Փետրվար 11, 2017 15:41 Asia/Yerevan

Ողջույն թանկագին բարեկամներ: «Միջին Ասիան և Կովկասն անցած շաբաթվա ընթացքում» հաղորդաշարի հերթական համարում կանդրադառնանք այս երկու տարածաշրջանի անցած շաբաթվա կառևորագույն, որոնցից առանձնացրել ենք Թուրքմենստանում Իրանի մշակույթի շաբաթվա և Երևանում իսլամական հեղափոխության հաղթանակի 38-ամյակի տոնակատարության կազմակերպումը, Ղրղզստանի նախկին վարչապետի նախագահության թեկնածու առաջադրվելը, Ուզբեկստանի զարգացման նոր ռազմավարությունը և Ղազախստանում կոռուպցիայի հետ կապված մտահոգությունները:

Անցած շաբաթ Թուրքմենստանի Աշխաբադում հյուրընկալեց ԻԻՀ-ի մշակույթի շաբաթը, որին ընթացքում Թուրքմենստանի նախագահը ողջունելով այս շաբաթվա միջոցառումների կազմակերպումն ընդգծեց մարդկային վեհ արժեքների պահպանման ուղղությամբ երկու երկրի արժեքավոր դերակատարությունը:

Ղուրբանղոլի Բերդի Մոհամմեդովը մշակութային ու հումանիտար հարաբերությունները երկու երկրի հարաբերությունների ամրապնդման ու ընդլայնման գլխավոր նախապայմանը համարեց և ասաց, որ Իրանի մշակույթի շաբաթը մեծ նշանակություն ունի Իրանի ու Թուրքմենստանի ժողովուրդների հարուստ ու եզակի մշակութային ու պատմական ժառանգության հետ ծանոթացման ու դրա պաշտպանության ուղղությամբ , քանի որ երկու երկրի ժողովուրդները մարդկային վեհ արժեքների պաշտպանության ուղղությամբ արժեքավոր դերակատարություն են ունեցել:

Թուրքմենստանի նախագահն այդ երկրի կառավարության նիստում այդ երկրի մշակույթի նախարարին հանձնարարել էր ամենաբարձր մակարդակում կազմակերպել Աշխաբադում ԻԻՀ-ի մշակույթի շաբաթվա միջոցառումները:

Հիշեցնենք, որ Աշխաբադում ԻԻՀ մշակույթի շաբաթը կազմակերպվեց Թուրքմենստանի մշակույթի նախարարի, Իրանի իսլամական մշակույթի և հաղորդակցության կազմակերպության տնօրենի, Թուրքմենստանում ԻԻՀ դեսպանի, այդ երկրի մշակութային, գեղարվեստական ու համալասարանական ոլորտների գործիչների, այդ երկրի արվեստագետների ու մտավորականների և Աշխաբադում հավատարմագրված դեսպանների ու արտասահամանցի դիվանագետների ներկայությամբ:

--------------------

Անցած շաբաթ հատուկ միջոցառմամբ Երևանում նշվեց Իրանի իսլամական հեղափոխության հաղթանակի 38-ամյակը: Այդ թեմային անդրադարձել է Հայաստանի «Ժամը» լրատվական հաղորդումը:

-----------------

Ղրղզստանի նախկին վարչապետ Թամիր Սարիևը իր թեկնածությունն առաջադրեց այդ երկրի նախագահական ապագա ընտրություններին մասնակցելու համար:

Ղրղզստանի նախագահական ընտրությունները տեղի կունենան առաջիկա սեպտեմբերին: Սարիևն իր թեկնածությունն առաջադրեց «Աղ Շումղար» քաղաքական կուսակցության ղեկավարների նիստը գումարվելուց հետո, որի ընթացքում նա 2017 թվականի նախագահական ընտրություններին մասնակցելու համար կուսակցության ամենալավ թեկնածուն համարվեց:

Սարիևն ավելի վաղ վարել է Ղրղզստանի էկոնոմիկայի նախարարի և վարչապետի պաշտոնները և այդ երկրի նախագահության լավագույն թեկնածուն է համարվում:

Սարիևն ի դեպ, Ղրղզստանի այն քաղաքական գործիչներից է, որոնք մեծ ջանք են գործադրել ԵԱՏՄ-ին այդ երկրի անդամակցության ուղղությամբ:

Ղրղզստանի գործող օրենքների համաձայն նախագահ Ալմազբեյկ Աթամբայևը չի կարող առաջիկա ընտրություններին իր թեկնածությունն առաջադրել:

Ղրղզստանի անցած շաբաթվա կարևոր հաջորդ լուրն առնչվում էր 2016 թվականին Ղրղզստանից դեպի Եվրոպա արտահանումների ծավալի կրկնապատկմանը:

Ղրղզստանի էկոնոմիկայի նախարարն ասաց, որ այդ երկիրը 2016 թվականին զարգացող երկրներին արտահանումների բնագավառում ցուցաբերված դյուրությունների շրջագծում նախորդ տարվա համեմատությամբ կրկնապատկել է դեպի Եվրոպա իր արտահանումների ծավալը:

Ղրղզստանը 2016 թվականի հունարի 27-ին ԵՄ-ի արտահանումային դյուրություններից օգտվելու իրավունք ստացած 16-րդ զարգացող երկիրը ճանաչվեց: Այս դյուրություններն արտահանողներին արտոնում են 6000 տեսակ արտադրանքներ առանց մաքսատուրքերի Եվրոպայի շուկաներ արտահանել: Ղրղզստանը 7 տարվա ժամկետով կարող է օգտվել այդ հնարավորությունից:

Դա ի տես այն բանի, որ Ղրղզստանի ֆինանսների նախարարը տեղեկացրել է մինչև 2016 թվականի դեկտեմբեր ամսին այդ երկրի 4 միլիարդ 105 միլիոն դոլար արտաքին պարտքի մասին:

Ադելբեյք Ղասեմ Ալիովն ասել է, որ Ղրղզստանը 3 միլիարդ 783 միլիոն դոլար արտաքին և 322 միլիոն դոլար ներքին պարտք ունի:

Վերջին տարիներն Ղրղզստանին խոշոր գումարներով վարկեր են հատկացրել չինական բանկերը, ինչը հատկացվել է ենթակառույցների և ճանապարհների կառուցման համար պետական նախագծերին:

Փորձագետները համոզված են, որ ներկա պայմանները կարող են վտանգավոր հետևանքներ ունենալ Ղրղզստանի համար:

-------------------------

Տաջիկստանի նախագահ Իմամալի Ռահմանն անցած շաբաթ Կատարի մայրաքաղաք Դոհա ուղևորվեց:

Կատար կատարած այցի ընթացքում Տաջիկստանի նախագահին ընկերակցում էին այդ երկրի ԱԳ, էկոնոմիկայի, ՆԳ, առողջապահության, կրթության ու փոխադրության նախարարներն ու Տաջիկստանի բարձրաստիճան այլ պաշտոնատարներ:

Տաջիկստանի նախագահը Դոհայում հանդիպելով Կատարի էմիր Շեյխ Թամիմ Բեն Համդ Ալե Սանիին նրա հետ բանակցեց Դուշանբե-Դոհա հարաբերությունների ընդլայնման շուրջ:

Տաջիկստանի նախագահի այցը Դոհա տեղի ունեցավ Կատարի էմիրի պաշտոնական հրավերով:

---------------------------

Ուզբեկստանի նոր կառավարությունը հայտարարեց 2017-2021 թվականների համար այդ երկրի զարգացման ծրագիրն ու ռազմավարությունը, որի գլխավոր գերակայությունն արտաքին քաղաքականությունն է:

Այս նախագծում առաջնային տեղ են գրավում արտաքին քաղաքականությունը, պետական կառավարման համակարգի թարմացումը, դատական համակարգի բարեկարգումը, տնտեսական ազատականացումը և հասարակական բաժիններում բարեփոխումները:

Ուզբեկստանի ԱԳ փոխնախարար Ջոլան Վահաբովն այս կապակցությամբ ասաց. «Հարևան երկրների հետ հարաբերությունների ընդլայնումն արտաքին քաղաքականության առաջնահերթություններից է համարվում»:

Նրա ընդգծմամբ Տաշկենդը հարևանների հետ չկարգավորված հարցեր, այդ թվում սահմանների ու ջրային ռեսուրսների հետ տարաձայնություններ ունի, հետևաբար Ուզբեկստանի կառավարության նոր ռազմավարության մեջ առաջնահերթությունը տրվել է նման խնդիրների կարգավորմանը:

Ուզբեկստանի ԱԳ նախարարության այդ պաշտոնատարը հավելեց. «Ընթացիկ տարվա առաջին երեք ամիսների ընթացքում հարևան երկրների հետ սահմանամերձ տարածքների սահմանների հստակեցման կապակցությամբ Տաշկենդի նոր կառավարության հրամանագիրը վկայում է այդ մասին»: Նա հավելեց, որ Ուզբեկստանի կառավարությունը 2016 թվականի վերջին օրերին Ղրղզստանի հետ սահմանային տարաձայնությունների կարգավորման ուղղությամբ մի քանի կարևոր քայլեր վերցրեց:

Աշխարհագրական դիրքի պատճառով Ուզբեկստանին կարելի է համարել Կենտրոնական Ասիայի սիրտը: Այդ երկիրը 6632 կմ սահման ունի Աֆղանստանի, Տաջիկստանի, Ղրղզստանի, Ղազախստանի ու Թուրքմենստանի հետ:

----------------------

Ղազախստանի կոռուպցիայի դեմ պայքարի կոմիտեի տեղակալը հայտարարել է, որ ֆինանսների, արդարադատության ու գյուղատնտեսության նախարարությունները համարվում են այդ երկրի ամենակոռուպացված կառույցները:

Ղազախստանի կոռուպցիայի դեմ պայքարի կոմիտեի տեղակալ Այգըլ Շաեմավան հրապարակելով այդ երկրի ամենակոռուպացված կառույցների ցուցակը հայտարարել է, որ ֆինանսների, արդարադատության ու գյուղատնտեսության նախարարությունների տարածքային բաժինների պաշտոնյաներն ամենաշատն են հանցանքներ գործում:

Շաեմավան ներկայացնելով այդ կոմիտեի 2016 թվականի գործունեության զեկույցը նշեց. «Անցած տարվա ընթացքում պետական կառույցների որոշ պաշտոնյաներ աշխատանքից ազատվել են իրենց բացասական գործելաոճի պատճառով»:

Այն պայմաններում, երբ Աստանայի կառավարությունը պետական կառույցներում կոռուպցիայի հետ կապված բարդություններ է դիմագրավում, ծայրահեղականության ու ահաբեկչության դեմ պայքարն էլ համարվում է այդ երկրի ղեկավարների գլխավոր հոգսերից մեկը:

Ղազախստանի ազգային անվտանգության կոմիտեն մշակել է 2017-2020 թվականների ընթացքում կրոնական ծայրահեղականության ու ահաբեկչության դեմ պայքարի համար այդ երկրի պետական ծրագիրը: