Իրանցի հանրահայտ գործիչներ՝ համաշխարհային պարծանքներ (121)
Ողջույն թանկագին բարեկամներ: Նախորդ մի քանի հաղորդումների ընթացքում դուք ծանոթացացաք Սեֆևյան շրջանի իրանցի հայտնի բանաստեղծ և հնդկական դպրոցի կամ ոճի կարկառուն ներկայացուցիչ Աբութալեբ Քալիմ Քաշանիի հետ: Նաև խոսեցինք այդ բանաստեղծի Հնդկաստան գաղթելու մասին: Նկատի առնելով, որ պատմության որոշ ժամանակաշրջաններում մեծ է եղել Հնդկաստան գաղթած իրանցի մտավորականների թիվը այս ու առաջիկա քանի հաղորդումների ընթացքում կանդրադառնանք այդ թեմային:
Գաղթը ոչ միայն աշխարհագրական տեղաշարժ կամ կամ հավաքական տեղափոխություն է այլ նաև պարունակում է մի տեսակ հասարակական ու մշակութային ակտիվություն: Տարբեր միջավայրներում պայմանների տարբերությունը պատճառ է դառում, որ մարդիկ ավելի լավ կյանք ունենալու և կամ էլ անցանկալի պայմաններից փախչելու համար գաղթի դիմեն: Հնդկաստանի թերակղզին տնտեսական, մշակութային ու քաղաքական տեսակետից գաղթական ընդունող երկիր է համարվում: Այս տարածքը մի կողմից բնական բազմաթիվ բարիքների ու հարստությունների պատճառով հայտնվել է ընչաքաղց գրոհայինների ուշադրության կենտրոնում և թե իր մշակութային ու ազգային բազմազանության պատճառով շարունակ մտքերի բախման ու հասարակական տարբեր հարաբերությունների ձևավորման վայր է հանդիսացել:
Քաղաքական տեսակետից հազար տարիների ընթացքում Հնդկաստանում իշխանության կառույցը ձևավորվել է գաղթի երևույթի հիման վրա: Դեհլիի ու Դաքանի արքաները երբեմն թուրք, երբեմն աֆղան ու երբեմն էլ Թեյմուրի թոռներից կամ էլ մոնղոլ են եղել ու շատ հաճախ նրանց իշխանության կառույցը կառավարվել է ոչ-տեղացի ու գաղթական անձանց կողմից:
Մոհամմեդ Ղասեմ Հենդուշահը 13-րդ դարի կեսերին Ղիասեդդին Բոլբոնի պալատում Նովռուզի տոնակատարության մասին գրել է. «Ձիավարության օրը 500 սիսթանցի, ղուրցի, սամարղանդցի, քուրդ, լոռ ու արաբ զինվորներ մերկացած սուրը դրած ուսներին մեծ աղմուկ բարձրացնելով ոտքով հետևում էին նրան և տոնն ու Նովռուզը նշում էին պարսիկ թագավորների սովորության համաձայն»:
Հնդկաստան գաղթած տարբեր խմբերի մեջ իրանցիները երկու երկրի պատմական, մշակութային ու հասարակական խոր կապերի պատճառով յուրահատուկ դիրք էին գրավում: Գաղթական իրանցիների առաջին խումբը զրադաշտականներ էին, որոնք 8-րդ դարում Սասանյանների հարստության կործանումից հետո մեկնեցին Հնդկաստան և նրանց ծոռները դեռ իրենց հայրերի կրոնին հետևելով ապրում են Հնդկաստանում և ճանաչված են «Փարսիան» անունով: Շահրյար Նաղավիի ընդգծմամբ այս գաղթականները, որոնք ուշագրավ թիվ էին կազմում Հնդկաստանում մեծ ծառայություններ են մատուցել մարդկային հասարակությանն ու գիտությանը:
Հնդկաստանը 8-րդ դարի ավարտին Մոհամմեդ Էբն Ղասեմ Սաղաֆիի միջոցով գրավվելուց հետո մեծ թվով մուսուլմաններ գաղթեցին այդտեղ: Դեպի Հնդկաստան իրանցիների հավաքական գաղթերից մեկն էլ տեղի է ունեցել 10-րդ դարում ու նաև 11-րդ դարի սկզբին՝ Սաբոքթաքինի ու Մահմուդ Ղազնավիի արշավանքների ժամանակ: Ղազնավի էմիրներն ու զինվորները իրենց գրաված տարածքները պահպանելու համար բնակվեցին Հնդկաստանում, հատկապես Լահուրում, Մոլթանում ու Սենդում և Լահուրն իրենց մայրաքաղաքը դարձնելով իրենց զինվորներին համախմբեցին այդտեղ:
13-րդ դարում Իրանում մոնղոլական արշավանքների ժամանակ Մեծ Խոռասանը, որ դարեր շարունակ պարսից լեզվի ու գրականության տարածման ու զարգացման կենտրոն էր հանդիսացել, ավերվեց: Որոշ թվով գրողներ ու մտավորականներ սպանվեցին ու նրանցից շատերն էլ պարտավորվեցին լքել իրենց հայրենիքը և գաղթել հարևան ու երբեմն էլ հեռավոր երկրներ: Հազարավոր պարսկախոս գիտնականներ, գրողներ ու արհեստավորներ գաղթեցին Հնդկաստան ու այդ ընթացքը մինչև մեկ դար շարունակվեց:
Որոշ ժամանակաշրջաններում էլ ժամանակի թագավորների չկշռադատված քաղաքականությունները և կամ օրվա խռովահույզ պայմանները իրանցիների այլ երկրներ, այդ թվում Հնդկաստան գաղթելու պատճառ են դարձել: Պատմության գրքերում ասված է, որ Հնդկաստանում Աքբար Շահի իշխանության հասնելուց հետո պոեզիայի ու գրականության կենտրոնը Սպահանից փոխադրվում է Դեհլի: Մալեք-օլ-Շոաարա Բահարի համոզմամբ «Սեֆևյան շրջանում երկու պատճառներով մեծ թվով մտավորականներ գաղթը գերադասում են Իրանում մնալուն ու նրանցից շատերը գաղթում են Հնդկաստան: Մեկը Սեֆևյան իշխանավորների վերաբերմունքը և մյուսը Հնդկաստանի արքունիքում գոյություն ունեցող նյութական հնարավորություններից օգտվելն էր: Հետևաբար նրանցից շատերը, այդ թվում բանաստեղծներ, արվեստագետներ, հռետորներ, գրողներ ու տարբեր արվեստների տիրապետողներ մեկնում են Հնդկաստանի արքունիքը: Քանի որ Հնդկաստանում իշխող Թեյմուրյան թագավորներն Իրանն իրենց հայրենիքը, իսկ իրանցիներին՝ իրենց հայրենակիցն ու լեզվակից էին համարում և հաճույք էին ստանում նրանց ճաշակից ու ընդունակություններից: Նրանք էլ իրենց նուրբ լեզվով ու ներբողներով գոհ էին պահում պալատականներին: Այդ ժամանակ պարսկերեն լեզվով բանաստեղծությունը Դեհլիում շատ ավելի մեծ տարածում ուներ այդ օրերին Իրանի մայրաքաղաքը համարվող Սպահանից»:
Տարբեր խմբեր գաղթեցին Հնդկաստան: Առաջինը գիտության ու գրչի տերերն էին, որոնք հասարակությանը տիրող հեղձուցիչ պայմանների և Հնդկաստանի արքունիքի ազատախոհության համբավի պատճառով կրեցին գաղթի տառապանքն ու օտարության մեկնեցին: Մյուս խումբը հմայված միստիկներն ու սուֆիներն էին, որոնց փիլիսոփայական ու գաղափարական տարրերը գրավում էին Հնդկաստանում գոյություն ունեցող առեղծվածային աշխարհը: Նրանցից որոշներն էլ նկատի առնելով իսլամի հանդեպ Հնդկաստանի արքաների հակումները իսլամական ուսուցումները քարոզելու նպատակով ընտրեցին գաղթի ճամփան: Իսկ երրորդ խումբը նրանք էին ովքեր այդ երկիր գաղթեցին փառք ու պատվի տիրանալու նպատակով ու նրանցից որոշներն էլ պալատում բարձր պաշտոնների հասնելով մեծ հարստություն դիզեցին:
Մոնղոլների Հնդկաստան արշավելով շատ գրողներ Իրանից գաղթում են Հնդկաստան: Բաբերշահը գրավելով Լահուրը Հնդկաստանում հիմնադրում է մոնղոլական թագավորությունը: Բաբերի արքունիքում կային մի քանի իրանցի բանաստեղծներ: Նրանից հետո երբ Հոմայունը Սեֆևյան Շահ Թահմասբի ծառայությունից հրաժարվելով մեկնում է Հնդկաստան, նրան հետևում են մի խումբ բանաստեղծներ ու Ղեզելբաշի առաջնորդներ: Այդ ղեզելբաշները Հնդկաստանում պետական բարձր պաշտոններ են ստանում: Դեհլիից բացի Հնդկաստանի այլ քաղաքները, այդ թվում Լահուրը, Լաքանհուն, Ագրայը, Փենջաբն ու Քաշմիրը դառնում են պարսից պոեզիայի ու գրականության ծաղկման կենտրոնները: Այդտեղ են երևան գալիս մի խումբ մեծ բանաստեղծներ, այդ թվում Օրֆի Շիրազին, Նազիրի Նեյշաբուրին, Զոհուրի Թարշիզին, Թալեբ Ամոլին, Քալիմ Քաշանին և Սաեբ Թաբրիզին:
Այս շրջանում իրանցի բանաստեղծների գաղթը այնպիսի մեծ տարածում է գտնում, որ նույնիսկ ամենապարզ պատճառը կարող է բանաստեղծին մղել Հնդկաստան մեկնել: Պարսկախոս բանաստեղծներ Իրանից ու Միջին Ասիայից մեկնում են Հնդկաստան և Թեյմուրյան թագավորներն այնպես են մեծարում նրանց, որ նրանցից որոշներին պալատական բանաստեղծի կոչում են շնորհում:
Հնդկաստանի արքաների ժամանակաշրջանի պատմության շատ գրքերում ասված է, որ Հնդկաստանի մուսուլման թագավորները ոչ միայն սիրում էին արվեստն ու գրականությունը, այլ իրենք էլ զբաղվում էին դրանցով: Մոհամմեդ Ղասեմ Հենդուշահը «Հրեշտակի պատմություն» գրքում բացատրելով Մահմուդ Շահ Բահմանիի թագավորության ժամանակաշրջանը, անդրադարձել է գիտնականների հետ նրա նիստ ու կացին ու այն իրողությանը, որ նրա շրջանում արաբ ու պարսիկ շատ բանաստեղծներ Դաքան են գնացել: Նա իր գրքում մանրամասնությամբ անդրադարձել է Հնդկաստան մեկնելու համար Հաֆեզին ուղղված հրավերին, այդ կապակցությամբ նրա ընդունած որոշմանն ու ապա հրաժարվելուն: Լուսնային հիջրեթի 7-րդ դարի երկրորդ կեսին Ղիասեդդին Բոլբոնի կողմից Իրանի 7-րդ դարի մեծ բանաստեղծ Սաադիին ուղղված հրավերն էլ վկայում է պարսից բանաստեղծության ու գրականության հանդեպ Հնդկաստանի թագավորների հակման մասին: «Հրեշտակի պատմությունը» գրքի հեղինակը մեծարելով Հնդկաստանի արևելքում իշխող Շահ Էբրահիմին գրում է. «Նրա ժամանակաշրջանում աշխարհի խռովություններից տառապող Հնդկաստանի տարբեր տարածքների երևելիներ, ինչպես նաև Իրանի ու Թուրանի գիտնականները Ջոնփուր են մեկնում ու ապաստան են գտնում այդտեղ»: Այդ բանաստեղծներից գրեթե բոլորը մտնում են թեյմուրյանների կամ մոնղոլ թագավորների ու արաքայազնների պալատները և վայելում են նրանց հովանավորությունը:
Իրանցի շատ գրողներ մոնղոլ թագավորների շրջանում Իրանից գաղթում էին Հնդկաստան: Այդ թվում էին պատմագիրներ, բառարանագիրներ ու կենսագիրներ: Այդ մասին են վկայում Հնդկաստանի թերակղզում իրանցի մտավորականների կենսագրությունների հավաքագրման ու նաև պարսկերեն լեզվով բառարանագրության ուղղությամբ տարված ջանքերը: