Փետրվար 08, 2017 14:42 Asia/Yerevan

Ողջույն թանկագին բարեկամներ: Ձեզ ենք ներկայացնում «Տնտեսական հանդես» հաղորդաշարի հերթական համարը, որի ընթացքում կանդրադառնանք ԻԻՀ դեսպանի և ՀՀ վարչապետի հանդիպմանը, Հնդկական օվկիանոսի ափամերձ երկրների կազմակերպության հետ ԻԻՀ-ի համագործակցության պատրաստակամությանը, Իրանի նավթային ավազանների ընդլայնմանն ու Աֆղանստանի հետ տնտեսական հարաբերությունների ընդլայնման հեռանկարին:

Ինդոնեզիայի նախագահի հատուկ պատվիրակ Հասան Վիրա Ջուդան Թեհրան կատարած ուղևորության ընթացքում ԻԻՀ ԱԳ նախարար Մոհամմեդ Ջավադ Զարիֆին հանձնեց Ջակարտայում գումարվելիք Հնդկական օվկիանոսի ափամերձ երկրների կազմակերպության հիմնադրման 20-ամյակի հանդիսությանը մասնակցելու համար ԻԻՀ նախագահին ուղղված հրավերը: Հնդկական օվկիանոսի ափամերձ երկրների միության (IORA) նստաշրջանը մարտի 5-ից 7-ը փորձագիտական, ինչպես նաև ԱԳ նախարարների ու ղեկավարների մակարդակում կգումարվի Ինդոնեզիայի մայրաքաղաք՝ Ջակարտայում:

Հնդկական օվկիանոսի ափամերձ երկրների կազմակերպությունը 19 անդամ երկրներ ունի Ասիայից, Աֆրիկայից ու Օվկիանիայից, որոնք ավելի քան երկու միլիարդ բնակչությամբ զբաղեցնում են 20.5 միլիոն քկմ տարածություն: Տարածաշրջանում ու անդամների մոտ կայուն աճի ամրապնդումն ու հավասարակշռված զարգացումը, ընդհանուր ու փոխադարձ շահերի շրջագծում առավելագույն հնարավորությունը ստեղծող տնտեսական համագործակցությունների ընդգծումը, ազատ առևտրի հովանավորումը և առևտրի, կապիտալի ու տեխնոլոգիայի տեղաշարժի ճամփին առկա արգելքների վերացումն այս կազմակերպության նպատակներից են հայտարարվել: Աշխարհագրական տեսակետից այս միությունը ներառում է Ասիայի, Աֆրիկայի ու Օվկիանիայի մայրցամաքներում գտնվող ավելի քան 20 միլիոն քկմ տարածք և իր մեջ տեղավորում է շուրջ երկու միլիարդ բնակչություն:  Ավստրալիան, Հնդկաստանը, Իրանն ու Հարավաֆրիկյան Հանրապետությունն այս միության ամենամեծ տարածությունն ունեցող, իսկ Հնդկաստանը, Ինդոնեզիան, Բանգլադեշն ու Իրանը թվով ամենաշատ բնակչությունն ունեցող անդամներն են համարվում:

Անդամ երկրների մասնակցությամբ ամենախոշոր նախագծերը վերաբերում են ձկնարդյունաբերության ու ջրակենցաղների կապակցությամբ համագործակցության համար ձկնարդյունաբերության խթանման միավորի, ծովային փոխադրության խորհրդի, ինչպես նաև գիտության և տեխնոլոգիայի փոխադրման կենտրոնի ստեղծմանը:

Նկատի առնելով, որ Իրանը գտնվում է Հնդկական օվկիանոսի եզերքին այդ միությունում ԻԻՀ-ի ներկայությունը և տարածաշրջանային ու համաշխարհային ասպարեզում դերակատարություն ունենալու  առումով  հատուկ նշանակություն ունի:

Հնդկական օվկիանոսն աշխարհի երրորդ մեծ օվկիանոսն է, որի միջոցով են իրականացվում կոնտիներային նավերի կեսի տարանցումը, բեռնափոխադրման տեղաշարժերի մեկ երրորդն ու աշխարհում նավթի փոխադրման երկու երրորդը: Այս օվկիանոսը իրավամբ միջազգային առևտրի ու տնտեսության համար կենսական գիծ է համարվում: Այս տարածաշրջանը կարևոր է նաև ռազմավարական, ինչպես նաև պաշարների ու հանքերի գոյության բերումով և այդտեղ են գտնվում ծովային արժեքավոր պաշարներ՝ սկսած ծովային սննդից մինչև անմշակ նախանյութեր և արդյունաբերությանն անհրաժեշտ էներգակիրներ:

------------------

ՀՀ վարչապետն ու ԻԻՀ դեսպանն անցած շաբաթ Երևանում կայացած հանդիպման ժամանակ զրուցեցին երկու երկրի տնտեսական ու առևտրական համագործակցությունների ընդլայնման շուրջ: Մեր հաղորդումը կշարունակենք այդ կապակցությամբ զրույցով:

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը փետրվարի 2-ին ընդունեց Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Սեյեդ Քազեմ Սաջջադիին:

Քննարկվել են հայ-իրանական հարաբերություններին առնչվող մի շարք հարցեր և կարևորվել առևտրատնտեսական փոխգործակցության հետագա զարգացումն ու ընդլայնումը,ինչը էապես կնպաստի Մեղրիում ազատ տնտեսական գոտու ստեղծման ու  Հայաստանում «հալալ» սննդամթերքի գրասենյակ հիմնելու ծրագրերը: ՀՀ վարչապետը և Իրանի դեսպանն անդրադարձ են կատարել համատեղ ներդրումային ծրագրերի ընթացքին, էներգետիկայի, գյուղատնտեսության, զբոսաշրջության, ավիափոխադրումների, տեղեկատվական տեխնոլոգիաների և այլ ոլորտներում համագործակցության հետագա ընդլայնմանն ուղղված մի շարք հարցերի: 

Հանդիպման ժամանակ ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը հայտարարեց, որ պատրաստվում է մոտ ապագայում այցելել Թեհրան, որտեղ ԻԻՀ-ի բարձրաստիճան պաշտոնատարների հետ պիտի քննարկի երկկողմ, տարածաշրջանային ու միջազգային բնագավառում համագործակցությունների ու հարաբերությունների ընդլայնման հետ կապված հարցեր:

ՀՀ վարչապետը տեղեկացրել է, որ Հայաստանը ձգտում է Թուրքմենստանի ու ԻԻՀ-ի հետ գազի սուափի կապակցությամբ եռակողմ համաձայնության:

Թեհրանն ու Երևանը օրակարգում ունեն երկկողմ համագործակցությունների ընդլայնումը: Այս կապակցությամբ ընդհանուր նպատակներից է  համարվում տարբեր, այդ թվում նավթի, գազի ու էլեկտրականության բաժիններում համագործակցության ընդլայնումը: Նկատի առնելով Իրանի հետ ցամաքային սահմանը, Հայաստանը Եվրոպայի հետ տարանցիկ  կապեր  հաստատելուց բացի,  կարող է տարածաշրջանի երկրների հետ ԻԻՀ-ի առևտրական համագործակցությունների կամուրջ հանդիսանալ: Գոյություն ունեցող նախագծերի ու ծրագրերի մշակմամբ համագործակցությունների մակարդակը բարձրացվելու է: Այս կապակցությամբ նպաստավոր բնագավառներից մեկն Իրանի Արաքսի ազատ գոտու դիրքը նկատի առնելով համատեղ ներդրումն է: Այս գոտին արդյունաբերական, գյուղատնտեսական, նաև փոխակերպվող արդյունաբերության բնագավառներում ներդրման ներգրավման մեծ հնարավորություն  ունի:

 -----------------------

 

Այս շաբաթ Իրանի ու Իրաքի նավթային համատեղ ավազանում սկսվեցից  20 նոր նավթահորերի պեղման գործողությունները: Մեր հաղորդման այս բաժնում կանդրադառնանք այս նավթային ավազանի նշանակությանը:

Իրանի ու Իրաքի պատկանող Հարավային Ազադեգան նավթային ավազանը համարվում է աշխարհի նավթային երրորդ խոշոր ավազանը: Նկատի առնելով հորատման աշխատանքներին թափ հաղորդելու համար կատարված ծրագրամշակումը Հարավային Ազադեգան նավթային ավազանում հորատման կայմերի թիվը չորսից բարձրացել է վեցի:

Նավթի ինժեներական ու զարգացման ընկերության գործադիր տնօրեն և վարչության նախագահ Սեյեդ Նուրեդդին Շահնազիզադեի ընդգծմամբ Քարունի արևմտյան նավթային ավազանների վերականգնման գործակիցը կարող է մինչև 25 տոկոս հավելում կրել: Վերականգնման գործակիցը վերաբերում է նավթային շերտերի տեսակին: Օգտվելով արդիական տեխնոլոգիաներից վերականգնման 25 տոկոսանոց գործակիցն անհասանելի չի համարվում: Իրաքն էլ Իրանի նման նպատակ ունի վերականգման գործակցի բարձրացման ուղղությամբ ծրագրեր իրականացնել: Իրանն այս կապակցությամբ համաձայնագիր է կնքել «Շել» ընկերության հետ և այդ նախագծի շուրջ բանակցել է նաև «Թոթալ» և «Ինփեքս» ընկերությունների հետ:

Իրանի նավթամթերքի զտման ու բաշխման ազգային ընկերությունը նաև տեղեկացրել է Իրանի կենտրոնում գտնվող Սպահանի նավթազտարանի ընդարձակման նախագծի շուրջ  ճապոնական «Մարոբենի», «Չիոդա» և «Միթսուի» ընկերությունների հետ բանակցության մասին և հայտարարել է, որ մոտ ապագայում վերջնական կդառնա 3 միլիարդ 600 միլիոն դոլար արժողությամբ նավթազտարանային այս հսկա նախագծի պայմանագիրը: Սպահանի նավթազտարանի ընդարձակման համար երկու միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրվել նաև Հարավային Կորեայի «Դայլեմ» ընկերության հետ:

Իրանում նավթազտարանների ընդարձակման համար ճապոնական, կորեական ու չինական ընկերությունների հետ ստորագրված պայմանագրերը գնահատվում են 8 միլիարդ 600 միլիոն դոլար: Իրանում արտադրված նավթամթերքի արտահանման ծավալները մեծանալով Իրանից արտահանվող նավթամթերքի ծավալը 2017 թվականին օրական 500 հազար բարելից կբարձրանա 600 հազար բարելի:

--------------------------

Իրանն իր ռազմավարական դիրքով աշխարհի տարբեր երկրներին իրար միացնող կամուրջի դեր է կատարում և կարող է այդ կապակցությամբ կարևոր դերակատարություն ունենալ տարածաշրջանում: Այս շրջագծում Աֆղանստանում առևտրի ու տարանցման զարգացման կապակցությամբ կարևոր դերակատարություն ունեն Իրանի Սիսթան ու Բալուչեստան նահանգում գտնվող Չաբահարի նավահանգիստն ու ազատ գոտին: Չաբահարի նավահանգստի ընդլայնումը տարածաշրջանի երկրների, ինչպես նաև հարևան երկրներ Պակիստանի ու Աֆղանստանի հետ Իրանի հարաբերությունների ընդլայնման համար լուսավոր հորիզոններ են ուրվագծում:

Սիսթան ու Բալուչեստան նահանգի նահանգապետն ընդգծելով այդ կետը, տեղեկացրել է Իրանի ու Աֆղանստանի միջև առևտրաշրջանառության ընդլայնման համար դյուրություններ ստեղծելու և Աֆղանստանի հետ ազատ առևտրի կապեր հաստատելու կապակցությամբ այդ նահանգի պատրաստակամության մասին:

Աֆղանստանը սահմանափակված լինելով ցամաքով, Իրանի Չաբահարի նավահանգստի հետ առևտրական ու տնտեսական կապերի ընդլայնմամբ կարող է միանալ ազատ ջրերին և իր արտադրությունն այդ նավահանգստի ու Իրանի ապահով տարածքի միջոցով արտահանել աշխարհի տարբեր երկրներ:

----------------

Տնտեսական կարճ լուրով կփակենք «Տնտեսական հանդես» հաղորդաշարի այս շաբաթվա համարի էջերը:

Իրանական 120 ընկերությունների մասնակցությամբ փետրվարի 3-ին Նայրոբի քաղաքում իր աշխատանքը սկսեց Աֆրիկայի արևելքում Իրանի առաջին մասնավոր ցուցահանդեսը: Իրանական ընկերություններն այդ ցուցահանդեսի ընթացքում ներկայացրել են շինարդյունաբերության, կապի ու տեխնոլոգիաների, նավթի, գազի ու պետրոքիմիայի, բիոտեխնոլոգիայի, բժշկության, դեղորայքի, գորգի, տնային կահույքի, սննդամթերքի ու հյուսվածքեղենի բնագավառում իրենց արտադրանքները: