Հունվար 18, 2017 14:40 Asia/Yerevan

Ողջույն թանկագին բարեկամներ: Իսլամական խորհրդարանն ավարտեց զարգացման 6-րդ ծրագրի օրինագծի քննարկումը: Այս ծրագիրը մեծ նշանակություն ունի Համատեղ գործողությունների համատեղ ծրագրից(ՀԳՀԾ)  հետո Իրանի տնտեսական զարգացման նպատակների իրագործման հարցում: «Տնտեսական հանդես» հաղորդաշարի սկզբում թռուցիկ հայացք կնետենք զարգացման 6-րդ ծրագրի նպատակներին ու գլուխներին: Այս հաղորդման ընթացքում նաև կանդրադառնանք Իրանի գնած առաջին ինքնաթիռի Իրան առաքվելուն:

Իրանի զարգացման ծրագիրը հիմնված է մի քանի թեմաների վրա: Այս թեմաներն են բոլոր տարածքներում հավասարակշռված զարգացումը, հանքերի, հանքային արդյունաբերության, զբոսաշրջության, տարանցման և երկաթգծային ենթկառույցների ամբողջացումը, զբաղվածության ստեղծումը, օպտիմալացման և զրկվածների ու չքավորների կարողությունների ընդլայնումը, ինչպես նաև ջրի ճգնաժամն ու շրջակա միջավայրը:

6-րդ ծրագրի ցուցանիշների համաձայն ինֆլյացիան զարգացման վերջին տարում 9.9 տոկոս է նկատի առնվել և գործազրկության տոկոսն էլ աշխատուժի նախագծի արդյունքների համաձայն մինչև իրանական 1399 թվականի ավարտը պիտի բարձրանա 9.4 տոկոսով: Այս ցուցանիշները 6-րդ ծրագրում մշակվել են դիմադրողական տնտեսության կողմնորոշման հիման վրա և կառավարությունը պարտավորվել է կրճատել նավթից հանրային բյուջեի կախվածությունը: Այս հիման վրա զարգացման 6-րդ ծրագրում 8 տոկոսանոց աճ է նկատի առնվել, սակայն այս աճին հասնելը պայմանավորված է բազմաթիվ  գործոններով, որոնցից են տնտեսական կայունությունը, կառավարության եկամուտների կայունությունը, խոշոր քաղաքականություններում ֆինանսական կարգապահությունը և ծախսերի կառավարումը: Այդ պատճառով էլ զարգացման 6-րդ ծրագրի նպատակների իրագործման պատասխանատվությունը վստահվել է կառավարությանն ու խորհրդարանին:

Իրանի տնտեսության՝ ՀՆԱ-ում նավթի մասնաբաժինը վերջին երկու տասնամյակներում միջին հաշվով 16 տոկոս է եղել: Իրանի տնտեսության մեջ նավթի գլխավոր դերակատարությունը վերաբերում է երկրի արտարժութային եկամտի ավելի քան 85 տոկոսի ապահովմանը ինչի արդյունքում էլ տնտեսական տարբեր բաժիններ իրենց ներկրումային կարիքների ապահովման համար կախում են ունեցել նավթի արտահանման եկամուտներից: Վերջին 20 տարիներին  միջին հաշվով հանրային բյուջեի եկամուտների շուրջ 54 տոկոսն ապահովվել է նավթի արտահանումից գոյացած եկամուտներից: Վերջին հինգ տարիներին նավթի գների աճը հանգեցրել էր 4-րդ և 5-րդ ծրագրերում նավթային եկամուտներին չափից ավելի կախվածության: Այդ պատճառով էլ վերջին երկու տարիների ընթացքում նավթի գների կտրուկ անկումով և շրջափակումների քաղաքականության գործադրմամբ ծրագրի զարգացման հետ կապված որոշ ծրագրերի գործադրումը  խանգարվեց: 6-րդ ծրագրի գլխավոր քաղաքականությունների շրջագծում գուցե հնարավոր լինի կրճատել նավթից  կախվածությունը, սակայն Իրանի տնտեսության բաժնից  նավթի առանձնացումը վստահաբար ժամանակ խլող ու բարդ և միջին ու երկար ժամկետով ծրագրերի գործադրման կարիք ունի:  Չնայած ԱՄՆ-ի խափանարարություններին, շրջափակումների գործադրումն ու ՀԳՀԾ-ի գործադրումը մեծ առիթներ են ստեղծել Իրանի տնտեսության համար: Զարգացման 6-րդ ծրագրում նպատակը դիմադրողական տնտեսության ամրապնդումն է: Այս շրջագծում 6-րդ զարգացման ծրագրի շրջագծում խորհրդարանի ընդունած որոշումներից մեկը վերաբերում է նավթի վաճառքից գոյացած եկամուտները կառավարության կողմից օգտագործվելու քաղաքականությունների մշակմանը: Զարգացման ծրագրի օրինագծի 7-րդ հոդվածի համաձայն որոշվեց վաճառված նավթից գոյացած եկամտի 30 տոկոսը փոխանցվի ազգային զարգացման հիմնադրամի հաշվին և ծրագրի գործադրման ընթացքում ամեն տարի երկու տոկոսով բարձրացվի: Այլ խոսքով մինչև զարգացման 6-րդ ծրագրի ավարտը՝ իրանական 1400 թվականին, նավթի եկամտի 40 տոկոսը փոխանցվելու է ազգային զարգացման հիմնադրամի հաշվին: Նաև Նավթի վաճառքի եկամտի 14.5 տոկոսը հատկացվելու է նավթի նախարարությանը, որպեսզի ներդրում կատարվի նավթի հետ կապված նոր բնագավառներում և նպաստի 8 տոկոսանոց տնտեսական աճի իրականացմանը:

Միևնույն ժամանակ նավթի վաճառքի եկամուտների 3 տոկոսը հատկացվելու է նահանգներին: Զարգացման 5-րդ ծրագրի ընթացքում նավթի վաճառքից կառավարության 54 տոկոսանոց բաժնի շուրջ 2 տոկոսն էր հատկացվում նահանգներին, սակայն խորհրդարանի ընդունած նոր որոշմամբ նավթի 100 տոկոսանոց եկամտի 3 տոկոսը հատկացվելու է նահանգներին, ինչի արդյունքում սպասվում է նահանգների բարեշինական բաժիններում լավ տեղաշարժ ստեղծվի:

Ընդհանուր առմամբ զարգացման 6-րդ ծրագրում շուրջ 30 առաջնահերթություններ են նկատի առնվել և յուրաքանչյուրի համար հստակ փաթեթ է մշակվել և ծրագիրն ուղղվել է դիմադրողական տնտեսության հիմամբ զարգացմանը:

------------------

Շուրջ 2.5 տարի շարունակվող նավթի գների անկումից հետո, որի հետևանքով որոշ ընկերություններ սնանկացան, ներդրումները քանի միլիարդ դոլարով կրճատվեցին և էներգիայի ոլորտում աշխատող մեծ ընկերությունների եկամուտներն անկում ապրեցին, նավթի արդյունաբերության հեռանկարը բարելավում է: Ձեր ուշադրությանն ենք հանձնում այդ կապակցությամբ մի կարճ զրույց:

Տնտեսական խորհրդատու կառույց համարվող «Վուդ Մաքենզի» հաստատությունը հայտարարել է, որ նավթի արդյունաբերությունն այս տարի ձերբազատվելու է վերջին մեկ սերնդի ընթացքում ապրած ներդրումների սաստիկ կրճատման հետևանքներից և նավթային ընկերությունները վերջին երեք տարիների ընթացքում առաջին անգամ նավթի հայտնաբերման բնագավառում նախագծերն ու ներդրումները կրկնապատկելու են: Խորհրդատվական այս կառույցը մի զեկույցում հայտարարեց, որ նավթային ընկերություններն այս տարի զարգացման համար կանաչ լույս են ցույց տալու նավթի ու գազի ավելի քան 20 ավազանների ընդլայնմանը, ինչը 2016 թվականին միայն 9 պարագա է եղել:

Հորատման ընկերություններն ու դրանց գլխավորող ԱՄՆ-ի թերթաքարային նավթ արտադրողները երկու տարիներից հետո նոր նախագծերում ու արդյունահանումներում  ներդրումները երեք տոկոս մեծացնելով հասցնելու են 450 միլիարդ դոլարի: Դա արդյունահանման ծավալների կրճատման շուրջ ՕՊԵԿ-ի համաձայնությունը հայտարարվելուց հետո նավթի գների աճին զուգահեռ սատարել է նավթի արդյունաբերության վիճակի բարելավմանը:

Հաղորդումների համաձայն օվկիանոսի խորքում են գտնվում նավթի ու գազի այն ավազանների շուրջ մեկ երրորդը, որոնց կապակցությամբ աշխատանքները հավանաբար սկսվելու են այս տարի: Այս ավազանների ընդլայնումն ընդհանրապես մեծ ծախսերի հետ է կապված: Նավթի գինը յուրաքանչյուր բարելի դիմաց 40 դոլարի իջնելու պատճառով դադարեցվել էր թերթաքարային նավթի արտադրությունը, որը մեծ ծախսերի հետ է կապված, սակայն դեկտեմբերին ՕՊԵԿ-ի գումարած նստաշրջանից, նավթի արտադրաչափի կայունացումից ու նավթի գինը մինչև 50 դոլար բարձրանալուց հետո հիշյալ ընկերությունները մտադիր են կրճատել Մեքսիկայի ծոցում որոշ նախագծերում իրենց ծախսերը, որպեսզի այս նախագծերը 40 դոլարանոց նավթի պարագայում էլ շահավետ լինեն: Բրենթ տեսակի նավթի գինն այս տարվա սկզբից գերազանցել է յուրաքանչյուր բարելի դիմաց 50 դոլարը:

------------------------

Իրանի գնած «Էյրբաս  321» տեսակի առաջին ինքնաթիռը միացավ «Իրան Էյր»-ին: Մեր հաղորդումը կավարտենք այս թեմայի մասին պատմող զրույցով:

Ի հետևումն Իրանի և համաշխարհային գերպետությունների միջև կայացած համաձայնության և որոշ շրջափակումների չեղարկման, Իրանը ճամբորդատար ինքնաթիռներ գնելու համար բանակցություններ սկսեց «Բոինգ», «Էյրբաս» և մի քանի այլ ընկերությունների հետ և ի վերջո «Էյրբաս»-ից՝ 118, «Բոնիգ»-ից՝ 100 և Իտալիայի «Այ Թի Ար» ընկերությունից 20 ինքնաթիռներ գնելու հարցում համաձայնության հանգեց:

Իրանի դեմ շրջափակումների, այդ թվում ճամբորդատար ինքնաթիռների գնման արգելքի չեղարկումը ՀԳՀԾ-ի շուրջ բանակցությունների առաջին օրից միջուկային բանակցող խմբի աշխատանքային գերակայություններից էր, այնպես որ Իրանի ավիաարդյունաբերության արդիականացումը ներառված է ՀԳՀԾ-ում: ՀԳՀԾ-ի փաստաթղթի երկրորդ հավելվածի ԱՄՆ-ի ստանձնած պարտավորությունների բաժնում ընդգծված է ազատ կերպով ճամբորդատար ինքնաթիռներ գնելու Իրանի իրավունքը:

Չնայած ՀԳՀԾ-ի գործադրման, ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատն անցած տարվա հուլիսի կեսերին երկու հավելվածներ վավերացնելով ամերիկյան բանկերին արգելեց Իրանի ու «Բոինգ» ընկերության պայմանագրերի ֆինանսավորումը և մարտահրավեր նետեց Իրանին «Բոինգ» տեսակի ինքնաթիռների վաճառքին: Այս արգելքը վերացնելու նպատակով ԱՄՆ-ի գանձապահության նախարարությունը արտոնեց Իրանին ,Էյրբաս» տեսակի 106 ինքնաթիռների վաճառքը:

Թեև թվում է, որ ՀԳՀԾ-ի ճակատագիրն ու նաև Իրանին ինքնաթիռների վաճառքին վերաբերող կետերի գործադրումը հունվարի 20-ին Օբամայի նախագահության շրջանն ավարտվելով ու Թրամփի՝ որպես ԱՄՆ 45-րդ նախագահ երդվելով բարդությունների է հանդիպելու, այդուհանդերձ դեռ չի կարելի որևէ հստակ գնահատում կատարել ՀԳՀԾ-ի վրա ԱՄՆ-ում քաղաքական իշխանափոխության ազդեցության մասին: Անցած ամիս ստորագրվեց Իրանի ու «Բոինգ» ընկերության պայմանագիրը և որոշվեց, որ գնված ինքնաթիռներն Իրանին հանձնվեն 2018 թվականին: Նկատի առնելով ԱՄՆ-ի գանձապահության նախարարության տված արտոնությունը, դրա շրջանցման հավանականությունը թույլ է, քանի որ պայմանագիրը խախտող կողմը պարտավոր է լինելու ծանր տուգանքներ վճարել: Կոնգրեսի անդամ Ջիմ Հայները համոզված է, որ 25 միլիարդ դոլար արժող պայմանագրից «Բոինգ»-ի զրկվելը շատ ծանր կարող է լինել և նկատի առնելով աշխատավորների ու արհմիությունների կողմից գործադրվող ճնշումներն, այս ընկերությունը պայմանագրի չեղարկումը կանխելու ուղղությամբ  ջանք է գործադրելու:

Չնայած ՀԳՀԾ-ի շրջագծում միջուկային հարցով կայացած համաձայնության, ԱՄՆ-ի վերցրած քայլերը վկայում են, որ Իրանի դեմ սպառնալիքներն ու թշնամությունները շարունակվում են: Այս թշնամությունը հստակ պատճառներ ունի և համարվում է ԱՄՆ-ի սադրանքների ու պատրվակների շարունակությունը, որոնք հետապնդվում են Կոնգրեսի ընդունած որոշումների տեսքով: