Դեկտեմբեր 19, 2016 13:26 Asia/Yerevan

Մեր օրերում սնունդը համարվում է ռազմավարական արտադրանք և սննդի արդյունաբերությունն ու դրան կից ոլորտները աշխարհի խոշոր բիզնեսներից ու արդյունաբերություններից են համարվում:

Իրանական շուկա

Մի շարք միջազգային կազմակերպություններ, այդ թվում Համաշխարհային Բանկը կանխատեսել է, որ մինչև 2050թ. աշխարհի բնակչության թիվը հասնելու է 9 միլիարդի: Նշված բնակչությունը իր գոյությունը պահպանելու համար պահանջելու է ապրելու նվազագույն ստանդարտները ամենատարբեր ոլորտներում, այդ թվում պարենի հարցում: Այդ մարդկանց սնունդը ապահովելու համար պահանջվում է առնվազն 50 տոկոսի աճ պարենի արտադրության ոլորտում: Սա այն դեպքում, երբ զգալիորեն էրոզիայի են ենթարկվում գյուղատնտեսության նշանակության հողատարածքները,  կենսազանգվածը, օվկիանոսները, անտառները և այլ բնական ռեսուրսները: ՄԱԿ-ի կանխատեսումների համաձայն, եթե մինչև 2050թ. անփոփոխ մնա բնակչության աճի տեմպի ցուցանիշը, ապա տարբեր երկրներում աշխարհի բնակչության 51 տոկոսի սնունդն ապահովելու համար պարենի ներմուծման անհրաժեշտություն է լինելու:

Սննդային ռեսուրսների կրճատմանը զուգահեռ բնակչության աճն ու հասարակությունների կարիքը սննդի նկատմամբ կարևորագույն խնդիրներ են, որոնք գրավել են պետությունների ու հետազոտողների ուշադրությունը: Առկա սննդային ռեսուրսների օպտիմալ օգտագործումը, գյուղատնտեսական արտադրանքների բարենպաստ պահպանման եղանակների կիրառումն ու դրանց անխնա ոչնչացման կանխումը, նոր սննդային ռեսուրսների հայթայթումը, բարենպաստ փաթեթավորումը արտադրանքի որակը պահպանելու և բարելավելու նպատակով այն միջոցներից են, որոնք պարենի ոլորտում արծարծվում են որպես ռազմավարական քաղաքականություն:

Բացի այդ, հասարակությունների առաջադիմությունը և  գիտության ու արդյունաբերության զարգացումը սննդի հետ կապված նոր սովորությունների ու ոճերի պատճառ են դարձել, այնպես որ հարաճուն կերպով զգացվում է սննդային արտադրանքների բազմազանության, նոր սննդամթերքների ու լրացուցիչ սննդատեսակների առաջացման անհրաժեշտությունը: Սննդի անմիջական կապը մարդկանց առողջության հետ և հասարակությունների ու պետությունների հատուկ ուշադրությունը սննդի որակի ու քանակի նկատմամբ մեծացրել են սննդի արդյունաբերության ու դրան կից արդյունաբերությունների նշանակությունը:

Սննդի արդյունաբերություն

Սննդի արդյունաբերություն են կոչվում այն բոլոր գործողությունները, որոնք կատարվում են երկրագործական ու այգեգործական բերքահավաքից, որսից կամ անասունի մորթելուց հետո, որոնց ընթացքում հումքը վերածվում է սպառման համար պատրաստ սննդանյութի: Ֆիզիկական ու քիմիական փոփոխություններով մշակման գործողությունները, պահպանման ու փաթեթավորման եղանակները, սննդի որակի ու առողջության վերահսկումը, գործարաններում հոսքագծերի նախագծումն ու բարելավումը այն միջոցներից են, որ սննդարդյունաբերության մասնագետներն իրականացնում են այս արդյունաբերության արտադրանքների որակն ու քանակը բարձրացնելու համար: Այսօր աշխարհի մակարդակով հազարավոր ընկերություններ աշխատում են սննդարդյունաբերության ոլորտում և ասում են, որ աշխարհում այս արդյունաբերության արժեքը կազմում է ավելի քան 8 հազար միլիարդ դոլար:

Իրանը ընդարձակ ու համեմատաբար չորային երկիր է, որը իր աշխարհագրական դիրքի ու իր բազմազան բնակլիմայի, գյուղատնտեսական բարեբեր հողատարածքների, գյուղատնտեսության, անասնապահության ու ձկնաբուծության գծով մասնագետ աշխատուժի ու հետազոտողների շնորհիվ, կարողացել է ապահովել որակյալ արտադրանքներ արտադրության ու արտահանման պայմանները երկրի սննդարդյունաբերության օգնությամբ: Օժտված լինելով 12 տեսակի բնակլիմայական պայմաններով և բարեբեր հողատարածքներով, Իրանն ունի բարեխառն, արևադարձային ու մերձարևադարձային գոտիների գրեթե բոլոր տեսակի արտադրանքների՝ բարձր որակով արտադրման հնարավորությունը: Իրանն աշխարհի 5 երկրներից մեկն է, որոնք հանդիսանում են շուրջ 20 տեսակ գյուղատնտեսական արտադրանքների, այդ թվում պիստակի, արմավի, խաղողի, լոլիկի և տարբեր տեսակ լիմոնների ամենախոշոր արտադրողները: Իրանի գյուղատնտեսական, այդ թվում այգեգործական արտադրանքները ունեն բարձր որակ գույնի, հյուսվածքի ու համի առումով: հաշվի առնելով, որ Իրանի գյուղատնտեսական արտադրանքներն ավելին են քան ներքին սպառման պահանջարկը, ուստի վերամշակման և փոխակերպման ագրարային արդյունաբերությունների միջոցով այդ արտադրանքի կորստի կանխման նպատակով դրանք փոխակերպվում են ավելացված արժեքով արտադրանքների և ներկայացվում սպառման ներքին շուկայում կամ արտահանվում են արտաքին շուկաներ:

Իրանի սննդարդյունաբերությունը

Ներկայումս Իրանի վերամշակման և փոխակերպման ագրարային արդյունաբերություններում գործում են հազարավոր տնտեսական օբյեկտներ, որոնք հանդիսանում են գյուղատնտեսության ու արդյունաբերության կապող օղակը և նպաստում են, որպեսզի Իրանի ամբողջ արդյունաբերության ավելի քան 18 տոկոսը կազմող սննդարդյունաբերությունը էական դեր խաղա իրանական ոչ նավթային արտահանումների հարցում: Բավականին մեծ է այս արդյունաբերության գործունեության տիրույթը. Հանքային ջրերից ու ըմպելիքներից սկսած  մինչև տարբեր տեսակ յուղերի, մանկական սննդի,  կաթնամթերքների ու սոյայի, թեյի, բրնձի և մսամթերքների արտադրումը: Օրինակ՝ երկրագործական արտադրանքների ոլորտում սննդարդյունաբերության մասնագետները կարողացել են բրնձի մշակման գործարանների կողմնակի արտադրանքներից՝ բրնձի թեփից ստանալ մի տեսակ սննդային յուղ, կամ էլ փոխակերպման արդյունաբերությունների միջոցով ծառի տերևներից, ճյուղերից, իրանից ու փայտից, ինչպես նաև որոշ ծառերի, այդ թվում արմավենու պտուղից ու պտղի կորիզից օգտվել արդյունաբերական նպատակներով (ինչպիսիք են՝ կորիզից տարբեր տեսակ յուղերի ձեռք բերումը, կամ դրա փայտի ու իրանի օգտագործումը նեոպանի ու թղթի արտադրման գործարաններում), սննդային նպատակներով (ինչպիսիք են քաղցրավենիքների, մարինադների, ջեմերի և ըմպելիքների հյութի արտադրումը): Դրանց թափոններն էլ օգտագործվում են որպես անասնակեր կամ թռչնակեր: Կոմպոտի, մուրաբաների, ջեմերի, ժելեի, չորացված կամ սառեցված տարբեր տեսակ մրգերի ու կանաչեղենի, մարինադների, կանաչեղենից ու հացահատիկներից պատրաստված արտադրանքների վերամշակումը այն գործողություններն են, որոնք իրականացվում են գյուղատնտեսական արտադրանքների օպտիմալ օգտագործման նպատակով:

Ներկայումս աշխարհում մարդկանց կողմից սպառվող սպիտակուցների ավելի քան 15 տոկոսը կազմում են ջրային կենդանիներն ու նրանցից ստացված մթերքները: Ձկնաբուծական մթերքների սպառումն օրեցօր մեծանում է դրանց վերամշակման բազմազանության, համի և տարատեսակ ու ցանկալի փաթեթավորումների շնորհիվ: Իրանին հասանելի են բավականին բարձր մակարդակի ծովային ռեսուրսներ՝  Կասպից ծովում ավելի քան 600Կմ  և Պարսից ծոցում ու Օմանի ծովում ավելի քան 1800 Կմ ծովափնյա գիծ ունենալու շնորհիվ: Այս ընդարձակ ջրային տարածքներն ու արժեքավոր ձկնաբուծական տեսակների առկայությունը մեծ հնարավորություն են ընձեռնել իրանցի արտահանողներին: Այսօր Իրանի ձկնաբուծական ոլորտի գործիչները կարողացել են փոխակերպման արդյունաբերությունների միջոցով ծովամթերքների պահպանման ժամկետի երկարացմամբ, ջրային կենդանիների միսը խմորի տեսքով մթերքների, այդ թվում նրբերշիկի, ձկան բուրգերի, ֆիշ-ֆինգերի ու պատրաստի ապուրների վերածմամբ, պահածոների արտադրության օբյեկտների ստեղծմամբ վերամշակել սպիտակուցներով հարուստ այս համով սննդատեսակները ներքին ու արտաքին շուկաների սպառման համար:

 

Սննդարդյունաբերության ոլորտում հատուկ նշանակություն ունի փաթեթավորման արդյունաբերությունը: Բացի այն, որ փաթեթավորումը կարևոր դերակատարություն ունի մարքեթինգի ու հաճախորդների գրավման հարցում, նպաստում է արտադրանքի կենսունակությանը, տրասպորտի ծախսերի ու կորստի ծավալների կրճատմանը: Հաճախորդների հետաքրքրասիրությունը ցանկալի փաթեթավորումներում առողջ ու թարմ սննդանյութի նկատմամբ սննդարդյունաբերության ոլորտում նանո-տեխնոլոգիաների զարգացման պատճառ է դարձել: Նանո-տեխնոլոգիանները 21-րդ դարի կարևորագույն ձեռքբերումներից է, որը զարմանահրաշ կերպով ազդեցություն է ունեցել տնտեսության և մարդու կյանքի ստանդարտների բարելավման վրա: Այս տեխնոլոգիան օգտագործվում է սննդանյութի վերամշակման ու պահպանման, նանոհատիկների միջոցով ծածկույթների, հակամանրէային նանոէմուլսիոն միջոցների կիրառմամբ սննդամթերքների գծով գործարանների սարքավորումների ախտահանման, և վերջապես ախտածին աղտոտումները բացահայտելու համար կենսաբանական սենսորների ստեղծման նպատակներով: Փաթեթավորումը սննդի անվտանգության կարևորագույն խնդիրներից մեկն է և սննդարդյունաբերության ոլորտում նանոտեխնոլոգիայի ամենաշատ կիրառումները տեղի են ունենում փաթեթավորումների, սննդային ախտածին գործոնների բացահայտման և մոլեկուլների մակարդակում նյութերի կառուցվածքի բարելավման հարցերում: Նանո գիտելիքների օգտագործումը կարող է փաթեթավորման նյութերի որակի ու արդյունավետության բարձրացման և սննդի անվտանգության հարցում վստահության ձեռք բերման պատճառ դառնալ:

Իրանում հազարավոր հետազոտողներ ավելի քան 260 բուհերից ու գիտահետազոտական կենտրոններից աշխատում են նանոտեխնոլոգիաների ոլորտում ուսումնասիրությունների ուղղությամբ, այնպես որ նանո գիտելիքների արտադրման բնագավառում 10 հանրահայտ երկրների շարքում Իրանը զբաղեցնում է 6-րդ տեղը: Սննդային ու դեղորայքային արտադրանքների փաթեթավորման բնագավառում նանո տեխնոլոգիաների կիրառման հարցում կարելի է նկատել իրանցի գիտահետազոտողների վերջին հաջողությունները մի տեսակ նանո-կամպոզիտային փաթեթավորման ստեղծման գործում, ինչը էապես նպաստել է արտադրանքների պահպանման ժամկետի երկարացմանը: Այս գիտական ձեռքբերման ընթացքում իրանցի հետազոտողներին հաջողվել է նանոկլեյի (Nanoclay) ու երկաթի օքսիդի միաժամանակ օգտագործմամբ բարելավել սննդային ու դեղորայքային նյութերի փաթեթավորման մեջ կիրառվող պոլիմերային նյութերի առանձնահատկությունները:

 

Նանոտեխնոլոգիայի կիրառումն իրանական սննդամթերքների փաթեթավորման բնագավառում

Ներկայումս Իրանում նանո տեխնոլոգիաներով աշխատում են տասնյակ ընկերություններ արտադրելով ավելի քան 300 տեսակ արտադրանքներ սանիտարական ապրանքների, արտադրական սարքավորումների, կենցաղային իրերի, նանո նյութերի, դեղորայքի ու բժշկության, բացահայտման ու վերլուծման սարքավորումների, տեքստիլի ու հագուստի, ավտոշինության ու տրանսպորտի, շինարարության, ներկերի ու ռետինի, էներգետիկայի, նավթի ու հարակից արդյունաբերությունների, ջրային ռեսուրսների, բնապահպանության, գյուղատնտեսության ու սննդարդյունաբերության  ոլորտներում: