Հունվար 07, 2017 13:49 Asia/Yerevan

Ողջույն թանկագին բարեկամներ: «Միջին Ասիան և Կովկասն անցած շաբաթվա ընթացքում» հաղորդաշարի հերթական համարում քննարկելու ենք այս տարածաշրջանի անցած շաբաթվա կարևոր մի քանի իրադարձությունները, որոնցից էին Իրանի պարագային Ադրբեջանի խորհրդարանի պատգամավորի ոչ-սկզբունքային հայտարարության հանդեպ բացասական հակազդեցությունը, ամանորյա տոների կապակցությամբ ՀՀ նախագահի պատերազմական առաջնագիծ կատարած այցը, Թուրքմենստանից Իրան գազի արտահանման դադարեցումը և. Ուզբեկստան-Տաջիկստան հարաբերությունները:

Իրանի դեմ Ադրբեջանի խորհրդարանի պատգամավոր Ղոդրաթ Հասան Ղուլիևի ոչ-սկզբունքային ու վիրավորական արտահայտություններն արժանացան բացասական հակազդեցությունների: Այս չկշռադատած արտահայտություններից հետո ադրբեջանցի քաղաքական վերլուծաբան և համալսարանի դասախոս Զառթոշթ Ալիզադեն զարմանք արտահայտեց Իրանի դեմ Ադրբեջանի խորհրդարանի որոշ պատգամավորների կողմից ներկայացված անտրամաբանական սպառնալիքների կապակցությամբ: Զառթոշթ Ալիզադեն հակազդելով Ղոդրաթ Հասան Ղուլիևի այն հայտարարությանը, որ եթե Իրանը հարձակվի Ադրբեջանի վրա ինքը կվերանա քարտեզից, ասաց. «Խոստովանում եմ, որ նման հայտարարության դիմաց շշմած եմ»: Ալիզադեն ծաղրելով Իրանի դեմ սպառնալիքի մեջ թաքնված տրամաբանությունն ասաց. «Այս արտահայտության կապակցությամբ որևէ ասելիք չունեմ: Իմ ուղեղն անկարող է մեկնաբանել այս արտահայտությունն ու ըմբռնել այդտեղ թաքնված տրամաբանությունը: Ինձ պիտի ներեք, բայց ես խոստովանում եմ իմ անկարողությունը»:

Բաքվի իշխանություններին մոտիկ կանգնած Ադրբեջանի խորհրդարանի պատգամավոր Ղոդրաթ Հասան Ղուլիևը շարունակելով Իրանի դեմ լեզվագարությունը, խորհրդարանում ելույթի ժամանակ սպառնաց ԻԻՀ-ին:

Նա հակազդելով Իսրայելի ցեղապաշտ ռեժիմի վարչապետ Բենյամին Նետանյահուի Բաքու կատարած վերջին ուղևորության շուրջ հնչած քննադատություններին ասաց, որ եթե Իրանը համարձակվի հարձակվել Ադրբեջանի վրա, կվերանա քարտեզից ու նրա փոխարեն հինգ նոր երկիր կստեղծվի:

Ադրբեջանի խորհրդարանի պատգամավորն այն պայմաններում է նման հայտարարություն արել, երբ ԻԻՀ-ն շարունակ ընդգծել է իր հարևանների ու հատկապես Ադրբեջանի հետ բարի դրացիությունը և քաղաքական ու տնտեսական հարաբերությունների ընդլայնումը և երբևէ իր հարևաններին չի սպառնացել:

-----------------------

«Բրիտանական առնվազն չորս ընկերություններ առնչություններ ունեն Ադրբեջանի կողմից եվրոպական կառույցների ներկայացուցիչներին տրված կաշառքների հետ»,- պնդում են Լոնդոնում լույս տեսնող The Observer շաբաթաթերթի լրագրողները: Թեմայի կապակցությամբ մանրամասներ է հաղորդում լրագրող Գևորգ Ստամբոլցյանը:

----------------------

Հայաստանի Հանրապետության նախագահ, Զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար Սերժ Սարգսյանը Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ, Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդի, Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի հետ այցելեց Հայաստանի հյուսիս-արևելյան հատվածի պետական սահմանի պահպանության տեղամաս և մարտական դիրքերը, որտեղ դեկտեմբերի 29-ին կրկին բախումների ականատես եղան:

ՀՀ նախագահը հանդիպել է մարտական դիրքում ծառայությունն անցկացնող զինվորների և հրամանատարների հետ, շրջայց կատարել մարտական հենակետում և ծանոթացել ծառայության անցկացման, ինչպես նաև զինվորների կենցաղային պայմաններին:

---------------------------

Երևանում հայտնաբերվեց ռուս բարձրաստիճան սպայի դիակը և նրա մահվան պատճառների կապակցությամբ հետաքննություն սկսվեց:

Երևանի ոստիկանությունն այս կապակցությամբ հայտարարեց, որ Ռուսաստանի բանակի 45-ամյա մայոր Վիկտոր Եմելյանովի դին հայտնաբերվել է Երևանի «Դրոժբա» հյուրանոցային համալիրում:

Երևանի փոխոստիկանապետ Արտակ Պողոսյանը հայտարարել է, որ ռուս զինծառայողի մահվան փաստով հարուցվել է քրեական գործ, կատարվում է քննություն:

Մահացած զինծառայողն աշխատում էր Հայաստանում տեղակայված ՌԴ N զորամասում՝ որպես շտաբի պետի տեղակալ։

Հայաստանում Ռուսաստանի ռազմաբազան հիմնադրվել է 1995 թվականին, որտեղ են հաստատված Ռուսաստանի բանակի մի քանի ռազմական ինքնաթիռներ ու ուղղաթիռներ և զինծառայողներ:

------------------------

Թուրքմենստանի կառավարությունը կրկին անգամ ձմռան եղանակին դադարեցրեց Իրան կատարվող գազի արտահանումը: Թեհրանի հետ հարաբերություններում Աշխաբադի կառավարության խափանարարությամբ Իրան կատարվող Թուրքմենստանի գազի արտահանումը դադարեցվել է այն պայմաններում, երբ դրանից ընդամենը երկու օր առաջ Թեհրանն ու Աշխաբադը գազի արտահանման շուրջ տարաձայնությունների կապակցությամբ համաձայնության էին եկել:

Թուրքմենստանից Իրան գազի արտահանման դադարեցումը նախընթաց է ունեցել: Աշխաբադը 2007 թվականի ձմռանն էլ նման քայլի դիմեց: Իրանի գազի ազգային ընկերության տարածած հայտարարության համաձայն վերջին երեք տարիների ընթացքում գնված գազի դիմաց գումարն ամբողջությամբ վճարվել է և նախկինից կուտակված պարտքի շուրջ բանակցությունները հիմք ընդունելով որակական ու քանակական տեսակետից տույժի կապակցությամբ Իրանի հավակնությունները, շարունակվում են:

Այդուհանդերձ «Թուրքմենգազ» ընկերությունն առանց նախազգուշացման և հակառակ կայացած համաձայնության, անտրամաբանական քայլի դիմելով դադարեցրեց Իրան կատարվող գազի արտահանումը և հայտարարեց, որ պահանջում է տարաձայնության առարկա գումարը:

Իրանի գազի ազգային ընկերությունը հակազդելով գազի արտահանումը դադարեցվելու պատճառների կապակցությամբ Թուրքմենստանի ԱԳ նախարարության հրապարակած հաղորդագրությանն, ընդգծել է, որ օրակարգում ներառել է «Թուրքմենգազ»-ի հետ իր տարաձայնությունը միջազգային իրավարարության հանձնելու գործընթացը:

---------------------

Ուզբեկստանի նախագահը 2017 թվականը ժողովրդի հետ երկխոսության և մարդու շահերի տարի անվանեց: Շոքաթ Միրզիաովը շաբաթ գիշեր նոր տարին շնորհավորելով Ուզբեկստանի ժողովրդին, ասաց. «Կառավարության գլխավոր առաքելությունն է ամրապնդել խաղաղության ու անդորրի մթնոլորտը և երկրի բոլոր ազգությունների միջև համախոհությունը»: Միրզիաովը 2016 թվականը, որպես Ուզբեկստանի անկախության 25-ամյակ, պատմական տարի անվանեց, որի ընթացքում այդ երկրի ժողովրդի բոլոր խավերը, հատկապես ուզբեկ մարզիկները մեծ հաջողություններ նվաճեցին օլիմպիական և պարաօլիմպիական խաղերի ընթացքում: Ուզբեկստանի նախագահն ասաց. «2017 թվականը ժողովրդի հետ երկխոսության և մարդու շահերի տարի ենք անվանում, քանի որ մարդկայնությունը մարդկային կյանքի գլխավոր սկզբունքն է համարվում»:

------------------------

Տաջիկստանի նախագահ Էմամալի Ռահմանը վերջերս Դուշանբեում գումարված Տաջիկստանի և Ուզբեկստանի առևտրական ու տնտեսական համագործակցությունների միջպետական հանձնաժողովին մասնակցած պատվիրակությունների հետ հանդիպման ժամանակ Ուզբեկստանի նախագահ Շոքաթ Միրզիաովի Տաջիկստան այցելելու հրավերը հանձնեց այդ երկրի փոխվարչապետ և միջպետական հանձնաժողովի համանախագահ Ռոստամ Ազիմովին:  

Ուզբեկստանն ու Տաջիկստանը օրակարգում ունեն ավիացիայի և Տաջիկստանի ու Ուզբեկստանի միջև ուղղակի չվերթ հաստատելու, երկու երկրի քաղաքացիների երթևեկը հեշտացնելու, երկաթգծի բաժնում մաքսատուրքերի կրճատման, ամռան ու ձմռան եղանակներին էլեկտրաէներգիայի փոխանակումը վերահաստատվելու, ինչպես նաև մաքսային, մշակութային, նաև տուրիզմի բնագավառում երկկողմ համագործակցությունների ընդլայնումն ու նաև երկու երկրի սահմանային տարաձայնությունների կարգավորումը:

Ուզբեկստանը հայտարարել է, որ պատրաստվում է 2017 թվականի սկզբին Դուշանբեում կազմակերպել արդյունաբերական առաջին մեծ ցուցահանդեսը, որտեղ ներկայացվելու են այդ երկրում արտադրված ավտոներն ու նաև արդյունաբերական այլ արտադրանքներ: Սա վերջին 26 տարիներում Տաջիկստանում կազմակերպված Ուզբեկստանի առաջին մասնավոր ցուցահանդեսն է լինելու:

Քաղաքական տարաձայնությունների պատճառով Ուզբեկստանի և Տաջիկստանի միջև առևտրաշրջանառությունը, որ 2000 թվականին շուրջ 500 միլիոն դոլար էր արձանագրվել 2015 թվականին նվազեց 12 միլիոն դոլարի:

Իսլամ Քարիմովի վախճանումից և Ուզբեկստանում նոր կառավարություն ձևավորվելուց հետո Տաջիկստանի և Ուզբեկստանի հարաբերությունների բարելավման նշաններ են երևան եկել: