Միջին Ասիան և Կովկաս անցած շաբաթվա ընթացքում
Ողջույն թանկագին բարեկամներ: «Միջին Ասիան և Կովկասն անցած շաբաթվա ընթացքում» հաղորդաշարի հերթական համարը հատկացված է այս տարածաշրջանի անցած շաբաթվա իրադարձությունների քննարկմանը, որոնցից գլխավորներն էին Թուրքմենստանում ու Հայաստանում ընտրությունների գործընթացը, ՀԱՊԿ գագաթնաժողովը, Տաջիկստանի նախագահի և Ուզբեկստանի փոխվարչապետի, ինչպես նաև Ղրղզստանի նախագահի Ուզբեկստան կատարած այցը:
Թուրքմենստանի ընտրությունների կենտրոնական հանձնաժողովը հայտարարեց, որ այդ երկրի նախագահական ընտրությունների թեկնածուների թիվը հասել է 9-ը հոգու, որոնց բոլորի արժանավորությունը հաստատվել է և պաշտոնապես ներկայացվել են, որպես թեկնածուներ:
Մարիի նահանգապետ Ջեմանազար Աննայովը, Սեյեդիի նավթազտարանի տնօրեն Ռամազան Դորդիևը, Դաշղուզի փոխնահանգապետ Մարդդորդի Ղորբանովը, խալի նահանգապետարանի էկոնոմիկայի ու զարգացման հարցերով տեղակալ Սարդար Ջելիովը և «Ղարաբուզաղ Սուլֆաթ» գործարանի տնօրեն Սոլեյմաննաֆաս Նուր Նաֆասովը նախագահական ընտրությունների նոր թեկնածուներից են:
Ընտրությունների կենտրոնական հանձնաժողովի կողմից հիշյալ անձանց անունները հայտարարվելով նրանք կարող են պաշտոնապես սկսել իրենց քարոզարշավը:
Ավելի վաղ նախագահական ընտրություններում իրենց թեկնածությունն էին դրել Ժողովրդավարական իշխող կուսակցության առաջնորդ և գործող նախագահ Ղուրբանղոլի Բերդի Մոհամմեդովը, Ռասգալ բանկի տնօրեն և խորհրդարանում Գործատուների և արդյունաբերական ոլորտի գործարարների կուսակցության պատգամավոր Բեքմորադ Աթալիովը, Մարվ նահանգում Հողագործություն կուսակցության կոմիտեի նախագահ Դորդիգելիչ Օրազովը և Թուրքմենստանի սննդային արդյունաբերության պետական միության փոխտնօրեն Մաղսադ Անանաֆասովը:
Թուրքմենստանի նախագահական ընտրությունները տեղի կունենան 2017 թվականի փետրվարի 12-ին: Թուրքմենստանի նախագահական ընտրությունների նախկին շրջանը տեղի ունեցավ 2012 թվականի փետրվարին, որի ընթացքում 59-ամյա Բերդի Մոհամմեդովը երկրորդ շրջանի համար տիրացավ նախագահի պաշտոնին, ով երրորդ անգամ իր թեկնածությունը դնելով այս անգամ նպատակ ունի 7 տարվա ժամկետով ստանձնել այդ երկրի նախագահի պաշտոնը:
----------------------
Հայաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հաստատեց խորհրդարանական ընտրությունների հիմնական ժամանակացույցը: Թեմայի մասին մանրամասներ է հաղորդում լրագրող Կառլեն Ասլանյանը:
--------------
Տաջիկստանի նախագահը Ուզբեկստանի փոխվարչապետի հետ հանդիպման ժամանակ հովանավորեց հարաբերությունների կարգավորման և երկու երկու միջև ուղղակի թռիչքների վերականգնման համար ուզբեկական կողմի նախաձեռնությունը:
Տաջիկստանի նախագահ Էմամալի Ռահմանը և երկու երկրի միջպետական հանձնաժողովի համանախագահ Ուզբեկստանի փոխվարչապետ Ռուստամ Ազիմովն անցած շաբաթ հանդիպում ու զրույց ունեցան:
Կողմերն այս հանդիպման ժամանակ քննարկեցին տնտեսության, առևտրի, տրանսպորտի ու կապի, ջրի, էներգիայի, մշակույթի ու սահմանների պաշտպանության բնագավառներում երկու երկրի համագործակցությունների ընդլայնման հեռանկարները:
Տաջիկ և Ուզբեկ պաշտոնատարները նաև զրուցել են տարածաշրջանի ու աշխարհի ռազմական ու քաղաքական իրավիճակի, նաև ահաբեկչության, ծայրահեղականության, թմրաբիզնեսի ու վերազգային այլ հանցագործությունների դեմ պայքարի խստացման հետ կապված որոշ հարցերի շուրջ:
------------------------
Նուրսոլթան Նազարբայևը ԵԱՏՄ-ում հակաճգնաժամային խորհրդի ստեղծման պահանջ է ներկայացրել: Ղազախստանի նախագահն ակնարկելով համաշխարհային տնտեսության վիճակի սրմանն անհրաժեշտ համարեց ԵԱՏՄ-ում հակաճգնաժամային խորհրդի ստեղծումը: Նուրսոլթան Նազարբայևը ԵԱՏՄ-ի նստաշրջանում կատարած արտահայտություններում ակնարկելով համաշխարհային տնտեսության պայմանների սրմանն ու նաև անդամ երկրների ներքին հարցերի չկարգավորմանն անհրաժեշտ համարեց այդ միության մեջ հակաճգնաժամային խորհրդի ձևավորումը: Ղազախստանի նախագահն ասաց. «ԵԱՏՄ-ի մաքսային օրենսգրքի մշակման ժամանակ առաջնահերթություն է տրվել անդամ երկրների քաղաքացիների շահերի ապահովմանը և առևտրական թափանցիկ ու կայուն օրենքների մշակմանը»:
«Նկատի առնելով համաշխարհային տնտեսական ծանր պայմաններն անդամ երկրները չկարողացան ազդեցիկ կերպով գործադրել ընթացիկ տարվա սկզբին Ղազախստանի կողմից ներկայացված զարգացման գլխավոր ծրագրերը»: Ղազախստանի նախագահն ընդգծելով, որ ինտեգրման կարևոր փաստաթղթերից մեկը համարվում է ԵԱՏՄ-ի մաքսային օրենսգիրքն ասաց. «Էներգիայի շուկայի զարգացման ծրագրի ավարտվելը, ծառայողական բաժինների ազատականացման ծրագրի մշակումը և միության անդամ երկրների ֆինանսական համատեղ շուկայի ձևավորման գործընթացի սկսվելը մեր առջև ծառացած գլխավոր բարդություններից է»:
Նազարբայևն ակնարկելով ԵԱՏՄ-ի շրջագծում երկրների գործունեության վրա ազդող որոշ գործոններին, համաշխարհային տնտեսական վիճակի սրումը և այդ միության ներքին որոշ հարցերի չկարգավորվելն այդ բացասական գործոններից համարեց:
-----------------------
Տաջիկստանի նախագահ Էմամալի Ռահմանը ՀԱՊԿ անդամ երկրներին կոչ արեց աշխարհի ռազմա-քաղաքական իրավիճակի փոփոխման պայմաններում հովանավորել միմյանց և կարևորել Տաջիկստանի ու Աֆղանստանի սահմանի պաշտպանության հարցը: Նա Սանկտ Պետերբուրգում գումարված ՀԱՊԿ գագաթնաժողովում ահաբեկչության, ծայրահեղականության, թմրաբիզնեսի ու այլ վերազգային հանցագործությունների դեմ պայքարի ուղղությամբ կարևոր համարելով Աֆղանստանի հետ Տաջիկստանի սահմանի անվտանգության պաշտպանության հարցն, ասաց, որ անհրաժեշտ է աշխարհի ներկա բարդ ու ճգնաժամային պայմաններում ՀԱՊԿ անդամ երկրները բավարար ուշադրություն ցուցաբերեն Աֆղանստանի հետ Տաջիկստանի սահմանների անվտանգությանը:
Անցած շաբաթ Սանկտ Պետերբուրգում գումարվեց ՀԱՊԿ-ի գագաթնաժողովը: Նիստին որին մասնակցում էին Հայաստանի, Ռուսաստանի, Ղազախստանի, Ղրղզստանի ու Տաջիկստանի նախագահները քննարկվեցին համաշխարհային ու տարածաշրջանային վերջին զարգացումներն, այդ թվում ահաբեկչության ու ծայրահեղականության վտանգը և Աֆղանստանի ռազմա-քաղաքական բարդ պայմանները: Նիստի օրակարգում էր գտնվում կազմակերպության նոր գլխավոր քարտուղարի ընտրության հարցը, որը ռոտացիոն կարգով պիտի հանձնվեր Հայաստանի ներկայացուցչին, ինչը Բելառուսիայի նախագահի բացակայության և անհրաժեշտ քվորում չունենալու պատճառով հետաձգվեց մինչև հառաջիկա ապրիլին գումարվելիք ՀԱՊԿ-ի հաջորդ նստաշրջանը:
-----------------
Ադրբեջանի փոխարտգործ նախարար Խալաֆ Խալաֆովը և ԱՊՀ երկրների սահմանային հարցերով Ռուսաստանի նախագահի հատուկ ներկայացուցիչ և ԱԳ նախարարության հատուկ պատվիրակ Իգոր Բրատչիկովն անցած շաբաթ զրուցեցին Կասպից ծովի իրավական կարգավիճակի շուրջ:
Հանդիպման ժամանակ կողմերը մտքերի փոխանակում կատարեցին Կասպից ծովի իրավական կարգավիճակի կոնվենցիայի նախագծի կապակցությամբ և ընդգծեցին մինչև նախքան մերձկասպյան երկրների ԱԳ նախարարների հառաջիկա նստաշրջանն այս կոնվենցիայի նախագծի շուրջ գոյություն ունեցող հարցերի կարգավորման կապակցությամբ համաձայնության հանգելու անհրաժեշտությունը:
Այս նիստում նաև ընդգծվեց Կասպից ծովի իրավական կարգավիճակի կոնվենցիայի մշակման նպատակով կյանքի կոչված մերձկասպյան երկրների աշխատանքային խմբի նիստերի նոր փուլի հաջողությանն ուղղված համատեղ ջանքերի ընդլայնման անհրաժեշտություն և ակնարկ կատարվե այն հարցին, որ մշակվող կոնվենցիայում ուշադրություն պիտի ցուցաբերվի մերձ կասպյան երկրների շահերի ապահովման ու ինքնորոշման իրավունքի հարցերին:
------------------------
Ղրղզստանի նախագահ Ալմազբեյկ Աթամբայևն անցած շաբաթ Շոքաթ Միրզիաովի Ուզբեկստանի նախագահ ընտրվելուց հետո այդ երկիր կատարած առաջին ուղևորության ընթացքում պահանջեց վերացնել երկու երկրի միջև գործող բոլոր սահմանափակություններն, այդ թվում սահմանային արգելքները:
Աթամբայևն ընդգծելով, որ ուզբեկներն ու ղրղզները չպիտի զգան սահմանների գոյությունն, ասաց. «Այսօր ավարտին է հասել երկու երկրի անկախության համար պայքարի փուլը և ամբողջ ներդրումն ուղղված պիտի լինի տնտեսության զարգացմանն ու երկկողմ հարաբերությունների ընդլայնմանը: