Մարտ 11, 2017 16:20 Asia/Yerevan

Ողջույն թանկագին բարեկամներ: «Միջին Ասիան և Կովկասն անցած շաբաթվա ընթացքում» հաղորդաշարի հերթական համարը հատկացված է այս երկու տարածաշրջանների անցած շաբաթվա կարևորագույն իրադարձությունների քննարկմանը, որոնցից առանձնացրել ենք Ադրբեջանի նախագահի Իրան կատարած ուղևորությունը, ԵԱՏՄ խորհրդի նիստը, Ուզբեկստանի նախագահի Թուրքմենստան կատարած ուղևորությունն ու Ասիայի զարգացման բանկի կողմից այդ երկրին հատկացված վարկը:

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն անցած շաբաթ վերջին երեք տարիների ընթացքում Իրան կատարած իր պաշտոնական երրորդ այցի շրջանակներում հանդիպելով ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանինն զրուցեց երկու հարևան երկրների հարաբերությունների հեռանկարի շուրջ:

Այս ընթացքում իսլամական հեղափոխության մեծապատիվ առաջնորդ ՆՎ Այաթոլլահ Խամենեին Ադրբեջանի նախագահի հետ հանդիպման ժամանակ մեծարեց Ադրբեջանի մուսուլման ժողովրդին ու իրական իսլամի հանդեպ նրանց ցուցաբերած կրոնական հակումին և պարզաբանեց Ադրբեջանի ժողովրդի շահն ու բարիքը:

ՆՎ Այաթոլլահ Խամենեին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպման ժամանակ ընդգծեց, որ Բաքվի իշխանությունների շահը ժողովրդի կրոնական զգացմունքների հետ քայլ պահելու մեջ է, այնպես որ կառավարության կողմից կրոնական հարցերի կապակցությամբ որևէ մտահոգություն գոյություն չունենա: Նա ի դեպ ընդհանուր դավանանքը Ադրբեջանի ժողովրդի ու պատասխանատուների հետ ԻԻՀ-ի մերձավորության ու ազգակցության գլխավոր ազդակը համարելով, նշեց. «Երկու երկրի հնարավորություններն ու պոտենցիալը նկատի առնելով երկու երկրի միջև տնտեսական համագործակցությունների մակարդակը շատ ցածր է և առևտրաշրջանառության ծավալը պիտի 10 անգամ մեծանա»:

Դա ի տես այն բանի, որ Բաքվի իշխանությունները սահմնափակություններ առաջացնելով ազերի հավատացյալների գործունեության համար կալանավորել և երկարաժամկետ ազատազրկման դատապարտել այդ երկրի շիա կրոնական շատ ակտիվիստների:

Այս պայմաններում իսլամական հեղափոխության մեծապատիվ առաջնորդի կողմից, որոշ իրականությունների արտհայտումը վկայում է այն մասին, որ նա տիրապետում է և հետաքրքրված է Ադրբեջանի ներքին հարցերով և մոտիկից հետևում է զարգացումներին: Նա նաև հորդորելով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին, անուղղակի կերպով նրանից պահանջեց հարգել Ադրբեջանի մուսուլմանների իրավունքներն ու կրոնական ազատությունները և արժևորել ազերի հավատացյալներին: Հենց այդ պատճառով էլ ՆՎ Այաթոլլահ Խամենեին իր արտահայտություններում ժողովրդի հետ Բաքվի իշխանությունների քայլ պահելը և նրանց վրա հենվելը գերպետությունների դիմաց Ադրբեջանի անձեռնմխելիության գլխավոր ազդակը համարեց և հավելեց. «Եթե ժողովուրդը կանգնած լինի Ադրբեջանի կառավարության մեջքին, որևէ ուժ չի կարող վնաս հասցնել Ադրբեջանին»:

-------------------------

Ղարաբաղյան խնդրի շուրջ բանակցություններ չեն ընթանում: Այս մասին իր հույն պաշտոնակցի հետ հանդիպումից հետո հայտարարեց ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը: Մանրամասնություններ է հաղորդում լրագրող Սարգիս Հարությունյանը:

-----------------------

Անցած շաբաթ Բիշքեկում  Ռուսաստանի, Ղազախստանի, Հայաստանի ու Ղրղզստանի վարչապետների մասնակցությամբ գումարվեց ԵԱՏՄ խորհրդի նիստը:

Նիստը գումարվեց ԵԱՏՄ հանձնաժողովի նախագահ Տիգրան Սարգսյանի նախագահությամբ, որի ընթացքում քննարկվեցին ԵԱՏՄ անդամ երկրների միջև համագործակցության ընդլայնման ուղիները:

Նստաշրջանում ԵԱՏՄ անդամ երկրների վարչապետները վավերացրեցին Իրանի հետ ազատ առևտրի գոտու ստեղծման համաձայնագրի մշակումը:

Բիշքեկում գումարված նիստում քննարկվեց ԵԱՏՄ-ի անդամ երկրների միջև համագործակցությունների ընդլայնման, ինչպես նաև անդամ երկրների կարողություններն ու համագործակցության պոտենցիալն այլ երկրների հետ միության համագործակցությունների ընդլայնման ուղղությամբ ծառայեցնելու հետ կապված հարցեր:

Նստաշրջանում ստորագրվեցին մի քանի փաստաթղթեր, այդ թվում` ԵԱՏՄ-ի անդամ երկրների միջև զուգամերձության հնարավորություն ստեղծող տնտեսական բնագավառների հստակեցման փաստաթուղթը:

Իրանն ու ԵԱՏՄ-ն տնտեսական համագործակցությունների շրջագծում մի քանի շրջան բանակցություններ են ունեցել, որպեսզի առաջին փուլում հանգեն ժամանակավոր համագործակցության մի ծրագրի:

-------------------

Ուզբեկստանի նախագահ Շոքաթ Միրզիաովն այդ երկրի նախագահի պաշտոնը ստանձնելուց հետո իր արտասահմանյան առաջին ուղևորության ընթացքում Թուրքմենստան ուղևորվեց:

Հանդիպման ժամանակ երկու երկրի ղեկավարները քննարկեցին տարածաշրջանի անվտանգության ու քաղաքական վերջին զարգացումները և մտքերի փոխանակում կատարեցին երկու երկրի տնտեսական համագործակցությունների ընդլայնման ուղիների շուրջ:

Միրզիաովն ու Բերդի Մոհամմեդովը նաև մասնակցեցին Ամուդարիա գետի վրա երկաթգծի կամրջի և ավտոճանապարհի բացման հանդիսությանը, որոնք համարվում են Կենտրոնական Ասիայում փոխադրության միջանցքի երկու կարևոր կամուրջները:

Իրականության մեջ այդ միջանցքն իրար է միացնում Միջին Արևելքն ու Կենտրոնական Ասիան, քանի որ այդ կամուրջը գտնվում է Ուզբկստանից, Թուրքմենստանից ու Իրանից դեպի Օման Պարսից ծոցի ափեր երկարող ճանապարհի վրա:

Ուզբեկստանի նախագահի առաջին արտասահմանյան ուղևորությունը և նրա այցը Թուրքմենստան վկայում է Իսլամ Քարիմովին հաջորդած ժամանակաշրջանում Ուզբեկստանի արտաքին քաղաքականության շրջագծում Տաշկենդի համագործակցությունների ընդլայնման առաջնահերթությունների մասին:

Հատկապես որ Ուզբեկստանն ու Թուրքմենստանը Տաջիկստանի ու Ղրղզստանի համեմատությամբ տնտեսական առավել մեծ պոտենցիալ են պարունակում և դա երկու երկրում առկա էներգետիկ հնարավորություններին զուգահեռ ընդգծում է Տաշկենդ-Աշխաբադ համագործակցությունների նշանակությունը:

Իրականության մեջ Միրզիաովն Ուզբեկստանի արտաքին քաղաքականությունը բացատրել է այդ երկրի ազգային շահերի առավելագույն ապահովման շրջագծում և այս կապակցությամբ Տաշկենդի օրակարգում ներառվել է տարածաշրջանային ու միջազգային դերակատարների ու հատկապես Ուզբեկստանի հարևանների հետ Տաշկենդի հարաբերությունների վերամշակումը:

Այս կապակցությամբ թեև Աշխաբադն ու Տաշկենդը ձգտում են երկուստեք տնտեսական ու քաղաքական համագործակցություններն ընդլայնել ու խորացնել ռազմավարական հարաբերությունների ենթահողի վրա և ընդլայնել փոխադրության ու էներգիայի բաժնի ենթակառույցները, այդուհանդերձ չպիտի մոռանալ, որ Թուրքմենստանն ու Ուզբեկստանն այդ նպատակներին հասնելու համար նաև ուշադրության կենտրոնում ունեն տարածաշրջանային հավասարություններն ու տարածաշրջանի երկրների գերակայությունները:  

----------------------------

Ասիայի զարգացման բանկի տնօրենն անցած շաբաթ Ուզբեկստան կատարած այցի ընթացքում տեղեկացրեց այդ երկրին 573 միլիոն դոլար վարկ տրամադրվելու մասին:

Ասիայի զարգացման բանկի տնօրեն Թիքսիքո Նեքոն Ուզբեկստան կատարած եռօրյա այցի շրջանակներում հանդիպեց այդ երկրի պաշտոնատարներին և ընդգծեց Ուզբեկստանի հեռավոր ու զրկված տարածքներում փոքր արդյունաբերությունների ֆինանսավորման նախագծի շրջագծում 100 միլիոն դոլար վարկի հատկացումը:

Նա նաև հավելեց որ 121 միլիոն դոլար վարկ է հատկացվելու Տաշկենդ նահանգի ջրոռոգման ցանցերի վերակառուցման նախագծին, ինչը սատարելու է այդ նահանգի ավելի քան երեք միլիոն բնակչության կենսամակարդակի բարձրացմանը:

Ասիայի զարգացման բանկի տնօրենը նաև ասաց, որ 154 միլիոն դոլար հատկացվել է մոդեռնացման, այգեգործական տարածքների ստեղծմանն ու նաև արդիական ու ազդեցիկ ջերմոցների կառուցմանը:

Ուզբեկստանը 1995 թվականից անդամակցում է Ասիայի զարգացման բանկին և ֆինանսական այս կառույցը մինչ այսօր այդ երկրում կրթական, առողջապահական, գյուղատնտեսական և էներգիայի ու փոխադրության բաժնի ենթակառույցների վերակառուցման 54 նախագծերին ավելի քան 5 միլիարդ դոլար վարկ է տրամադրել և 62 միլիոն դոլար անվերադարձ տեխնիկական օժանդակություններ է ցուցաբերել Ուզբեկստանին: