Ապրիլ 04, 2017 05:02 Asia/Yerevan

Ողջույն ձեզ թանկագին բարեկամներ: Մեկ անգամ ևս շնորհավորելով իրանական նոր տարվա և գարնանամուտի կապակցությամբ ներկայացնում են իրանական նոր տարում գեղարվեստական հաղորդաշարի հերթական առաջին համարը, որի ընթացքում կփորձենք ամփոփել անցած տարվա ընթացքում Իրանի գեղարվեստական իրադարձությունները:

Իրանական 1395 թվականը բեղմնավոր տարի եղավ Իրանի կինոյի համար, որի ընթացքում իրանակա ֆիլմերն արժանացած միջազգային հեղինակավոր մրցանակների:

Անկասկած այս ուղղությամբ առաջինը պիտի հիշատակել իրանի հանրահայտ կինոռեժիսոտ Ասղար Ֆարհադիի «Վաճառողը» ֆիլմը, որ արձանագրած միջազգային փայլուն հաջողությամբ էլ ավարտվեց տարին:

Փետրվարի ավարտին կայացած Օսկարյան մրցանակաբաշխության ընթացքում լավագույն արտասահմանյան ֆիլմ անվանակարգի օսկարը մրցանակը հաձնվեց Ասղար Ֆարհադիի «Վաճառողը» ֆիլմին:

Հիշյալ ֆիլմի մայիսին մասնակցեց Քանի միջազգային հեղինակավոր փառատոնին:

Ֆիլմի իրանցի դերասան Շահաբ Հոսեյնին շահեց Ֆրանսիայի կինոփառատոնի լավագույն դերասանի մրցանակը, իսկ ֆիլմի համար Ասղար Ֆարհադիին հանձնվեց լավագույն կինոսցենարի «Ոսկե արմավենի» մրցանակը:

«Վաճառորդը» ֆիլմը, որտեղ հանդես են գալիս Շահաբ Հոսեյնին, Թարանե Ալիդուսթին, Բաբաք Քարիմին և Մինա Սադաթին անդրադառնում է մի զույգի առօրյա կյանքին, ովքեր պատրաստվում են բեմում ներկայացնել Արթուր Միլերի «Շրջիկ վաճառորդի մահը» թատերգությունը:

Ասղար Ֆարհադին իր «Էլիի մասին», «Նադերի բաժանումը Սիմինից» և «Անցյալը» ֆիլմերով շահել է միջազգային բազմաթիվ վավերական ու արժեքավոր կինոմրցանակներ: Նրա «Նադերի բաժանումը Սիմինից» գեղարվեստական ֆիլմը շահեց 2012 թվականի լավագույն արտասահմանյան ֆիլմի Օսկարյան մրցանակը:

«Վաճառողը» ֆիլմի ուշադրության կենտրոնում հայտնվեց նաև այն պատճառով, որ ֆիլմի ռեժիսոր Ասղար Ֆարհադին և դերասանուհի Թառանե Ալիդուսթին հայտարարեցին, որ բողոքելով մուսուլման յոթ երկրների, այդ թվում Իրանի քաղաքացիների մուտքն ԱՄՆ արգելող այդ երկրի նախագահ Դոնալդ Թրամփի հրամանագրի բոյկոտում են Օսկարյան մրցանակաբաշխությունը:

 

Իրանական կինոն ունեցավ նաև այլ հաջողություններ, որոնց կանդրադառնանք ամփոփ կերպով:

Ֆրանսիայի Կաննի միջազգային կինոփառատոնը հինգշաբթի օրը «Լուսնի լույսի տակ» ֆիլմի պրոդյուսեր Մանուչեհր Մոհամմեդիին Ասիայի ու Օվկիանիայի կինոյի մրցանակաբաշխության 10-րդ շրջանի հաղթող ճանաչեց: Սա համարվում է տարածաշրջանի և ֆիլմարտադորղների հավաքականության միջազգային ֆեդերացիայի ամենաարժեքավոր կինոմրցանակը:

Ֆեդերացիայի ներկայացուցիչ Բենուա Ջինիսին ասել է. «Ասիայի ու Օվկիանիայի կինոյի մրցանակաբաշխության 10-րդ շրջանն Իրանին գնահատում է մրցութային բաժնում թվով ամենաշատ ֆիլմերն ունենալու համար»:

Մոհամմեդին երկրորդ անգամ էր շահում Ասիայի ու Օվկիանիայի կինոմրցանակը:

Նա 2013 թվականին նույն մրցանակին էր արժանացել «Նկարչության ավազանը» ֆիլմի համար:

«Ոսկե ծիրան» 13-րդ միջազգային կինոփառատոն

 

Հուլիսի 16-ին իր արդյունքներն ամփոփեց երևանյան «Ոսկե ծիրան» 13-րդ միջազգային կինոփառատոնը:

Փառատոնի «Էկումենիկ» մրցանակը ստացավ իրանցի ռեժիսոր Սեյեդ Հադի Մոհաղեղը` իր «Մամիրո» կամ «Անմահը» ֆիլմով: «Անմահը» ֆիլմի համար շահեց «Արծաթե ծիրան» մրցանակը:

«Հայրիկիս փխրուն տիկնիկը»

 

Ալի Զարեե Ղանաթի պատրաստած «Հայրիկիս փխրուն տիկնիկը» (Dad’s Fragile Doll) Բանգլադեշի միջազգային առաջին փառատոնին՝ IOFF-ին, որպես Իրանը ներկայացնող անիմացիոն ֆիլմ, արժանացել է փառատոնի "Լավագույն անիմացիա" մրցանակին:

«Հայրիկիս փխրուն տիկնիկը» անիմացիոն ֆիլմը պատմում է մի աղջկա մասին, ով իր գրող հոր բանտարկվելու և սպանվելու դեպքերը վերպատմում է իր մոր տիկնիկների միջոցով:

Ֆիմլն արժանացել է միջազգային տարբեր փառատոնների մրցանակների: Ավելի վաղ նույնպես ֆիլմն արժանացել էր մրցանակների ինչպես՝ Շվեյցարիայի viwester փառատոնի "Լավագույն ֆիլմ", Ավստրալիայի vetersns փառատոնի "Լավագույն անիմացիա", Բելառուսի փառատոնի "Լավագույն անիմացիա", Հոնգ Կոնգի Կաուոշինգ փառատոնի "Լավագույն անիմացիա" և Իսպանիայի The Kids Festival փառատոնի "Լավագույն անիմացիա" ու գլխավոր պարգև :

 

Իրանական «Թիվ 143 առվափոսը» ֆիլմի ցուցադրմամբ Երևանի «Մոսկվա» կինոթատրոնում սկսվեցին իրանական ֆիլմերի օրերը: Ֆիլմի ցուցադրմանը ներկա էին Հայաստանում Իրանի մշակութային կցորդը և ՀՀ մշակույթի փոխնախարարը:

Համաձայն ԻՌՆԱ-ի հաղորդման, Հայաստանում իրանական ֆիլմերի օրերի բացման հանդիսության ժամանակ Իրանի մշակութային կցորդն անդրադարձավ  ժամանակակից աշխարհում  կինոյի  ազդեցությանն ու նաև այս արվեստում տարբեր երկրների խոշոր ներդրումներին: Նա համեմատական եզրեր անցկացրեց Իրանի նախահեղափոխական և հեղափոխությանը հաջորդած շրջանների կինոյի միջև:

«Իրանական կինոն իսլամական հեղափոխությունից հետո քաղաքական, մշակութային, հասարակական ու տնտեսական բնագավառներում ազդեցություն գործելով այնպես է միաձուլվել ժամանակակից աշխարհի գեղարվեստական հատկանիշներին, որ ձեռք է բերել միջազգային կինոփառատոների մասնակցելու և մրցելու կարողության և դա իրագործվել է այս արվեստի հանդեպ իսլամական համակարգի ցուցաբերած ուշադրության շնորհիվ»,-հավելեց Մաջիդ Մեշքին:

Իրանական ֆիլմերի շաբաթը շարունակվեց մինչև մայիսի 27-ը:

Image Caption

 

Անցած տարվա ընթացքում գեղարվետական ոլորտում Իրանի հաջողությունները չսահմանափկվեցին միայն Կինոյով:

Իրանում մանկական գրականության պատմության հետազոտական հաստատությանը շնորհվեց «Ասահի-2016»-ի մրցանակը:

Բոլոնիայի մանկական գրքի ցուցահանդեսում Իրանի մանկական գրքերի խորհրդի կողմից ներկայացված՝ Իրանում մանկական գրականության պատմության հետազոտական հաստատության «Ինձ հետ կարդա» և Շվեյցարիայի կողմից ներկայացված Դանիայի, Ֆրանսիայի և Գերմանիայի համատեղ «Մկան մեծ եղբայր»-ը նախագծերը, ընթերցանության խթանման մրցանակաբաշխության՝ (Ասահի -2016) ժյուրիի կողմից ընտրվեցին, որպես հաղթողներ:

Նշելի է, որ «Ասահի»-ի ընթերցանության խթանման մրցանակը երկու տարի մեկ տրվում է երկու խմբերի կամ այն հաստատություններին, որոնք աչքառու գործունեությամբ կայուն դերակատարություն ունեն մանուկների ու պատանիների շրջանում գրքի ընթերցանության տարածման գործում:

«Երաժշտություն կտավի վրա»

 

Իրանի արվեստագետների տանը բացվել է հանրաճանաչ իրանահայ կոմպոզիտոր և դիրիժոր՝ Լորիս Ճգնավորյանի «Երաժշտություն կտավի վրա» անունը կրող գեղանկարչական ստեղծագործությունների ցուցահանդեսը:

Ցուցահանդեսի բացման հանդիսությանը ներկա էին իրանցի պաշտոնատարներ, նշանավոր արվեստագետներ և արվեստասերներ, այդ թվում Իրանի արվեստագետների տան գերագույն խորհրդի տնօրեն՝ Մոհամմեդ Սարիրը, Իրանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան՝ Արտաշես Թումանյանը, իսլամական առաջնորդման և մշակույթի նախարարության, իսլամական խորհրդարանի և Թեհրանի քաղխորհրդի ներկայացուցիչներ:

Ցուցահանդեսում ներկայացվել էին մաեստրոյի գեղանկարչական ստեղծագործությունները, ձայնասկավառակների շապիկների եւ կոնցերտների պոստերների նկարները:

Թեհրանի գրքի 29-րդ միջազգային ցուցահանդես

 

Անցած տարի կայացավ Թեհրանի գրքի 29-րդ միջազգային ցուցահանդեսը: Թեհրանի գրքի 29-րդ միջազգային ցուցահանդեսին մասնակցեցին մոտ 2400 տեղական և 300 արտասահմանյան հրատարակիչներ:

 «Վաղը ուշ կլինի ընթերցանության համար» կարգախոսով Թեհրանի գրքի 29-րդ միջազգային

ցուցահանդեսի միջազգային բաժնում ներկայացված էր ավելի քան 160 հազար անուն գիրք:

Նախորդ տարիների նման այս շրջանում էլ Հայաստանն առանձին տաղավարով մասնակցեց Թեհրանի գրքի միջազգային ցուցահանդեսին:

Թեհրանի գրքի միջազգային ցուցահանդեսում Հայաստանի տաղավարը նվիրված էր Հայաստանի անկախության 25-ամյակին և այդ կապակցությամբ ներկայացվել էին գրքեր, որոնք ցուցադրվել են ցեղասպանության, ինչպես նաև մանկական թեմայով գրքերի ու պատկերագրքերի կողքին:

 

Իսկ մի քանի խոսք էլ հայ իրանական հարաբերությունների մասին:

Երևանի Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանում կայացավ Հայաստանում Իրանի մշակութային կցորդության նախաձեռնությամբ թարգմանված «Մարզբաննամե» , «Սանդբադնամե» և «Ղաբուսնամե» գրքերի շնորհանդեսը :

Գրքերի շնորհանդեսին , որին մասնակցել էին նաև մանկագիրներ ու թարգմանիչներ , ՀՀ-ում ԻԻՀ դեսպանության մշակութային կցորդ ՝ Մաջիդ Մեշքին ասաց .-«Հայաստանում ԻԻՀ մշակութային քաղաքականությունն իրականացվում է երկու երկրի գրական ստեղծագործությունների թարգմանությամբ, մշակութային փախանակման միջոցով» :

Նա բարձր գնահատեց Իրանի մշակութային կցորդության հետ ՀՀ մշակույթի նախարարության համագործակցությունը ՝ ողջունելով բոլոր նրանց աշխատանքը , ովքեր օգնել են հրատարակված գրքերը թարգմանելու , սրբագրելու , նկարազարդելու և հրատարակման գործերում :

Իր ելույթում , Մաջիդ Մեշքին անդրադաձավ մշակույթի և իսլամական կապերի նախարարությունում TOP ծրագրի իրագործմանը և նախագծի շրջանակում «Լավ զրույցներ լավ երեխաների համար» շարանից «Մարզբաննամե» , «Սանդբադնամե» և «Ղաբուսնամե» գրքերի թարգմանությունն ու հրատարակումը համարել է նախագծի առաջին արդյունքը :

Երևանի Խնկո ապոր անվան ազգային մանկական գրադարանում , Հայաստանում Իրանի մշակութային կղորդության և «Էդիթ պրինտ» հրատարակչության համագործակցությամբ կայացած միջացառմանը , գնահատվեցին նաև գրքերի թարգմանիչ ՝ Էմմա Բեգիջանյանի և «Էդիթ պրինտ» հրատարակչության տնօրեն ՝ Մկրտիչ Կարապետյանի ջանքերը :

 

Հայ մտավորականներին Իրանի մշակույթին ու քաղաքարթությանը ծանոթացնելու նպատակով Հայաստանում ԻԻՀ դեսպանության մշակութային կցորդի և Իրան-Հայաստան «Մեհր» մշակութային միության համագործակցությամբ հրատարակվեց իրանցի հանրահայտ մշակութային գործիչների ու գրողների նոր մի աուդիո գիրք, որը ներառում էր Փարվին Էթեսամիի բանաստեղծությունները:

Փարվին Էթեսամիի բանաստեղծությունների աուդիո գիրքը 14-րդ գործն է, որը հրատարակվել է Հայաստանում ԻԻՀ դեսպանության մշակութային կցորդի և Իրան-Հայաստան «Մեհր» մշակութային միության համագործակցությամբ:

Նախաձեռնությունը կազմակերպող պատասխանատուները հույս են հայտնել, որ Իմամ Խոմեյնիի, Ֆիրդուսիի, Նեզամիի, Մոլանայի, Սաադիի, Ռուդաքիի, Հաֆեզի, Օմար Խայամի, Բաբա Թահերի և այլ մեծերի գործերը աուդիո գրքերի հրատարակվելուց հետո, այս գիրքը նույնպես կարող է օգնել Իրանի մշակույթի ներկայացման գործին:

Փարվին Էթեսամի բանաստեղծություններն արտասանել է Հայաստանի վաստակավոր ասմունքող Աիդա Ասատուրյանը:

 

ԻԻՀ-ի Ռադիո-հեռուստատեսության կազմակերպության կողմից առաջարկված չորս ստեղծագործություններ՝ «Հիշատակ ու հիշողություն», «Ազատության կամուրջ», «Քամու հետ միասին անապատի մենության մեջ»և «Իրանի տարածքի երեխաները» հեռուստատեսային փաստագրական ֆիլմերը արձանագրվեցին ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային հիշողության ցուցակում: