Իրանական շուկա (14) Հանքային նյութեր և արտադրանքներ (5) Թանկարժեք քարեր
Իրանն անվանել են ակնագործների թաքնված դրախտ, որտեղ իր երկրաբանական կառուցվածքից ելնելով՝ ամենուրեք կարելի է թանկարժեք քարեր ակնկալել։ Այս հաղորդման ընթացքում ներկայացնելու ենք Իրանի թանկարժեք քարերի հանքերի թողունակությունը։
Թանկարժեք քարերը հանքանյութ են, որոնք գտնվում են հանքավայրերում։ Թանկարժեք քարերը մարդու կյանք մուտք են գործել մոտ 6-7 հազար տարի առաջ։ Թանկարժեք քարեր կամ գոհար արտահայտությունները կիրառվում են այն հանքաքարերի համար, որոնք իրենց յուրահատկություններով առանձնանում են այլ քարերից ու հանքանյութերից։ Օրգանական արժեքավոր քար և գոհար համարվող մարգարիտից ու մարջանից բացի, թանկարժեք քարերի մեծ մասը հանքային բյուրեղյա նյութեր են։
Նախամարդկանց սկզբնական զարդարանքը եղել է նրանց մշակույթին ու բնակավայրի բնությանը համապատասխան, ինչպիսիք են՝ խեցին, ոսկորի մասունքները, փղի ժանիքները կամ որսված կենդանիների ատամը կամ փետուրը։ Կարծես, թե նրանք այն համոզման էին, որ նշված իրերով նրանք կարող էին պաշտպանվել գերբնական ուժերից, իրենցից հեռացնել փորձություններն ու հիվանդությունները և մեծացնել իրենց մարմնի ֆիզիկական ուժն ու զորությունը։ Հետզհետե անկախ բուժական ու մոգական համոզմունքներից, զարդարանքների կրումը անհատականության, տոհմանշանի, սոցիալական դիրքի ու հարստության նշանի բնույթ ստացավ, այնպես որ, եթե ինչ որ մեկը զարդարանք ու նշաններ չէր կրում, ապա մյուսների մոտ պակաս կարևոր և ցածր խավին պատկանող մարդ էր համարվում։
Պատմական փաստարկները վկայում են այն մասին, որ թանկարժեք քարերի սկզբնական կիրառումն եղել է զարդարանքի տեսքով։ Այդ քարերը քիչ թե շատ առկա էին բոլոր ազգերի մոտ։
استفاده از سنگ فیروزه در جواهرات ایران باستان
استفاده از سنگ ها در جواهرات دوره هخامنشی
استفاده از سنگ ها در جواهرات دوره اشکانیان
استفاده از سنگ ها در جواهرات دوره ساسانی
Իրանցիները եղել են այն ժողովուրդը, որոնք բնության մեջ առկա հանքաքարերի օգտագործմամբ և ձևափոխմամբ դեկորատիվ իրեր էին ստեղծում այդ գեղեցիկ քարերից։ Դարերի ընթացքում յուրացրած գիտելիքներով ու փորձառություններով նրանք կարողացան դառնալ ակնագործության հիմնադիրները։ Հին արձանագրություններն ու անցյալից մեզ հասած գիտական փաստերը ցույց են տալիս, որ իրանցիները ծանոթ են եղել հանքաքարերի ու թանկարժեք քարերի հետ։ Իրանցի գիտնականները, այդ թվում՝ Աբուռեյհան Բիրունին (973-1048թթ.), Ջաբեր Իբն Հայանը (8-9-րդ դարեր), Մուհամմադ Իբն Զաքարիա Ռազին (9-10-րդ դարեր), Ավեցինան (10-11-րդ դարեր), դարեր առաջ տեղյակ էին հանքանյութերի տարբերության և նրանց առանձնահատկությունների մասին։ Այդ ժամանակաշրջանում հանքերի հայտնաբերումը, քարտաշությունն ու քարերի փորագրումը, դրանց առևտուրն ու ակնագործության ուսուցումը տարածված արհեստներ էին։
19-րդ դարի կեսերին թանկարժեք քարերը բաժանվեցին թանկարժեք և կիսաթանկարժեք քարերի խմբերի։ Թանկարժեք քարեր են համարվում ադամանդը, սուտակը, շափյուղան և զմրուխտը։ Այդ քարերը իրենց հմայքի, դիմացկունության և հազվագյուտության պատճառով ոսկու պես թանկարժեք են։ Ադամանդը ամենակարծր հանքաքարը և ածխածնի բյուրեղացած ձևն է։ Սուտակը և շափյուղան կորունդ կոչվող մեկ այլ կարծր հանքաքարի տարբեր ձևերից են։ Զմրուխտը բերիլ կոչվող հանքաքարի տեսակից է, որը չունի կորունդի կարծրությունը, սակայն ավելի կարծր է, քան քվարցը։
الماس صورتی
انگشتر یاقوت سرخ
یاقوت کبود
زمرد
Կիսաթանկարժեք քարերը հիմնականում որձաքարի կամ քվարցի տեսակից են։ Ագաթը, փիրուզը, սաթը, ամեթիստը, ակվամարինը, ավենտուրինը, խալցեդոնը, ցիտրինը, ժադեիտը, սև սաթը և տոպազը կիսաթանկարժեք քարեր են։ Ցանկացած թանկարժեք քարի արժեքը որոշվում է իր գեղեցկությամբ, դիմացկունությամբ, բարձր դիմակայությամբ, փայլով, չափսերով, առատության աստիճանով, կտրվածքով ու սիրվածությամբ։ Որոշ կիսաթանկարժեք քարերի, այդ թվում մալաքիթի ու լաջավարդի հմայքը պատճառ է դարձել, որ երբեմն բարձր գներ վճարվեն դրանց դիմաց։ Այդ իսկ պատճառով թանկագին քարերի առևտրում հետզհետե մարում են թանկարժեք և կիսաթանկարժեք քարերի արտահայտությունների կիրառումը։
سنگ عقیق
سنگ فیروزه
سنگ آمتیست
سنگ کهربا
سنگ آکوامارین
سنگ دلربا
سنگ یمانی
سنگ یشم
کهربای سیاه
Անցյալ տասնամյակներում թանկարժեք քարերի առևտուրը լայն տարածում գտավ ամբողջ աշխարհում ակնագործության, գոհարների հղկման, ինչպես նաև քարերի արդյունահանման, շահագործման ու մշակման փուլերի զարգացման շնորհիվ, այնպես որ մի շարք երկրների տնտեսությունը անմիջականորեն կախված է այս առևտրից։ Աշխարհում տարեկան հարյուրավոր միլիարդներ դոլարի է հասնում թանկարժեք քարերի շուկաների դրամական միջոցների հոսքը։ Թանկագին քարերն ունեն տարբեր հատկություններ և դրանց հիմնական մասը կիրառություն ունի կարևոր ու ռազմավարական նշանակություն ունեցող արդյունաբերական ոլորտներում։ Զարդեղենի ստեղծման մեջ օգտագործվելուց բացի, այս քարերը կիրառություն ունեն մի շարք զգայուն արդյունաբերություններում, նանոտեխնոլոգիաների ոլորտում, ատոմային նախագծերում, բժշկական սարքավորումների և տիեզերական աստղադիտակների ստեղծման ոլորտներում։Այդ քարերը և դրանց հատկությունները կիրառվում են նաև մարդկանց բուժման համար, որը gem therapy է կոչվում։ Բուժման այս մեթոդը, որը դասակարգվում ու ներկայացվում է որպես բժշկական լրացուցիչ ճյուղերից մեկը, արմատներ ունի հին բժշկության մեջ։
Իրանում խոշոր մասշտաբներով հանքերի հետախուզումը և դրանց վերաբերյալ հիմքային տեղեկությունների հայթայթումը հանրապետության երկրաբանության և հանքերի հետախուզման կազմակերպության պարտականությունն է։ Նշված կազմակերպությունը գործում է ավելի քան 50 տարի և բարձր տեխնոլոգիաներ ու արհեստավարժ մասնագետներ ունենալու շնորհիվ համարվում է աշխարհի 8 առաջատար երկրաբանական կազմակերպություններից մեկը, որին հաջողվել է կազմել Մերձավոր Արևելքի երկրաբանական քարտեզը և աշխարհի սեյսմոտեկտոնիկ քարտեզը։ Թանկագին քարերի հանքերի վերաբերյալ Իրանի երկրաբանական կազմակերպության աշխատություններով պարզվել է, որ թանկագին քարերի ավելի քան 40 տեսակների առկայության շնորհիվ այս երկիրը մեծ ներուժ ունի ակնագործության արդյունաբերության ոլորտում։ Ղոմի, Խորասանի, Քերմանի, Համադանի, Սպահանի, Սեմնանի և Քուրդստանի նահանգներն Իրանի այն կարևոր շրջաններն են, որտեղ կան թանկագին քարերի հանքավայրեր։ Գրանցված հանքավայրերի շարքում մեծ նշանակություն ունեն Ղոմի ագաթի և Նեյշաբուրի փիրուզի հանքավայրերը։ Ագաթի և փիրուզի քարերը բարոյական արժեք են ներկայացնում իսլամական մշակույթում։ Կրոնի մեծերի կողմից տարբեր ավանդապատումներ են ներկայացվել նշված քարերի օգտագործումը մահմեդականներին խրախուսելու կապակցությամբ, այնպես որ Իմամ Սադեղից մեջբերում են արել, որ «ձեր ձեռքին կրեք ագաթի մատանի, որը օրհնյալ է, և հույս է տալիս, որ դրա տիրոջ վերջը բարի կլինի»։
Ղոմի ագաթի հանքավայրը Իրանի թանկագին քարերի կարևոր հանքերից է։ Ենթադրում են, որ Ղոմի ագաթի հանքավայրում առկա է ավելի քան 5 հազար տոննա ագաթի քար։ Մինչ այժմ հայտնաբերվել են ագաթի 80 տարբեր գույներ, ինչպիսիք են մուգ և բաց կարմիրը, կապույտը, մոխրագույնը, շագանակագույնը, լաջավարդի կապույտը, սևը և կանաչը։
Իրանի այլ թանկագին քարերից է փիրուզը։ Փիրուզը արժեքավոր ու հազվագյուտ հանքաքարերից է, որի գույնն ունի փիրուզագույնի (բաց կապույտից մինչև մուգ կանաչ) երանգներ։ Այս թանկարժեք քարը հանդիպում է Իրանի տարբեր վայրերում, այդ թվում Ռազավի Խորասանում, հարավային Խորասանում, Քերմանում, Յազդում և Սեմնանում։ Իրանի ամենահայտնի փիրուզը Նեյշաբուրի փիրուզն է, որը գտնվում է Ռազավի Խորասանում և համաշխարհային համբավ է վայելում։ «Persian Quality»-ն դարձվածք է, որը կիրառվում է Իրանի Նեյշաբուրյան փիրուզի հետ կապված։ Նեյշաբուրի փիրուզը աշխարհում փիրուզի որակի որոշման չափանիշ է։ Նեյշաբուրի փիրուզի հանքավայրը աշխարհում փիրուզի ամենահին հանքերից մեկն է, որից հազարավոր տարիներ առաջ մինչ այսօր փիրուզի քար է արդյունահանվում։ Նեյշաբուրի հանքավայրի ամենահին տաշված փիրուզի քարը հորթի տեսքով արձան է, որն ունի 7 հազար տարվա վաղեմիություն։ Նշված արձանը այժմ պահվում է Թեհրանում գտնվում «Հին Իրանի» թանգարանում։
فیروزه نیشابور؛ از معدن تا نگین انگشتر
Հարկավոր է նշել, որ համաշխարհային համբավ են վայելում Ռազավի Խորասանի թանկագին քարերը։ Այս հանգամանքը պատճառ է դարձել, որ Ռազավի Խորասանի նահանգը համաշխարհային ձեռարվեստի խորհրդի ( World crafts Council Aisbl ) կողմից ընտրվել է որպես թանկարժեք քարերի համաշխարհային քաղաք։
Իրան այցելող բազմաթիվ զբոսաշրջիկների դրդապատճառներից մեկը Իրանի զարդեղենի ազգային թանգարան այցելելն է։ Թեհրանում գտնվող այս թանգարանում պահվում է աշխարհի ամենաթանկարժեք զարդեղենի հավաքածու։ Դրանցից են 182 կարատանոց վարդագույն «լույսի ծով» ադամանդը, ադամանդով, զմրուխտով ու սուտակով զարդարված «Արեգակի գահը» կամ «Սիրամարգի գահը» և 34 Կգ քաշով ոսկեզոծ գլոբուսը, որը կազմված լինելով ավելի քան 51 հազար կտոր ակերից, այդ թվում զմրուխտից, ադամանդից, սուտակից ու շափյուղայից, նրբորեն ու մանրակրկիտ կերպով ցույց է տալիս երկրագնդի աշխարհագրությունը՝ ծովերն ու ցամաքները, մայրցամաքները և աշխարհագրական գոտիները։ Այս թանգարանում կարող եք տեսնել նաև տարբեր տեսակի թագեր, այդ թվում Քիանի թագը, Նադերի գահը, մարգարիտի գոհարների արկղը, ոսկեզոծ գոտին, զմրուխտե ցուցափեղկը, շահական թուրը, ակավոր կափարիչը և հարյուրավոր այլ հմայիչ գոհարներ, որոնցից յուրաքանչյուրը վկայում են Իրանի ժողովրդի ճաշակի ու ստեղծագործական մտքի մասին։
الماس دریای نور
الماس کوه نور
کره جواهر نشان
تخت طاووس
تاج کیانی