Ապրիլ 17, 2017 21:03 Asia/Yerevan

Իմամ Ալին այսպես է բնութագրում իսլամի մեծ մարգարի վախճանմանը հաջորդած 25 տարիները. «Ոսկորը կոկորդում ու փուշն աչքի մեջ մարդու նման համբերատար գտնվեցի»: Այդ շրջանում Հազրաթ Ալիի կատարած կարևոր աշխատանքներից մեկը Ղուրանի հավաքագրումն էր: Այդ ժամանակաշրջանի մյուս ուշագրավ յուրահատկությունն այն էր, որ նրանք ովքեր մեծ մարգարեի վախճանումից հետո Ալիին հեռացրեցին խալիֆայությունից, գաղափարական, գիտական ու նույնիսկ քաղաքական խնդիրների կարգավորման համար դիմում էին նրա օժանդակությանը:

«Ճանաչենք իսլամը» հաղորդաշարի հերթական համարով շարունակում ենք իմամաթի թեմայի քննարկումը: Նախորդ զրույցի ժամանակ ասացինք, որ Աստծո առաքյալի շարունակ կատարած ընդգծման համաձայն մարգարեի տեղակալության ու մուսուլմանների առաջնորդության համար ամենաարժանավոր անձը Ալին էր: Սակայն դժբախտաբար առանց նկատի առնելու աստվածային վերջին առաքյալի հանձնարարությունը դեպքերն այլ ընթացք ստացան ու այլ անձինք տիրացան իշխանությանը:

Այն պայմաններում, երբ մարգարեի բացակայությունը սարսափ էր պատճառել ու հուսալքություն էր առաջացրել, նրա տեղակալության շուրջ վեճը կարող էր մթագնել իսլամ աշխարհի ապագա հորիզոնները: Միևնույն ժամանակ տարաձայնությունները սրվելով իսլամի թշնամիները թե իսլամական տարածքներում և թե դրա սահմաններից դուրս իսլամին հարվածելու համար առավել համարձակություն էին ձեռք բերելու: Այս վտանգավոր իրավիճակում Իմամ Ալին հրաժարվեց խալիֆայության հասնելու համար դիմակայությունից ու առճակատումից և ինքնազսպվածություն ցուցաբերեց, որպեսզի իսլամը պահպանվի և իսլամ ժողովուրդը չպառակտվի: Այսպիսով մինչև այն օրը երբ ժողովուրդը Իմամ Ալիի տան դիմաց համախմբվելով նրանից չխնդրեցին ստանձնել խալիֆայությունը, նա իշխանությունից հեռու մնաց:

 

Իմամ Ալին այս 25-ամյա ժամանակաշրջանում բազմաթիվ տառապանքներ կրեց ու մեծ համբերատարություն ու ինքնազսպվածություն ցուցաբերեց: Նա հետևյալ կերպով է բնորոշել իր ապրումները. «Ոսկորը կոկորդում ու փուշն աչքի մեջ մարդու նման համբերատար գտնվեցի»:

Այս շրջանում Ալին հասարակական մեծ ծառայություն է մատուցում ու բարեգործական աշխատանքներ է կատարում: Քարիզ է կառուցում ու ծառեր տնկելով արմավաստաններ է ստեղծում և դրանց հասույթը հատկացնում է ընչազուրկներին ու որբերին: Նա իր ապրուստն ապահովում էր հողագործությամբ: Գիշերները տխուր սրտով արմավաստանում աղոթում էր Աստծուն ու ցերեկը ներկա էր գտնվում տարբեր վայրերում:

Դրան զուգահեռ Ալին հասարակության ղեկավարման և դրա գիտական ու մտային աճի ուղղությամբ կառուցողական ու ազդեցիկ դերակատարություն է ունեցել այնպես որ կարելի է ասել մուսուլմանների գիտություններից շատերի, այդ թվում մեկնաբանության, օրենսգիտության և արաբերեն լեզվի քերականության սկզբնավորումը հանգում է նրան:

Այդ շրջանում Ալիի կարևոր քայլերից մեկը Ղուրանի հավաքագրումն է եղել: Մինչև այդ շրջանը Ղուրանը ցրված կերպով գրված է եղել թղթի ու կաշվի վրա: Ալին որոշում է մինչև այն ժամանակ երբ Ղուրանը չի հավաքագրել տնից դուրս չգնա: Նա այդ շրջանում նկատի առնելով Ղուրանից իր անծայրածիր ճանաչողությունը մասնավոր նիստերում մեկնաբանում է աստվածային այաները և այդպիսով ամրապնդում է իր աջակիցների գաղափարական հիմքերը:

Ալիի կապակցությամբ ուշագրավ կետն այն է, որ մյուս խալիֆաները գաղափարական ու նույնիսկ քաղաքական ու ռազմական հարցերով դիմում էին նրա օժանդակության: Խալիֆաների՝ Ալիի օժանդակությանը դիմելը պատմական անվիճելի փաստ է, որի մասին հստակ ապացույցներ կան ու որևէ արդար մարդ չի կարող դրանք անտեսել: Դա ինքնին վկայում է այն մասին, որ մարգարեից հետո Ալին գրքի և իսլամի ավանդույթների, սկզբունքների, ինչպես նաև կրոնական կարգերի ու քաղաքական շահերի մասին միակ լավատեղյակ անձն է եղել:

Իմամ Ալին երբևէ անձնական ցանկությունների ու կրքերի գերին չի դառնում: Նա խորհում էր առավել կարևոր հարցերի, այդ թվում իսլամի ու մուսուլմանների նպատակահարմարության, իսլամը պաշտպանելու, արդարության հաստատման, շեղման ու նեխածության դեմ պայքարի, ինչպես նաև ժողովրդի ու հատկապես բռնահարվածների իրավունքների պաշտպանության մասին: Որոշ դեպքերում խալիֆաների հետ նրա համագործակցությունն էլ կարելի է այս շրջագծում գնահատել:

 

Խալիֆաների շրջանում Ալին չէր մասնակցում ներքին պատերազմներին կամ արտասահմանյան նվաճումներին, սակայն երբ հարցը վերաբերում էր կրոնի նպատակահարմարությանն ու մուսուլմանների ճակատագրին մասնակցում էր խորհրդակցական նիստերին և բանիմաց ու սրամիտ խորհրդատուի նման իր կշռադատված ու իմաստուն  տեսակետներով ուղղություն էր ցույց տալիս խալիֆաներին: Խալիֆաները հաստատում էին Ալիի առանցքային դերակատարությունը և նրա տեսակետները կարևոր էին համարում իշխանական հարցերում:

Պատմության վկայությամբ առաջին խալիֆան գաղափարական, կրոնական, քաղաքական, ռազմական ու տարբեր այլ հարցերում օգտվում էր Իմամ Ալիի ռազմավարական նշանակությամբ տեսակետներից: Երբեմն մարդիկ հարցեր էին ուղղում խալիֆային կամ նրա մերձավորներին, որոնց պատասխանն այնքան էլ հեշտ չէր և նա այդ հարցերը փոխանցում էր Իմամ Ալիին: Շեյխ Մոֆիդը վկայում է, որ մի օր մի խումբ հրեա գիտնականներ են ժամանում Մեդինա և Աբուբաքրին ասում են. «Թովրայում կարդացել ենք, որ մարգարեների տեղակալները ամենաիմաստուններից են: Հիմա երբ դուք մարգարեի խալիֆան եք, ասեք թե Աստված որտե՞ղ է: Երկնքո՞ւմ թե գետնի վրա»: Աբուբաքրը պատասխանում է, սակայն նրա պատասխանը գոհացուցիչ չի լինում: Ալին նրանց պատասխանելով ասում է. «բոլոր վայրերն Աստված է ստեղծել ու նրա դիրքը շատ ավելի բարձր է նրանից, որ վայրերը կարողանան նրան իրենց մեջ տեղավորել: Նա ամեն տեղ է, սակայն որևէ արարածի հետ շփում կամ մերձավորություն չունի: Նա տիրապետում է ամեն ինչի ու որևէ բան նրա կառավարման սահմաններից դուրս չի գտնվում»: Ալին այս տրամաբանությամբ բացատրում է, որ Աստված զերծ է որևէ վայրում սահմանափակվելուց և այդպիսով համոզում է հրեա գիտնականներին:

Մյուս պարագան Հռոմի կայսրության դեմ պատերազմի համար Ալիի հետ խալիֆայի խորհրդակցությունն էր: Մարգարեն իր կյանքի վերջին օրերն մուսուլմաններից զորք հավաքագրեց, որպեսզի նրանց Շամ գործուղի: Այս զորքը պատրաստվում էր պատերազմի մեկնել երբ մարգարեն վախճանվեց: Աստծո առաքյալի վախճանումից հետո Հռոմի վտանգը գոյատևում էր:Աբուբաքրը խալիֆա դառնալուց հետո կասկածում էր Հռոմի դեմ պատերազմի հարցում: Ուստի դիմում է Իմամ Ալիին ու հարցնում է նրա տեսակետը: Հազրաթ Ալին նրան խրախուսում է այդ հարցում և նրան ավետում է թե հաղթանակն անվիճելի է լինելու:

Աբուբաքրը գոտեպնդվում է Ալիի տված խորհուրդով և հաղթանակի կապակցությամբ վստահությամբ հրահանգում է մուսուլմանների զորքը պատրաստվի հռոմեացիների դեմ պատերազմի համար: Ապա դառնալով ժողովրդին ասում է. «Ով մարդիկ, Ալին մարգարեի ժառանգորդն է: Ով որ կասկածի նրա խոսքի իրավացիության մեջ, երկերեսանի է: Նա ինձ խրախուսել է հռոմեացիների դեմ ջիհադի հարցում ու հաղթանակի խոստում է տվել»: Իհարկե հենց այնպես որ Ալին կանխատեսել էր պատերազմն ավարտվում է մուսուլմանների հաղթանակով:

Օմարի խալիֆայության շրջանում էր Իմամ Ալին առաջին խալիֆայի շրջանի նման քննադատելով  տիրող իրավիճակը, զգույշ էր մուսուլմանների շահերի հանդեպ և սրամիտ հայացքով դիտարկում էր իրավիճակը: Օմար Իբն Խաթաբը իշխանական հարցերում ու արշավանքներից դիմում էր Ալիի խորհրդին: Ալին էլ հարմար առիթով հիշեցնում էր թույլ տրված սխալներն ու երբ նկատում էր, որ իշխանությունը փակուղի է մտել. Նրանց ցույց էր դրանից փրկվելու ելքը: Սունիների և շիաների աղբյուրներ վկայում են, որ Օմար Իբն Խաթաբն անգամներ հայտարարել է. «Եթե Ալին չլիներ Օմարը կկործանվեր»:

«Եթե Ալին չլիներ Օմարը կկործանվեր»

 

Օմարի իշխանության օրոք լայն ծավալ են ստանում Հռոմի ու Իրանի դեմ արշավանքները: Քանի որ իսլամ ժողովրդի ապագա ճակատագիրը կախված էր այդ արշավանքներով, Ալին երկար տարիներ իսլամի վեհացման ու բարգավաճման ճամբին ծառայած լինելով չէր կարող իսլամական իշխանության ու մուսուլմանների ճակատագրի հանդեպ անտարբեր գտնվել: Հետևաբար երբ Օմարը հարցնում էր նրա կարծիքը, անկեղծությամբ ու սրտցավությամբ ներկայացնում էր իր տեսակետները:

Դրանց շարքին են Երմուքում Բյուզանդիայի դեմ պատերազմը, Երուսաղեմի նվաճումն ու Իրանի դեմ պատերազմը: Երկրորդ խալիֆա՝ Օմարն Իրանի դեմ պատերազմի կապակցությամբ խորհրդակցեց Իմամ Ալիի հետ: Ալին դեմ էր, որ Օմարը ներկա գտնվի պատերազմի ճակատում: Նա ասաց. «Իշխանավորի ու ղեկավարի դիրքը, թազբեհի թելի նման է, որ իրար կողքի է պահում բոլոր գնդիկները: Եթե այդ թելը կտրվի գնդիկները կցրվեն... Ուրեմն նրանց պատերազմի դաշտ ուղարկիր, բայց ինքդ զորքի հետ մի գնա.... Եթե Իրանի զորքերը քեզ նկատեն կասեն՝ նրան ոչնչացնելով ավելի հանգիստ կլինեք ու դա նրանց առավել համառ կդարձնի պատերազմում ու նրանք քեզ սպանելու ավելի մեծ ձգտում կունենան»:

Նա այս պատերազմի մասին կառուցողական տեսակետներ է ներկայացնում, որը հանգում է իսլամի զորքի հաղթանակին: Այս պատերազմից հետո թագավորների բռնություններից հոգնած իրանցիները ծանոթանում են իսլամի փրկարար ուսմունքի հետ և ընդունում են այդ կրոնը:

Օմարը դիվանական ու վարչական հարցերում էլ հարցնում է Իմամ Ալիի կարծիքը: Նա դատական հարցերում ու նաև բարդ ու զգայուն պարագաներում Աստծո սահմանած պատիժը գործադրելու համար դիմում է Իմամ Ալիին: Իմամ Ալին իր հետաքրքրիր ու հնարամիտ դատողությամբ վերահաստատում է արդարությունը: Այդ պատճառով էլ Օմարը դրվատելով Ալիի միջոցով իրականացված դատերն, ասում է. «Ես չեմ գտնվի մի հավաքում, որտեղ չես լինի դու»: