Ապրիլ 22, 2017 16:17 Asia/Yerevan

Հարգարժան ռադիոլսող բարեկամներ «Միջի Ասիան և Կովկասն անցած շաբաթվա ընթացքում» հաղորդաշարի հերթական համարն ինչպես միշտ հատկացված է այս տարածաշրջանի կարևորագույն իրադարձությունների քննարկմանը, որոնցից գլխավորներն էին ԻԻՀ ԱԳ նախարարի տարածաշրջան կատարած ուղևորությունը, Հայաստանի սահմաններում ամերիկյան զինտեխնիկայի տեղակայման մասին լուրը, Հայաստանում գտնվող Ռուսաստանի ռազմաբազայում անցկացվող զորավարժություններն ու նաև Ադրբեջանի ներքին զարգացումները:

ԻԻՀ ԱԳ նախարար Մոհամմեդ Ջավադ Զարիֆը Միջինասիական ու Կովկասյան տարածաշրջան կատարած հերթական ուղևորության ընթացքում այցելել է Թուրքմենստան, Վրաստան և Ղրղզստան: ԻԻՀ ԱԳ նախարարը տարածաշրջանային այցի շրջանակներում հանդիպելով հիշյալ երեք երկրների բարձրաստիճան պաշտոնատարներին քննարկել է երկկողմ հարաբերություններին ու տարածաշրջանային զարգացումներին վերաբերող մի շարք հարցեր:

--------------

Գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադևոսյանը (Կոմանդոս) «Լրագիր» կայքէջին տված հարցազրույցում անդրադարձել է սահմաններում ամերիկյան հզոր համակարգի տեղադրմանն ու նաև «Վերբա» զենիթահրթիռային համակարգի ձեռքբերմանը:

Արկադի Տեր-Թադևոսյանն անդրադառնալով «Վերբա» զենիթահրթիռային համալրի ձեռք բերմանն ասել է.«Մենք ստացել ենք «Վերբա» զենիթահրթիռային համալիր, դա ունեն Ռուսաստանն ու Հայաստանը։ Ինչ վերաբերում է առաջնագծին, ապա պետք է նշեմ, որ շատ լավ ինժեներական աշխատանքներ են իրականացվում, նոր համակարգեր ու սարքավորումներ են տեղադրվում։ Բացի դրանից, կան նաև պաշտպանության ամրապնդման այլ տարբերակներ, որոնք հիմա մենք մշակում ենք և կառաջարկենք պաշտպանության նախարարությանը»:

Նա նաև անդրադառնալով առաջնագծի ամրացմանն ու կատարված աշխատանքի կապակցությամբ նույնիսկ արտասահմանցի փորձագետների հայտնած զարմանքին նշեց. «Հիմա մեր սահմանն էլ ավելի ամուր է, այն ամրապնդվում է, ամերիկյան համակարգեր են նաև տեղադրվում։ Դա ապագայի զենք է, որը շատ քիչ երկրներ ունեն։ Այդ համակարգը միանգամից մոտ 10 գործառույթ է իրականացնում, որոշում է հակառակորդի գտնվելու վայրը, նաև թե ինչով է զբաղված հակառակորդը։ Դա իրականացվում է գիշեր-ցերեկ։ Ամենակարևորը, այդ համակարգը տեղեկացնում է և օգնում հրամանատարությանը որոշումներ կայացնելիս։ Այն բոլոր տեղաշարժերը, որոնց մասին նախկինում շատ դժվար էր տեղեկանալ, հիմա հեշտությամբ իրականացվում է»։

«Այդ համակարգը ամերիկացիները մեզ են տվել, մենք էլ փոխանցել ենք ԼՂ-ին»,-հավելել է գեներալ Արկադի Տեր-Թադևոսյանը։

Հայաստանին ԱՄՆ-ի ռազմական օժանդակությունների և այդ երկրին արդիական զինտեխնիկա տրամադրելու մասին լուրի բացահայտումը կարևոր է այն տեսակետից, որ Բաքվի արևմտամետ պետայրերն ու նրանց կապված ԶԼՄ-ները շարունակ ԱՄՆ-ին ներկայացնում են, որպես Ադրբեջանի ռազմական գործընկերը: Դա ի տես այն բանի, որ Բաքվում ԱՄՆ դեսպանը վերջերս հայտարարեց, որ Ադրբեջանի անկախությանը հաջորդած տարիների ընթացքում ԱՄՆ-ն ավելի քան մեկ միլիարդ 200 միլիոն դոլար ռազմական օժանդակություն է հատկացրել Բաքվի իշխանություններին: Սպիտակ տան պաշտոնատարները նման օժանդակությունների դիմաց շարունակ թույլ երկրներին չարաշահման են ենթարկում հօգուտ իրենց շահերի: Այդուհանդերձ Բաքվի իշխանություններն անտեսում են այդ իրականությունը: Նրանից հետո երբ պարզվեց Ադրբեջանի ռազմական տեխնիկայի դիմաց Հայաստանի թուլությունը, ԱՄՆ-ն այժմ Հայաստանին ռազմական օժանդակություն ցուցաբերելով ձգտում է երկու կողմերի միջև հավասարակշռություն ստեղծել: Իրականության մեջ ԱՄՆ-ն այդ քայլով նաև փորձում է կանխել Բաքվի ու Երևանի միջև առկա տարածքային տարաձայնությունը:

--------------------

Ռուսաստանի օդուժը Հայաստանի «Էրեբունի» օդանավակայանում տեղակայված իր հարավային տարածքի ավիաբազայում վարժանքներ է անցկացրել:

«Էրեբունի» ավիաբազայի խոսնակ Վադիմ Աստայևն ասել է. «Գիշերային վարժությունների նպատակն է գնահատել գիշերվա ընթացքում օդուժի միավորների կարողությունը, ինչպես նաև օդային թիրախների հետախուզման, հակաօդային պաշտպանության համակարգի փորձարկման, էլեկտրոնային պատերազմի և ցամաքից ու օդից ենթադրյալ թշնամու թիրախների դեմ հարձակման գործողություն իրականացնել»:

Հայաստանում գտնվող Ռուսաստանի հարավային հրամանատարության տարածքում մեկ շաբաթ տևող այս զորավարժությանը մասնակցում են հարյուրավոր զորայիններ, նաև արդիական 100 միավոր զինտեխնիկա, այդ թվում հրթիռային արդիական համակարգեր, «Միգ 29» տեսակի ռազմական ինքնաթիռներ և «Մի 24» տեսակի ուղղաթիռներ: Հայաստանը Միջինասիական ու Կովկասյան տարածաշրջանում Ռուսաստանի ռազմական դաշնակիցներից է, որտեղ այդ երկիրը ռազմաբազա ունի:

Չնայած նրան, որ այդ վարժանքներն իրականացվում են ուժերի պատրաստվածության մակարդակը գնահատելու նպատակով, սակայն Երևանի ու Բաքվի միջև տիրող լարվածությունը պատճառ է դարձել, որ կողմերը քիչ վստահություն ունենան միմյանց հանդեպ և ինչ-որ կերպով հակազդեն նման քայլերին: Անկասկած նման քայլերի շարունակվելը սրելու է տարածաշրջանում սպառազինական մրցակցությունն ու նաև տարածաշրջանում տիրող անապահովությունը:

----------------

Շատ հավանական է, որ Հայաստանի նոր պառլամենտում կլինի երկու իշխանական կուսակցություն՝ ի դեմս ՀՀԿ-ի և ՀՅԴ-ի: Այդ մասին հայտարարել է ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը: Թեմային անդրադարձել է լրագրող Արտակ Համբարձումյանը:

-----------------

Ազերի հավատացյալների և այդ երկրի սրբավայրերի դեմ Բաքվի իշխանությունների իսլամատյացության հողի վրա քաղաքականությունները շարունակվում են: Այս շրջագծում Ադրբեջանի Միլլի Մեջլիսի մի խումբ պատգամավորներ պահանջել են պատասխանատվության կանչել Բաքվում «Հաջի Ջավադ» մզկիթի ավերման դեմ բողոքներին: Միլլի Մեջլիսի պատգամավորներ Ղոդրաթ Հասանղուլիևը, Ֆազել Մութաֆաօղլին և Սիավոշ Նոռուզովը շարունակ հանդես գալով իշխող կուսակցության իսլամատյացության հողի վրա գործադրվող քաղաքականությունների օգտին բռնության ու հոգեբանական ճնշման են ենթարկում ազերի հավատացյալներին: «Միասնական Ժողովրդական ճակատ կուսակցության առաջնորդ Ղոդրաթ Հասանղուլիևն իր ելույթում այդ երկրի ազգային անվտանգության ծառայության ուժերից պահանջել է պատասխանատվության կանխել Բաքվում մզկիթների ու սրբավայրերի ավերմանը ընդդիացողներին: Նա հայտարարել է, որ հետաքննություն պիտի կատարել մզկիթի ավերման ժամանակ ոստիկանությանը դիմադրություն ցուցաբերած անձանց պարագային ու այդ դեպքում կարելի կլինի պարզել, թե նրանք արտասահմանյան որ երկրի անվտանգության ծառայություններին են կապված: «Մեծ Կառույց» կուսակցության առաջնորդ Ֆազել Մուսթաֆան նույնպես հայտարարեց. «Վերջին օրերին քննարկվում է Բաքվի «յասամալ»-ի տարածքում գտնվող «Հաջի Ջավադ» մզկիթի ավերման հարցը: Հետո պարզվեց, որ այդ մզկիթը օրինական տեսակետից գրանցված չէ»: նա հավելեց այնպես են ձևացնում, որ իբր իշխանությունները ճնշում են գործադրում մզկիթների վրա, սակայն երկրի նախագահը հրահանգել է ամենալավ վայրը հատկացնել այդ մզկիթին:

Դա ի տես այն բանի, որ Ադրբեջանի հավատացյալների հայտնած մտահոգությունների ու ժողովրդային բողոքների պատճառով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հրահանգել է քննել այդ մզկիթի ավերման հարցը:

2003 թվականից այս կողմ իսլամատյացության հողի վրա Բաքվի իշխանությունների վարած քաղաքականությունները առավել խիստ ու աննախընթաց ծավալ են ստացել: Դրա պատճառն էլ պարզ է: Բոլոր այն ուժերը, որոնք անցյալում ծառայում էին Խորհրդային Ադրբեջանում այսօր ներկա են Իլհամ Ալիևի իշխանության մեջ և փորձում են իրագործել անցյալում ձախողած իրենց նպատակները: Դա պատճառ է դարձել, որ Բաքվի իշխանությունները ԼՂ-ի հակամարտության հարցը կարգավորելու փոխարեն ընդդիմություն ցուցաբերեն ազերի հավատացյալների հանդեպ ու այդ բնագավառում ակտիվանան: Դա ի տես այն բանի, Բաքվի իշխանությունների որոշ անդամներն էլ յուղ ու նավթամթերք են արտահանում Հայաստան:

-------------------

Ռուսաստանի հարցերով Վրաստանի վարչապետի հատուկ ներկայացուցիչ Զուրաբ Աբաշիձեն Վրաստանի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության ոտնահարում է համարել Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի Թբիլիսիի իշխանությունների ու վրաց անջատականների միջև տարաձայնության առարկա Աբխազիայի կենտրոն Սուխումի կատարած այցը:

Վրաստանի փոխարտգործ նախարար Դավիդ Ջալագանին էլ լրագրողների հետ զրույցի ժամանակ Սերգեյ Լավրովի Սուխումի կատարած ուղևորությունը միջազգային օրենքների ոտնահարում անվանեց:

Վրաստանի իշխանությունները սրանից առաջ էլ անգամներ արձագանքել ու դատապարտել են Ռուսաստանի պաշտոնատարների Աբխազիայի ու Հարավային Օսիայի ինքնահռչակ հանրապետություններ կատարած ուղևորությունները: Մոսկվայի ու Թբիլիսիի միջև տարաձայնությունները շարունակվելով Վրաստանի խորհրդարանը օրենք է ընդունել, որը այդ երկրի երկու անկախատենչ հանրապետություններին Ռուսաստանի կողմից օկուպացված տարածքներ է ճանաչում: Ռուսաստանը 2008 թվականի օգոստոսի 26-ին պաշտոնապես ճանաչեց Աբխազիայի ու Հարավային Օսիայի հանրապետությունների անկախությունը: