Փետրվար 18, 2017 13:02 Asia/Yerevan

Ողջույն թանկագին բարեկամներ: «Միջին Ասիան և Կովկասն անցած շաբաթվա ընթացքում» հաղորդաշարի հերթական համարում նախ կանդրադառնանք ռուս բլոգեր Ալեքսանդր Լապշինի Ադրբեջան արտահանձնելու և դրա շուրջ ծավալված զարգացումներին, այնուհետ ակնարկ կունենաք հայ և ադրբեջանցի պաշտոնատարների միջև խստաոճ արտահայտությունների փոխանակմանը, Վրաստանում ամերիկյան ռազմաբազայի կառուցմանն ու Թուրքմենստանի նախագահական ընտրություններին:

Բաքվի իշխանությունների քննադատ երկքաղաքացի բլոգերի կալանավորումը նոր գլխացավանք է դարձել Իլհամ Ալիևի կառավարության համար: Ռուսական և իսրայելական քաղաքացիություն ունեցող Ալեքսանդր Լապշինի Բելառուսից Ադրբեջան արտահանձվելուց հետո Ադրբեջանի խնդիրները հատելով ներքին ու տարածաշրջանային սահմանները միջազգային բնույթ ստացան: Առաջին հերթին արտահանձնմանն արձագանքեցին Բաքվում Ռուսաստանի և Իսրայելի դեսպանությունները և հայտարարեցին որ լուրջ կերպով հետևելու են Լապշինի դատաքննության ընթացքին: Միևնույն ժամանակ Բաքվի իշխանությունները զավեշտալի համարեցին Բաքվում ռուս-իսրայելցի բլոգերի հնարավոր կտտանքների ենթարկվելը: Ադրբեջանի ԱԳ նախարարության խոսնակ Հիքմաթ Հաջիևը ծիծաղելի համարեց Ադրբեջանի բանտում Ռուսաստանի և Սիոնիստական ռեժիմի երկքաղաքացի համարվող Ալեքսանդր Լապշինի կտտանքների ենթարկվելու մասին Միջազգային ներում կազմակերպության հայտնած մտահոգությունը:  «Ռիփորթ» ինտերնետային կայքի հաղորդման համաձայն Հիքմաթ Հաջիևն ասաց. «Միջազգային ներում կազմակերպությունն ինչո՞ւ որևէ տեսակետ չի հայտնում սպանված ադրբեջանցիների դիակները հանձնելուց Հայաստանի հրաժարման և կամ իրենց պապերի գերեզմանների այցի գնացած ադրբեջանցի քաղաքացիների ձերբակալման մասին»:

-------------------------

Բաքվի ու Երևանի իշխանությունների միջև բանավոր վիճաբանությունը շարունակվելով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Երևանի իշխանությունների վարած քաղաքականությունը խափանարարական համարելով քննադատության ենթարկեց այն: Իլհամ Ալիևն ասաց. «2016 թվականի ապրիլյան պատերազմից հետո Երևանի կառավարությունն անմեղ ձևանալով դիմել է միջազգային կազմակերպություններին և բողոքել է միջազգային օրենքների հանդեպ Բաքվի անհավատարմության դեմ»: Ալիևը նաև հավակնել է, որ անցած տարի տեղի ունեցած բախումներից հետո ՀԱՊԿ-ի ուշադրությունը իր վրա գրավելու համար Հայաստանի ջանքերը ձախողել են: Ադրբեջանի նախագահի հավակնությամբ այդ երկրի ռազմական ուժերը Հայաստանի տարածքների դեմ հարձակում չեն գործել և կռվում են իրենց պապենական հայրենիքի տարածքային ամբողջականության վերականգնման համար:  Ալիևը մեկ անգամ ևս հայտարարել է, որ ԼՂ-ի հակամարտությունը Ադրբեջանի ներքին հարցն է և 2016 թվականի ապրիլյան բախումներն էլ ներքին հարց են համարվում:

Իլհամ Ալիևի վերջին հայտարարությունները վկայում են, որ Ադրբեջանը նպատակ ունի բարձր դիրքից բանակցության նստել Հայաստանի և միջազգային միջնորդների հետ: Իրականության մեջ թվում է, չնայած այն իրականության, որ Ադրբեջանը կորցրել է իր տարածքի մեկ հինգերորդը կամ 20 տոկոսը, Իլհամ Ալիևի կառավարության պաշտոնատարները փորձում են Ռուսաստանից, Իսրայելից, Հարավաֆրիկյան Հանրապետությունից, Հարավային Կորեայից, Ուկրաինայից ու Պակիստանից կատարած սպառազինական գնումների վրա հիմնվելով իրենց ձեռքն առնել խաղաղության բանակցությունների նախաձեռնությունը: Դա ի տես այն բանի, որ Բաքվի իշխանությունները չեն կարող հույսեր կապել Ադրբեջանի միջազգային հովանավորների հետ: Իրականության մեջ ԼՂ-ի խաղաղության բանակցություններն անհնարին է կարգավորել առանց միջազգային դիտորդների մասնակցության: Միևնույն ժամանակ անցած տարիների փորձը ցույց է տվել որ նույնիսկ միջազգային միջնորդների մասնակցությամբ ԼՂ-ի խաղաղության բանակցային գործընթացը որևէ արդյունք չի ունեցել և անհավանական է թվում որ այն վերջնական համաձայնության հանգեցնի:

------------

Հայ փորձագետը չի բացառում, որ առաջիկայում Մոսկվան ԼՂ հարցում դարձյալ ակտիվություն կցուցաբերի: Այդ կապակցությամբ մանրամասնություններ է հաղորդում լրագրող Ազա Բաբայանը:

-----------------

Երևանի ու Բաքվի միջև լարվածությունները շարունակվելուն զուգահեռ Ադրբեջանի ԱԳ նախարարությունը մի հաղորդագրություն հրապարակելով անօրինական համարեց ԼՂ-ի սահմանադրական բարեփոխումների հանրաքվեն: Հաղորդագրության մեջ ասված է, որ «հայկական կողմը մտադիր է փետրվարի 20-ին ադրբեջանական գրավված տարածքներում անօրինական ռեժիմի սահմանադրական հանրաքվե անցկացնել»:

Ադրբեջանի ԱԳ նախարարությունը ԼՂ-ն համարելով այդ երկրի տարածքի մի բաժինը հայտարարել է, որ այդ տարածքում հանրաքվե կազմակերպելը հակասում է Ադրբեջանի Սահմանադրությանն ու միջազգային օրենքներին և չի կարող օրինական համարվել: Հաղորդագրության մեջ Հայաստանին մեղադրանք ուղղվելով այն կապակցությամբ, որ հովանավորում է ԼՂ-ի իշխանություններին և փորձում է փոխել ԼՂ-ի անունը ընդգծվել է, որ այդ ամենը վկայում  են այն մասին, որ Հայաստանը նպատակ չունի քաղաքական միջոցներով կարգավորել հակամարտությունը և ձգտում է ստատուս քվոյի պահպանմանը:

-----------------

Վրաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է այդ երկրում պարտադիր զինծառայության համար զորակոչի մասին: Վրաստանի պաշտպանության մամուլի ծառայության հաղորդման համաձայն փետրվարի 14-ին 140 երիտասարդներ զորակոչի են ենթարկվել:

Հիշեցնենք, որ Վրաստանում պարտադիր զինծառայության մասին օրենքը 2016 թվականի ամռանը պաշտպանության նախկին նախարար Թինաթեն Խիդաշվիլիի հրահանգով չեղակվել էր, սակայն Վրաստանի պաշտպանության նոր նախարար Լևան Իզորիան 2016 թվականի նոյեմբեր ամսին վերականգնեց նախկին օրենքը: Վրաստանի բանակը մինչ այժմ բաժանված է եղել պարտադիր, պայմանագրային, պաշտոնական անձնակազմի ու պահեստային բաժինների և զորակոչի են ենթարկվում 18-ից 27 տարեկան քաղաքացիները: Վրաստանի բանակում պարտադիր զինծառայության շրջանը 12 ամիս է և տարեկան երկու անգամ աշնանային ու գարնանային զորակոչ է հայտարարվում:

---------------------

Վրաստանի պաշտպանության նախարարությունը տեղեկացրել է այդ երկրում նոր ռազմաբազա հիմնելու ԱՄՆ-ի որոշման մասին:

Վրաստանի պաշտպանության նախարարությունն անդրադառնալով  Վրաստանի պաշտպանության նախարար Լևան Իզորիայի և բանակի գլխավոր շտաբի պետ Վլադիմիր Չաչիբայաի վերջերս Գերմանիա կատարած ուղևորությանը և Եվրոպայում ԱՄՆ-ի ցամաքային ուժերի հրամանատարի ու Եվրոպայում ամերիկյան ուժերի ռազմական վարժությունների կենտրոնի հրամանատար Անտոնիո Աուգոստոյի հետ հանդիպման արդյունքներին հայտարարել է, որ Վրաստանում ԱՄՆ-ի ռազմաբազան նման է լինելու Գերմանիայի ռազմաբազային, որտեղ ՆԱՏՕ-ի ուժերը նախքան Աֆղանստան գործուղվելը վարժություններ են ստանում:

Հաղորդման համաձայն` Անտոնիո Աուգոստոն Վրաստանում ԱՄՆ-ի ռազմաբազայի կառուցման հարցը քննարկելու համար մեկնելու է Թբիլիսի:

Վաշինգտոնն ու Թբիլիսին 2016 թվականի ավարտին վրացական ուժերին վարժություններ փոխանցելու ԱՄՆ-ի նոր ծրագրի գործադրման շուրջ համաձայնության հանգեցին:

Անկասկած Վրաստանում ամերիկյան զորուժի տեղակայումը սրելու է Թբիլիսիի հետ Մոսկվայի լարվածությունը և մեծացնելու տարածաշրջանում պատերազմի վտանգը: Ռուսաստանը խիստ դեմ է ԱՄՆ-ի ու ՆԱՏՕ-ի դեպի արևելք ընդլայնմանը և արձագանքում է այդ կապակցությամբ ցանկացած քայլի:

------------------

Ղորբանղոլի Բերդի Մոհամմեդովը շահելով Թուրքմենստանի ժողովրդի ձայների 69.97 տոկոսը վերընտրվեց այդ երկրի նախագահի պաշտոնում: Թուրքմենստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Մորադ Մորադովը հայտարարեց, որ ձայների նախնական հաշվարկումը վկայում է փետրվարի 12-ին նախագահական ընտրություններում Ղորբանղոլի Բերդի Մոհամմեդովի տարած հաղթանակի մասին: Քվեների հաշվարկման վերջնական արդյունքները կհայտարարվեն ընտրություններից 7 օր հետո: Թուրքմենստանի նախագահական ընտրություններին մասնակցեց քվեարկության համար պայմանները լրացրած քաղաքացիների 97 տոկոսը:

Թուրքմենստանը շուրջ 6 միլիոն բնակչություն ունի և 18-ից վեր քաղաքացիները քվեարկելու իրավունք ունեն: Թուրքմենստանի նախագահական ընտրություններում քվեարկելու իրավունք ունեին երեք միլիոն 140 հազար քաղաքացիներ: Թուրքմենստանի նախագահական ընտրությունները տեղի ունեցան 9-ը թեկնածուների, այդ թվում Դեմոկրատական ղեկավարող կուսակցության կողմից առաջադրված գործող նախագահ Ղորբանղոլի Բերդի Մոհամմեդովի մասնակցությամբ: