Մարտ 04, 2017 16:09 Asia/Yerevan

Ողջույն թանկագին բարեկամներ: Միջին Ասիայի ու Կովկասի անցած շաբաթվա իրադարձությունների քննարկմանը նվիրված մեր հաղորդաշարի այս համարը կսկսենք ԷԿՕ-ի գագաթնաժողովի կապակցությամբ զրույցով: Այս հաղորդման ժամանակ նաև կանդրադառնանք ԼՂ-ի հակամարտության շուրջ վերջին զարգացումներին, զբոսաշրջության բնագավառում Իրան-Հայաստան-Վրաստան համագործակցությանը և Ռուսաստանի նախագահի Կենտրոնական Ասիայի երեք հանրապետություններ կատարած ուղևորությանը:

Տնտեսական համագործակցությունների կազմակերպություն՝ ԷԿՕ-ի նախարարական խորհրդի 22-րդ նստաշրջանն ու 13-րդ գագաթնաժողովը անցած երեքշաբթի ու չորեքշաբթի՝ փետրվարի 28-ին և մարտի 1-ին գումարվեցին Պակիստանի մայրաքաղաք՝ Իսլամբադում:

Իսլամաբադում գումարված ԷԿՕ-ի նախարարական խորհրդի նստաշրջանում ԻԻՀ ԱԳ նախարար Մոհամմեդ Ջավադ Զարիֆն իր պակիստանցի պաշտոնակից Սերթաջ Ազիզին փոխանցեց ԷԿՕ-ի հերթական նախագահությունը: Հերթական նախագահությունը Պակիստանին փոխանցելիս Մոհամմեդ Ջավադ Զարիֆն ասաց. «ԷԿՕ-ն տարածաշրջանային համագործակցությունների ամրապնդման ու ընդլայնման լավագույն այլընտրանքն է համարվում»: Նրա ընդգծմամբ ԷԿՕ-ի անդամ երկրներն իրար կողքի կարող են աշխատել հանուն տարածաշրջանի զարգացման ու հառաջադիմության, խաղաղության ստեղծման, ինչպես նաև տարածաշրջանային ու տնտեսական համագործակցությունների ընդլայնման: Զարիֆն իր ելույթի ժամանակ նշել է, այն փաստն է, որ ԷԿՕ-ն մի համապարփակ մեխանիզմի կարիք ունի,որով անդամ երկրների դերակատարությունը կորոշվի կազմակերպության հեռանկարային պլաններն իրագործելու համար:

ԷԿՕ-ի հերթական նախագահությունը ստանձնած Պակիստանի վարչապետ Մոհամմեդ Նավազ Շարիֆն էլ տնտեսական համագործակցությունների ընդլայնման ուղղությամբ կարևորելով ԷԿՕ-ի դերակատարությունն, ընդգծեց. «Իսլամաբադն իր ամբողջ ջանքն ի գործ կդնի հանուն կազմակերպության նպատակների ու ծրագրերի իրագործման»:

Աշխարհագրական սահամանակցությունները, ինչպես նաև փոխադարձ առևտրի համեմատաբար նպաստավոր պայմանները տնտեսական ու առևտրական համագործակցությունների ընդլայնման համար բազմազան հնարավորություններ են առաջացրել: ԷԿՕ-ն միևնույն ժամանակ համարվում է Ասիայի ու աշխարհի տնտեսական ամենակարևոր կառույցներից մեկը: Առևտրի, տրանսպորտի ու էներգիայի ոլորտներում անդամ երկրների միջև համագործակցությունների ընդլայնումն ԷԿՕ-ի գերակայություններից են համարվում:

Տնտեսական համագործակցությունների կազմակերպությունը 1992 թվականի նոյեմբերից նոր անդամներով սկսեց իր պաշտոնական գործունեությունը: Իրանը, Պակիստանն ու Թուրքիան կազմակերպության հիմնադիր անդամներն, որոնց հետագային միացել են Կենտրոնական Ասիայի հինգ հանրապետությունները և Աֆղաստանն ու Ադրբեջանը:

-------------------------------------

Հայաստանի ու Ադրբեջանի միջև լարվածությունները սրվելով նաև խիստ տեսք են ստացել ԼՂ-ի ճգնաժամի սրման հետ կապված տարածաշրջանի ու աշխարհի մտահոգությունները:

Այդ շրջագծում ԻԻՀ-ն Ադրբեջանին ու Հայաստանին ինքնազսպվածության ու երկխոսության կոչ արեց:

ԻԻՀ ԱԳ նախարարության խոսնակ Բահրամ Ղասեմին կիրակի գիշեր հղում կատարելով Ադրբեջանի ու Հայաստանի միջև ռազմական բախումների սրման նոր շրջանի մասին վկայող հրապարակումներին, նշեց. «ԻԻՀ-ն իր հյուսիսային երկու հարևաններին ինքնազսպվածության կոչ է անում և կողմերին հորդորում է անդորրի վերականգնման և տարաձայնությունները բանակցության ու երկխոսության միջոցով խաղաղ պայմաններում կարգավորելու ուղղությամբ   ջանք գործադրել»:

«ԼՂ-ի հակամարտության կարգավորման պատասխանատվությունն ստանձնած միջազգային կառույցները պետք է իրագործեն հակամարտությանը վերջ տալու ուղղությամբ իրենց պարտավորությունները»,-հայտարարել է ԻԻՀ ԱԳ նախարարության խոսնակը նշելով, որ ԻԻՀ-ն պատրաստ է օժանդակել կողմերին` տարածաշրջանում անդորրի ու անվտանգության վերահաստատման ուղղությամբ:

ԵԱՀԿ Մինսկի խումբն էլ մտահոգություն հայտնեց շփման գծերում հայ-ադրբեջանական ուժերի միջև վերջին բախումների կապակցությամբ: Միջնորդ այս խումբը մի հաղորդագրություն հրապարակելով անդրադարձավ անցած շաբաթ օրը տեղի ունեցած միջադեպին և հայտարարեց, որ չեզոք գոտում զինծառայողների դիակներ են մնացել: Հաղորդագրության մեջ կողմերին կոչ է արվել կայացած համաձայնությունների հիման վրա և ԵԱՀԿ-ի նախագահի հատուկ ներկայացուցչի միջնորդությամբ դիակների փոխադրման ուղղությամբ քայլեր ձեռնարկել:

---------------------

Ռուսաստանյան փորձագետը սպառնալիք է տեսնում ադրբեջանա-պակիստանյան համաձայնագրում: Այդ կապակցությամբ մանրամասնություններ է հաղորդում լրագրող Ազա Բաբայանը:

-------------------

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը Վրաստան կատարած այցի ավարտին տեղեկացրել է հատկապես զբոսաշրջության բնագավառում Իրանի հետ Հայաստանի ու Վրաստանի տարածաշրջանային համագործակցության մասին:

Կարեն Կարապետյանի ընդգծմամբ տարածաշրջանային համատեղ համագործակցության բնագավառներից կարող են լինել զբոսաշրջությունն ու Իրանի հետ առևտրի ազատ գոտին:

«Համաձայնություն է կայացել օգտվել զբոսաշրջության ոլորտում վրացական կողմի փորձից և փոխադարձաբար նրանց փոխանցել տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառում մեր փորձը»,-հավելել է ՀՀ վարչապետը:

ՀՀ վարչապետն արդյունավետ համարելով Վրաստանում վարած բանակցություններն, ասաց. «Բոլոր բնագավառներում համաձայնություններ են կայացել և տնտեսական համագործակցություններին տարածաշրջանային նոր որակ է հաղորդվել, որպեսզի այդպիսով հնարավոր լինի միասնական կերպով համաշխարհային մեծ շուկա դուրս գալ»:

Զբոսաշրջության ու ազատ առևտրի բնագավառում Իրանի հետ եռակողմ համագործակցություն ձևավորելու կապակցությամբ Հայաստանի ու Վրաստանի միջև կայացած համաձայնությունը տարածաշրջանային համագործակցությունների դրական օրինակ է համարվում: Այս համագործակցությունը ձևավորում է այն պայմաններում, երբ Կովկասի տարածաշրջանը ցեղային ու ազգային բազմազանության պատճառով համարվում է աշխարհի ամենալարված տարածաշրջաններից մեկը: Անկասկած Իրանի հետ Վրաստանի ու Հայաստանի եռակողմ համագործակցությունը կարող է նպաստել տարածաշրջանում խաղաղության հաստատմանը:

----------------------

Երեքշաբթի օրն ավարտվեց Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի Կենտրոնական Ասիայի երեք հանրապետություններ կատարած հերթական այցը: Նա շրջայցի վերջին փուլում Բիշկեկում հանդիպեց իր Ղրղզստանցի պաշտոնակցին: Հանդիպման ավարտին երկու երկրները ստորագրեցին համագործակցության մի քանի փաստաթղթեր: Մինչև Ղրղզստան ուղևորվելը, Ռուսաստանի նախագահն այցելեց Ղազախստան ու Տաջիկստան: Վլադիմիր Պուտինը պատրաստվում է նաև Թուրքմենստան ուղևորվել: Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի անվտանգությանն ուղղված մարտահրավերներն ու սպառնալիքները, նաև ծայրահեղականության, թմրաբիզնեսի, ահաբեկչության և կազմակերպված հանցագործության դիմակայման ուղղությամբ համատեղ ջանքերը Կենտրոնական Ասիայի հանրապետությունների ղեկավարության հետ Ռուսաստանի նախագահի քննարկած առանցքային հարցերից են: Իրականությունն այն է, որ Կենտրոնական Ասիայի հանրապետություններն ու Ռուսաստանն անվտանգության հետ կապված սպառնալիքներին ու ծայրահեղականությանը դիմակայելու համար համատեղ համագործակցության խիստ կարիք ունեն: Միևնույն ժամանակ Ռուսաստանը ձգտում է Կենտրոնական Ասիայի հանրապետությունների հետ տնտեսական համագործակցություններն արդյունքի հասցնել ԵԱՏՄ-ի շրջագծում: Թվում է, թե Կրեմլին հաջողվում է մասամբ իրագործել այդ կապակցությամբ իր ակնկալիքները:

--------------------

Ղրղզստանի կառավարության հայտնի ընդդիմադիրներից մեկը կաշառակերության մեղադրանքով ձերբակալվեց: Ղրղզստանի խորհրդարանում «Աթե Մաքին» կուսակցության խմբակցության պատասխանատու Ամուր Բեյք Թիքի Բայևը Վիեննայում գումարված ԵՀԱԿ խորհրդարանական վեհաժողովի նիստից Բիշկեկ վերադառնալիս կալանքի տակ առնվեց: Ղրղզստանի գլխավոր դատախազը հայտարարեց, որ հիմք ընդունելով Ռուսաստանի կապի մի քանի ընկերությունների սեփականատեր Լեոնիդ Մայովսկու ցուցմունքները Թիք Բայևը 2010 թվականին «Ալֆա Թիլիքո» բջջային կապի ընկերության բաժնեմասերի վաճառքի և ցուցաբերած քաղաքական հովանավորության համար մեկ միլիոն դոլար կաշառք է ստացել: Ի հետևումն Թիքի Բայևի կալանավորման մեծ թվով քաղաքական ու հասարակական ակտիվիստներ համախմբվելով Ղրղզստանի Ազգային անվտանգության ծառայության շենքի դիմաց պահանջեցին ազատ արձակել նրան: Վերջին վեց ամիսների ընթացքում Թիքի Բայևի և Ղրղզստանի նախագահ Ալմազ Բեյք Աթամբայևի միջև լուրջ տարաձայնություններ են ծագել և կողմերը հանդես են եկել խստաոճ հայտարարություններով: Աթամբայևն ասել է, որ ընդդիմության կողմից կառավարության դեմ կազմակերպվող հանրահավաքներն անազդեցիկ են և օրենքը ոտնահարած անձը պատասխան պիտի տա օրենքի առաջ: