Միջին Ասիան և Կովկասն անցած շաբաթվա ընթացքում
Ողջույն Ձեզ թանկագին բարեկամներ: Ներկայացնում ենք «Միջին Ասիան ու Կովկասն անցած շաբաթվա ընթացքում» հաղորդաշարի հերթական թողարկումը, որի ընթացքում քննարկելու ենք այս երկու տարածաշրջանների անցած շաբաթվա կարևորագույն իրադարձությունները: Ընկերակցեք մեզ:
ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանիի հրավերով անցած շաբաթ քաղաքական ու տնտեսական բարձրաստիճան մի պատվիրակություն գլխավորելով Թեհրան ժամանեց Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:
Թեհրանի ու Բաքվի միջև երկկողմ, տարածաշրջանային ու միջազգային հարաբերությունների և քաղաքական, տնտեսական, առևտրական ու մշակութային բնագավառներում համագործակցությունների ընդլայնումն ու խորացումը Ադրբեջանի նախագահի Թեհրան կատարած ուղևորության նպատակներից էին: Այս այցի շրջանակներում Իրանի ու Ադրբեջանի պաշտոնատարները երկկողմ հարաբերությունների ընդլայնման մասին ստորագրեցին համագործակցության 11 համաձայնագրեր ու փոխհուշագիր:
Այս փաստաթղթերը Հասան Ռոհանիի և Իլհամ Ալիևի ներկայությամբ ստորագրվեցին երկու երկրի բարձրաստիճան պատասխանատուների ու պաշտոնատարների կողմից:
Արտակարգ իրավիճակների կանխման, սահմանափակման ու հետևանքների նվազեցման, մաքսային, անասնապահական ու անասնաբուժական, էլեկտրաէներգիայի վաճառքի և երկու երկրի երկաթգծերի միացման ոլորտներում Իրանի ու Ադրբեջանի միջպետական համագործակցության համաձայնագրերը ստորագրված փաստաթղթերից էին: Կանանց ու ընտանեկան հարցերով Իրանի նախագահի տեղակալության և Ադրբեջանի ընտանեկան, կանանց ու երեխաների հարցերով պետական հանձնաժողովի միջև համաձայնագրում ներառված են առողջապահության ու բժշկության, զբաղվածության ու սոցիալական հովանավորությունների կապակցությամբ համագործակցությունները: Ի դեպ, Իրանի նավթի նախարարությունն ու Ադրբեջանի նավթի ընկերությունները պայմանավորվել են նավթի ու գազի և նավթամթերքի շուրջ համագործակցությունների ընդլայնման ուղղությամբ:
Այս այցի ընթացքում Ադրբեջանի նախագահն արտահայտվել է Թեհրանի հետ բազմակողմ հարաբերությունների ընդլայնմանն ուղղված Բաքվի ջանքերի մասին և ավելացրել է, որ Իրանն ու Ադրբեջանը հաստատակամ են տարածաշրջանային անվտանգության և տարբեր երկրների կայունության պահպանման ուղղությամբ ընդլայնել ահաբեկչության դեմ պայքարի ոլորտում համագործակցությունը:
Իլհամ Ալիևի ընդգծմամբ ներդրման, սեփականաշնորհման և արտասահմանցի առևտրականներ համար բիզնես միջավայրի բարելավման համար քայլեր են վերցվում Ադրբեջանում, որոնց շնորհիվ նաև նոր հնարավորություններ են ստեղծվելու իրանցի առևտրականների ու մասնավոր բաժնի աշխատանքների ծավալման համար:
Իսլամական հեղափոխության մեծահարգ առաջնորդ ՆՎ Այաթոլլահ Խամենեին նույնպես անցած շաբաթ ընդունելով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին անդրադարձավ Թեհրանի ու Բաքվի քաղաքական լավ հարաբերություններին ու բազմաթիվ ընդհանրություններին և ընդգծեց. «Ադրբեջանի ժողովրդի հանդեպ Իրանի հայացքը եղբայրական է և վեր է դասվում բարեկամության ու հարևանության հետ կապված հարցերից»:
Իսլամական հեղափոխության մեծահարգ առաջնորդն ընդգծեց, որ Ադրբեջանի քաղաքական կայունությունը, անվտանգությունը, անդորրն ու ժողովրդի բարեկեցությունը կարևոր են Իրանի համար և նկատի առնելով երկու ժողովուրդների հոգևոր կապերը պիտի ընդլայնել տարբեր բաժիններում տնտեսական փոխանակումներն ու համագործակցությունները:
Իրականությունն այն է, որ Իրանի ու Ադրբեջանի ժողովուրդներին իրար կապող կրոնական ընդհանրություններն ու իսլամական հավատքը ամուր հիմք են ծառայում Թեհրանի ու Բաքվի իշխանությունների համար, որպեսզի առավել վստահությամբ ու ժողովրդային հովանավորությամբ ընդլայնեն իրենց տնտեսական համագործակցություններն ու քաղաքական հարաբերությունները:
Դրա բացահայտ ապացույցը համարվում է Ադրբեջանի հանդեպ Իրանի բարեկամական հայացքն ու ազերի քաղաքացիների առանց տեսգրի Իրան ուղևորվելը:
Իսլամական հեղափոխության մեծահարգ առաջնորդն Իլհամ Ալիևի հետ հանդիպման ժամանակ ակնարկելով Իրանի ու Ադրբեջանի ժողովուրդների կրոնական ընդհանրություններին, ընդգծեց , որ իսլամական ուսուցումների տարածումը և կրոնական երևույթների ու օրենքներ ի հանդեպ հարգանքը պատճառ կդառնա, որ սպառնալիքների ժամանակ ժողովուրդն առավել դիմադրություն ու համախմբվածություն ցուցաբերի:
---
ԵՄ-ի խորհրդարանի անդամներից Արմես Փայթը քննադատելով Տաջիկստանում օրենքի գործադրման ու խոսքի ազատության վիճակն ընդգծեց այդ երկրում քաղաքական ու իրավական բարեփոխումների իրականացման անհրաժեշտությունը:
Այս եվրոպացի դիվանագետի ընդգծմամբ Տաջիկստանում չպիտի անտեսվեն ժողովրդավարության չափանիշերը և ժողովուրդը չպիտի զրկվի այդ իրավունքից: Փայթ ակնարկելով Կենտրոնական Ասիայի, այդ թվում Տաջիկստանի ընդդիմության ղեկավարների Բրյուսել կատարած ուղևորությանը և ԵՄ-ի պաշտոնատարների հետ հանդիպմանն ասաց. «Կենտրոնական Ասիայի ընդդիմության ու իրավապաշտպանների ուղևորությունը Բրյուսել պարզաբանելու է այդ տարածաշրջանի բնակիչների խնդիրները և մենք դրանք փոխանցելու ենք հիշյալ երկրների ղեկավարներին: Նա մարդու իրավունքները հարգելու կապակցությամբ զգուշացնելով Տաջիկստանին, ավելացրեց. «ԵՄ-ն խոսքի ազատության և մարդու իրավունքների կապակցությամբ ամեն տարի օժանդակություններ է կատարում այդ երկրին ու եթե այդ երկրի իշխանությունները հարգեն իրենց ժողովրդի իրավունքները, կարող են օգտվել այս միության օժանդակություններից»:
Տաջիկստանի ու ԵՄ-ի միջև բանակցությունները փետրվարի 15-ից 17-ի ընթացքում կայացան ԵՄ-ի քաղաքական մայրաքաղաք՝ Բրյուսելում: Բացի այդ «Միջազգային ներում» կազմակերպությունն իր վերջին զեկույցում խիստ մտահոգություն է հայտնել անցած տարվա ընթացքում այդ երկրի իշխանությունների կողմից ընդդիմադիրների պարագային իրականացված հետապնդումների կապակցությամբ:
-------------------------
Այս շաբաթ Ղազախստանում մեկնարկեց խորհրդարանական ընտրությունների քարոզարշավը, ինչը տևելու է մինչև մարտի 18-ը: Ընդհանուր առմամբ վեց կուսակցություններից 234 թեկնածուներ մրցելու են խորհրդարանական 107 տեղերի համար: Ղազախստանի նախագահն ավելի վաղ հայտարարելով ստորին խորհրդարանի լուծարման մասին պահանջեց վաղաժամկետ ընտրություններ կազմակերպել: Այդ ընտրությունները նախատեսված էին այս տարվա վերջերի կամ առաջիկա տարվա սկզբի համար, սակայն առաջաձգվեցին մարտի 20-ին:
---
Թուրքմենստանի նախագահը ԻԻՀ նախագահի գործադիր հարցերով տեղակալի հետ հանդիպման ժամանակ ասաց, որ Աշխաբադը հատուկ կարևորություն է տալիս Թեհրանի հետ հարաբերությունների ընդլայնմանը:
ԻԻՀ նախագահի գործադիր հարցերով տեղակալ Մոհամմեդ Շարիաթմադարին անցած շաբաթ հանդիպում ու զրույց ունեցավ Թուրքմենտանի նախագահ Ղուրբանղոլի Բերդի Մոհամմեդովի հետ:
Հանդիպման ժամանակ Բերդի Մոհամմեդովն ակնարկելով Թուրքմենստանի ու Իրանի միջև պատմական ու մշակութային բազմաթիվ ընդհանրություններին, ասաց. «Երկու երկրի բարեկամ ու հարևան ժողովուրդների կապերը հիմնված են բարի դրացիության ու բարեկամության վրա և Թուրքմենստանի կառավարությունը հատուկ ուշադրություն է ցուցաբերում հարևան երկրների ու հատկապես ԻԻՀ-ի հետ հարաբերությունների ընդլայնմանը:
«Թուրքմենստանն ու ԻԻՀ-ն համագործակցությունների ընդլայնման բազմակողմ պոտենցիալներ ունեն»,-ընդգծել է Թուրքմենստանի նախագահը:
Այս հանդիպման ժամանակ կողմերը մտքերի փոխանակում կատարեցին տնտեսական ու առևտրական համագործակցությունների ընդլայնման, ապրանքաշրջանառության ծավալների մեծացման, ինչպես նաև տնտեսական, էներգետիկ ու հիմնաշենային նախագծերի գործադրման ու ներդրման կապակցությամբ և այդ ուղղությամբ ընդգծեցին մասնավոր ցուցահանդեսների, երկկողմ ու համատեղ առևտրական համաժողովների գումարման, ինչպես նաև տնտեսական համագործակցությունների հանձնաժողովի ակտիվացման անհրաժեշտությունը:
Հանդիպման ժամանակ Իրանի նախագահի գործադիր հարցերով տեղակալ Մոհամմեդ Շարիաթմադարին ավելացրեց. «Իրանը կարևորում է Թուրքմենստանի հետ ավանդական հարաբերությունների ընդլայնումը»: Նա ընդգծել է, որ ԻԻՀ-ի 12-րդ մասնավոր ցուցահանդեսը ներկայացնում է Իրանի արդյունաբերական, արտադրական ու առևտրական կարողությունները և հարևան ու բարեկամ երկրի շուկայում ակտիվ ներկայության համար իրանցի գործարարների ցանկությունը:
Անցած շաբաթ ԻԻՀ նախագահի գործադիր հարցերով տեղակալ Շարիաթմադարու և Թուրքմենստանի բարձրաստիճան պաշտոնատարների ներկայությամբ մեկնարկեց ԻԻՀ-ի 12-րդ մասնավոր ցուցահանդեսը, որին մասնակցում էին Իրանի տարբեր նահանգներից շուրջ հարյուր ընկերություններ: