Ապրիլ 08, 2017 20:46 Asia/Yerevan

Այս ծրագրում կանդրադառնանք մարգարեի տեղակալության պաշտոնն իրենից խլվելու կապակցությամբ Իմամ Ալիի ցուցաբերած վերաբերմունքին ու մոտեցմանը:

Ճանաչենք իսլամը

 

 Այսօրվանից սկսած կքննարկենք մարգարեին հաջորդած շրջանում նրա գերադաստանի անդամների քաղաքական, հասարակական ու գաղափարական մոտեցումներին: Այդ շրջանը տևել է շուրջ 250 տարի սկսվելով լուսնային հիջրեթի 11 թվականից և ավարտվել է 260 թվականին, երբ սկսվում է մարգարեի գերդաստանի վերջին ներկայացուցչի բացակայության շրջանը: Այս ժամանակաշրջանը չնայած որոշ մասնակի տարբերությունների, ընդհանուր առմամբ շարունակական ընթացք է ունեցել:

Թեև տարբեր ժամանակահատվածներում մեծ  իմամները տարբեր ընթացք ու մեթոդ են կիրառել, սակայն շարունակ նույն նպատակն են հետապնդել: Դա նման է նրան, որ մեկը 250 տարի ապրած լինի ու այդ ժամանակաշրջանում տարբեր վայրիվերումների ականատես լինի: Շարժումը երբեմն լինում է արագ ու երբեմն էլ դանդաղ: Երբեմն առաջընթաց, իսկ երբեմն էլ առերևույթ նահանջ է արձանագրվում: Թեև տարբեր ժամանակահատվածներում մեթոդներն ու տակտիկաները տարբեր են եղել, սակայն նա շարունակ նույն նպատակն է հետապնդել:

Այս երկար ժամանակաշրջանում  իմամների ջանքերի գլխավոր առանցքը իսլամի ճշմարիտ դիմագիծը ներկայացնելը և նրան խեղաթյուրումներից, նորամուծություններից ու աղավաղումից հեռու պահելն է եղել: Իմամներն ընդգծել են իմամաթի հարցի պարզաբանման նշանակությունը: Քանի որ Աստծո և նրա մարգարի կողմից նշանակված արդար իմամի ու առաջնորդի ղեկավարությամբ վերացվելու էին ժողովրդի ճամփին ծառացած խոչընդոտներից ու արգելքներից շատերը և հարթվելու էր իսլամ ժողովրդին դեպի երջանկություն ու փրկություն առաջնորդող ուղին:

Այս նախաբանով վերադառնում ենք իսլամի մեծ մարգարեի վախճանմանը հաջորդած օրերին, երբ սկսվում է Իմամ Ալիի իմամաթի շրջանը:

Մարգարեից հետո Իմամ Ալին իսլամ ժողովրդի հարցերի կառավարման համար ամենաարժանավոր անձն էր: Քանի որ Աստծո մարգարեից հետո իսլամի սահմաններում որևէ մեկը առաքինության, բարեպաշտության, գիտության, Ղուրանի մասին ճանաչողության, դատական հարցերին ծանոթության, կրոնական կանոններին տիրապետելու, Աստծո ճամփին ջիհադի և մարդկային այլ հատկանիշների տեսակետից չէր կարող համեմատվել Ալիի հետ: Հենց այդ արժանիքների պատճառով էլ նա մի քանի անգամ Աստծո հրամանով իսլամի մարգարեի կողմից ներկայացվել է, որպես մուսուլմանների ապագա առաջնորդն ու ղեկավարը: Նախորդ հաղորդումների ժամանակ անդրադարձել ենք դրանցից մի քանիսին:

Դրանցից է Ղադիր Խոմի իրադարձությունը, որի ընթացքում Ալին մարգարեի տեղակալ է նշանակվում: Հիմնականում Իմամ լինելը բարձր պաշտոն է և Իմամը միայն Աստծո կողմից է նշանակվում: «Բաղարա» սուրայի 124-րդ այայում ասված է. «Ու երբ Արարիչն Աբրահամին մի քանի խոսքերով փորձեց  ու նա դրանք հաջողությամբ թիկունքում թողեց, Աստված նրան ասաց. «Ես քեզ ժողովրդի իմամ ու առաջնորդ եմ նշանակում»:

Ղադիր Խոմ

 

Հենց այնպես որ այս այայում էլ ընդգծվել է, Աբրահամը Աստծո կողմից ծանր փորձության ենթարկվելուց հետո Իմամ է դառնում: Հետևաբար իմամը նշանակվում է Աստծո կողմից:

Բազմաթիվ փաստերի ու ապացույցների հիման վրա ակնկալվում էր, որ մեծ մարգարեի վախճանումից հետո Ալին ստանձնի մուսուլմանների ղեկավարությունը, սակայն դեպքերն այլ ընթացք են ստանում ու «Սաղիֆե Բանի Սաադե»-ում ընդունված որոշման համաձայն ու առանց նկատի առնելու մեծ մարգարեի հորդորներն ու ընդգծումները, Ալիին հեռացնում են քաղաքական ասպարեզից ու ժողովրդի համար որոշման ընդունման կենտրոնից:

Նրանից հետո երբ Աբուբաքրը իշխանության է հասնում ու ժողովուրդն ուխտակցում է նրան, Ալին մեծ ջանք է գործադրում պարզելու համար այն ճշմարտությունը, որ մեծ  մարգարեի կտակի համաձայն նա Աստծո մարգարեի իրական տեղակալն է: Նա հստակ փաստարկներով անդրադառնում է այս հարցին ու քննադատում է ստեղծված իրավիճակը: Այդուհանդերձ դեպքերի ընթացքը ցույց է տալիս, որ նման բողոքներն անօգուտ են և իշխող համակարգը ցանկանում է պահպանել ստեղծված վիճակը: Այդ պահին Ալին հայտնվում է հետաքրքիր ու ճակատագրական ընտրության դիմաց: Կամ մարգարեի գերդաստանի ու նրա բարեկամների օժանդակությամբ  պիտի ընդվզեր ու բռնի ուժով տիրանար իշխանությանը և կամ էլ հադուրժեր իրավիճակը և իր կարողությունների սահմաններում օժանդակեր հասարակության խնդիրների կարգավորմանն ու կատարեր իր անհատական ու հասարակական պարտականությունները:

Աստվածային մեծ առաջնորդները շարունակ խորհում են առավել վեհ ու գերադաս նպատակների ու իդեալների մասին: Նրանք զգայուն ու ճակատագրական պայմաններում Մոհամմեդի անխառն իսլամը պաշտպանելու համար հրաժարվում են իրենց իրավունքներից ու իրենց անհատական առերևույթ շահերը զոհաբերում են հանուն իսլամի ու մուսուլմանների շահերի: Այդ պատճառով էլ Իմամ Ալին իսլամի պաշտպանությունը գերադասում է իր պաշտոնին ու դիրքին: Ալին գնահատելով իսլամ ժողովրդի պայմաններն ու տիրող իրավիճակը հանգում է այն եզրակացության, որ եթե պնդի իշխանության տիրանալու և իր առաջնորդի դիրքը պահպանելու վրա, կարող են ապարդյուն դառնալ իսլամի մարգարեի ջանքերն ու նաև իսլամի նորատունկ ծառի ոռոգման համար հեղված անաղարտ արյունները:

Եթե Իմամը բռնի ուժով փորձեր տիրանալ իշխանությանն ու խալիֆայությանը, պատերազմ էր բռնկվելու և այդ բախման ու պատերազմի հետևանքով շատերը զոհվելու էին ու դրա արդյունքում խալիֆայության կենտրոնում մուսուլմանների ուժը թուլանալու էր: Այդ պատճառով նա իր իրավացիությունն ապացուցելու համար զինված բախումը տեղին չէր համարում ու դիմում էր խաղաղ միջոցների:

Իմամ Ալին տարիներ անց, երբ Թալահեի ու Զոբայրի նման ուխտը մերժածներին դիմակայելու համար Բասրա էր մեկնում, ելույթ ունենալով ասում է. «Երբ Աստծո մարգարեն վախճանվեց Ղորայշը բռնությամբ իրեն գերադաս համարեց մեզանից, մեզ որ ամենաարժանին էինք զրկեց մեր իրավունքից, բայց ես նկատեցի, որ համբերատարությունն ու հանդուրժողականությունը գերադասելի են մուսուլմանների միջև պառակտումից ու նրանց արյունը հեղվելուց: Քանի որ մարդիկ նոր են դավանել իսլամը և կրոնը պարկի մեջ լցված փրփրած կաթի է նման ու դրա հանդեպ ցանկացած անուշադրությունն ու տատանումը կարող է դրա նեխածության պատճառ դառնալ ու ամենափոքր անհատը կարող է դրան շուռ տալ»:

 

Պատմության այդ ժամանակահատվածում մարգարեի կյանքի վերջին տարիներին իսլամ ընդունած խմբերն ու ցեղախմբերը այնքան էլ ծանոթ չէին այդ կրոնի ուսուցումներին ու հավատքի լույսը դեռ ամբողջությամբ չէր լուսավորել նրանց հոգիները: Հետևաբար երբ տարածվում է իսլամի մարգարեի վախճանման լուրը նրանց մի մասը հավատուրաց դառնալով վերադառնում է կռապաշտության: Նրանք գործնականում սկսում են հակառակել իսլամական իշխանությանն ու չեն համաձայնում հարկեր վճարել: Նրանց մի մասը նույնիսկ սպառնում էր իշխանության կենտրոն համարվող Մեդինան: Այդ պատճառով նոր իշխանության առաջին քայլը եղավ սադրանքը չեզոքացնելու և ապստամբներին ճնշելու համար մի խումբ մուսուլմանների զորաշարժի ենթարկելը: Այն պայմաններում, երբ թշնամիները պարզելով հավատուրացության դրոշը սպառնում էին իսլամական իշխանությունը, պայմանները հարմար չէին նրա համար, որ Ալին նույնպես ընդվզման դիմեր: Նա Եգիպտոսի ժողովրդին հղած նամակում ակնարկելով այդ կետին, գրում է. «Երդվում եմ Աստծով, որ երբևէ չէին կարող ենթադրել ու իմ մտքով անգամ չէր անցնում, որ արաբները մարգարեից հետո իմամաթն ու առաջնորդությունը խլելով նրա գերդաստանից խալիֆայությունը հեռացնելու են ինձանից… Երբ նման իրավիճակ ստեղծվեց մի պահ կանգ առա ու նկատեցի, որ մի խումբ վերադառնալով իսլամից ցանկանում է կործանել Մոհամմեդի կրոնը: Վախեցա նրանից, որ եթե չօգնեմ իսլամին ու նրա հետևորդներին, դրա ոչնչացման ու իսլամի մեջ ճեղքվածքի առաջացման ականատես եմ լինելու, որը շատ ավելի մեծ տառապանք պիտի պատճառեր ինձ խալիֆայությունից ու իշխանությունից զրկելուց, քանի որ դա աշխարհիկ կյանքի բարիքն է, որ վերջանում ու ոչնչանում է, ինչպես որ միրաժն է վերջանում կամ ամպերն են չքանում: Հետևաբար հանուն իսլամի ու մուսուլմանների պաշտպանության ոտքի կանգնեցի, մինչև որ չարը կործանվեց և կրոնի հիմքերը կայունացվեցին»:

Հավատուրացների վտանգից բացի ասպարեզ էին իջել նաև մարգարեության կեղծ հավակնորդները, այդ թվում Մոսայլեմե Քազզաբը, որոնցից յուրաքանչյուրն իր շուրջն էր հավաքել մի խումբ մարդկանց, որոնց սադրանքն իհարկե մուսուլմանների միասնականության ու համագործակցության շնորհիվ ոչնչացվեց: Հռոմեացիների հավանական հարձակման վտանգն էլ մտահոգում էր մուսուլմաններին: Քանի որ մինչ այդ մուսուլմանները մի քանի անգամ առճակատվել էին հռոմեացիների հետ և հռոմեացիները իսլամական տարածքների կողմից վտանգ զգալով առիթ էին որոնում, որպեսզի իսլամական իշխանության կենտրոնում իրավիճակը սրվելով հարձակում իրականացնեն դրա գլխավոր կենտրոնի դեմ: Եթե Ալին զինված ընդվզման դիմեր իսլամ ժողովրդի ներքին ճակատի թուլացմամբ ու փլուզմամբ արտաքին թշնամիների, այդ թվում ժամանակի գերուժերը համարվող հռոմեացիների ու իրանցիների հարձակման համար լավագույն առիթն էր ստեղծվելու:

 Այդ օրերի պայմանները նկատի առնելով պարզվում է, թե ինչու մարգարեի վախճանումից հետո Ալին համբերատարությամբ սպասում է և հրաժարվում է հանուն իշխանության պայքար մղելուց: Նա իր առերևույթ խալիֆայությունը զոհաբերում է հանուն իսլամին ու նրա գոյատևմանը և հեռատեսությամբ իսլամական հասարակությանը հեռու է պահում առավել մեծ վտանգից ու վնասից: Իսլամ ժողովրդի միջև միասնականության պահպանման և  իսլամի կործանումը կանխելու համար Ալին գերադասում է լռել և գործնականում ապացուցում է, որ իսլամական միասնականության ամենամեծ պատգամաբերն է համարվում: Միևնույն ժամանակ ընդգծում է, որ իշխանության հարցում ինքը գերադասելի էր համարվում ուրիշներից: Անկասկած եթե պառակտման ու տարաձայնության վտանգավոր հետևանքները չլինեին Իմամ Ալին երբևէ թույլ չէր տա, որ մուսուլմանների առաջնորդությունը դուրս գա մարգարեի գերդաստանի ու Աստծո մարգարե իրական տեղակալների ձեռքից: Իմամ Ալիի իմաստուն լռությունը տևում է 25 տարի: