Հունվար 14, 2017 17:11 Asia/Yerevan

Ողջույն թանկագին բարեկամներ: «Միջին Ասիան և Կովկասն անցած շաբաթվա ընթացքում» հաղորդաշարի այս համարում անդրադառնալու ենք այս տարածաշրջանի անցած շաբաթվա մի քանի կարևոր լուրերին, որոնցից գլխավորներն էին Այաթոլլահ Հաշեմի Ռաֆսանջանիի վախճանման արձագանքները Հայաստանում, Թուրքիայի միջոցով Հայաստանի սահմանին արգելապատնեշի կառուցումը, Ադրբեջանում 2017 թվականը իսլամական միասնականության տարի հայտարարվելը և Սիոնիստական ռեժիմի նախագահի Վրաստան կատարած ուղևորությունը:

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը հունվարի 9-ին ցավակցական հեռագիր է հղել Իրանի Իսլամական Հանրապետության Նախագահ Հասան Ռոհանիին` ԻԻՀ նախկին Նախագահ Ալի Աքբար Հաշեմի Ռաֆսանջանիի մահվան կապակցությամբ:

«Հայ ժողովրդի հիշողության մեջ Ալի Աքբար Հաշեմի Ռաֆսանջանին կմնա որպես հարևան երկրի Նախագահ, որի պաշտոնավարման օրոք են հաստատվել առաջին միջպետական կապերը նորանկախ Հայաստանի և Իրանի միջև` նոր շունչ հաղորդելով մեր երկու ժողովուրդների դարավոր բարեկամական հարաբերություններին: Այդ տարիներին ստեղծված ամուր հիմքի վրա այսօր շարունակում ենք ընդլայնել և խորացնել մեր փոխգործակցությունը»,-ասված է Նախագահի ցավակցական հեռագրում:

Նաև Իրանի դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադիի հետ հանդիպման ժամանակ ՀՀ վարչապետը նշեց, որ Այաթոլլահ Հաշեմի Ռաֆսանջանին վեհ կերպար էր Իրանի իսլամական համակարգում:

Հանդիպման ժամանակ վարչապետ Կարեն Կարապետյանը Իրանի ժողովրդին ու կառավարությանը ցավակցել է համակարգի նպատակահարմարությունը բնորոշող ժողովի նախագահի մահվան կապակցությամբ:

Հիշեցնենք, որ 1991 թվականին՝ Խորհրդային միության փլուզումից երեք օր անց Այաթոլլահ Հաշեմի Ռաֆսանջանիի նախագահության օրոք Իրանը պաշտոնապես ճանաչեց Հայաստանի անկախությունը և Թեհրանի ու Երևանի միջև հաստատվեցին դիվանագիտական հարաբերություններ: 45 օր անց, երկու երկրները հաղորդագրություն տարածելով կարևորեցին դիվանագիտական հարաբերությունների և բարիդրացիական կապերի հաստատումը: 1992 թ. ապրիլին, Երևանում բացվեց Իրանի դեսպանությունը և նույն տարվա դեկտեմբերին Իրանում իր աշխատանքն սկսեց ՀՀ դեսպանությունը:

Հոգելույս Իմամ Խոմեյնիի և Իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդի վաղեմի ընկերոջ ու զինակցի՝ Այաթոլլահ Հաշեմի Ռաֆսանջանիի մահվան առիթով, ՀՀ մայրաքաղաք Երևանում ԻԻՀ դեսպանատանը Իրանի դրոշը խոնարհվեց:

Իրանի նախկին նախագահի հիշատակին  Իսլամական հանրապետության դեսպանատանը  բացվեց Սգո  մատյան, հայաստանցի պաշտոնյաների , դիվանագետների ու տարբեր դեմքերի ցավակցական ուղերձների և հիշատակի գրությունների համար:

Ի դեպ, ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն հունվարի 10-ին մասնակցեց Իրանի Իսլամական Հանրապետության նախկին նախագահ Ալի Աքբար Հաշեմի Ռաֆսանջանիի թաղման արարողությանը:

----------------------

Թուրքիան պատրաստվում է պատ կառուցել Հայաստանի հետ սահմանի վրա։

Այս մասին հաղորդում է T24 թուրքական կայքը՝ վկայակոչելով իր աղբյուրներին։ Ներկայում նմանատիպ պատ է կառուցվում թուրք-սիրիական սահմանի վրա, որը ունի 3 մետր բարձրություն և պատված է փշալարերով։

Կայքի փոխանցմամբ՝ Թուրքիայի Պաշտպանության և Ֆինանսների նախարարությունների համատեղ նախաձեռնությամբ նախատեսվում է հայ-թուրքական սահմանը պարսպապատել Արդահանի, Կարսի և Իգդիրի կողմից։

Աղբյուրի խոսքով՝ Թուրքիան իր սահմանները պարսպապատում է ահաբեկչության և մաքսանենգ ճանապարհով սահմանախախտումների դեմ պայքարի շրջանակներում:

Հիշեցնեք, որ Թուրքիան 1991 թվականից այս կողմ փակել է Հայաստանի հետ իր սահմանը: Թուրքիան ճանաչել է Հայաստանի անկախությունը, սակայն երկու երկրները Համաշխարհային առաջին պատերազմի ժամանակ՝ 1915 թվականին Հայոց ցեղասպանության հարցով տարաձայնություններ ունեն:

-------------------------

Հայաստանի իշխանությունները, անդրադառնալով Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդի կոչին, դեռևս հստակ պատասխան չեն տալիս, թե ինչու է ադրբեջանցի զինծառայողի դին շարունակում մնալ հայկական կողմի մոտ։ Թեմային անդրադարձել է լրագրող Նաիրա Բուլղադարյանը:

------------------------

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը 2017 թվականն իսլամական միասնականության տարի հռչակեց այդ երկրում: ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն, Իլհամ Ալիևն այդ երկրի կառավարության նիստում ակնարկելով ընթացիկ տարում իսլամական երկրների միասնականության խաղերի 4-րդ շրջանի հյուրընկալությանը, դա կարևոր համարեց Ադրբեջանի համար: Ալիևն ասաց. «Ադրբեջանը շարունակ ջանք գործադրել իսլամ աշխարհի միասնականության ու միատարրության ուղղությամբ և իսլամական երկրների միասնականության խաղերի հյուրընկալումն էլ վկայում է իսլամ կրոնի արժեքների հանդեպ այդ երկրի հավատարմության մասին»: «Ադրբեջանը յուրահատուկ հարգանք ու դիրք է վայելում իսլամ աշխարհում»,-հավակնել է Ալիևը:

Իսլամական երկրների միասնականության խաղերի 4-րդ շրջանը 50 երկրների չորս հազար մարզիկների մասնակցությամբ մայիսի 12-ից 22-ը 20 մարզաձևերում կայանալու է Բաքվում:

--------------------

Ադրբեջանի մամուլի խորհրդի վարչության անդամը Վեղար Ռահիմզադեն փորձել է արդարացնել այդ երկրում անկախ լրագրողների կալանավորումը:

Վեղար Ռահիմզադեն լրագրողների հետ զրույցում անդրադարձել է վերջին մեկ ամսվա ընթացքում Ադրբեջանում 4 անկախ լրագրողների ձերբակալությանը: Նա նշել է, , որ մի խումբ լրագրողներ սխալ տեղեկատվություն են հրապարակում երկրի քաղաքական ու հասարակական հայտնի գործիչների մասին:

«Ադրբեջանի մամուլի խորհուրդը մոտ օրերս կավարտի 10 ինտերնետային կայքերի մասին հետաքննությունը, որից հետո այս կայքերի որոշ թղթակիցներ բերման կենթարկվեն»,-հայտարարել է Վեղար Ռահիմզադեն:

Ադրբեջանի մամուլի խորհրդի անդամի ընդգծմամբ, որոշ կայքեր ու թերթեր ստեղծվել են միայն նրա համար, ինչը նա կոչել է կաշառք պահանջել: Ռահիմզադեն նշել է, որ նրանց աշխատանքը օրինական համապատասխան փուլերից հետո կդադարեցվի:

Պետական բարձրաստիճան պաշտոնատարներից դրամ շորթելը խորհրդային տարիներից լրագրողներին ժառանգություն մնացած սովորություն է, որից անմասն չի մնացել նաև Ադրբեջանը:

Ադրբեջանի կառավարությունն այդ երկրում քաղաքական տարբեր հոսանքների հալածելու նպատակով վերջերս բերման է ենթարկել մի խումբ լրագրողների: Վերջիններիս դրամաշորթման  մեղադրանք է առաջադրել:

--------------------

Սիոնիստական ռեժիմի նախագահ Ռիոն Ռիվլինը Վրաստան կատարած ուղևորության ընթացքում մատնանշելով այդ երկրի հետ հարաբերություններն ընդլայնելու մտադրությունն, ասաց, որ Վրաստանի և Իսրայելի միջև համագործակցությունների շարունակվելը կարող է մեծ ձեռքբերումներ ունենալ: Սիոնիստական ռեժիմի վարչապետը Թբիլիսիում Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլիի հետ մամլո համատեղ ասուլիսի ժամանակ ասաց, որ Վրաստան կատարած ուղևորության ընթացքում քննարկել է երկկողմ հարաբերությունների ընդլայնման ուղիները: Այդ ասուլիսի ժամանակ նաև ընդգծվեց երկկողմ հարաբերությունների խորացման համար Վրաստանի ու Իսրայելի պատրաստակամությունը: Վրաստանի նախագահն էլ այս ասուլիսի ժամանակ հայտարարեց, որ այդ երկրի և Իսրայելի միջև հարաբերությունների խորացման համար հող է նախապատրաստված: նա ի դեպ, Վրաստանի ազգային ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը պաշտպանելու համար շնորհակալություն հայտնեց Սիոնիստական ռեժիմին:

-----------------------

Վրաստանի նախագահը բողոքել է Աբխազիայի ինքնահռչակ հանրապետության Ցաբալ գյուղի պատմական եկեղեցին ռուս զորայինների միջոցով ավերվելու դեմ: Գեորգի Մարգվելաշվիլին հակազդելով Աբխազիայի Ցաբալ գյուղի եկեղեցու ավերմանն, ասաց. «Ռուս զորայինների այս քայլն անօրինական է և ոտնահարում է միջազգային իրավունքն ու հատկապես 1954 թվականի Հաագայի կոնվենցիան»: Վրաստանի նախագահը Ցաբալ գյուղում եկեղեցու և գերեզմանոցի քանդումը սրբավայրերի հանդեպ անարգանք համարելով, հավելեց. «Միջազգային հանրությունը, ՅՈՒՆԵՍԿՕ-ն և միջազգային այլ կազմակերպություններ պիտի հակազդեն Աբխազիայում Ռուսաստանի զորայինների անօրինական քայլերին»:

Ռուս զորայինները մի ռազմաբազա կառուցելու նպատակով քանդել են 19-րդ դարին պատկանող եկեղեցին և լեհական գերեզմանատունը: