոր երկրներն այդ կազմակերպությանը հովանավորելու պատրաստակամություն են հայտնել:

Ռուսաստանի էներգետիկայի նախարար Ալեքսանդր Նովակը հայտարարեց. «Ռուսաստանը 2017 թվականի հունվարի 1-ից մարտի 31-ի կտրվածքում օրական 200 այնուհետև  մինչև 300 հազար բարել կպակսեցնի իր նավթի արդյունահանման ծավալը, բարելի և իր արտադրաչափը կպահպանի օրական 10 միլիոն 947 հազար բարելի սահմաններում»:

Ադրբեջանն էլ տեղեկացրել է իր արդյունահանման ծավալները կրճատելու մասին: Այդ երկրի նավթի նախարար Նաթեղ Ալիևը կարևոր քայլ համարելով ՕՊԵԿ-ի անդամ ու ոչ անդամ երկրների համագործակցության մասին հաղորդագրությունը, ասաց. «Ադրբեջանը 2017 թվականի հունվարի 1-ից իր նավթի օրական արդյունահանումը 35 հազար բարելով կկրճատի»:

Փորձագետները 2001 թվականից ի վեր իր տեսակի մեջ առաջինը համարող այդ նիստը պատմական են կոչել: Այդ համաձայնությունը նպատակ ունի  նավթի համաշխարհային գների բարելավման նպատակով կրճատել նավթի արդյունահանման համաշխարհային ծավալը:

--------------

Թեհրանում 21 երկրների ներկայացուցիչների մասնակցությամբ գումարվեց Ասիայի և Օվկիանիայի կենտրոնական ներդրումային ընկերությունների խմբի 20-րդ ընդհանուր ժողովը:

25 անդամ և դիտորդ կառույցների, ինչպես նաև հյուրաբար Բելգիայից, Ֆրանսիայից, Պորտուգալիայից և Հունաստանից ժամանած ներկայացուցիչների մասնակցությամբ գումարված նիստում Իրանը եռամյա շրջանի համար Ասիայի և Օվկիանիայի կենտրոնական ներդրումային ընկերությունների խմբի գործադրիր մարմնի անդամ ընտրվեց: