Հունվար 21, 2017 13:42 Asia/Yerevan

Ողջույն թանկագին բարեկամներ: «Միջին Ասիան և Կովկասն անցած շաբաթվա ընթացքում» հաղորդաշարը հատկացված է այս երկու տարածաշրջանի անցած շաբաթվա կարևորագույն իրադարձությունների քննարկմանը, որոնց միջից առանձնացրել ենք՝ Ղրղզստանում ինքնաթիռի կործանումը, կոռուպցիայի մեղադրանքով Ղազախստանում պաշտոնազրկումները, Վրաստանի տարածքով Թուրքմենստանի նավթի տարանցման շուրջ կայացած համաձայնությունն ու սահմանային հարցերի կապակցությամբ Ղրղզստանի ու Ուզբեկստանի բարձրաստիճան պաշտոնատարների հանդիպումը:

Անցած շաբաթ Ղրղզստանի մայրաքաղաք Բիշքեկում բեռնափոխադրող ինքնաթիռի կործանման հետևանքով զոհվեց առնվազն 37 հոգի: Ղրղզստանի առողջապահության նախարարության տարածած հայտարարության համաձայն Թուրքիայի բեռնափոխադրող մի ինքնաթիռ վայրէջքի պահին՝ կլիմայական վատ պայմանների պատճառով կործանվեց Մանասի օդանավակայանի մերձակայքում գտնվող մի գյուղում, որի հետևանքով ավերվեցին առնվազն 15 բնակելի միավորներ: Այս դեպքի զոհերի գլխավոր մասը այն գյուղի բնակիչներին էին, որտեղ թանձր մառախուղի պատճառով կործանվեց «Բոինգ 747» տեսակի ինքնաթիռը: Օդանավակայանի պատասխանատուների հայտարարության համաձայն այս ինքնաթիռը Հոնկ-Կոնգից Ստամբուլ թռչելիս կանգառ պիտի ունենար Մանասի օդանավակայանում:

Այս ինքնաթիռի կործանման մասին լուրը հրապարակվելով դեպքի պատճառների հետաքննության համար Ռուսաստանի, Թուրքիայի ու Ղրղզստանի մասնակցությամբ եռակողմ կոմիտե կյանքի կոչվեց և Ղրղզստանի վարչապետի առաջին փոխվարչապետը հայտարարեց, որ հավանաբար օդաչուի թույլ տված սխալն է ինքնաթիռի կործանման պատճառ դարձել: Թուրքիայի բեռնատար ինքնաթիռի կործանման պատճառները բացահայտելու համար ինքնաթիռի սև արկղը Մոսկվա է ուղարկվել:

Այս կապակցությամբ Ղրղզստանի տրանսպորտի նախարարությունը հայտարարեց, որ դեպքի պատճառները պարզելու համար Թուրքիայի բեռնատար ինքնաթիռի սև արկղը ուղարկվելու է Մոսկվայում գործող ավիացիայի միջպետական կոմիտեի համար:

---------------------

Հայաստան տարանցվող գազի շուրջ համաձայնագիրը Վրաստանում քննադատության ալիք է բարձրացրել: Թեմայի կապակցությամբ մանրամասնություններ է հաղորդում լրագրող Հեղինե Բունիաթյանը:

----------------------

Այն պայմաններում երբ Ղազախստանը պատրաստվում է հյուրընկալելու Սիրիայի ճգնաժամի կարգավորման բանակցությունները, որոշ հաղորդումներ վկայում են այդ երկրում կոռուպցիայի մեղադրանքով գործադիր պաշտոնատարների աշխատանքից ազատման ալիքի մասին: Այս կապակցությամբ ասվում է, որ Ղազախստանի նախագահության աշխատակազմի մի խումբ աշխատողներ անցած շաբաթ ձերբակալվել են: Նրանց ձերբակալության պատճառը պաշտոնի ու դիրքի չարաշահումը և կոռուպցիան է հայտարարվել:

Ձերբակալվածների մեջ է գտնվում Ղազախստանի նախագահի աշխատակազմի գրասենյակի պետի տեղակալ Բողլան Միլի Բայևը, որը անցած վեց տարիների ընթացքում այդ պաշտոնը զբաղեցնելով համարվում է Ղազախստանի հայտնի ու ճանաչված գործիչներից: Նման մեղադրանքներով պետական պաշտոնատարներին աշխատանքից ազատելը երկրի ղեկավարման ու հասարակության կառավարման համար Կենտրոնական Ասիայի երկրների ղեկավարների վաղեմի սովորություններից է համարվում: Այդ իսկ պատճառով պաշտոնի չարաշահումն ու կոռուպցիան այդ հասարակություններում ամենատարածված մեղադրանքներից են համարվում: Նման պատճառներով պաշտոնազրկումները վկայում են իրենց երկրի կառավարման հարցերի հետ կապված այդ երկրների ղեկավարների զգայնության ու բծախնդրության մասին: Այդ ընթացքը գուցե առաջին հայացքից հանրային ընդառաջում գտնի, սակայն նման քայլերի փորձը ցույց է տվել, որ այդ պաշտոնազրկումների ենթատեսքտում կան կոռուպցիայից բացի այլ պատճառներ: Օրինակ տարածաշրջանի երկրների ղեկավարների ցանկություններին ընդդիմանալը և այդ երկրների նախագահների արձակած հրահանգներին հակառակ ուղղությամբ շարժվելը գործադիր պաշտոնատարների աշխատանքից ազատման գլխավոր պատճառն է համարվում, ինչը շատ հաճախ բացահայտվում է պաշտոնազրկումից տարիներ անց:

----------------------

Ուզբեկստանի նախագահ Շոքաթ Միրզիայովն անցած շաբաթ այդ երկրի կառավարության նիստում դժգոհություն հայտնելով այդ երկրի որոշ ճանաչված պետական պաշտոնատարների և առևտրական խոշոր ընկերությունների որոշ տնօրենների գործունեությունից նրանց պախարակեց, պատասխանատվության կանչեց ու նույնիսկ աշխատանքից ազատեց: Ուզբեկստանի փոխվարչապետը, «Օզ.նավթ.արտադրանքներ» ընկերության և «Օզ.էլթեք.արդյունաբերություն» ընկերությունների տնօրենները Միրզիայովի կողմից պախարակված կամ պաշտոնազրկված անհատներից են: Նա քննադատելով մի շարք այլ պետական պաշտոնատարների, ընդգծեց. «Բոլորս պիտի լավապես գիտակցենք, որ ներկա գործընթացով չենք կարող իրագործել մեր նկատի ունեցած վեհ նպատակները»:

Միրզիայով ազդարարել է, որ նոր պայմաններում պիտի հրաժարվել աշխատանքային հին ոճից, որպեսզի հնարավոր լինի կառավարման նոր մեթոդներով հասարակությունն առաջնորդել դեպի ճշտված նպատակները: Իրականություն այն է, որ Միրզիայովը Ուզբեկստանում իշխանության ղեկն ստանձնելուց հետո փորձել է կրկին մեկնաբանել այդ երկրի ներքին ու արտաքին քաղաքականությունը: Հետևաբար ներքին մասշտաբով որոշ փոփոխություններ գործադրելով նպատակադրել է տնտեսական ու հասարակական բարեփոխման ու վերակառուցման ենթարկել հասարակությունը: Այդ նպատակի իրագործման համար նա հիմնվելով գործադիր իշխանության մեջ իր նախկին փորձը վերահսկողության տակ ունի երկրի պաշտոնատարների ամենաչնչին քայլերն ու ծրագրերը: Այդուհանդերձ Միրզիայովի տնտեսական ու հասարակական ծրագրերի իրագործման գործընթացի կապակցությամբ շարունակում է արծարծված մնալ այն հարցը, որ նկատի առնելով անկախությանը հաջորդած շրջանում այդ երկրի անփոփոխ մնացած ենթակառույցներն արդյոք այդ երկրի հասարակությունը նորարարական հապճեպ ծրագրերի ընդունման տարողությունն ունի, թե նպատակների իրագործման համար գործադրական տարբեր մակարդակներում քաղաքական, տնտեսական ու հասարակական լայնամասշտաբ փոփոխություններ են սպասվում:

------------------

Վրաստանի տարածքով սպառման շուկաներ Թուրքմենստանի նավթի տարանցման վերսկսումը տնտեսական համագործակցությունների բաժնում Կասպից ծովի երկու կողմում գտնվող հանրապետությունների գլխավոր լուրերից էր: Վրացի և թուրքմեն պաշտոնատարների միջև համաձայնությամբ երկու երկրի օրակարգում է հայտնվել Վրաստանի տարածքով Թուրքմենստանի 4.5 միլիոն տոննա անմշակ նավթի տարհանումը միջազգային շուկաներ:

Այս համաձայնությունը ձեռք է բերվել երկու երկրի պատասխանատու պաշտոնատարների հետևողական բանակցությունների ու հետապնդումների արդյունքում և ի վերջո հանգել է նավթի տարանցման համաձայնագրի ստորագրմանը: Այս համաձայնագրի հիման վրա հառաջիկա երեք տարիների ընթացքում Վրաստանի երկաթգծի միջոցով փոխադրվելու է Թուրքմենստանի 1.5 միլիոն տոննա նավթը: Վրաստանն ակնկալում է հառաջիկա երեք տարիներում շուրջ 22 միլիոն դոլար եկամուտ վաստակել Թուրքմենստանի նավթի տարանցումով: Վրաստանի երկաթգծի միջոցով Թուրքմենստանի անմշակ նավթի տարանցումը վերսկսվում է 7-ամյա դադարից հետո: Դա ի տես այն բանի, որ 2007-2008 թվականներին Վրաստանի տարածքով է տարանցվել թուրքմենական ավելի քան 200 հազար տոննա անմշակ նավթն ու նավթամթերքը: Թուրքմենստանը տարեկան արտադրում է ավելի քան 12 միլիոն տոննա նավթ և ավելի քան 84 միլիարդ խմ բնական գազ, որոնք համարվում են Կենտրոնական Ասիայի այդ երկրի եկամտի ու արտարժույթի գլխավոր աղբյուրները: Թուրքմենստանն իր արտադրած անմշակ նավթի ու նավթամթերքի որոշ բաժինը միջազգային շուկաներ է արտահանում Կասպից ծովի միջոցով և Ադրբեջանի ու Վրաստանի տարածքներով:

--------------------

Երկկողմ համագործակցությունների ընթացքի քննարկման, ինչպես նաև սահմանային նշանների տեղադրման ու սահմանների հստակեցման ուղղությամբ համադրումների շրջագծում Ղրղզստանի նախագահի և Ուզբեկստանի փոխվարչապետի տեսակցությունը երկու երկրի պաշտոնատարների հանդիպումներից են, որը կարող է շրջադարձային համարվել Բիշքեկի ու Տաշկենդի հարաբերություններում: Հատկապես որ այս հանդիպման ժամանակ Ղրղզստանի ներկայացուցիչը տեղեկացվեց երկու երկրի սահմանների հստակեցման շուրջ դիրքորոշումների ուղղությամբ վերցված համատեղ քայլերի մասին: Բացի այդ Աթամբայևի և Աքրամովի հանդիպման ժամանակ կողմերը քննարկել են Ուզբեկստանի ու Ղրղզստանի երկկողմ համագործակցությունների հետ կապված հարցեր: Սա ի տես այն բանի, որ վերջին երեք ամիսների ընթացքում երկար ժամանակից հետո կրկին ակտիվացել են Ղրղզստանի ու Ուզբեկստանի միջև քաղաքական հարաբերությունները և երկու կողմի պետական պատվիրակություններ բազմաթիվ փոխայցելություններ են կատարել: