Տնտեսական հանդես
Ողջույն թանկագին բարեկամներ: Իրանն այս շաբաթ տնտեսական մի քանի կարևոր իրադարձությունների ականատես եղավ: Հարավային Փարսում նավթի ու գազի ավազանների մի քանի կարևոր ֆազերի շահագործման հանձնվելը, Իրանի ու Պակիստանի տնտեսական միջպետական հանձնաժողովի կազմակերպումը և Իրանի ԱԳ նախարարի Միջին Ասիա ու Կովկաս կատարած ուղևորությունը տնտեսական ու տարածաշրջանային բաժիններում Իրանի ուշագրավ լուրերից էին:
ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանիի ներկայությամբ այս շաբաթ Հարավային Փարս գազադաշտի 17-րդ, 18-րդ, 19-րդ, 20-րդ և 21-րդ ֆազերի ու նաև Իրանի հարավային Բուշեհր նահանգում նավթի ու պետրոքիմիայի բնագավառում չորս նախագծերի բացումը կատարվեց:
Բուշեհր նահանգի Ասալույեում գտնվող Հարավային Փարս գազադաշտի հինգ ֆազերի շահագործմամբ Իրանի գազի արտադրությունը 150 միլիոն խմ, գազային կոնդենսատների արտադրությունը 200 հազար տոննա, Էթան գազի արտադրաչափը 3 միլիոն տոննա, իսկ հեղուկ գազի արտադրությունը 3 միլիոն տոննա հավելում կրեց: Հարավային Փարսի նոր ֆազերի շահագործմամբ այդ համատեղ գազադաշտից Իրանի արտահանումը հավասարվեց Կատարին:
Այս նախագծերի գործադրման ու նաև Հարավային Փարս գազադաշտի նավթային շերտերի ընդլայնման նախագծի համար 20 միլիարդ դոլար ներդրում է կատարվել:
ԻԻՀ նախագահը կիրակի օրը վիդեոկապի միջոցով Հարավային Փարսի տարածքում մասնավոր բաժնի գործարարների միջոցով իրականացված «Քավիան 2», «Մորվարիդ», «Էնթեխաբ» և «Թախթե Ջամշիդ» պետրոքիմիական համալիրների նախագծերի բացումը կատարեց:
Պետրոքիմիական այս նախագծերի շահագործմամբ Իրանի պետրոքիմիական ու պոլիմերային արտադրանքների ծավալը տարեկան 2 միլիոն տոննա, իսկ արժեքը՝ 2 միլիարդ դոլար հավելում է կրելու:
Հարավային Փարս գազադաշտի ընդլայնման նախագիծը մշակվել է 24 ֆազերում, որոնցից 11-րդ, 13-րդ, 14-րդ, 23-րդ, 22-րդ և 24-րդ ֆազերը դեռ արտադրության փուլի չեն հասել: Իրանի նավթի նախարարության վիճակագրական տվյալների համաձայն իրանական 1381 թվականից ի վեր, երբ շահագործման հանձնվեց Հարավային Փարս գազադաշտի ընդլայնման նախագծի առաջին ֆազն այս գազադաշտից շուրջ 1000 միլիարդ խմ գազ է արտահանվել և այսօր օրական 550 միլիոն խմ գազ է արտահանվում այդ գազադաշտից:
Հարավային Փարսի բոլոր ֆազերը շահագործման հանձնվելով օրական 800 միլիոն խմ գազ է արտահանվելու: Հարավային Փարս գազադաշտը համարվում է աշխարհի գազի ամենամեծ պաշարը, որը գտնվում է Պարսից ծոցի ջրերում ՝ Իրանի ու Կատարի սահմանային գծի վրա և դրա իրանական բաժինը երկրի էներգիայի գլխավոր պաշարներից է համարվում: Իրանական բաժինը ներառում է Իրանի գազի պաշարների գրեթե կեսը: Այս պաշարը պարունակում է շուրջ 14 թրիլիոն խմ գազ և 18 միլիարդ բարել հեղուկ կոնդենսատներ:
----------------
ԻԻՀ ԱԳ նախարար Մոհամմեդ Ջավադ Զարիֆն այս շաբաթ քաղաքական ու տնտեսական մի պատվիրակություն գլխավորելով Միջին Ասիայի ու Կովկասի երեք երկրներ ուղևորվեց: Այս ուղևորությունը տեղի ունեցավ այդ երկրների անկախության 25-ամյակի և Իրանի հետ քաղաքական հարաբերությունների հաստատման 25-ամյակի սեմին:
ԻԻՀ ԱԳ նախարարն իր ոգևորության առաջին փուլում ժամանեց Թուրքմենստանի մայրաքաղաք՝ Աշխաբադ: Մոհամմեդ Ջավադ Զարիֆը երկուշաբթի օրը Թուրքմենստանի ԱԳ նախարար Ռաշիդ Մորադովի հետ հանդիպումից բացի նաև հանդիպում ու զրույց ունեցավ Թուրքմենստանի նախագահ Ղորբանղոլի Բերդի Մոհամմեդովի հետ:
Էներգիան ու փոխադրությունն Իրանի ու Թուրքմենստանի միջև հարաբերությունների ընդլայնման բնագավառներից են: Թեհրանի ու Աշխաբադի պաշտոնատարներն այս այցի շրջագծում քննարկելով գոյություն ունեցող բոլոր հնարավորություններն, ընդգծեցին հարաբերությունների մակարդակի բարձրացման ու հնարավորությունները շահագործման հանձնելու անհրաժեշտությունը: Զարիֆն Աշխաբադում Իրանի ու Թուրքմենստանի առևտրականների նիստում փոխադրության բնագավառն ու ենթակառույցները երկու երկրի պետական ու մասնավոր բաժինների միջև բանակցության ոլորտներից համարեց և ասաց. «Իրանի ու Թուրքմեստանի լավ հարաբերությունները հառաջիկա տարիների ընթացքում տարածաշրջանի ժողովրդի, նաև խաղաղության ու կայունության օգտին կլինի: Նա Իրանին վստահելի գործընկեր համարեց Թուրքմենստանի համար և ընդգծեց. «Տարանցիկ ուղղության ստեղծման համար Իրանի, Ուզբեկստանի, Թուրքմենստանի ու Օմանի միջև համաձայնության լավ հնարավորություն է ստեղծվել, ինչը նաև ընդառաջվել է Հնդկաստանի կողմից»:
ԻԻՀ ԱԳ նախարարը երկուշաբթի երեկոյան Թուրքմենստանից մեկնեց Վրաստան, իսկ տարածաշրջանային շրջայցի վերջին փուլում ուղևորվեց Ղրղզստան:
Միջին Ասիայի ու Կովկասի տարածաշրջանում գտնվող երկրների հետ Իրանի համագործակցությունը երկկողմ ու բազմակողմ բնույթ է կրում: Նկատի առնելով ԷԿՕ-ին Իրանի, Թուրքմենստանի ու Ղրղզստանի անդամակցությունը, Կասպից ծովի հետ նրանց հարևանությունը, նաև Իրանի ու ԵԱՏՄ-ի միջև համագործակցությունների հնարավորության գոյությունը, ընդլայնման ու տարածաշրջանում ներդրման մեծ հնարավորություն ունեն:
Նկատի առնելով տարածաշրջանում իր գեոպոլետիկական դիրքն Իրանն օգտվելով հյուսիս-հարավ միջանցքից, որին միացել է նաև Վրաստանը, մերձկասպյան երկրներին ու այս տարածաշրջանի այլ երկրներին կապում է ազատ ջրերին:
Հարաբերությունների այս մակարդակը տարածաշրջանային կարևոր հետևանքներ ունի և Իրանի ու ԵՏՄ-ի անդամ երկրների հարաբերությունների ընդլայնման շրջագծում կարևոր է համարվում:
Այս շրջագծում ՀՀ նախագահը ԵԱՏՄ-ի հետ Իրանի համագործակցությունն անհրաժեշտ ու օգտակար է համարել Թեհրան-Երևան երկկողմ հարաբերությունների ընդլայնման ու նաև այդ կառույցի տարածաշրջանային զարգացման նպատակների իրագործման ուղղությամբ:
ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն` ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստին ասել է. «Հայաստանը հետաքրքրված է ձեռքբերված համապատասխան պայմանավորվածությունների իրավական ամրագրմամբ, մասնավորապես, Իրանի Իսլամական Հանրապետության հետ, որի հետ մեզ կապում են պրագմատիկ, փոխշահավետ և բարիդրացիական հարաբերություններ»:
Ավելի վաղ ՀՀ փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանն անհրաժեշտ համարելով նախապես համաձայնեցված Իրանի ու ԵԱՏՄ-ի միջև տնտեսական համագործակցությունների իրականացումն, ընդգծել էր այդ կապակցությամբ բանակցությունները շարունակելու համար պաշտոնական Երևանի պատրաստակամությունը:
ԵԱՏՄ-ն պաշտոնապես իր աշխատանքն սկսեց 2015 թվականի հունվարից: ԵԱՏՄ-ին անդամակցում են Ռուսաստանը, Ղազախստանը, Հայաստանը, Բելառուսիան ու Ղրղզստանը: Միության ընդհանուր ՀՆԱ-ն 2.2 թրիլիոն դոլար, իսկ արդյունաբերական արտադրությունը 1.3 թրիլիոն դոլարի է: Իրանն ու ԵԱՏՄ-ն մինչ այսօր տնտեսական համագործակցությունների շուրջ մի քանի շրջան բանակցություններ են ունեցել Հայաստանը ԵԱՏՄ-ի անդամ միակ երկիրն է, որ Իրանի հետ ցամաքային սահման ունի: Այդ պատճառով էլ կարող է Իրանի և այդ միության միջև ցամաքային ու երկաթգծային կապի միջոցով առևտրի ու տարանցման մենաշնորհյալ անցուղի դառնալ:
Այս շրջագծում ՀՀ Մեղրիի քաղաքապետ Մխիթար Զաքարյանը երկուշաբթի օրը մի պատվիրակություն գլխավորելով այցելեց Իրանի Արաքսի ազատ գոտին:
Նա Իրանի Արաքսի ազատ գոտու կազմակերպության գործադիր տնօրեն Մոհսեն Խադեմ Արաբ Բաղիի հետ հանդիպման ժամանակ նշեց. «Հայաստանը պատրաստ է անհրաժեշտ քայլեր ձեռնարկել հայ և իրանցի ներդրողների փոխհամագործակցության ուղղությամբ»:
Իրանի Արաքսի ազատ գոտու կազմակերպության գործադիր տնօրենն էլ այս հանդիպման ժամանակ մատնանշելով այն կետը, որ տնտեսական աշխատանքներ ծաղկմամբ և մրցունակ պայմանների ստեղծմամբ Արաքսի տարածքի բնակիչների ֆինանսական կարողությունները բարելավել են, ասաց. «Իրանի Արաքսի ազատ գոտու սահմանաբնակները կարող են Իրանում ու արտասահմանում տարբեր բաժիններում ներդրում կատարել»:
Հայաստանը պատրաստվում է տնտեսական ազատ գոտի կառուցել Իրանի հետ սահմանակից Մեղրի տարածքում: Իրանի Արաքսի ազատ գոտին գտնվում է Իրանի հյուսիս-արևմտյան տարածքում և սահմանակից է Հայաստանին, Ադրբեջանին ու Նախիջևանի ինքնավար հանրապետությանը:
------------------
Իրանի ու Պակիստանի տնտեսական միջպետական հանձնաժողովի 20-րդ նստաշրջանն այս շաբաթ կայացավ Իրանի ՆԳ նախարար Աբդոլռեզա Ռահմանի Ֆազլիի և Պակիստանի սահմանային տարածքների հարցերով նախարար Աբդոլղադեր Բալուչի նախագահությամբ:
Երկուշաբթի օրը Թեհրանում մեկնարկած երկօրյա նստաշրջանում քննարկվեցին երկու երկրի միջև առևտրական հարաբերությունների ընդլայնման ուղիներն ու նաև ազատ առևտրի հարցը:
Իրանն ու Պակիստանի ԷԿՕ-ի հիմնադիր անդամներից են: Տաս անդամներ ունեցող այս կազմակերպությունը տարբեր բնագավառներում ու հատկապես էներգիայի ոլորտում համագործակցության լավ հնարավորություն ու ենթահող է ստեղծել: ԷԿՕ-ի անդամներն այս պահին առևտրի, փոխադրության ու էներգիայի ոլորտում համագործակցում են և նկատի առնելով Իրանի ու Պակիստանի հարաբերությունների մեծ պոտենցիալը, երկու երկրի միջպետական հանձնաժողովի նստաշրջանը կարող է երկու երկրի միջև առևտրական հարաբերությունների ընդլայնման ուղղությամբ ուշագրավ դերակատարություն ունենալ: