Տնտեսական հանդես
Ողջույն թանկագին բարեկամներ: «Տնտեսական հանդես» հաղորդաշարի հերթական համարը հատկացված է շաբաթվա տնտեսական կարևոր լուրերի քննարկմանը, որոնցից գլխավորներն են ԻԻՀ նախագահի Հայաստան կատարած այցը, Ինդոնեզիայի նախագահի այցի ժամանակ Թեհրանում ստորագրված համաձայնագրերը, Իրանի կողմից«Էյրբաս» ինքնաթիռների գնման պայմանագրի վերջնական ստորագրումը և Իրանի կապի ու տեղեկատվության տեխնոլոգիաների նախարարի Թուրքիա կատարած ուղևորությունը:
ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանին ՀՀ նախագահի հրավերով դեկտեմբերի 21-ին ժամանել է Հայաստան:
ԻԻՀ նախագահի գրասենյակի հասարակայնության հետ կապերի վարչության ղեկավար Փարվիզ Էսմայիլին ասել է.«Մեկօրյա այցի շրաջանակում ԻԻՀ նախագահը հանդիպում և բանակցություններ է ունեցել ՀՀ նախագահի հետ»:
«Երկու երկրների բարձրաստիճան պատվիրակությունների հանդիպումներից բացի՝ Երևանում ստորագրվել են երկկողմ համագործակցությունների փաստաթղթեր».-հավելել է նա:
Էսմայիլին ասել է.«Հայաստան կատարած ուղևորությունից հետո Հասան Ռոհանին մեկնելու է Ղազախստան,որտեղից Ղրղզստան»:
Տարածաշրջանի երեք երկրներ այցի ընթացքում ԻԻՀ նախագահին ուղեկցում են նրա տեղակալներն ու մի քանի նախարարներ:
ԻԻՀ և ՀՀ ԱԳ փոխնախարարներ Էբրահիմ Ռահիմփուրն ու Շավարշ Քոչարյանն ուրբաթ օրը Երևանում դրական գնահատելով երկու երկրի հարաբերություններն, ընդգծեցին երկկողմ ու տարածաշրջանային ոլորտներում համագործակցությունների ընդլայնման ու ամրապնդման անհրաժեշտությունը:
ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն, ԻԻՀ ԱԳ նախարարի Ասիայի, Օվկիանիայի ու ԱՊՀ-ի հարցերով տեղակալ Էբրահիմ Ռահիմփուրն ակնարկելով հարաբերությունների զարգացման ու ամրապնդման շրջագծում օրկարգում գտնվող այցերի իրականացման համար ծրագրավորում կատարելու անհրաժեշտությունը, կարևորեց տարածաշրջանային զարգացումների կապակցությամբ երկու երկրի քաղաքական խորհրդակցությունները:
Ռահիմփուրը նաև անդրադառնալով բանակցություններում Հայաստանի դրական կողմնորոշումներին, ինչպես նաև ԵԱՏՄ-ի հետ Իրանի համագործակցություններում արձանագրված առաջընթացին, արժևորեց որպես ԵԱՏՄ-ի տարածաշրջանի երկրներն Իրանին կապող օղակ Հայաստանի դերակատարությունը:
ՀՀ ԱԳ փոխնախարար Շավար Քոչարյանն այս հանդիպման ժամանակ հաջող բնորոշելով նոյեմբերի վերջերին Թեհրանում գումարված երկու երկրի տնտեսական համագործակցությունների միջպետական հանձնաժողովի 14-րդ նստաշրջանի արդյունքները, ողջունեց Հայաստանում գործադրվող նախագծերին իրանական ընկերությունների ներկայությունն ու ներդրումը:
Ի դեպ, Հայաստանում «Իրան խոդրո»-ի արտադրանքը ներկայացնելու նպատակով, Երևանում բացվել է ընկերության առաջին ներկայացուցչությունը:
Խանութ սրահում ներկայացվելու են «Իրան խոդրո» ընկերության Դենա, Արիսա և Սուրեն մակնիշի ավտոմեքենաները:
Հայաստանում «Իրան Խոդրո» ընկերության առաջին ներկայացուցչության բացման հետ միաժամանակ տեղի ունեցավ հայաստանյան շուկայում «Իրան Խոդրո» ընկերության նոր արտադրանք՝ «Դենա»-ի շնորհանդեսը:
«Իրան խոդրո»-ն վերջին տարիներին ակտիվ գործունեություն է ծավալել Հայաստանում և այժմ նպատակ ունի ընդլայնել իր գործունեության ոլորտը:
----------------------
Ինդոնեզիայի նախագահ Ջոքո Վիդոդոյի Թեհրան կատարած ուղևորության ընթացքում երկու երկրի պաշտոնատարների միջև համագործակցության չորս, իսկ մասնավոր բաժնի գործարարների միջև 10 փաստաթղթերի ստորագրմամբ Իրանի ու Ինդոնեզիայի տնտեսական հարաբերություններում նոր էջ է բացվում:
Իրանի առևտրի պալատի նախագահ Ղոլամհոսեյն Շաֆեին Թեհրանում գումարված Իրանի ու Ինդոնեզիայի բիզնես համաժողովում ասաց, որ նպատակադրվել է երկու երկրի միջև առևտրաշրջանառությունը բարձրացնել տարեկան երկու միլիարդ դոլարի, որ իրագործման համար անհրաժեշտ է վերացնել բանկային խնդիրների, մաքսատուրքերի ու նաև վարչական խնդիրների հետ կապված արգելքները:
Այդ ուղևորությանը զուգահեռ Թեհրանի ու Ջակարտայի առևտրի պալատների նախաձեռնությամբ գումարվեց Իրանի ու Ինդոնեզիայի բիզնես համաժողովը: Համաժողովի ընթացքում երկու երկրի մասնավոր բաժինները ստորագրեցին 10 փաստաթղթեր, որոնք թափ են հաղորդելու երկու երկրի տնտեսական հարաբերությունների ընդլայնմանը:
Ինդոնեզիայի առևտրի պալատի նախագահ Ռուսլան Ռուսլանին այս համաժողովի ժամանակ ակնարկելով այն կետին, որ Իրանն ու Ինդոնեզիան երկու նորահայտ տնտեսություններ են, հայտարարեց, որ երկու երկրի ռազմավարական համագործակցությունը ապահովում է երկու երկրի շահերը:
Ինդոնեզիայի նախագահ Ջոքո Վիդոդոն այս ուղևորությունը Ասիայի արևելքի ու հարավ-արևմուտքի տնտեսական, քաղաքական ու ապահովական հավասարությունների վրա ազդեցություն գործող իսլամական երկու մեծ երկրներ՝ Իրանի ու Ինդոնեզիայի հարաբերությունների ընդլայնման ուղղությամբ վերցված նոր բնութագրեց:
Որպես իսլամական երկու մեծ երկրներ և Իսլամական համագործակցության ակտիվ անդամներ՝ Իրանի ու Ինդոնեզիայի հարաբերությունները նկատի առնելով նավթի ու գազի բնական հարուստ պաշարներն ու աշխարհի նավթատարների կեսի անցակետը համարող «Մալաքա»-ի նեղուցի ճամբին գտնվելը լուսավոր հորիզոններ են ուրվագծում: Թեհրանում Իրանի ու Ինդոնեզիայի նախագահների բանակցություններում ընդգծվեց, որ այդ առիթների շահագործումը սատարելու է երկու երկրի հարաբերությունների ընդլայնմանը:
Նկատի առնելով ԷԿՕ-ի, D8-ի ու Ասիայի հարավ-արևելյան երկրների միության պես տարածաշրջանային տնտեսական կազմակերպությունների գոյությունն այս համագործակցությունը կարող է հո նախապատրաստել ներտարածաշրջանային տնտեսական, առևտրական ու ներդրումային համագործակցությունների ընդլայնման համար:
--------------------------
Իրանի ճանապարհի ու քաղաքաշինության նախարարն ասաց, «Էյրբաս» ընկերության հետ ԻԻՀ-ի ավիաընկերության բանակցություններն ավարտվելով երկու երկրի միջև վերջնական պայմանագիրը կստորագրվի մինչև հառաջիկա շաբաթվա վերջը:
Իրանի ճանապարհի ու քաղաքաշինության նախարար Աբբաս Ախունդին կիրակի օրը Թեհրանում ճանապարհաշինության, ճանապարհների խնամքի, տրանսպորտի ու հարակից արդյունաբերության առաջին ցուցահանդեսին առընթեր ԻՌՆԱ-ի հետ զրույցում հավելեց, որ պայմանագիրը ստորագրվելուց հետո կհայտարարվի դրա մանրամասնությունների մասին:
«Բոինգ» ընկերությունն ու «Իրան Էյր» ընկերությունն անցած շաբաթ Թեհրանում ստորագրեցին 80 ինքնաթիռների գնման պայմանագիրը: Կնքված պայմանագրի համաձայն տասնամյա ժամանակաշրջանում Իրանին են հանձնվելու 737 տեսակի՝ 50 և 777 տեսակի 30 ինքնաթիռներ: Համատեղ գործողությունների համապարփակ ծրագրի երկրորդ հավելվածում ԱՄՆ-ի ստանձնած պարտավորությունների բաժնում ընդգծվել է ճամբորդատար ինքնաթիռներ գնելու Իրանի իրավունքը: Գնահատումների համաձայն Իրանը 400-ից 500 ճամբորդատար նոր ինքնաթիռների կարիք ունի:
ԻԻՀ նախագահի անցած տարի Ֆրանսիա կատարած ուղևորության ընթացքում Իրանն ու ֆրանսիական «Էյրբաս» ընկերությունը ստորագրեցին նախնական համաձայնագիրը, որի հիման վրա Իրանը գնելու է 10.5 միլիարդ դոլար արժողությամբ 118 ինքնաթիռներ:
------------------
ԻԻՀ կապի և տեղեկատվության տեխնոլոգիաների նախարար և Թուրքիայի հարցերով Իրանի նախագահի հատուկ ներկայացուցիչն այս շաբաթ երկու երկրի տնտեսական ու առևտրական համագործակցությունների ընթացքը Թուրքիայի բարձրաստիճան պաշտոնատարների հետ քննարկելու նպատակով մի պատվիրակություն գլխավորելով Ստամբուլ ուղևորվեց:
Իրանի ու Թուրքիայի տնտեսական համագործակցությունների միջպետական հանձնաժողովի նախագահ Մահմուդ Վաեզիին այս ուղևորության ընթացքում ընկերակցում էին Իրանի նավթի, արդյունաբերության, հանքերի ու առևտրի և ճանապարհի ու քաղաքաշինության նախարարություների ու նաև Կենտրոնական բանկի պաշտոնատարներ:
Ուղևորության ընթացքում Վաեզին հանդիպում ու զրույց ունեցավ Թուրքիայի էկոնոմիկայի նախարար և Իրանի ու Թուրքիայի տնտեսական համագործակցությունների միջպետական հանձնաժողովի թուրք համանախագահ Նիհադ Զիփեքչիի հետ:
Իրանի ու Թուրքիայի պատասխանատուները նպատակ ունեն հառաջիկա քանի տարիների ընթացքում մինչև 30 միլիարդ դոլար բարձրացնել երկու երկրի միջև առևտրաշրջանառությունը:
Այս պահին երկու երկրի միջև առևտրաշրջանառությունը կազմում է տարեկան շուրջ 15 միլիարդ դոլար:
Իրանի ճանապարհի ու քաղաքաշինության նախարար Աբբաս Ախունդին էլ անցած շաբաթ Թեհրանում հանդիպելով Թուրքիայի տրանսպորտի, ծովագնացության ու կապի նախարար Ահմեդ Արսալանին, ասաց.«Արևելք, Օման ծով ու Պարսից ծոց դուրս գալու համար Թուրքիան կարիք ունի Իրանի տարածքին, իսկ Իրանը Թուրքիայի տարածքով կարող է միանալ արևմուտքին ու Սև ծովին»:
Իրանի ճանապարհի ու քաղաքաշինության նախարարն ընդգծելով, որ փոխադրության բնագավառում հարաբերությունների ընդլայնման համար Իրանի ու Թուրքիայի տեխնիկական կոմիտեի համատեղ նիստը կգումարվի 2017 թվականի հունվարին, ասաց. «Վերատեսության են ենթարկվելու երկաթգծային ցանցերը երկու երկրի նավահանգիստներին միացնելու եղանակն ու նաև Իրան-Թուրքիա տրասնպորտային միջանցքը»: