Տնտեսական հանդես
Ողջույն թանկագին բարեկամներ: ԻԻՀ նավթի նախարար Բիժան Նամդար Զանգանեն այս շաբաթ իրաքցի պաշտոնատարների հետ հանդիպման նպատակով այցելեց Իրաքի մայրաքաղաք Բաղդադ: «Տնտեսական հանդես» հաղորդաշարի այս շաբաթվա համարի էջերը կբացենք այդ մասին զրույցով, որից հետո կանդրադառնանք Իրան-Հայաստան տնտեսական հարաբերություններին ու մեր հաղորդումը կավարտենք տնտեսական լուրերով:
Իրանի նավթի նախարարը երկուշաբթի առավոտյան մի պատվիրակություն գլխավորելով Բաղդադ ժամանեց։ Իրանի նավթի նախարարի գլխավորած պատվիրակությանը դիմավորել է Իրաքի նավթի նախարար՝ Ալի Ալ-Լաաիբին։ Զանգանեն նաև հանդիպում ունեցավ այդ երկրի վարչապետ Հեյդար Ալ-Էբադիի հետ: Հանդիպման ժամանակ կողմերը մտքերի փոխանակում կատարեցին համատեղ համագործակցությունների ընդլայնման ճամփին առկա արգելքների ու խոչընդոտների վերացման շուրջ:
Բանակցության ավարտին Իրանի ու Իրաքի նավթի նախարարները նավթի ու գազի համատեղ ավազանների ընդլայնման, նաև նավթի ու գազի բնագավառում տեխնիկական ու ինժեներական ծառայությունների և արտադրանքների արտահանման ուղղությամբ համագործակցության փոխհուշագիր ստորագրեցին:
Իրանի հարավ-արևմուտքում Իրաքի հետ «Յադավարան» նավթային համատեղ ավազանի ընդլայնման նախագիծն գործադրման փուլում է գտնվում և այդ ավազանից օրական 115 հազար բարել նավթ է արտահանվում: Կատարված ծրագրավորումների համաձայն, մինչև 2017 թվականի փետրվար ամսվա կեսերը Քարունի արևմուտքի համատեղ ավազանից նավթի առդյունահանումը կհասնի օրական 300 հազար բարելի: Ծրագրավորման համաձայն այս նավթային ավազանի ընդլայնումը կիրականացվի երեք ֆազերում, որոնցից առաջինում նավթի արդյունահանումը կհասնի 80 հազար բարելի, երկրորդում՝ օրական 180 հազար բարելի, իսկ երրորդ ֆազում՝ օրական 300 հազար բարելի:
Երկուշաբթի օրը Բաղդադում Իրանի նավթի նախարարի բանակցությունների մի բաժինն էլ հատկացված էր Իրաքի էներգիայի նախարարի հետ հանդիպմանը, որի ընթացքում Իրաքի էներգիայի նախարարը Դիալեի ճանապարհով Իրանից Իրաք խողովակագծում գազի հոսքը վերականգնելու գործընթացին թափ հաղորդելու համար Զանգանեի օժանդակությունը խնդրեց: Նկատի առնելով էլեկտրակայաններում սպառելու համար բնական գազին Իրաքի ունեցած կարիքը, Իրանից Իրաք գազի արտահանման պայմանագրի շուրջ բանակցությունները սկսվել են շուրջ հինգ տարի առաջ և 2013 թվականի հուլիսին է ստորագրվել Բաղդադին գազ վաճառելու մասին պայմանագիրը:
Ձեռք բերված պայմանավորվածությունների համաձայն՝ արտահանված բնական գազը Իրանական գազի համընդհանուր խողովակագծի և շուրջ 228կմ երկարություն ու 48 ինչ տրամաչափով «Քուհդաշտ-Նավթշահր» խողովակագծի միջոցով արտահանվելու է Իրաքի Դիալե և Բաղդադ նահանգները, որն ապահովելու է «Ալ-Մանսուրիե»-ի, «Ալ-Ղոդս»-ի և «Ալ-Սադր»-ի էլեկտրակայաններին անհրաժեշտ գազը: Իրանի գազը Բաղդադ արտահանելու պայմանագրի ժամկետը 6 տարի է, որի համաձայն օրական արտահանվելու է 35 միլիոն խմ գազ: Իրաքի հետ երկրորդ համաձայնագիրը վերաբերում է Բասրա-Աբադան-Բասրա անմշակ նավթի ու նավթամթերքի փոխադրման խողովակագծին:
ԻԻՀ-ն Իրաքի առևտրական երկրորդ գործընկերն է և երկու երկրի միջև առևտրաշրջանառության ծավալը 2016 թվականին կազմել է ավելի քան վեց միլիարդ 200 միլիոն դոլար:
-------------------------------------
Այս շաբաթ ներքին ու միջազգային ընկերությունների մասնակցությամբ Թեհրանում գումարվեց Իրանի հորատման արդյունաբերության միջազգային 4-րդ համաժողովը, որի նպատակն էտ քննարկել միջազգային մասշտաբով հորատման արդյունաբերության վերջին վիճակը: «Տնտեսական հանդես» հաղորդումը կշարունակենք այդ մասին կարճ զրույցով:
Նավթի ու գազի ավազանների ընդլայնման և հատկապես համատեղ ավազաններում նավթային պաշարների պաշտպանության ուղղությամբ հորատումը գլխավոր դերակատարություն ունի: Այս պահին աշխարհում ակտիվ են հորատման ավելի քան 2000 աշտարակներ, որոնցից ավելի քան 140-ը պատկանում է Իրանին: Իրանի նավթի ազգային ընկերությունը նախօրեին տեղեկացրեց Իրանի արևմտյան Լոռեսթան նահանգում երկու միլիարդ բարել թերթաքարային նավթի պաշարի հայտնաբերման մասին: Իրանի նավթի նախարարության ծրագրում են ներառված Լոռեսթան նահանգում թերթաքարային նավթի ու գազի պաշարների հայտնաբերման ուղղությամբ ուսումնասիրությունը:
Իրանը դիմադրողական տնտեսության և էներգիայի պաշարների օպտիմալ շահագործման շրջագծում նավթի արդյունաբերության հետ կապված երկարաժամկետ ծրագիր է մշակել: Այս կապակցությամբ Իրանը ներդրում ներգրավելու և նոր տեխնոլոգիան Իրան փոխադրվելու ուղղությամբ պատրաստակամություն է հայտնել:
----------------------
Իրանն ու Հայաստանն ունենալով ցամաքային սահման և իրար հարևանության մեջ գործող ազատ գոտիներ համագործակցության լայն հնարավորություն ունեն: Այս հարցն անցած շաբաթ Երևանում ԻԻՀ դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադդի ներկայությամբ ընդգծվեց Իրանի տարբեր մարզերի հետ Իրանի Ալբորզ նահանգի տնտեսական, արդյունաբերական ու առևտրականների համագործակցությունների քննարկման նիստում:
Ալբորզ նահանգը լինելով տարբեր բնագավառներում Իրանի արտադրական կարևոր բևեռներից մեկը Հայաստանի հետ համագործակցության մեծ հնարավորություններ ունի: Համատեղ արտադրությունը, գյուղմթերքի ու սննդամթերքի բնագավառում համագործակցությունը, ներդրումն ու առևտուրը, ինչպես նաև Եվրոպայի շուկաներ դուրս գալու համար Հայաստանի տարածքի օգտագործումն իրանցի գործարարների համար Հայաստանի տնտեսական առավելություններից են համարվում:
ՀՀ տնտեսական զարգացման և ներդրման փոխնախարար Էմիլ Տարասյանը Թեհրանի արևմուտքում գտնվող Ալբորզ նահանգի տնտեսական-արդյունաբերական պատվիրակության հետ հանդիպման ժամանակ ընդգծելով, որ Իրանի հետ համագործակցությունը գլխավորում է ՀՀ կառավարության ծրագրերն, ասել է. «Նանոտեխնոլոգիայի, հալալ արտադրանքների գրասենյակների ստեղծման, ազատ առևտրի գոտիների ընդլայնման ուղղությամբ համագործակցության և երկու երկրի առևտրականների հովանավորման կենտրոններ հիմնելու կապակցությամբ լավ համաձայնություններ են կայացել, որոնք պահանջում են կողմերի համակողմանի հովանավորությունը»:
Անդրադառնալով Հայաստանի տարածքով տարանցվող իրանական արտադրանքների համար սահմանված չնչին մաքսատուրքին, նա հույս է հայտնել, որ իրանական ընկերությունների արտադրանքներն այդ ճանապարհով Կովկասի տարածաշրջան ու Եվրոպա արտահանվեն:
Իրան-Հայաստան համագործակցությունն ընդլայնվում է նաև այլ բաժիններում, որոնցից կարելի է հիշել էլեկտրաէներգիան, որտեղ էլեկտրաէներգիայի ներկրման ու արտահանման ծավալների մեծացման նպատակով կառուցվում է Իրան-Հայաստան բարձրավոլտ երրորդ գիծը:
Իրան-Հայաստան բարձրավոլտ երրորդ գիծը 400 կՎ լարմամբ էլեկտրահաղորդման գծերի կառուցման առաջին նախագիծն է համարվում Հայաստանում:
Երրորդ գծի կառուցմամբ միանալու են Իրանի, Հայաստանի, Ռուսաստանի և Վրաստանի էլեկտրահաղորդման ցանցերը:
Իրանական «Սանիր» ընկերությունն իրանցի կապալառուների համագործակցությամբ իրականացնում է Հայաստանից Իրան հազար մգվ էլեկտրաէներգիայի հաղորդման նախագիծը:
Էլեկտրաէներգայից բացի Իրան ու Հայաստանը նաև համագործակցում են Իրանի ու ԵԱՏՄ-ի միջև առևտրի ազատ գոտի ստեղծելու ուղղությամբ:
2015 թվականի հունվարին պաշտոնապես իր գոյությունը հայտարարած ԵԱՏՄ-ին անդամակցում են Ռուսաստանը, Հայաստանում Ղազախստանը, Բելառուսիան ու Ղրղզստանը: Միության ՀՆԱ- ն 2.2 թրիլիոն դոլար է և 1.3 թրիլիոն դոլար արդյունաբերական արտադրություն է կատարում: ԵԱՏՄ-ի արտաքին առևտրաշրջանառությունը 877 միլիարդ դոլար է: Իրանն ու ԵԱՏՄ-ն տնտեսական համագործակցության ուղղությամբ մի քանի շրջան բանակցություն են վարել: Հայաստանը ԵԱՏՄ-ի անդամ միակ երկիրն է, որ ցամաքային սահման ունի Իրանի հետ և ԻԻՀ-ի հետ այդ միության անդամների առևտրական ու տարանցիկային համագործակցություններում կարող է ցամաքային ու երկաթգծային մենաշնորհյալ ուղղությունը համարվել:
-------------------------
Բարեկամներ մեր հաղորդումը կավարտենք տնտեսական մեկ լուրով:
Այս շաբաթ Օմանի «Մասղաթ» բանկի մի պատվիրակություն այցելելով Թեհրանի արժեթղթերի շուկան ծանոթացավ Իրանի արժեթղթերում իրականացվող գործարքների ընթացակարգի, արժեքի, գործարքն իրականացնող ընկերությունների, արտաքին ներդրման օրենքների ու կանոնների, արդյունաբերությունների ու ընկերությունների բազմազանության ու նաև Թեհրանի արժեթղթերի շուկայում ընդունելու պայմանների հետ:
Իրանի արժեթղթերի շուկայի արժեքն այս պահին ավելի քան 100 միլիարդ դոլար է և աճի չափազանց մեծ պոտենցիալ ունի: Թեհրանի արժեթղթեր շուկան իր 50-ամյա անցյալով ու արդյունաբերական 37 ոլորտների ներկայացուցիչների մասնակցությամբ տարածաշրջանը երկար անցյալ ու նաև բազմազանություն ունեցող շուկաներից է համարվում: Թեհրանի արժեթղթերի շուկայում իրականացվող գործարքների արժեքը վերջին մեկ տասնամյակում տարեկան 30 տոկոս աճ է արձանագրել: