Միջին Ասիան և Կովկասն անցած շաբաթվա ընթացքում
Ողջույն թանկագին բարեկամներ: «Միջին Ասիան և Կովկասն անցած շաբաթվա ընթացքում» հաղորդաշարի հերթական համարում կանդրադառնանք այս երկու տարածաշրջանների կարևոր իրադարձություններին,որոնցից առանձնացրել ենք Հայաստանի նախագահի Ռուսաստան կատարած ուղևորությունը, Ղազախստանում սահմանադրական բարեփոխված օրենքի գործադրումը, մերձ-կասպյան ծովի անդամ երկրների մասնակցությամբ կայացած համաժողովը և Իրան-Ուզբեկստան հարաբերությունները:
Ղազախստանի նախագահ Նուրսոլթան Նազարբայևն անցած շաբաթ ստորագրեց մի առ ժամանակ առաջ այդ երկրի խորհրդարանում վավերացված սահմանադրական բարեփոխումների մասին օրենքը, որպեսզի այդպիսով գործադրման հանձնվելով սահմանադրական բարեփոխումները, նաև ընդլայնվի երկրում կայացվող որոշումներում խորհրդարանի դերակատարությունը:
Որոշված է այս բարեփոխումների համաձայն ընդլայնվի Աստանայի կառավարության ու Ղազախստանի նախարարությունների պարագային խորհրդարանի վերահսկողական դերակատարությունը: Պետական ծրագրերի վավերացման լիազորությունն էլ նախագահից փոխանցվելու է կառավարությանը, իսկ ֆինանսական միավորի վավերացման ու նաև պետական բոլոր կառույցների պաշտոնյաների աշխատավարձերի վճարման լիազորությունը հանձնվելու է վարչապետին: Իհարկե օրենքի համաձայն կառավարությունը պիտի շարունակի նախագահի հետ իր որոշումների համադրումը:
Ղազախստանի նախագահն անցած շաբաթ առանձին հրամանագրերով փոխեց Ղարաղանդի, Մանգիսթավ, Հյուսիսային Ղազախստան և Աղմոլա նահանգների նահանգապետերին և այդ պաշտոններում նոր նշանակումներ կատարեց: Փորձագետները Ղազախստանի նահանգապետարաններում փոփոխությունները գնահատում են այդ երկրում նոր ծրագրերի ընդլայնման ու սահմանադրական բարեփոխումների շրջագծում:
-------------------------
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Մոսկվա պաշտոնական այցի շրջանակում հանդիպում ունեցավ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: հանդիպման ընթացքում Ռուսաստանի և Հայաստանի նախագահները Հայաստանի տնտեսության մեջ ռուսական ներդրումների ծավալների տարբեր ցուցանիշներ են նշել: Իսկ ՌԴ նախագահն անդրադարձել է Հայաստանում կայանալիք ընտրություններին: Թեմային անդրադարձել է լրագրող Ազա Բաբայանը:
---------------------
Անցած շաբաթ Թուրքմենստանում գումարվեց «Կասպից ծով-կայուն զարգացում ու կառավարում» համաժողովը:
Թուրքմենստանի Ավազե տուրիստական տարածքում կազմակերպված «Կասպից ծով-կայուն զարգացում ու կառավարում» համաժողովին ու ուսուցողական դասընթացներին մասնակցեցին մերձկասպյան հինգ երկրների փորձագետները: Թուրքմենստանի նախագահության կից Կասպից ծովի հարցերով պետական կազմակերպության և Օվկիանոսային միջազգային հաստատության համագործակցությամբ կայուն զարգացման, բնական պաշարների կառավարման, արդյունաբերական աշխատանքների, փոխադրության ու բնապահպանական հարցերի առանցքայնությամբ կազմակերպված այս համաժողովի նպատակն էր բարձրացնել Կասպից ծովի նավթի ու գազի արդյունաբերության, ձկնարդյունաբերության, օդերևութաբանության, ծովային փոխադրության, տուրիզմի, բնապահպանության ու սահմանապահության ոլորտներում փորձագետների վարպետության մակարդակը:
------------------------
Ղրղզստանի փոխարտգործնախարարի անցած շաբաթ Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշկենդ կատարած ուղևորության և ուզբեկ պաշտոնատարների հետ հանդիպման ընթացքում քնարկվեց Ղրղզստանի և Ուզբեկստանի միջև համագործակցությունների ընդլայնման հարցը:
Քաղաքական ու տնտեսական մի պատվիրակություն գլխավորելով Ուզբեկստան ուղևորված Ղրղզստանի փոխարտգործնախարար Դինարա Քիմիլավան իր ուզբեկ պաշտոնակցի հետ հանդիպման ժամանակ քաղաքական խորհրդակցություններ կատարելուց բացի նաև քննարկեց Տաշկենդի և Բիշքեկի միջև հարաբերությունների ընդլայնման ուղիները: Երկու երկրի միջև հարաբերություններն ու այս այցը կարևորվում են այն տեսակետից, որ անցած տարվա գարնանը երկու երկրի սահմանապահ ուժերի միջև Օգարթա լեռան սեփականության շուրջ բախումներ ծագեցին, սակայն թվում է, որ Բիշքեկի ու Տաշկենդի քաղաքական կամքն ուղղված է տարաձայնությունների մեղմացմանն ու երկկողմ համագործակցությունների վերաիմաստավորմանը: Երկու երկրի մոտ այն հույս է առաջացել, որ հնարավոր է առաջիկա ամիսներին կարգավորվեն երկու երկրի միջև սահմանային տարաձայնությունները և ընդլայնվեն երկկողմ առևտրի ծավալները:
----------------------------
Ուզբեկստանի փոխարտգործնախարարն էլ այս շաբաթ տեղեկացրեց Իրանի հետ հարաբերություններ ընդլայնման ճամփին առկա արգելքների վերացման ուղղությամբ այդ երկրի վճռակամությունը և իրանցի ներդրողներին կոչ արեց ներդրում կատարել Ուզբեկստանում ու հատկապես այդ երկրի առևտրի ազատ գոտիներում: Այս հարցը քննարկվեց Տաշկենդում գումարված երկու երկրի փոխարտգործնախարարների հանդիպման ընթացքում: 7-ամյա ընդմիջումից հետո կայացած այս նիստում երկու կողմերը քննարկելով երկկողմ հարաբերությունների վերջին կացությունը խորհրդակցեցին քաղաքական, նաև առևտրի, փոխադրության, տուրիզմի, ներդրման, ինչպես նաև տարածաշրջանային ու միջազգային համագործակցության հետ կապված տարբեր հարցերի շուրջ:
Իրանի ԱԳ նախարարության Ասիայի ու Օվկիանիայի հարցերով տեղակալ Էբրահիմ Ռահիմփուրն այս նիստի ընթացքում կողմերին հետաքրքրող բնագավառներում հարաբերությունների ընդլայնման համար ԻԻՀ-ի պատրաստակամությունը հայտնելով ընդգծեց, որ Իրանը հետաքրքրված է միջազգային ջրերին Ուզբեկստանի հասանելիության, ինչպես նաև երկաթգծային, ցամաքային ու օդային փոխադրության բնագավառում դյուրությունների ստեղծմամբ և քննարկելու է Ուզբեկստանի կողմից ներկայացված ցանկացած առաջարկ:
Նա անդրադառնալով Չաբահար նավահանգստում կատարված ներդրումներին ու այդ նավահանգստին հանգող երկաթգծերին, ասաց. «Այս ներդրումների նպատակն է Կենտրոնական Ասիայի երկրների, այդ թվում Ուզբեկստանի ազատ ջրերին հասանելիության համար առավել լավ հնարավորության ստեղծումը և այս նախագծերը շահագործման հանձնվելով ազատ ջրերին Ուզբեկստանի հասանելիության ճամփան կարճացվելու և ընդլայնվելու է երկու երկրի միջև երկաթգծային համագործակցությունը: Այս հանդիպման ժամանակ Ուզբեկստանի փոխարտգործնախարար Վահաբովն էլ ասաց, որ Ուզբեկստանի նոր վարչապետն ընդգծում է ԻԻՀ-ի հետ հարաբերությունների ընդլայնումը և հրահանգել է բոլոր բնագավառներում ու հատկապես տնտեսական ոլորտներում երկու երկրի հարաբերությունների ընդլայնման համար հող նախապատրաստել»:
Նա ի դեպ, տեղեկացրել է երկու երկրի հարաբերություններում առկա արգելքների վերացման ուղղությամբ վճռակամության մասին և ասել է, որ միջազգային ազատ ջրերին հասանելիություն ունենալու առումով ԻԻՀ-ից անցնող ուղղությունը մեզ համար մեծ նշանակություն ունի և Չաբահար նավահանգստում ներդրումն ու նաև հարակից երկաթգծերի ընդլայնումը կապահովեն երկու երկրի շահերը:
---------------------
Եվրոպայի զարգացման ու վերակառուցման բանկի տնօրենը, որ անցած շաբաթ Ուզբեկստանի հետ փոխհամագործակցությունների ընդլայնման հարցը քննարկելու նպատակով Տաշկենդ էր ուղևորվել ընդգծեց Ուզբեկստանի և Եվրոպայի զարգացման ու վերակառուցման բանկի միջև համագործակցությունների ծավալումը: Այցը կարևորվում էր այն տեսակետից, որ Եվրոպայի զարգացման ու վերակառուցման բանկի ու Ուզբեկստանի միջև հարաբերությունները 2003 թվականին մթագնեցին և մեկ տարի անց այդ բանկը սահմանափակեց, իսկ 2007 թվականին լիովին դադարեցրեց Ուզբեկստանին վարկի տրամադրումը:
-----------------
Կասպից ծովում ապահով ծովագնացության բնագավառում համագործակցության արձանագրության քննարկման նոր նիստը մերձկասպյան հինգ երկրների ներկայացուցիչների մասնակցությամբ մեկնարկեց Աշխաբադում: Նավերի համար արտակարգ դեպքերի կանխումը, նավերի անձնակազմի և ուղևորների ֆիզիկական անվտանգությունը և փոխադրամիջոցի ու բեռնվածքի անվտանգության մասին վստահությունը Կասպից ծովում ապահով ծովագնացության մասին համագործակցության փաստաթղթի նախագծի մշակման գլխավոր նպատակներից է:
Հիշեցնենք, որ մերձկասպյան երկրների առաջին գագաթնաժողովը 2001 թվականին գումարվեց Աշխաբադում, երկրորդը՝ 2007 թվականի հոկտեմբերին՝ Թեհրանում, երրորդը՝ 2010 թվականին Բաքվում, իսկ չորրորդը 2014 թվականին Ռուսաստանի Աստրախանում: Որոշված առաջիկա գագաթնաժողովը գումարվի Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում, որի ընթացքում մերձկասպյան հինգ երկրների ղեկավարներն ու բարձրաստիճան պաշտոնատարները ստորագրել են որոշ փաստաթղթեր: