Իրանական շուկա (17) Գիտելիքահենք ընկերություններ (2)
Ներկայումս Իրանում ձևավորվել են հարյուրավոր գիտելիքահենք ընկերություններ և տասնյակ գիտական ու տեխնոլոգիական կենտրոններ ու պարկեր, որոնք գործունեություն են ծավալում ավիատիեզերական, կապի և տեղեկատվական, էլեկտրոնիկայի, բժշկության և դեղագործության, նավթի, գազի ու էներգակիրների, ցողունային բջիջների, տպագրության, փաթեթավորման և այլ ոլորտներում, արձանագրում են բազմաթիվ հայտնագործություններ ու գաղափարներ և երբեմն դրանց առևտրականացմամբ ներքին ու արտաքին շուկաներ են ներկայացնում իրենց արտադրանքը։
Տնտեսական համագործակցության ու զարգացման կազմակերպության (OECD) կողմից ներկայացված սահմանման համաձայն, գիտելիքահենք տնտեսությունը ձևավորվում է գիտելիքի ու տեղեկատվության արտադրման, բաշխման ու կիրառման հիման վրա, որտեղ ներդրումների մեծ ծավալը հատկացվում է հայտնագործությանն ու նորարարությանը։ Այլ կերպ ասած, գիտելիքահենք տնտեսություն է կոչվում արտադրման այն եղանակը, որտեղ գիտելիքը օգտագործվում է ավելացված արժեք ստեղծելու համար։ Գիտելիքահենք տնտեսությունը կազմված է ստեղծագործական մտքի, նորարարության, ներդրումների, հաղորդակցության ենթակառուցվածքների, գիտական ու տեխնոլոգիական պարկերի կառուցման, առևտրականացման և գաղափարը արտադրանքի վերածելու հիման վրա։ Գիտելիքահենք տնտեսության ձևավորման գործում կրթված ու արհեստավարժ աշխատուժը, խրախուսական համակարգը, գիտահետազոտական բյուջեի հատկացումը, տեխնոլոգիական ու հաղորդակցության ենթակառուցվածքները կարևոր գործոններ են, որոնց վրա հիմնվելով կարելի է գիտելիքը հարստության վերածել։ Վերջին տարիներին այդ տեսակ տնտեսություն ունենալը ԻԻՀ վարչակազմի գլխավոր նպատակներից է։
Ներկայումս Իրանում ձևավորվել են հարյուրավոր գիտելիքահենք ընկերություններ և տասնյակ գիտական ու տեխնոլոգիական կենտրոններ ու պարկեր, որոնք գործունեություն են ծավալում ավիատիեզերական, կապի և տեղեկատվական, էլեկտրոնիկայի, բժշկության և դեղագործության, նավթի, գազի ու էներգակիրների, ցողունային բջիջների, տպագրության, փաթեթավորման և այլ ոլորտներում, արձանագրում են բազմաթիվ հայտնագործություններ ու գաղափարներ և երբեմն դրանց առևտրականացմամբ ներքին ու արտաքին շուկաներ են ներկայացնում իրենց արտադրանքը։
Իրանական գիտելիքահենք ընկերությունների գործունեության ոլորտներից է ծովային գիտելիքահենք արդյունաբերության և տեխնոլոգիական զարգացման ոլորտը։ Ինչպես գիտեք, աշխարհագրական դիրքի առումով այնպիսի տարածաշրջանում է գտնվում Իրանը,որի հարավում և հյուսիսում առկա են հարյուրավոր կիլոմետր երկարությամբ ջրային սահմաններ, այդ իսկ պատճառով Իրանի համար ռազմավարական նշանակություն ունի ծովային արդյունաբերությունը։ Վերջին տարիներին Իրանն իր ջրային սահմաններում զգալի հաջողությունների է հասել պաշտպանական արդյունաբերության բնագավառում։ Միջին դասի սուզանավերի ոլորտում Իրանն այն եզակի երկրների շարքին է, որոնք ի զորու են նախագծել ու արտադրել բարձր օպերատիվ կիրառություններով այդ տեսակ սուզանավերը։ Թեթև դասի սուզանավերի, Էսկադրային ականակիրների, ականանետ արագընթաց նավերի, տորպեդահարող և հրթիռակիր նավերի նախագծումն ու արտադրումը Իրանի ծովային արդյունաբերության արձանագրած հաջողություններից են։
زیردریایی سبک کلاس غدیر
طرح اولیه مدرن ترین زیردریایی ایران با نام بعثت
زیردریایی غدیر
زیردریایی سنگین طارق
زیردریایی نیمه سنگین فاتح
زیردریایی طارق
زیردریایی فاتح
Հաշվի առնելով, որ Իրանը նավթով հարուստ մի պետություն է և իր ջրային սահմաններում ունի էական ծավալների հասնող նավթային ռեսուրսներ, ինքնաբավության է հասել ծովեզերքից հեռու գտնվող ծովային շինությունների, այդ թվում նավթային հարթակների կառուցման բնագավառում։ Իրանի կատարած ծովային արդյունաբերության ակտիվությունների ցուցակում աչքի է ընկնում փոքր և մեծ նավերի կառուցումը։ Ծովային տեխնոլոգիական նախագծերը, այդ թվում Ֆուջի ծովային շարժիչների մխոցների արտադրումը, ջրագնացների համապարփակ կառավարման համակարգի ստեղծումը, օդաբարձով ամենագնացի և երեք տեղանոց ջրային մոտոցիկլետների նախագծումն ու արտադրումը ևս Իրանի գիտելիքահենք ձեռնարկությունների ծովային ծրագրերից են, որոնց գիտահետազոտություններն ու իրագործման գործընթացը շարունակվում է։
Նանո-տեխնոլոգիան կիրառական ու տեխնոլոգիական գիտելիքների ճյուղ է, որը մուտք է գործել գիտության բոլոր բնագավառներ և շատ արագ զարգանում է։ Նանոտեխնոլոգիան միջդիսցիպլինար գիտելիք է, և վերաբերում է մի շարք ոլորտներին, այդ թվում նյութերի ճարտարագիտության, բժշկության, դեղագործության և դեղերի նախագծման, անասնաբուժության, կենսաբանության, կիրառական ֆիզիկայի, կիսահաղորդիչ միջոցների, մակրոմոլեկուլային քիմիայի, մեխանիկական ճարտարագիտության, էլեկտրաէներգիայի և քիմիայի բնագավառներին։ 2016թ. նանոգիտելիքների ստեղծման ոլորտում Իրանը աշխարհում զբաղեցրել է 6-րդ տեղը։
Ներկայումս Իրանում արտադրվում են նանոտեխնոլոգիայի վրա հիմնված ավելի քան 300 գիտելիքահենք արտադրանք, որոնք արտահանվում են աշխարհի 17 երկրներ։ Դրանցից կարելի է նշել լաբորատորային սարքավորումներ, արդյունաբերական սարքավորումներ, տեքստիլի, մաքրող-լվացող միջոցների, գյուղատնտեսության և շինարարական պարագաների արտադրանքներ։ Տեքստիլի բնագավառից կարելի է նշել հիվանդանոցային սպիտակեղենի և մանկական հագուստի համար նախատեսված անտիբակտերիալ սավանների, արբանյակային ալիքների, բջջային հեռախոսների ալիքների և միկրոալիքների դեմ նախատեսված կտորների, հակաբծային և ջրակայուն գործվածքների արտադրումը։ Իրանում նախագծվել են Տեքստիլի բնագավառի արդյունաբերական նանոսարքավորումները, այդ թվում սառը պլազմայի ապարատը , որը հնարավորություն է տալիս սովորական կտորները վերածել ջրակայուն գործվածքի։ Լաբորատորային սառը պլազմայի ապարատը լայն կիրառություններ ունի արդյունաբերության տարբեր ոլոտներում, այդ թվում տեքստիլի, պարենի, բժշկության, փաթեթավորման, մանրեազերծման և բնապահպանության բնագավառներում։
Որոշ ժամանակ առաջ Իրանում արտադրվեց նանո-մանրաթելեր (էլեկտրորիս) արտադրող արդյունաբերական սարքը։ Արտադրելով մանրաթելեր և սովորական ֆիլտրներին նանո-մանրաթելեր ավելացնելով, նշված սարքը բարձրացնում է ֆիլտրների արդյունավետությունը որոշ արդյունաբերություններում, մասնավորապես կոյուղաջրերի, ինչպես նաև շնչառական նանո-դիմակների ոլորտներում։ Իրանի ներքին էլեկտրակայաններում այդ հաստոցի կիրառումը էներգակիրների խնայողության պատճառ է դարձել։ Մինչ այժմ իրանական այդ սարքը արտահանվել է Նիգերիա, Մալայզիա եւ Հարավային Կորեա։ Կիրառելով նանոտեխնոլոգիան, իրանցի հետազոտողներին հաջողվել է ջրային և բնապահպանության ասպարեզներում հայտնագործել և գրանցել մի սարք, որը բավականին մատչելի գներով զտում է խմելու ջուրը։
Աշխարհում ապրանքների հարաճուն շրջանառությանը զուգընթաց, մեծ նշանակություն է ստացել փաթեթավորման արդյունաբերության դերը որպես արտադրանքների վաճառքի հիմնական գործոն։ Այսօր ակտիվ (խելացի) փաթեթավորման արդյունաբերությունը գրավել է սննդամթերք արտադրողների ուշադրությունը։ Ակտիվ փաթեթավորումն այն փաթեթավորումն է, որտեղ արտաքին տարրերի մուտքը սննդամթերքի մեջ կանխելուց բացի, բարձրանում է փաթեթավորման նյութերի որակն ու արդյունավետությունը, և վստահությունը սննդամթերքի անվտանգության նկատմամբ։ Նանոտեխնոլոգիայի վրա հիմնված փաթեթավորումները սովորական փաթեթավորման հետ համեմատած ունեն մեխանիկական, քիմիական, ջերմային ու մանրեային տարբեր հատկություններ։ Միաժամանակ օգտագործելով մանրեաբանական նանոցելյուլոզը և ցինկի օքսիդի նանոմասնիկները, իրանցի հետազոտողներին հաջողվել է արտադրել ցանկալի հատկություններով հակամանրէային նանոկոմպոզիտային ֆիլմ։ Արտադրված նանոֆիլմը կարող է նաև օգտագործվել վերքի ախտահանման և այրվածքների վերականգնման նպատակներով։ Փաթեթավորման արդյունաբերության մեջ արձանագրած իրանցի հետազոտողների այլ ձեռքբերումներից է օսլայի պոլիմերին նանոմասնիկների ավելացումը և նանոկոմպոզիտային պլասմասաների ստեղծումը, որը բնապահպանական աղտոտումը նվազեցնելուց բացի, երկարացնում է սննդամթերքի պիտանիության ժամկետը և կանխում ուլտրամանուշակագույն ու տեսանելի լույսի նկատմամբ զգայուն սննդային բաղադրությունների փչացումը։
Ավիատիեզերական արդյունաբերությունը բավականին բարդ, ռազմական նշանակությամբ և յուրովի հատկություններով ու տեխնոլոգիաներով արդյունաբերություն է, որը խոսում է դրան տիրապետող պետության հզորության ու ազգային հպարտության մասին։ Ներկայումս տարբեր պետություններ ջանում են ձեռք բերել անօդաչու ինքնաթիռների (թռչող սարքերի) նախագծման ու արտադրման կարողությունը։ Ավիատիեզերական արդյունաբերության ասպարեզում Իրանը հասել է զգալի հաջողությունների։ Պաշտպանական զենքերի արտադրումից բացի, Իրանին հաջողվել է ավիատիեզերական ոլորտում արտադրել անօդաչու ինքնաթիռներ, թեթև, ուլտրաթեթև և գերթեթև ինքնաթիռներ, որոնք կիրառվում են օդաչուների ուսուցման, լրացուցիչ սարքավորումների միացմամբ երթևեկության և սահմանների վերահսկման համար։
Իրանական գիտելիքահենք ձեռնարկությունների գործունեության ասպարեզներից է միկրոէլեկտրոնիկայի ոլորտը։ Վիրաբույժի օգնական ռոբոտի նախագծումն ու ստեղծումը, MS-ով տառապող հիվանդների համար նոր դեղորայքի արտադրումը, տարբեր սմարթֆոններում օգտագործվող նոր սերնդի բազմաֆունկցիոնալ սիմքարտների արտադրումը, թվային հեռուստատեսային հաղորդակներում կիրառվող մոդուլատորի, բարձր հաճախականությամբ էլեկտրական վիրաբուժության սարքի, ջրի խորքերում հետախուզության, նկարահանման, մեխանիկական գործողությունների կատարման և նմուշառման նպատակներով ստեղծված, հեռակառավարմամբ ղեկավարվող, առանց անձնակազմի սուզանավերի, ինչպես նաև դետալների արտադրման ոլորտում կիրառվող եռաչափ սկաներների ու եռառանցք խառատային հաստոցների նախագծումն ու արտադրումն այն նախագծերից են, որոնք վերջին տարիներին միկրոէլեկտրոնիկայի ոլորտում իրականացվել են իրանցի հետազոտողների կողմից։ Այս ասպարեզում ԻԻՀ-ի համար պայծառ ապագա են խոստանում փրկարար և վերանորոգող ռոբոտների լայն տեսակների նախագծումն ու ստեղծումը։ Նավթի ու գազի խողովակներով անցնող և եռակցման միջոցով հնարավոր անսարքությունները վերականգնող ռոբոտների, ինչպես նաև փլատակներում, երկրաշարժի և նմանատիպ դեպքերում անանցանելի վայրերի համար նախատեսված փրկարար ռոբոտների նախագծումն ու արտադրումը ևս այն հաջողություններից են, որոնց հասել են իրանցի հետազոտողները միկրոէլեկտրոնիկայի բնագավառում։
Այն ինչ նշվեց, Իրանում գիտելիքահենք ընկերությունների և գիտական ու տեխնոլոգիական կենտրոնների հաջողություններից են։ Բազմաթիվ գիտելիքահենք ընկերությունների նորաստեղծ ու երիտասարդ լինելու հանգամանքը, համապատասխան շուկային և այնտեղ մուտք գործելու ձևերին ծանոթ չլինելը, մրցակիցների ու գիտելիքահենք արտադրանքների մասին անիրազեկ լինելը և մի շարք այլ խնդիրներ պատճառ դարձան, որ 2014թ. Իրանում ձևավորվի գիտելիքահենք արտադրանքների արտահանման միջանցքը, որի ստեղծումը որոշակի փորձ է իրանական գիտելիքահենք ընկերություններին միջազգային շուկաների ու դրանց մարկետինգի արդիական գիտելիքների փոխանցման հետ ծանոթացնելու ուղղությամբ։ Այդ միջանցքի ծառայությունները հնարավորություն են տալիս զարգացնել և միջազգային շուկաներում ներկայացնել իրանական գիտելիքահենք ընկերությունների արտադրանքները։