Իրանցի հանրահայտ գործիչներ՝ համաշխարհային պարծանքներ (128)
Ողջույն թանկագին բարեկամներ: Այսօր կշարունակենք մեր զրույցը Սեֆևյան շրջանի հայտնի բանաստեղծ՝Օրֆի Շիրազիի մասին: Բանաստեղծ, որ թեև նրա կարճատև կյանքը թույլ չտվեց ծաղկեն նրա երևակայության բողբոջները, սակայն իր ապրած կարճ տարիների ընթացքում էլ նա կարողացավ արժեքավոր բանաստեղծություններ գրել ու շատերին իր հետևորդը դարձնել: Նրան պարսից պոեզիայում հնդկական կամ Էսֆահանի ոճի հիմնադիրն են համարում:
Նախորդ հաղորդման ժամանակ ասացինք, որ լուսնային հիջրեթի 10-րդ դարի՝ փրկչական 16-րդ դարի հայտնի բանաստեղծ Մոհամմեդ Ջեմալլեդդին Օրֆի Շիրազին ծնվել է լուսնային հիջրեթի 963 թվականին՝ Շիրազում: Իր ծննդավայր քաղաքում գրականության, բժշկության, տրամաբանության, նկարչության ու գեղագրության դասեր է առնում: Օրֆին շատ երիտասարդ տարիքից սկսել է բանաստեղծել ու շատ կարճ ժամանակում դարձել է ժամանակի հայտնի բանաստեղծներից մեկը: 26 տարեկան հասակում գաղթում է Հնդկաստան և Ֆեյզի Դաքանիի շնորհիվ մուտք է գործում Հնդկաստանի Թեյմուրյանների արքունիքը: Նա Հնդկաստանի թագավոր Աքբար Շահի արքունիքում առաջադիմելով բարձր դիրք է զբաղեցնում: Օրֆին լուսնային հիջրեթի 999 թվականին, երբ ընդամենը 36 տարեկան էր վախճանվում է: Նրան նախ հողին են հանձնում Լահուրում, իսկ 30 տարի անց վերահուղարկավորում են Նաջաֆում:

Հավանաբար Օրֆիի պոեզիայի գլխավոր յուրահատկությունը հզոր ու լավ երկտողերի միաձուլումն է թույլ երկտողերին: Գրաքննադատների համոզմամբ նրա շատ գազելներում գտնվում են մի քանի լավ երկտողեր ու մյուսները միջակ մակարդակի են: Օրֆիի լեզուն ընդհանուր առմամբ նուրբ, սահուն ու փխրուն է: Այս նրբությունն ու հարթությունը նրա գազելային լեզվի, ինչպես նաև նրա բանաստեղծությունների տխուր բովանդակության պատճառով է:
Սիրտս չտեսած դեմքի հրճվանքից լեցուն է,
Գավաթս չքամված գինուց լեցուն է:
Օրֆիի լեզուն թեև ազդված է պարսից լեզվի նախորդ բանաստեղծների գրական ավանդույթներից, սակայն հնաոճ չէ և ավելի շատ նման է ժամանակակիցներ լեզվին, այսինքն այն լեզուն, որ համարվում է Էրաղի ոճի պատմական շարունակությունը և գտնվում է Ահլի Շիրազիի ու Բաբաֆեղանի Շիրազիի նման բանաստեղծներից: Օրֆիի լեզուն գուցե իր նախորդների միջին հավանաբար ամենաշատն ազդվել է իր քաղաքացի Բաբաֆեղանիից: Այս երկուսի լեզուն բառերի տեսակի, խոսքի կառուցվածքի, տաղաչափության, ռիթմի ու նաև ներքին բովանդակության տեսակետից ուշագրավ նմանություններ ունեն:
Օրֆիի բանաստեղծության բովանդակությունը քննարկելով կարելի է նկատել, որ նրա մոտ ամենահաճախ կրկնվող ու բանալի բառերից են՝ գեղեցկությունը, սերը, ծածկոցը, այրվելը, խոցը, վկայությունը, գինին, գրավչությունը, դառնությունը, ցավը, հույսն ու հուսահատությունը: Գրաքննադատների համոզմամբ Օրֆիի բանաստեղծություններում այս բառերի կրկնության բարձր հաճախականությունը վկայում են նրա տխուր մտքի մասին և նրա բանաստեղծությունների միջոցով կարելի է ըմբռնել նրանց մտքերն ու գաղափարները:
Պարսից լեզվի ու գրականության դասախոս Սիրուս Շամիսան իր «Պոեզիայի ոճաբանություն» գրքում գրում է. «Հնդկական ոճի բանաստեղծությունները հրաշալի թեմաներ ու տարօրինակ հարաբերություններ ունեն և նման բանաստեղծությունները գրական զարդարանքների կարիք չեն զգում, սակայն այս շրջանում չափազանց տարածված են նոր արտահայտությունները»:
Հնդկական ոճի շղթայի առաջին օղակում գտնվող և պարսից պոեզիայում նոր հոսանքի ստեղծման գործում ազդեցիկ դերակատարություն ունեցած Օրֆի Շիրազին նոր խոսքի ու պատկերների ստեղծման ուղղությամբ ամենահաջողած բանաստեղծներից է: Օրֆին գլխավորում է այն բանաստեղծներին, որոնք լուսնային 9-րդ և 10-րդ դարերում դիմեցին նորարարության և բայերի ու գոյականների միջոցով փոխաբերություններ ստեղծելով անակնկալի մատնեցին ու հիացմունք պատճառեցին ընթերցողին: Օրֆին շրջանցելով բայերի սովորական իմաստները և հայտնաբերելով բառերի միջև եղած կապը կարողացել է նոր իմաստ ստեղծել և նոր արտահայտություններ պարգևել գրական հասարակության: Պիտի հիշեցնել, որ նման նորարարությամբ ու նոր արտահայտություններ հորինելով նա չի փորձել բարդացնել խոսքն ու այդ պատճառով էլ իր խոսքը «Ծանոթ խոսքի հայտնագործություն» է կոչել:
Օրֆիի արժանիքն ըմբռնելու համար բավարար է նշել
Որ նա ծանոթ խոսքի հայտնագործություն է կատարել:
Մահմուդ Ֆոթուհին «Երևակայության քննարկումը» գրքում գրական տերմինների միջոցով նոր արտահայտություններ հորինելն ու ոճի հետ ծանոթությունը հնդկական ոճի յուրահատկություններից է համարել: Օրֆին այս տերմիններից օգտվելով թարմ արտահայտություններ է ստեղծել: «Իջադ»-ը, «Ռամզ»-ը, «Իմա»-ն և «Սալբ»-ը գրական տերմիններ են, իսկ Օրֆին օգտվելով դրանցից, դրանց իմաստից ու նաև նախադասության մեջ նրանց գործառույթից կարողացել է գեղեցիկ արտահայտություններ հորինել:
Հնդկական ոճում բառակապակցությունների կրկնության բարձր հաճախականությունը ոճական յուրահատկություն է համարվում: Օրֆիի բանաստեղծություններում նման բառակապակցություններից են «առողջության ցուրտ»-ն ու «սիրո ջերմությունը»-ը: Այս բառակապակցությունները երբեմն բարդացնում են բանաստեղծությունը, սակայն դրանց կողքին կան այնպիսի արտահայտություններ, որոնք չափազանց ժամանակակից են ու նույնիսկ գործածվում են խոսակցական լեզվում: Հանգույցը բացելու համար սուր եղունգ ունենալը, քթից արյուն գալը, ուշադիր լինելը, ուշաթափ լինելը, տաք շունչ ունենալը, լացը կոկորդում կոտրվելն օգտագործվել են Օրֆիի բանաստեղծություններում ու դրանց անկեղծություն են փոխանցել:
Դոկտ. Սիրուս Շամիսայի համոզմամբ ոճաբանության մեջ քննարկվող թեմա ուրիշին ընդօրինակելով գրված բանաստեղծություններն են: Հնդկական ոճում շատ բանաստեղծներ ընդօրինակել են միմյանց: Դոկտ. Մահմուդ Ֆոթուհին դրա պատճառը բացատրելով ասում է, որ Սեֆևյանների ու հնդկական ոճի տարածման շրջանում գրական ծավալուն կապերի ու բանաստեղծների միատեսակ տեղեկությունների, ինչպես նաև աղբյուրների սահմանափակության պատճառով բանաստեղծությունների թեմաներում ու բովանդակության մեջ նմանությունն բոլոր ժամանակներից ավելի շատ է, որը տեղի է ունեցել պատահաբար և կամ գրագողության տեսքով: Օրֆիի բանաստեղծությունների յուրահատկություններից մեկը, որը նրա ուշադրության կենտրոնում է եղել, նախկին կամ ժամանակակից բանաստեղծներին ընդօրինակելն է: Այս ընդօրինակումը երբեմն բացահայտ ու երբեմն էլ թաքուն կերպով է կատարվել: Հենց այնպես որ Օրֆին իր գազելներում ավելի շատ ընդօրինակել է Հաֆեզին, Սաադիին ու Բաբաֆեղանիին, կարող է պատահել, որ նրա բանաստեղծություններն էլ ընդօրինակված լինել ժամանակակից կամ նրան հաջորդած բանաստեղծների կողմից:
Բացի որոշ չափերից, հանգերից ու ռեդիֆներից, որոնց Օրֆին պարտք է վերցրել Հաֆեզից, կարդալով Օրֆիի շատ երկտողերն ու նկատելով խաբեբա ճգնավորների ու կեղծավոր սուֆիների հասցեին նրանց երգիծական ոճը, ակամայից հիշում ենք Հաֆեզին: Հաֆեզը գործ է ունեցել ռենդի, սուֆիի, ճգնավորի ու միստիկի հետ, իսկ Օրֆին իր ապրած քաղաքական ու հասարակական պայմանների պատճառով՝ բրահմանի, մոգի, նաղոսի ու զոնառի հետ: Օրֆին էլ Հաֆեզի նման խույս է տալիս ապաշխարանքից ու հանդուրժում է ժողովրդի նկատողությունը:
Բարեկամներ այստեղ ավարտվում է Օրֆիի Շիրազիի ու պարսից գրականության ու պոեզիայում նրա ուշագրավ դերակատարության մասին մեր զրուցաշարը: Մեր հաջորդ հաղորդման ընթացքում ձեզ ծանոթացնենք Իրանի մշակույթի ու արվեստի անդաստանի մեկ այլ երևելի ներկայացուցչի: