Միջին Ասիան և Կովկասն անցած շաբաթվա ընթացքում
«Միջին Ասիան և Կովկասն անցած շաբաթվա ընթացքում» հաղորդաշարի հերթական համարը կսկսենք Հայաստանի ու ԼՂ-ի հետ կապված լուրերով, այնուհետև կանդրադառնանք, Տաջիկստանի նախագահի հանդիպումներին, Ղրղզստանում նախագահական վաղաժամկետ ընտրությունների մասին կանխատեսումներին և Թուրքմենստանի նախագահի երդմնակալության հանդիսությանը:
ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն ապակառուցողական համարելով Թուրքիայի տարածաշրջանային քաղաքականությունները, ասաց. «Անկարայի միջազգային քաղաքականությունը նրան մեկուսացման է մատնել»:
Վիգեն Սարգսյանը «Ռուսիա Սգոդնիա» լրատվական գործակալությանը տված հարցազրույցում նշեց. «Թուրքիան Հարավային Կովկասում չափազանց ապակառուցողական պահվածք է դրսևորում. շարունակում է Հայաստանի շրջափակումը, շարունակում է ժխտել ակնհայտ փաստը՝ Օսմանյան կայսրությունում հայերի ցեղասպանությունը, հետ է կանգնել Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման՝ միջազգային մակարդակով ընդունած պարտավորություններից, որոնք 2010 թվականին արձանագրությունների տեսքով ստորագրվել են Ցյուրիխում: Իսկ Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ կանխակալ վերաբերմունքով Թուրքիան շարունակում է իրեն մեկուսացնել տարածաշրջանային գործընթացներից»,- ասել է նախարարը:
-----------------------
Փետրվարի 20-ին ԼՂ-ում կայացած հանրաքվեն տարբեր արձագանքներ ունեցավ տարածաշրջանում: Այս կապակցությամբ Բաքվում ԻԻՀ դեսպանության խոսնակը հայտարարեց, որ Իրանը պաշտոնապես չի ճանաչում ԼՂ-ի անկախությունը և հետևաբար Թեհրանը չի ընդունում անցկացված հանրաքվեի արդյունքներն ու բոլոր այն քայլերը, որոնք սպառնալիք են համարվում տարածաշրջանի անվտանգության ու խաղաղության համար և հուսով է, որ ինչքան շուտ այս հարցը կարգավորվելով տարածաշրջանում կվերականգնվի անվտանգությունն ու կայունությունը:
ԻԻՀ-ն շարունակ ընդգծել է ԼՂ-ի հակամարտությունը միջազգային օրենքների և Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջագծում կարգավորելու անհրաժեշտությունը:
Ռուսաստանի ԱԳ նախարարությունն էլ անօրինական համարելով ԼՂ-ում սահմանադրական բարեփոխումների հանրաքվեն ընդգծեց, որ Մոսկվան պաշտոնապես չի ճանաչում ԼՂ-ի անկախությունը և ԼՂ-ի ճգնաժամը պիտի կարգավորվի քաղաքական միջոցներով և ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդական ջանքերի շրջագծում:
ԼՂ-ում հանրաքվեի հանդեպ արձագանքը միայն Մոսկվայի ու Թեհրանի դիրքորոշումներով չսահմանափակվեցին և Ադրբեջանում ԱՄՆ նախկին դեսպան Մեթյու Բրայզան հայտարարեց, որ ԼՂ-ում սահմանադրական բարեփոխումների հանրաքվե անցկացվելը վկայում է, որ հայկական կողմը հակված չէ այս տարածաշրջանում գոյություն ունեցող հակամարտության կարգավորմանը և դա ավելի է բարդացնում հակամարտության կարգավորման գործընթացը:
Ադրբեջանի ԱԳ նախարարությունն ավելի վաղ հայտարարել էր, որ ԼՂ-ում հանրաքվեի կազմակերպումն անօրինական է համարում և միջազգային հանրությանը կոչ էր արել հակամարտության կարգավորման համար կառուցողական ընթացք որդեգրել:
Թուրքիայի ԱԳ նախարարությունն էլ մի հաղորդագրությամբ հայտարարեց, որ Անկարան ԼՂ-ում սահմանադրական բարեփոխումների հանրաքվեի անցկացումը համարում է ՄԱԿ-ի ԱԽ-ի բանաձևերի ու նաև ԵԱՀԿ-ի սկզբունքների ոտնահարում:
--------------------
ՀՀ ԱԳ փոխնախարարը զավեշտ է որակում Ադրբեջանում եվրախորհրդարանականների նկատմամբ քրեական հետապնդում սկսելը: Այդ կապակցությամբ մանրամասնություններ է հաղորդում լրագրող Սարգիս Հարությունյանը:
-------------------
Տաջիկստանի նախագահն անցած շաբաթ Թուրքիայի փոխվարչապետի հետ հանդիպման ընթացքում զրուցեց երկկողմ ու բազմակողմ ամենատարբեր հարցերի, այդ թվում տնտեսական բնագավառում համագործակցությունների, անվտանգության ապահովման և ծայրահեղականության դեմ պայքարի շուրջ:
Այս հանդիպման ժամանակ Էմամալի Ռահմանն ու Թողրոլ Թորքեշը մտքերի փոխանակում կատարեցին ծայրահեղականության ու ահաբեկչության դեմ պայքարի գործընթացի և միջազգային այդ երևույթի ու անդրսահմանային ոճրագործությունների դեմ պայքարի ոլորտում Դուշանբեի ու Ստամբուլի զուգամերձության նշանակության շուրջ:
Էմամալի Ռահմանն անցած շաբաթ Աֆղանստանի ԱԳ նախարարի հետ հանդիպման ժամանակ էլ քննարկեց երկու երկրի ու նաև բազմակողմ համագործակցությունների հետ կապված գլխավոր հարցերը:
Տաջիկստանի նախագահն ու Սալահեդդին Ռաբանին այս հանդիպման ժամանակ ակնարկելով տարբեր բնագավառներում երկու երկրի միջև գոյություն ունեցող համագործակցության ավելի քան 80 փաստաթղթերին, ընդգծեցին քաղաքական, տնտեսական, առևտրական, անվտանգության ու պաշտպանության, էներգետիկայի, տրանսպորտի ու կապի, գիտության, կրթության ու մշակույթի բնագավառներում երկկողմ հարաբերությունների ամրապնդման նշանակությունը:
Ռահմանն ու Ռաբանին տարածաշրջանային համագործակցությունների ընդլայնման, այդ թվում տարածաշրջանային խոշոր նախագծերի, երկաթգծերի ու էներգիայի հաղորդման գծերի կառուցմանը ակտիվ մասնակցության ցանկություն հայտնեցին:
-------------------------
Ղրղզստանի խորհրդարանում կառավարության գործունեության հանդեպ սաստիկ բողոքներն այդ երկրում նախագահական վաղաժամկետ ընտրությունների կազմակերպման կապակցությամբ կանխատեսումների առիթ են տվել:
Այս կապակցությամբ ասվում է, որ հիշյալ կանխատեսումների շրջագծում Ղրղզստանի հասարակության մեջ ու նաև պետայրերի միջև քաղաքական լարվածությունները սրվել են:
Միևնույն ժամանակ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի մոտ օրերս Ղրղզստան կատարելիք ուղևորությունը նույնպես մեծացրել է այդ երկրում նախագահական վաղաժամկետ ընտրությունների կազմակերպման հավանականությունը: Դա ի տես այն բանի, որ Ղրղզստանի նախագահը դիպուկ հայտարարություն կատարելով ընդգծել է, որ ռուս պաշտոնակցի Բիշքեկ կատարելիք ուղևորությունը որևէ առնչություն չունի Ղրղզստանի նախագահական ընտրությունների հետ:
Այդուհանդերձ դժվար կարելի է պատկերացնել, որ Ռուսաստանի նախագահի այցը որևէ չունենա Ղրղզստանի ընթացիկ զարգացումների և նախագահական ընտրությունների հետ: Ռուսաստանն անգամներ իր ֆինանսական օժանդակություններով ու Բիշքեկին տրամադրած վարկերով օգնության է հասել այդ երկրի պետայրերին ինչը կարծես թե անտեսվել է Ղրղզստանի նախագահ Ալմազբեյկ Աթամբայևի կողմից: Ղրղզստանի ժողովուրդը Պուտինին վստահելի գործընկեր է համարում և որևէ թեկնածուի հանդեպ Մոսկվայի ուղղակի կամ անուղղակի պաշտպանությունը կարող է ապահովել նախագահական ընտրություններում հիշյալ թեկնածուի հաղթանակը:
Այդուհանդերձ Ղրղզստանի խորհրդարանի որոշ պատգամավորներ արծարծելով վաղաժամկետ ընտրությունների հարցը կառավարության հրաժարականի պահանջ են ներկայացրել:
----------------------
Այս շաբաթ Աշխաբադում հավատարմագրված դեսպանների ու դիվանագետների ներկայությամբ և ժողովրդի տարբեր խավերի մասնակցությամբ տեղի ունեցավ Թուրքմենստանի նորընտիր նախագահի երդմնակալության արարողությունը:
Հանդիսությանը մասնակցեցին ավելի քան երեք հազար պետական, հասարակական, համալսարանական, նաև մշակույթի ու արվեստի ոլորտի գործիչներ և Թուրքմենստանի ժողովրդի տարբեր խավեր:
Թուրքմենստանի նախագահն այս հանդիսության ժամանակ նախագահական ընտրությունները պատմական ու կարևոր իրադարձություն համարեց այդ երկրի համար և նշեց, որ մոտ ապագայում Թուրքմենստանում ծաղկման ու զարգացման նոր շրջան կսկսվի:
Դա ի տես այն բանի, որ Բերդի Մոհամմեդովի որոշ քննադատներ այդ երկրում սահմանադրական բարեփոխումներից հետո նախագահական ընտրությունների կազմակերպումը տնտեսական բնագավառում Աշխաբադի կառավարության ձախողումները քողարկելու փորձ են անվանում:
Այդ պատճառով էլ Մոհամմեդովն իր երդմնակալության հանդիսության ժամանակ խոստացավ այսուհետ օպտիմալ շահագործման կհանձնվի աստվածատուր էներգիան և կառավարությունը երկրի զարգացման, մոդեռնացման ու արդիականացման, քաղաքացիների կենսամակարդակի բարձրացման ու նաև միջազգային ասպարեզում Թուրքմենստանի դիրքերի բարելավման ծրագիր է մշակելու:
Նա իր ելույթի մի այլ բաժնում Թուրքմենստանի արտաքին քաղաքականության մասին ասաց. «Բարեկամությունը, եղբայրությունը, փոխադարձ համագործակցությունը, բարի դրացիությունը, տարաձայնությունները երկխոսության միջոցով կարգավորելը, անկողմնակալության սկզբունքն ու նաև աշխարհի բոլոր երկրների հետ հարաբերությունների ու համագործակցությունների ընդլայնումը Թուրքմենստանի կառավարության արտաքին քաղաքականության գլխավոր սկզբունքներն ու կողմնորոշումն են լինելու: