Միջին Ասիան և Կովկասն անցած շաբաթվա ընթացքում
«Միջին Ասիան և Կովկասն անցած շաբաթվա ընթացքում» հաղորդաշարի հերթական համարը,որի ընթացքում կփորձենք քննարկել այս երկու տարածաշրջանների կարևոր իրադարձությունները:
Շվեյցարիայում Ղազախստանի դեսպանը Առևտրի համաշխարհային կազմակերպության առևտրի ու շրջակա միջավայրի կոմիտեի նախագահ ընտրվեց: Առևտրի համաշխարհային կազմակերպության անցած շաբաթ գումարված ընդհանուր ժողովի նիստում Շվեյցարիայում Ղազախստանի դեսպան և Ժնևում հաստատված միջազգային կազմակերպությունների մոտ այդ երկրի մշտական ներկայացուցիչ Ժանար Այթջանովան Համաշխարհային առևտրի կազմակերպության առևտրի և շրջակա միջավայրի կոմիտեի նախագահ ընտրվեց:
Ղազախստանի ԱԳ նախարարությունն այդ երկրի ներկայացուցչի Առևտրի համաշխարհային կազմակերպության առևտրի ու շրջակա միջավայրի կոմիտեի նախագահ ընտրվելը Աստանայի հանդեպ այդ կազմակերպության անդամների բարձր վստահության ապացույցը համարեց:
Առևտրի համաշխարհային կազմակերպության առևտրի ու շրջակա միջավայրի կոմիտեն հիմնադրվել է 1995 թվականին և շրջակա միջավայրի ու առևտրի վրա առևտրական ու տնտեսական քաղաքականությունների ազդեցության քննարկման հարթակ է համարվում:
Համաշխարհային առևտրի կազմակերպությունը միջազգային կառույց է, որը պարտականություն ունի կարգավորել առևտրի համաշխարհային օրենքներն ու նաև անդամների միջև ծագած տարաձայնությունները:
Քաղաքական որոշ շրջանակներ Շվեյցարիայում Ղազախստանի ներկայացուցչի հիշյալ կոմիտեի նախագահ ընտրվելը կապում են տարածաշրջանային ու միջազգային որոշ հակամարտությունների կարգավորման ուղղությամբ Ղազախստանի քաղաքական ակտիվությանը:
------------------
Աշխատանքային այցով Ղրղըզստանում գտնվող ՀՀ Սերժ նախագահ Սարգսյանը Բիշքեկում մասնակցեց Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարների ոչ-պաշտոնական ձևաչափով հանդիպմանը:
-------------------
Ղրղզստանի նախագահն ակնարկելով հատկապես անվտանգության բնագավառում տարածաշրջանային զուգամերձ կազմակերպությունների աշխատանքի դրական ազդեցությանն, ասաց. «ՀԱՊԿ-ի կառույցում բազմաթիվ ուսուցանող կետեր կան, որոնց ՆԱՏՕ-ն կարող է օրինակ ծառայեցնել»:
Ալմազբեյկ Աթամբայև ասաց. «Առանց տարբեր երկրների ժողովուրդների մշակույթն ու պատկերացումները նկատի առնելու իր ցանկացած համակարգի հաստատման ուղղությամբ արևմուտքի ջանքերը վատ հետևանքներ կարող են ունենալ և այդ իրականությունը հաստատում է Իրաքի, Սիրիայի ու Լիբիայի ներկա իրավիճակը»:
Նա ապա շարունակեց. «Որևէ երկիր իրավունք չունի իր տեսակետը բռնի ուժի միջոցով պարտադրել այլ երկրներին»:
«Բոլոր երկրները մուսուլմանների կողքին գաղափարական ճակատում պիտի պայքարեն ահաբեկչության դեմ, որպեսզի ԻԼԻՊ-ը մեկ երկու տարվա ընթացքում ոչնչացվի»,-հայտարարել է Ղրղզստանի նախագահը:
Ղրղզստանի նախագահն իր այս արտահայտությամբ և միջազգային ճգնաժամերի կապակցությամբ արևմտյան կառույցների գործառույթը պարզաբանելով կողմնակի կերպով մերժել է իր ղազախստանցի պաշտոնակցի այն հայտարարությունը, որտեղ վերջինս ընդգծել էր ՀԱՊԿ-ի սոսկ անվտանգության և ոչ թե քաղաքական գործունեություն ունենալը և ընդգծել է նախկին խորհրդային հանրապետությունների քաղաքական աշխարհագրության երկայնքով տարածաշրջանային այս կառույցի ապահովական, տեղեկատվական, քաղաքական ու ռազմական զուգահեռ գործառույթը:
--------------------
ՌԴ-ի խորհրդի պաշտպանական կոմիտեի անդամն անցած շաբաթ տեղեկացրեց ընթացիկ տարում Ուզբեկստան կատարվող զինատեխնիկայի արտահանման ծավալի մեծացման մասն:
ՌԴ-ի խորհրդի պաշտպանական կոմիտեի անդամ Օլգա Քավիթիդին նաև ակնարկելով 2016 թվականին Մոսկվայում երկու երկրի ավագ պաշտոնատարների միջոցով ռազմատեխնիկական արտահանումներին վերաբերող փաստաթղթի ստորագրմանն, ասաց. «Այս փաստաթղթի համաձայն Ուզբեկստան-Ռուսաստան ռազմական համագործակցությունը ներառելու է ռազմական տեխնոլոգիայի փոխադարձ արտահանումը, ծառայությունների ու սպառազինության նորոգման ոլորտում համագործակցությունն ու նաև ռազմական ոլորտում երկու երկրի միջև գիտա-հետազոտական համագործակցությունը:
ՌԴ-ի խորհրդի միջազգային հարցերով կոմիտեի նախագահ Կոնստանդին Քասաչովն էլ այս կապակցությամբ նշեց. «Ռազմական ոլորտում Մոսկվայի ու Տաշկենդի միջև ցանկացած պայմանագիր վկայում է երկու երկրի միջև հարաբերությունների բարձր մակարդակի և ՀԱՊԿ-ի շրջագծում Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի հանդեպ Ռուսաստանի ստանձնած պարտավորությունների իրականացման մասին»:
Վիճակագրական տվյալների համաձայն Ուզբեկստանի ռազմական տարեկան բյուջեն 70-ից 80 միլիոն դոլար է: Դա ի տես այն բանի, որ Ռուսաստանի տարեկան ռազմական բյուջեն գնահատվում է շուրջ 60 միլիարդ դոլար:
------------------
ՀԱՊԿ-ի խոսնակն անցած շաբաթ այս կազմակերպության մշտական խորհրդում տեղեկացրեց անօրինական միգրացիայի կապակցությամբ այդ կազմակերպության անդամ երկրների կանխարգելիչ քայլերի խստացման մասին:
Մոսկվայի հյուրընկալությամբ գումարված այդ նիստում ՀԱՊԿ-ի խոսնակը նաև տեղեկացրեց մինչև 2025 թվականը հավաքական անվտանգության ռազմավարական ծրագրի ընդլայնման շրջագծում այս կազմակերպության հավաքական անվտանգության ռազմավարության որոշումների նախագծի քննարկման մասին:
Նա հավելեց, որ հիշյալ նիստում վավերացվել է անօրինական միգրացիայի դիմակայման ուղղությամբ քայլերի բարելավման համար ՀԱՊԿ-ի խորհրդի որոշումներն ու նաև անդամ երկրների միջև համագործակցության համաձայնագրերը:
ՀԱՊԿ-ի խոսնակի ընդգծմամբ այսուհետ անօրինական միգրացիայի դեմ գործողությունները մշտական կերպով իրականացվելու են կազմակերպության անդամ երկրների սահմաններում:
Նա հայտարարել է, որ հիշյալ գործողության շրջագծում 2008 թվականից ի վեր ՀԱՊԿ-ի անդամ երկրների սահմաններում միգրացիայի օրենքի խախտման ավելի քան մեկ միլիոն դեպքեր են բացահայտվել և հարուցված գործերի շրջագծում ավելի քան 76 միլիոն դոլար տուգանք է գանձվել:
-----------------------
Ռուսաստանի ավիա-տիեզերային ուժերի փոխհրամանատարը տեղեկացրեց Մոսկվայի, Դուշանբեի ու Բիշքեկի միջև տարածաշրջանային հակաօդային պաշտպանության միացյալ համակարգի ստեղծման համաձայնագիրը վերջնական դառնալու մասին:
Ռուսաստանի ավիա-տիեզերային ուժերի փոխհրամանատար Պավել Կոռաչինկոն այս կապակցությամբ ասաց. «Ռուսաստանի, Տաջիկստանի ու Ղրղզստանի մասնակցությամբ ՀՕՊ միացյալ համակարգի ստեղծման համաձայնագիրը վերջնական է դարձել և երեք երկրի պաշտպանական ներքին կառույցները ՀՕՊ միացյալ համակարգի ստեղծման համաձայնագրի լիարժեք գործադրման ուղղությամբ վարժություններ են ստանում»:
Նա ասաց, որ Մոսկվան ձգտում է Ռուսաստանի, Հայաստանի, Բելառուսի ու Ղազախստանի համագործակցությամբ նման մեկ այլ պայմանագիր կնքել:
------------------------
Բրիտանիայի խորհրդարանի պատգամավորն ու առևտրի բնագավառում այդ երկրի վարչապետի պատվիրակն անցած շաբաթ Թուրքմենստան ուղևորվելով ընդգծեց տնտեսական բնագավառում երկու երկրի համագործակցությունների ընդլայնման անհրաժեշտությունը:
Բրիտանիայի խորհրդարանի պատգամավոր Բարոնես Էմմա Նիկելսոնն անցած շաբաթ առևտրա-տնտեսական մի պատվիրակություն գլխավորելով Թուրքմենստանի մայրաքաղաք Աշխաբադ ուղևորվեց և հանդիպում ու զրույց ունեցավ այդ երկրի բարձրաստիճան պաշտոնատարների հետ:
Հանդիպման ժամանակ քննարկվեցին Լոնդոնի ու Աշխաբադի միջև քաղաքական, տնտեսական, առևտրական, արդյունաբերական ու կրթական բնագավառներում համագործակցությունների ներկա ընթացքն ու ապագա հեռանկարները:
Նավթի ու գազի բնագավառում Թուրքմենստանի ու Բրիտանիայի միջև համագործակցությունների ընդլայնումը և մշակութային հարաբերությունները Բրիտանիայի հատուկ պատվիրակի ու նրան ընկերակցող պատվիրակության Աշխաբադում վարած բանակցությունների գլխավոր առանցքներից էին:
Աշխաբադն անցյալ շաբաթ նաև հյուրընկալեց Ռուսաստանի ազգային անվտանգության խորհրդի քարտուղարին: Ռուսաստանի ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևն անցած շաբաթ Աշխաբադ ուղևորվելով հանդիպում ու զրույց ունեցավ Թուրքմենստանի պաշտոնատարների հետ:
Նա նախքան Թուրքմենստան ուղևորվելը Բաքվում հանդիպելով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին քննարկեց տարածաշրջանի անվտանգության հետ կապված հարցեր:
Ռուսաստանի և Ադրբեջանի բարձրաստիճան պաշտոնատարները հանդիպման ժամանակ մտքերի փոխանակում կատարեցին Սիրիայի ճգնաժամի և տարածաշրջանում ծայրահեղականության աճի դեմ պայքարի թեմաների շուրջ: