Միջին Ասիան ու Կովկասն անցած շաբաթվա ընթացքում
Ողջույն թանկագին բարեկամներ: Սկսում են «Միջին Ասիան ու Կովկասն անցած շաբաթվա ընթացքում» հաղորդաշարի հերթական համարը, որն ինչպես միշտ հատկացված է լինելու այս տարածաշրջանի կարևոր իրադարձությունների քննարկմանը: Ընկերակցեք մեզ:
ԼՂ-ի շփման գծերում շարունակվում ե հայ-ադրբեջանական բախումները, որի հետևանքով կողմերը մարդկային կորուստ են ունենում: Այս ուղղությամբ ադրբեջանական աղբյուրներ տեղեկացրեցին շփման գծերում հայկական ուժերի դիվերսիոն խմբի յոթ անդամների սպանելու մասին: Համաձայն այս հայտարարության հայկական ուժերի հետախուզական խումբը դիվերսիոն գործողության ընթացքում բախվելով ադրբեջանական ուժեր հետ թողելով 7 զոհեր պարտավորվել է հետ նահանջել: Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը նաև հայտարարել է, որ հայկական ուժերը տարբեր տրամաչափի զենքերով հրետանակոծել այդ երկրի տարածքները և 121 անգամ խախտել են հրադադարի կանոնները: Այս հայտարարությունն ընդգծել է, որ հրետանակոծումն իրականացվել Հայաստանի Նոյեմբերյանի, Իջևանի, ու Բերդի և ԼՂ-ի Աղդամի, Թավուսի ու Ղազախի դիրքերից: Դա ի տես այն բանի, որ ԼՂ-ի պաշտպանության նախարարությունը ԼՂ պաշտպանության նախարարությունը հակառակորդի չհաջողված քարոզչության հերթական փորձ է անվանել հայկական կողմի կրակոցից Ադրբեջանում 17-ամյա պատանու վիրավորվելու մասին տարածված հայտարարությունը: ԼՂ ՊՆ-ի տարածած հաղորդագրության մեջ, մասնավորապես, ասված է. «Ադրբեջանական քարոզչամեքենայի կողմից հորինված և նույն երկրի պաշտպանական գերատեսչության կողմից հաստատված տեղեկությունն այն մասին, թե իբր այսօր Ակնայի (Աղդամի) պաշտպանական ուղղությամբ հայկական կողմի արձակած կրակոցից վիրավորվել է Չիրաղլը գյուղի 17-ամյա բնակիչ Ջոշգուն Մամեդովը, իրականությանը չի համապատասխանում»:
«ՊԲ առաջապահ ստորաբաժանումները, հավատարիմ մնալով իրենց որդեգրած սկզբունքին, ոչ միայն ձեռնպահ են մնում խաղաղ բնակավայրերը գնդակոծելուց, առավել ևս, եթե կրակային թիրախում դպրոցահասակ պատանի է, այլև կանխարգելիչ գործողությունների են դիմում ծայրահեղ անհրաժեշտության դեպքում: Այնպես որ, տարածված լուրը կարելի է դիտարկել ոչ այլ կերպ, քան հակառակորդի չհաջողված քարոզչության հերթական փորձ»,-ասված է հաղորդագրության մեջ:
----------------------
Վրաստանի փոխվարչապետ և էներգետիկայի նախարար Քախա Կալաձեն և ԻԻՀ ԱԳ նախարարի տեղակալ Մոռթեզա Սարմադին մտքերի փոխանակում կատարեցին երկու երկրի հարաբերությունների ընդլայնման ուղիների շուրջ: Սարմադին անդրադառնալով հետշրջափակումային շրջանում ԻԻՀ-ի ու Վրաստանի հարաբերություններում նոր շրջան սկսվելուն ակնարկելով մեր երկրի և Վրաստանի աշխարհագրական դիրքի յուրահատկություններին և դա համարեց երկու երկրի հարաբերությունների խորացման պատճառներից մեկը: Նա ընդգծեց. «Մանրակրկիտ ուսումնասիրությունների և ծրագրավորման, ինչպես նաև հնարավորությունների ճիշտ գնահատման միջոցով տրանսպորտի, ապրանքի տարանցման, էներգետիկայի ու էլեկտրաէներգիայի բաժինները կարող են կողմերին հետաքրքրող ոլորտներից համարվել»: Նա ի դեպ, ավելացրեց, որ համագործակցությունները սատարելու են տնտեսական աճին, իսկ տնտեսական վիճակի բարելավումը հանգեցնելու է տարածաշրջանային կայունության, անվտանգության ու նաև կապերի ամրապնդման: Այս հանդիպման ժամանակ Կալաձեն նույնպես նշեց. «Վրաստանի կառավարությունը լուրջ է տրամադրված ԻԻՀ-ի հետ հարաբերությունների ընդլայնման հարցում և այդ ուղղությամբ օգտվելու է բոլոր առկա պոտենցիալներից»: Կալաձեն նաև ընդգծեց էլեկտրաէներգիայի, էներգետիկայի, ապրանքի տարանցման ու տուրիզմի բնագավառում հարաբերությունների ընդլայնման ուղղությամբ իր երկրի հետաքրքրությունները և ասաց, որ փոխադարձ այցերը կարող են սատարել ուղեքարտեզի հստակեցմանն ու գործադրմանը:
-----------------------
Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն անցած շաբաթ Թբիլիսիում իր վրացի պաշտոնակցի հետ հանդիպման ժամանակ ստորագրեց երկու երկրի ռազմավարական համագործակցության խորհրդի ստեղծման մասին համաձայնագիրը: Վրաստանի ԱԳ նախարար Միխայիլ Ջանելիձեի հետ հանդիպման ժամանակ Չավուշօղլուն ընդգծեց, որ երկու երկրները գործադրում են կողմերի համար հատուկ նշանակություն ունեցող բազմաթիվ նախագծեր: Նա ակնարկելով Ադրբեջանի գազը Վրաստանի վրայով Թուրքիա փոխադրող Բաքու-Թբիլիսի-Էրզրում, ինչպես նաև քաղաքական բնույթի Բաքու-Թբիլիսի-Ջեյհան գազատարների նախագծերի իրագործմանը, տեղեկացրեց, որ 2016 թ.-ի վերջերին շահագործման կհանձնվի Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղին:
----------------------
Տաջիկստանում ԵՄ-ի դեսպանը մտահոգություն հայտնեց պատերազմն ու անապահովությունը Միջին Արևելքից Կենտրոնական Ասիայի տարածաշրջան տարածվելու կապակցությամբ: Տաջիկստանում ԵՄ-ի դեսպան Հիդայաթ Բիշիվիչն անցած շաբաթ մամլո ասուլիսի մասնակցելով ասաց, որ Աֆրիկայի հյուսիսում և Միջին Արևելքում լարվածությունն ու անկայունությունը շարունակվելու դեպքում դրա տարածումը Կենտրոնական Ասիայում անհավանական չի լինելու: Նա ավելացրեց. «Տաջիկստանը կարող է հայտնվել նույն անապահով տարածքի սահմաններում, հետևաբար այդ երկիրը պիտի հրաժարվի իր ընդդիմադիրների դեմ քայլեր ձեռնարկելուց ու նրանց դեմ ճնշումներ գործադրելուց, ինչը կարող է հանգեցնել իրավիճակի առավել սրման»: Եվրոպացի դիվանագետը մտահոգություն հայտնելով Աֆղանստանում տիրող իրավիճակի կապակցությամբ, ասաց. «Ներկայումս Թալիբները վերահսկում են այդ երկրի տարածքի 60 տոկոսը և իրավիճակի սրումն ու նաև այդ երկրի որոշ վիլայեթներում ԻԼԻՊ-ի ակտիվացումը կարող են վտանգավոր լինել Կենտրոնական Ասիայի, այդ թվում նաև Տաջիկստանի ապագայի համար»: Բիշիվիչը աշխատանքի մեկնած էմիգրանտների վերադարձը և Ռուսաստանում տնտեսական ճգնաժամի սրումը համարել է տարածաշրջանի երկրների քաղաքական ու տնտեսական ապագա գլխավոր տնտեսական բարդությունները:
------------------------
Տաջիկստանի ԱԳ նախարարն անցած շաբաթ անքակտելի համարեց Տաջիկստանի ու Իրանի եղբայր ու բարեկամ երկրների միջև կապերը: Տաջիկստանի ԱԳ նախարար Սերաջեդդին Ասլովը Իրանի իսլամական հեղափոխության հաղթանակի 37-րդ տարեդարձին նվիրված հանդիսության ընթացքում ունեցած ելույթում ասաց. «Բոլորին հայտնի է, որ նույն լեզվով խոսող ու նույն մշակույթն ունեցող Իրանի ու Տաջիկստանի ժողովուրդները հոգևոր ու մշակութային ընդհանուր արժեքների ուղղությամբ մարդկության պատմության մեջ ամենակերկար ուղին են կտրել ու հիշարժան դերակատարություն ունեցել համաշխարհային քաղաքակրթության կերտման ուղղությամբ»: Տաջիկստանի ԱԳ նախարարը նաև ընդգծեց. «Անքակտելի կապերի լույսի ներքո և փոխադարձ հարգանքի, փոխհասկացության ու նաև վստահության հիման վրա ԻԻՀ-ի հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատման առաջին օրից Տաջիկստանը քաղաքական, տնտեսական ու մշակութային տարբեր բնագավառներում հակված է եղել փոխշահավետ համագործակցության»:
----------------------
Ղազախստանի նախագահ Նուրսոլթան Նազարբայևը Աստանայում կայացած մամլո ասուլիսի ժամանակ ասաց. «Ղազախստանը բազմազգ ու բազմալեզու երկիր է և եթե որևէ պետական պաշտոնյա մտածված կերպով ղազախերենով պատասխանի ռուսախոս դիմորդներին, աշխատանքից հեռացվելու է»: Նա ավելացրել է. «Ղազախստանում ղազախերենը, ռուսերենն ու անգլերենը համարվում են ամենատարածված լեզուները և յուրաքանչյուր անհատ իրավունք ունի դրանից մելն ընտրել հարաբերվելու և ուսման համար»: Ղազախստանի նախագահն ավելացրեց. «Այս կապակցությամբ մշակույթի նախարարին հանձնարարվել է օրենքի համաձայն վարվել, սակայն որոշ պաշտոնատարներ մարդկանց պարտադրում են միայն ղազախերեն խոսել, մինչդեռ Ղազախստաննը բազմազգ երկիր է և ժողովուրդը պիտի ընդունի այս իրականությունը»: Նազարբայևն այն պայմաններում է նման հայտարարություն կատարել երբ վերջին տարիներին Ղազախստանի հասարակության որոշ շերտերում ազգայնական հակումների աճ է նկատվում և դա ի տես այն բանի, որ այդ երկրի բնակչության մեծ մասը ռուսական ծագում ունի կամ պատկանում է այլ ազգությունների և այս հարցը կարող է ապագայում լուրջ խնդիրներ առաջացնել այդ երկրի հասարակության միատարրության ու միասնականության ուղղությամբ:
--------------------------------
Թուրքմենստանի կառավարությունը ներկայացրել է մի նախագիծ որտեղ նախատեսված է այդ երկրում նախագահի պաշտոնավարության ժամկետը 5-ից բարձրացնել 7 տարվա: «Անկողմնակալ Թուրքմենստան» օրաթերթը հայտարարել է, որ Թուրքմենստանի կառավարությունը հրապարակվելու համար մամուլին է ներկայացրել մի նախագծի նախօրինակը, որտեղ այդ երկրի նախագահի պաշտոնավարության ժամկետը 5-ից բարձրացնել 7 տարվա: Համաձայն այս հաղորդման, այս նախագծում նաև վերցվել է նախագահական ընտրությունների թեկնածուների առավելագույնը 70 տարեկան լինելու սահմանափակումը: Թուրքմենստանի սահմանադրական բարեփոխումների նախագիծը մշակվել է պետական հատուկ հանձնաժողովի կողմից: Թուրքմենստանի նախագահ Ղուրբանղոլի Բերդի Մոհամմեդովն ավելի վաղ նկատի առնելով հասարակական, տնտեսական ու քաղաքացիական հարցերում լուրջ բարեփոխումների անհրաժեշտությունը պահանջել էր մարդու իրավունքների օմբուդսմենի ինստիտուտի հաստատման նպատակով բարեփոխումներ մտցնել Սահմանադրության մեջ: Սահմանադրությունների բարեփոխումն այս տարի պիտի վավերացվի Թուրքմենստանի ժողովրդային ու երեցների խորհրդարանում:
---------------------
Բարեկամներ ավարտվեց մեր հաղորդմանը հատկացված ժամանակը: Մինչ նոր հանդիպում եթերում մնացեք խաղաղությամբ: