Փետրվար 28, 2016 08:35 Asia/Yerevan

Հանուն Արարչի: Սիրելի ունկնդիրներ ներկայանում ենք «Իրանցի հանրահայտ մարդիկ՝ համաշխարհային պարծանքներ» խորագրով նոր հաղորդաշարի երկրորդ մասով։ Նախորդ հաղորդման ընթացքում խոսեցինք այս հաղորդաշարի նպատակների ու անհրաժեշտության մասին և ձևակերպելով մշակութային ժառանգության սահմանումն ու բաժանելով այն նյութականի ու հոգևորի, խոսեցինք Իրանի մշակութային ժառանգության և դարերի ընթացքում դրա թալանման մասին։ Ծանոթանալու համար իրանցի հանրահայտ մարդկանց հետ որպես Իրանի հոգևոր ժառանգություն, հարկավոր է, նախ և

Կարելի է ասել, որ դարավոր քաղաքակրթություն ունեցող և արտերկրների վրա ազդեցություն գործող երկրները ունեն երկու տիրույթներ. Աշխարհագրական և մշակութային տիրույթ։ Աշխարհագրական տիրույթի իմաստը պարզ է և դա յուրաքանչյուր պետության համար որոշված միջազգային սահմաններն են, որոնք գրեթե անփոփոխ են։ Թեև այդ աշխարհագրական սահմաններն էլ Իրանի պես հնադարյան երկրում պատմության վայրիվերումների հետևանքով կրել են հսկայական փոփոխություններ և նրանից անջատվել են որոշակի մասեր, որոնց իրենց հերթին կանդրադառնանք։ Իսկ մշակութային տիրույթ նշանակում է որևէ պետության մշակութային ազդեցության գոտի և մի քաղաքակրթության բարոյական ներթափանցման ու ընդլայնման տիրույթը։

Իրանը այն պետություններից է, որ իր ողջ պատմության ընթացքում ունեցել է երկու տիրույթ. Աշխարհի առաջին կայսրությունը համարվող Աքեմենյանների թագավորության սկզբից սկսած Իրանը իր հիմնական սահմաններից դուրս ունեցել է ենթակա երկրամասեր, որոնց մասին նշված է Բիսթունի կամ Խաշայարշահի, ինչպես նաև Հորոդոտոսի արձանագրություններում։

Ավելի քանի 1100 տարիների ընթացքում Իրանը համարվել է աշխարհի գերիշխող երկու պետություններից մեկը։ Աքեմենյանները գոյատևել են 220 տարի, Արշակունյանները՝ 476 տարի, իսկ Սասանյանները՝ 428 տարի։

Իրանի քաղաքակրթության պատմության գանձարանը բավականին հարուստ է։ Իրանական մշակույթի ու պատմության մասին հետազոտողների ու մտավորականների կարծիքով, Իրանի պատմությունը այնքան բուռն ու հարուստ է, իսկ մշակույթն այնքան բարդ ու խճճված, որ նույնիսկ մի քանի ծավալուն գրքեր ի վիճակի չեն լինի այն լիարժեք ներկայացնել։

Իրանն այնպիսի երկիր է, որի թե աշխարհագրության և թե պատմության շուրջ հատուկ զգայնություն գոյություն ունի և դա բխում է դրա գտնվելու դիրքի առանձնահատկություններից։ Իրանի աշխարհագրական դիրքը այնպիսին է, որ հնագույն ժամանակներից ի վեր գտնվել է տարբեր քաղաքակրթությունների ազդեցության տակ և այլ երկրների հետ մշտապես գտնվել է մշակութային փոխանակումների մեջ։ Հենց այդ դիրքի պատճառով, Իրանն եղել արևելքի ու արևմուտքի, հյուսիսի ու հարավի կապող օղակը։ Իրանն ամենակտիվ ու հնագույն քաղաքակրթություններից մեկի բնօրանն է, որի կապը երբեք չի ընդհատվել։ Իրանցիներն աքեմենյանների օրոք ստեղծեցին առաջին համընդհանուր պետությունը և ինչ-որ տեղ մտքում ունեին համաշխարհային պետության ստեղծման գաղափարը։ Այդ համաշխարհային պետության նշաններն արտացոլվում էին ոչ միայն Կյուրոսի քաղաքականության մեջ, այլ նաև իրանական սուֆիզմի մեջ։ Հետիսլամական ժամանակաշրջանում ևս իրանցիները քաղաքական կայսրությունը փոխարինեցին մշակութային կայսրությունով, որի սահմաններն ընդգրկում էր Չինաստանի մատույցներից մինչև Միջերգրական ծով, Հնդկաստանի թերակղզուց մինչև Ռուսաստանի հարավային մասեր։ Նշված տիրույթում աշխարհին ներկայացվեցին մարդկության ամենավեհ գրական ու մտավոր ստեղծագործություններից շատերը։

Իրանական ցեղերի կարևոր յուրահատկություններից է նրանց աշխարհագրական ակտիվությունը: Հազարամյակների պատմության ընթացքում նրանք երբեք չեն մնացել աշխարհագրական որոշակի սահմաններում, այլև միշտ տեղափոխվել են այն օրերի քաղաքակիրթ աշխարհում և այդ տեղաշարժերը հատուկ աշխուժություն է առաջացրել նրանց մոտ: Իրանական ցեղախմբերի երկրամասն էր համարվում Սիբիրի հարավից մինչև Միջագետք և Փոքր Ասիայից մինչև Հնդկաստան և Չինաստանի սահմաններ և մինչև 18-րդ դար նրանք ապրել են այդ տարածքներում և քաղաքակիրթ աշխարհը իրենց հայրենիքն են համարել:

Իրանական ցեղը, որը համարվում է հնդիրանական՝ արիական ցեղախմբերի ընտանիքից, Միջին Ասիայի ամենահյուսիսային հատվածներում գտնվող իր իսկական երկրամասից հետզհետե գաղթեց դեպի ավելի տաք երկրներ և Կասպից ծովի հյուսիս-արևելքից ու արևմուտքից մուտք գործեց իրանական բարձրավանդակ։ Ֆրանսիացի պատմաբան Ռոման Գիրշմանի կարծիքով, այդ արտագաղթը կամովին չի եղել, այլ ինչպես Միջին Ասիայի մյուս ցեղախմբերի արտագաղթերը, դա տեղի ունեցավ ցրտի և այլ ցեղախմբերի ճնշման ներքո հյուսիսային ցուրտ շրջաններից դեպի ավելի տաք հարավային շրջաններ։ Արիացիները սկզբում մուտք գործեցին Սամարղանդ, Բուխարա և Մորղիանա, որը Մարվ շրջանի հին անունն է, իսկ այնտեղից էլ, մորեխների ու թշնամի ցեղերի հարձակումների հետևանքով, տեղափոխվեցին ավելի հարավում գտնվող Բալխ ու Խուրասան, որտեղից էլ սփրվեցին Իրանի տարածքում։

Արիական ցեղը երկու մասի է բաժանվում: Մեկ խումբը գաղթել է Իրանի բարձրավանդակ, իսկ մյուս խումբը սկյութներն էին: Հնադարյան շրջաններում սկյութները սարսափ էին տարածում և թալանում ու ավերում էին հարավային ու արևմտյան շրջանների բնակավայրերը: Նրանք վրանաբնակ էին և կախված էին մնացել հովվական մշակույթից և թալանելու նպատակով պատերազմ մղելուց: Սակայն արիական գաղթական ցեղերը ծանոթանալով իրանական բարձրավանդակի նստակյաց կյանք վարող և կիսով չափով գյուղատնտեսական մշակույթների հետ, ընտրեցին քաղաքակիրթ կյանքը և համագործակցեցին և առևտուր սկսեցին տեղական և ոչ-արիական ցեղերի հետ: Այդպիսով նրանց ճակատագիրը տարբերվեց կիսավայրենի ու թալանիչ սկյութներից:

Արիացիները Մարական ցեղախմբի հետ են մուտք գործել իրանական բարձրավանդակ: Նրանք առաջին անգամ հաստատվել են Ռեյի և Էքբաթանի շրջաններում և կապ հաստատեցին Միջագետքի հարավ-արևելքում գտնվող դաշտավայրերում և Խուզիստանում բնակվող իլամական քաղաքակրթության հետ: Մադերի գլխավոր մասն առանց մարտնչելու միաձուլվեց տեղացի ժողովրդի հետ: Իրանի բարձրավանդակում արիացիները հանդիպեցին մարդկանց, որոնք իլամյանների նման, քաղաքաբնակ էին և գյուղատնտեսության ոլորտում ունեին ոռոգման զարգացած օբյեկտներ, որոնք հազարամյակների պատմություն ունեին:

«Քեմբրիջի Իրանի պատմություն» գրքում նշված է, որ Իրանի բարձրավանդակում քաղաքակրթության ու նստակեցության անցյալը վերադառնում է Մթա. 8-րդ հազարամյակ, նախքան արիացիների մուտքն այս տարածք և այդ ժամանակաշրջանին վերագրվող կենդանիների ընտելացման և բույսերի ու ընդեղենների աճեցման ապացույցներ կան:

Իրանի արևելքում գտնվող Զաբոլ քաղաքում հնագիտական հայտնագործությունները վկայում են այն մասին, որ Իրանի բարձրավանդակի այս շրջանում շուրջ 4000 տարի առաջ գոյություն է ունեցել հեկտարներ տարածությամբ մի քաղաք, որն ունեցել է կավե խողովակներով ջրամատակարարման համակարգ, բաժանված աշխատանք և աշխատանքային առանձին խմբեր: Հնագիտական տվյալների հիմամբ, հնեաբան՝ Արթուր Փոփը եզրակացրել է.«Գյուղատնտեսությունը և նրան կապված արհեստներն, այդ թվում խեցեգործությունն ու մանածագործությունն սկսվել են Իրանի բարձրավանդակում: Տարբեր տեսանկյուններից այս տարածքում քաղաքակրթությունն սկսվել է 500 նախքան Եգիպտոսը, 1000 տարի նախքան Հնդկաստանը և 2000 տարի նախքան Չինաստանը: Քոչվոր ցեղերի հետագիծը հանդիսացող Լորեսթանի նման շրջաններում Մթա. 2000 տարի առաջ, ապրել են նստակյաց կյանք վարող ցեղեր և Իրանի տարբեր, այդ թվում կիսաանապատային շրջաններում նստակեցությունն ավելի տարածված է եղել քան այսօր»:

Սեպագրերը վկայում են այն մասին, որ Իրանի արևմտյան շրջաններում, նստակեցության և գյուղատնտեսության ու անասնապահության վրա հիմնված տնտեսության զարգացման արդյունքում ձևավորվել են պետություն-քաղաքներ, որոնք անցել էին ցեղախմբային կախվածություններից և ինչ-որ կերպ երկրի բնույթ էին կրում:

Պարսիկները, որ հետագային հիմնեցին Մթա. առաջին հազարամյակի առաջին և ամենամեծ կայսրությունը հաստատվեցին Իրանի հյուսիս-արևմուտքում գտնվող Ուրմիա լճի շրջակայքում և որոշ ժամանակ անց գաղթեցին հարավում գտնվող Ֆարսի երկրամաս, ուր հիմնեցին մարրական կայսրության ենթակա մի պետություն: Ցեղային և մշակութային առումներով պարսիկները բարեկամական կապ ունեին մարական ցեղախմբի հետ և նրանց միջև գոյություն ունեցող կապերն այնքան մեծ էին, որ պատմաբանների մեծամասնությունը մարական և պարսկական ցեղախմբերի ժամանակաշրջանը միևնույնն են համարում:

Մարերը և պարսիկներն իրանական բարձրավանդակ գաղթելուց հետո, չոչնչացրին այնտեղ ապրող քաղաքակրթությունները և հակառակ այն օրերին տարածված եղանակին, համագործակցեցին տեղացիների հետ և մշակութային առևտուր իրականացրին: Աքեմենյանների կայսրության փառքի գագաթնակետում, էլամցիները պարսիկների ամենամոտ գործակիցն էին համարվում:

Բարեկամներ այս զրույցը կշարունակենք հաջորդ հաղորդման ընթացքում: