Ապրիլ 23, 2017 21:41 Asia/Yerevan
  • Ճանաչենք իսլամը (133)

Ալին նկատի առնելով իր ուսին դրված պարտականությունն ընդունեց խալիֆայությունը և ասաց. «Եթե չլիներ ժողովրդի ներկայությունը և նրանց օգնությամբ ես համոզման եկած չլինեի չէի ընդունի խալիֆայությունը»: Այս արտահայտությունը վկայում է այն մասին, որ թեև Ալիի Իմամ լինելը հաստատված էր մարգարեի կողմից, սակայն առանց աջակիցների ու ժողովրդի ներկայության և նրանց հովանավորության իշխանություն ձևավորելը հնարավոր չէր լինելու:

Ճանաչենք իսլամը

 

Թանկագին բարեկամներ: «Ճանաչենք իսլամը» հաղորդաշարի այս համարում կանդրադառնանք իսլամի մեծ մարգարեի վախճանմանը հաջորդած դեպքերին և այդ զգայուն ժամանակահատվածում իշխանությունից Ալիի հրաժարման պատճառներին:

Ասացինք, որ Ալին թեև մասնակցություն չուներ խալիֆաների իշխանության կառույցներին, սակայն չէր կարող անտարբեր մնալ մուսուլմանների դիմագրաված խնդիրների ու նաև իսլամական պետության ճակատագրի հանդեպ: Երբ առաջ էր քաշվում իսլամի ու մուսուլմանների շահերի հարցը Ալին իմաստուն ու հեռատես խորհրդականի նման իր ռազմավարական տեսակետներով բարդությունների ու մարտահրավերների հանդիպելիս առաջնորդում էր խալիֆաներին: Իհարկե խալիֆաներն էլ իշխանական հարցերում նրա իմաստուն տեսակետները հարգում էին: Այս ընթացքը քիչ թե շատ շարունակվեց նաև Օսմանի իշխանության օրոք:

Օսմանի իշխանության շրջանը սկսվելով հող նախապատրաստվեց իշխանական կառույցներում Բանի Օմայեի ներթափանցման համար, ովքեր Օսմանի ազգականներից էին: Նա մարգարեի կողմից աքսորված ու մերժված Մարվան Իբն Հաքամին դարձնում է իր խորհրդականն ու նրան լիազորություններ է փոխանցում: Այս շրջանում Բանի Օմայեն իր դիրքերն ամրապնդեց իշխանության կարևոր պաշտոններում և իր ձեռքն առավ իշխանության ղեկը: Օսմանի իշխանության տարիներին իշխանական կարևոր դիրքերում Օմավիների ներկայությունը, ազնվական խավի զեխ կյանքը, հանրային գույքի անարդար բաժանումը, խտրականությունն ու անարդարությունը, հարստություն դիզող խավի ձևավորումը, չքավորության տարածումն ու տնտեսական լճացումը հետզհետե ի ցույց են դնում հասարակության մեջ իրենց բացասական հետևանքները: Այս անբարվոք վիճակի պատճառով նաև գնալով մեծ է դասակարգային ճեղքվածքը և դրա արդյունքը լինում է կենտրոնական իշխանության դիմաց բողոքի կիզակետերի տարածվելը: Այդ շրջանում ժողովուրդն իսլամի անծայրածիր սահմաններում տառապում էր խալիֆայի մերձավորների ու իշխանության մի շարք գործակատարների կողմից գործադրվող խտրականության ու հարստահարման պատճառով: Չնայած իսլամական տարածքների տարբեր անկյուններից լսվող բողոքի ձայներին Օսմանն իրավիճակի շտկման համար որևէ քայլ չէր ձեռնարկում ու շարունակում էր նախկին ընթացքը: Միևնույն ժամանակ իշխանության մեջ որոշում կայացնողների ու գործադիրների Ղուրանի ու մեծ մարգարեի ավանդույթներից հեռանալը պատճառ դարձավ, որ Աբուզարը, Աբդոլլահ Իբն Մասըուդը, Ամմարը, Մեղդադը, Աբու Այուբ Անսարին և Ջաբեր Իբն Աբդոլլահը միանան բողոքարարաներին, որոնցից մի քանիսն, իհարկե խոշտանգումների ենթարկվելով աքսորվեցին:

Նկատելով հասարակության մեջ տիրող անընդունելի իրավիճակը, բռնության ու անարդարության տարածումը և իսլամի որոշ սկզբունքներից ու օրենքներից հրաժարվելը Ալիին չէր հաստատում Օսմանն, այլ անհրաժեշտությունից ելած քննադատում էր նրա քաղաքականությունները: Նա Օսմանին խրատում էր ու փորձում էր նրան մղել վերատեսության ենթարկելու իր որդեգրած ընթացքը և ընթանալ արդարության ճամփով ու գործադրել իսլամի պատվիրանները, որպեսզի իսլամ ժողովրդի հարցերը կարգավորվեն:

Հետզհետե ժողովրդային բողոքն ու ընդվզումը համատարած տեսք է ընդունում և մուսուլմաններից ու Մեդինայի բնակիչներից շատերը միանում են բողոքարարներին: Նույնիսկ որոշ թվով բողոքարարներ Եգիպտոսից, Քուֆեյից ու Բասրայից շարժվում են դեպի Մեդինա: Բողոքարարները պաշարում են Օսմանի բնակարանը և փակում են նրան զրկում են ջրից: Այդ պայմաններում Օսմանը դիմում է Ալիի օգնությանը և նրան խնդրում է միջնորդել իր և ընդվզողների միջև: Սակայն Օսմանի դեմ ընդվզումը կանխելու և Մեդինայում անդորր հաստատելու համար Ալիի ջանքերն ապարդյուն են լինում:

Ալին նույնիսկ մի խմբի պարտականություն է տալի ֆիզիկապես պաշտպանել Օսմանին: Իր որդիներին էլ ուղարկում է խալիֆայի տունը, որպեսզի դժգոհ բազմությանը թույլ չտան Օսմանի տունը մտնել: Երբ խալիֆան գտնվում է պաշարման մեջ ու զրկվում է ջրից, Ալին փորձում է հնարավոր որևէ միջոցով ջուր հասցնել Օսմանին ու նրա մերձավորներին: Ի վերջո դժգոհ բազմությունը ներխուժում է Օսմանի բնակարանն ու նրան սպանում է:

Օսմանի սպանվելուց հետո մարգարեի աջակիցներն ու ժողովրդի տարբեր խավեր մեծ ոգևորությամբ գնում են Ալիի տունն ու ասում են. «Ժողովուրդն առաջնորդի կարիք ունի և քեզանից բացի ուրիշին Իմամ լինելու համար արժանի չենք տեսնում: Քանի որ կրոն հետ կապված քո անցյալն ամենից ավելի շատ է ու ամենամոտիկ անձն ես եղել Աստծո մարգարեին»: Ալիի բնակարանը դիմող ամբոխն այնքան բազմամարդ էր, որ Ալին այդ մասին ասում է. «Ժողովուրդը ջրի հասած ծարավ ուղտերի նման, որոնց սանձը դուրս է եկել ուղտապանի ձեռքից շտապեց իմ կողմը»:

Չնայած մարգարեի աջակիցների, գաղթականների ու տարբեր կետերից ժամանած մուսուլմանների պնդումներին Ալի պատրաստ չեղավ ընդունել խալիֆայությունը և ասաց. «Ժողովուրդ ինձ հանգիստ թողեք ու ուրիշին դիմեք»:

Նա պայմաններն անբարենպաստ էր գտնում ու հավատացած էր, որ գործ ունի բազմերանգ ու մի քանի դեմք ունեցող հոսանքի հետ, այնպես որ նրանք հոգիներն անդորր ու հանգիստ չի առնում ու նրանց դատողությունը կայուն չէ: Նա գիտակցում էր, որ այդ բարդ իրավիճակում ժողովուրդն իր ընտրության մեջ մոլորվել է և դիմադրության ուժ չունի: Ալին հեռատեսությամբ անհանդարտ ու ալեկոծ ապագա էր նախատեսում:

Ալին գիտակցում էր, որ անցյալում գործադրված սխալ քաղաքականության պատճառով հասարակության ազնվական խավը, Բանի Օմայեի գերդաստանն ու իշխանության գործակատարները տիրապետում են հանրային գույքի ու մեծ հարստություն են դիզել իրենց համար: Հետևաբար գուշակում էր, որ այդ խմբերն իրենց շահերը պաշտպանելու համար ընդվզելու են իր դեմ և լուրջ բարդություն ու արգելքներ են առաջացնելու իշխանության համար: Նա նկատում էր, որ շեղումը, բռնությունը, անարդարությունն ու խտրականությունը արմատ են ձգել հասարակության մեջ և կրկին տարածվել են խավարամտության շրջանի գաղափարները: Ժողովուրդն էլ ընտելացել է այս իրավիճակին և ընդդիմանում է դրա դեմ վերցվող ցանկացած քայլի: Հետևաբար ասում է. «Ահա մութ ամպերը պատել են երկինքն ու իսլամի լուսավոր ուղին փոխվել է»: Այսինքն մարգարեի ներկայացրած իսլամի դիմագիծը փոխվել է և բարու ու չարի զատորոշումը բարդացրել է ժողովրդի գլխավոր մասի համար:

Ապա ասաց. «Իմացեք, որ եթե ձեր դիմումն ընդունեմ, ձեզ հետ վարվելու եմ իմ նախընտրած ձևով և չեմ ունկնդրելու սրա ու նրա խոսքերին ու պախարակողների քննադատությանը»:

Նման հայտարարությամբ Իմամը ցանկանում էր ապացուցել իսլամի ուսուցումների հանդեպ իր հավատարմությունը: Միևնույն ժամանակ հրաժարվելով իշխանությունն ընդունելուց փորձում էր գնահատում կատարել արդարության իշխանության հաստատման համար ժողովրդի պատրաստակամության մասին:

Ալին շատ լավ էր ճանաչում ժողովրդի հոգեվիճակը և հավանական էր համարում, որ իր խիստ քայլերի դիմաց ընդդիմություն ցուցաբերեն: Հետևաբար հայտարարեց, որ այն դեպքում կընդունի իշխանությունը, որ արմատախիլ անի անցյալ շրջանում տածված նեխածությունը և որևէ մեկն իրեն չընդդիմանա: Այդ պատճառով էլ սկզբում հրաժարվում է իշխանությունն ընդունել ու նրանց հիշեցնում է, որ դուք իմ արդարության և իսլամի ուսուցումներին իմ սկզբունքային հավատարմության տարողությունը չունեք: Հետևաբար գերադասելի է, որ ինձ մոռանաք ու մի այլ անձի ընտրեք իշխանության համար: Իմամը ցանկանում էր, որ նրանք պնդումների արդյունքում հոգեպես փոփոխություն կրեն և ապացուցեն Ալիի ճամփի և ուղղության հանդեպ իրենց հավատարմությունը: Իսկ եթե Ալիի իշխանությունն ընդունելու համար պատրաստ չեն, թողնեն ու հեռանան:

Իմամ Ալին նկատելով ժողովրդի հաստատակամությունն իր առաջին ելույթում ի վերջո հայտարարում է իր իշխանության ընթացքի մասին ու ասում է. «Երդվում եմ Աստծո անունով, որ եթե նկատեմ մեկին, որ ապօրինի ու կողոպտված ունեցվածքով ամուսնացել ու իր համար ծառաներ է գնել, դրանք կվերադարձնեմ պետության գանձարանը, քանի որ արդարությունը ելք է ստեղծում և նա՝ ում արդարությունը դժգոհություն է պատճառում, նրա համար բռնության ու չարիքի հանդուրժումն էլ ավելի բարդ է լինելու»:

Իմամի կողմից ներկայացված այս վերջնագրով ժողովուրդն ամեն կողմից դիմում է նրան և նրա հետ ուխտակցություն է հայտնում: Իմամ Ալիի գլխավոր ծրագրերից մեկը մարգարեի մոռացության տրված կամ աղավաղված ավանդույթների վերականգնումն էր: Հետևաբար մեծ աշխատանք ուներ կատարելու և դրա իրագործումն անկասկած պահանջում էր ժողովրդի համընդհանուր հովանավորությունը: Դա պահանջում էր, որ ժողովուրդը փորձվի և գնահատման ենթարկվի Ալիի իշխանության հանդեպ նրա համակրանքը, որպեսզի աշխատանքը բարեհաջող կերպով իրականացվի:

Ամեն դեպքում Ալին իր իմացած ձևով վերջնագիր է ներկայացնում ժողովրդին և նրանց առիթ է տալիս խորհել Ալիի առաջնորդության և ապագայում նրա ուղեգծի մասին: Այս փուլում ժողովուրդն Ալիի խնդրանքով հավաքվում է մզկիթում: Ալին ելույթ ունենալով նախ հայտնում է իշխանությունն ստանձնելու իր դժգոհությունը և ապա ասում է. «Բայց դուք պնդեցիք, որ ինձանից բացի ուրիշ մեկն իշխանության ղեկն իր ձեռքը չառնի: Իմացեք, որ ձեր գանձարանի բանալին ինձ հետ և առանց թույլտվության ես իրավունք չունեմ նույնիսկ մեկ դերհամ գումար վերցնել այդտեղից: Արդյոք ինձ թույլատրում եք»: Ժողովուրդն «այո» է ասում:

Իմամ Ալիի նպատակն էր պետության գանձարան վերադարձնել անարդար կերպով յուրացված գույքը և այդ ճամփին որևէ արգելքի չհանդիպել:

Այսպիսով իր իշխանության հիմքերն ամրապնդելու համար Ալին ազատ է թողնում ժողովրդին և նրանց առիթ է տալիս, որ գիտակցաբար կատարեն իրենց ընտրությունը: Ի վերջո մի քանի օր տևած դիմումներից ու ժողովրդի կողմից պնդումներից հետո Ալին ստանձնում է մուսուլմանների իշխանության ղեկը և ժողովուրդն էլ արտակարգ խանդավառությամբ ու լիարժեք ազատությամբ ընտրում է նրա իշխանությունը: