Մայիս 01, 2017 11:07 Asia/Yerevan
  • Իրանցի հանրահայտ գործիչներ՝ համաշխարհային պարծանքներ (131)

Այս հաղորդման ընթացքում կշարունակենք մեր զրույցը իրանցի միստիկ-մտավորական՝ Ալի Իբն Օսման Հոջվիրիի մասին:

Ներկայացնում ենք «Իրանցի հանրահայտ գործիչներ՝ համաշխարհային պարծանքներ» հաղորդաշարի հերթական համարը։ Այսօր կշարունակենք  մեր զրույցը  իրանցի միստիկ ու մտավորական Ալի Իբն Օսման Հոջվիրիի մասին: Նախորդ երկու հաղորդումներում արդեն ծանոթացել եք Հոջվիրիի հետ։ Նա  փայլուն գործունեություն է ունեցել Իրանում ու Հնդկաստանում ու բազմաթիվ հետևորդներ ունի: Նա այն ճանաչված գործիչներից է, որոնց անունը հայտնի ու սիրված է միստիցիզմով հետաքրքրվողների կողմից: Ալի Հոջվիրին Հնդկական թերակղզում ճանաչված է «Դաթա Գանջ Բախշ» անունով և Լահուրում գտնվող նրա դամբարանը ուխտավայր է համարվում:

-------------------- 

Ալի Իբն Օսման Հոջվիրին մեծ հավանականությամբ լուսնային հիջրեթի 4-րդ դարի վերջերին կամ 5-րդ դարի սկզբին՝ Ղազնավիների հարստության տիրապետության ժամանակաշրջանում ու Սոլթան Մահմուդ Ղազնավիի թագավորության օրոք ծնվեց Ղազնեյի Հոջվիր թաղամասում:

Հոջվիրին ժամանակի մշակութային կենտրոններում հետևել է գիտություններից շատերին ու  ծանոթացել է դրանց: Նա Ղուրանը, հադիսը, մեկնաբանությունն ու իսլամական օրենսգիտությունը սերտում է ծննդավայր Ղազնեյում ու որոշ ժամանակ անց, երբ դեռ երիտասարդ տարիքում էր գտնվում հեռանալով Ղազնեյնից երկար ճանապարհորդության է մեկնում:

Այդ ժամանակ նա ծանոթանում է Շեյխ Աբոլֆազլ Խաթլիի հետ, որը բնակվում էր Լիբանանում: Հոջվիրին ծանոթանալով Շեյխին դառնում է նրա աշակերտը: Նրա բնակության վերջին հանգրվանը Լահուրն էր: Խորասանի ու Հնդկաստանի սահմանին գտնվող այդ քաղաքում նա առիթ է ունենում գրել ու ավարտին հասցնել «Քաշֆ-օլ-Մահջուբ»-ը:

Հոջվիրին մեծ ծառայություններ է մատուցում Լահուրում և բազմաթիվ հետևորդներ է ունենում: Հինդու պատմագիրներն անդրադարձել են հատկապես իսլամ կրոնի տարածման հարցում Հոջվիրիի մատուցած ծառայություններին: «Քաշֆ-օլ-Մահջուբ»-ը հիմք ընդունելով Հոջվիրին ունեցել է ևս ինն աշխատություններ, որոնցից այսօր որևէ օրինակ չի պահպանվել:

Հոջվիրիի դամբարանը՝ Լահուրում

 

«Քաշֆ-օլ-Մահջուբ»-ը միստիցիզմի ու սուֆիզմի բնագավառում պարսկերեն լեզվով գրված հնագույն գիրքն է: Այս գիրքը հեղինակի ժամանակի հասարակական, պատմական ու աշխարհագրական կարևոր տեղեկությունները պարունակելու, նաև սուֆիզմի ու նրա հետևորդների մասին առանց միջնորդի տեղեկություններ պարունակելու, ինչպես նաև քերականական յուրահատուկ կառույցի ու ոճի և պարսկերեն լեզվի հին եզրույթների օգտագործման պատճառով պարսից գրականության արձակի եզակի աղբյուրներից է համարվում:

Հոջվիրին այս համապարփակ ու կատարյալ աշխատությունը կատարել է պատասխանելով իր բարեկամ ու համաքաղաքացի միստիկ Շեյխ Աբու Սաիդ Հոջվիրիի հարցումներին:

Հոջվիրիի «Քաշֆ-օլ-Մահջուբ»-ից մի քանի հատընտիրներ, նաև օրդու, անգլերեն, արաբերեն, թուրքերեն ու փենջաբերեն լեզուներով մի քանի թարգմանություններ են հրատարակվել: Պահպանվել են այս ստեղծագործության մի քանի տասնյակ ձեռագրեր և Մոհամմեդ Հոսեյն Թասբիհին հիմք ընդունելով տարբեր ցուցակներ թվել է շուրջ 60 ձեռագիր օրինակներ: Այս արժեքավոր գիրքը հրատարակվել է Թեհրանում, Լահուրում, Սամարղանդում, Տաշկեդում ու Մոսկվայում:

«Քաշֆ-օլ-Մահջուբ»-ի առաջին խմբագրումը կատարվել է 1914 թվականին ռուս արևելագետ Վալենտին Ալեքսևիչ Ժուկովսկու միջոցով: Նրա վախճանումից հետո նրա աշակերտներից մեկը, որոշ ցուցակներ ավելացնելով ու նաև որոշ սրբագրումներ կատարելով գիրքը հրատարակել է 1926 թվականին: Այս գիրքը մի քանի անգամ Իրանում տպագրել է օֆսեթ տպագրության եղանակով։

Վալենտին Ալեքսևիչ Ժուկովսկի

 

«Քաշֆ-օլ-Մահջուբ»-ի ամենավերջին խմբագրումն իրականացվել է պարսից լեզվի և գրականության դասախոս դոկտ. Մահմուդ Աբեդիի միջոցով: Դոկտ. Աբեդին այս խմբագրման ընթացքում բացահայտել է շատ բառերի ու արտահայտությունների ճիշտ արձանագրությունը և լուծել է գրքի բովանդակության բարդություններից շատերը: Դոկտ. Աբեդին գրքին ավելացրած ցուցակներով ու բացատրություններով  ընթերցողին օգնել է ավելի հեշտությամբ ըմբռնել այն:

«Քաշֆ-օլ-Մահջուբ»-ը կրոնի, ուսմունքի, ճշմարտության ու իմացության մասին արժեքավոր տեղեկությունների գանձարան է: Այս գիրքը թե սուֆիզմին հատուկ եզրույթների ու արտահայտությունների բառարան է և թե ներկայացնում է միստիցիզմի ու սուֆիզմի մեծերի կյանքն ու գործունեությունը: Գրաքննադատների համոզմամբ «Քաշֆ-օլ-Մահջուբ»-ն իր ընթերցողին՝ գիտության ինչ մակարդակում էլ, որ նա գտնվի ինչ-որ բան է սովորեցնում: Գրքի նախաբանում բացատրել է դրա խորագրի ընտրության պատճառը: Նա այն պատճառով է գիրքը «Քաշֆ-օլ-Մահջուբ» կոչել, որ դրա խորագիրը ընթերցողի համար բացահայտի դրա բովանդակությունը: Հոջվիրիի ընդգծմամբ գիրքը բացատրում է դեպի Բարին տանող ճանապարհը և փորձում է վերցնել այս ճամփին մարդկությանը ծածկող քողերը՝ հեջաբը: Գրքի խորագիրը լավագույնս բացատրում է դրա իմաստը քանի որ բացահայտումներով վերացվում են քողերը:

«Քաշֆ-օլ-Մահջուբ»

 

Միստիցիզմի ու սուֆիզմի երևելի դեմքերը բոլոր ժամանակաշրջաններում գնահատանքով են արտահայտվել «Քաշֆ-օլ-Մահջուբ»-ի մասին և դա համարել են ճշմարտություն որոնողների ճանապարհը լուսավորող ճրագ, քանի որ դա կատարյալ ուսուցչի նման առաջնորդում է այդ ճանապարհին հետևողներին: «Քաշֆ-օլ-Մահջուբ»-ը աղբյուր է ծառայել միստիկական մի քանի հեղինակավոր գրքերի ու հայտնի կենսագրությունների համար: Ֆարիդեդդին Աթթարը «Թազքարաթ-օլ-օլյա»-ում նախորդ շրջանների միստիկների կյանքն ու գործունեությունը որոշ համառոտագրությամբ փոխ է առել «Քաշֆ-օլ-Մահջուբ»-ից: «Քաշֆ-օլ-Մահջուբ»-ի խմբագիր Ժուկովսկու ուսումնասիրության համաձայն Շեյխ Աթթարը «Թազքարաթ-օլ-օլյա»-ում հաճախ է օգտվել Հոջվիրիի «Քաշֆ-օլ-Մահջուբ»-ից և որոշ դեպքերում առանց աղբյուրը հիշատակելու մեջբերում է կատարել և նման պարագաներում հաճախ բավարարվել է «Ասում են» արտահայտությունն օգտագործելով: Իհարկե «Թազքարաթ-օլ-օլյա»-ում երկու անգամ հիշատակված է Հոջվիրիի անունը և ներկայացված է նրա գործունեությունը: Դրանցից մեկը Աբու Հանիֆա, իսկ մյուսը Աբու Աթայի կենսագրությունները ներկայացնելիս է:

Խաջե Մոհամմեդ Փարսայն իր «Ֆասլ-ալ-խեթաբ» աշխատության մեջ բազմաթիվ անգամ հղում է կատարում «Քաշֆ-օլ-Մահջուբ»-ին ու հարգանքով է արտահայտվում Հոջվիրիի  մասին:

Հոջվիրին իր գրքի նախաբանում մի քանի անգամ գանգատվում է օրվա պայմաններից ու նրանից, որ հասանելիություն չունի Ղազնեյում թողած իր գրքերին, սակայն իր արժեքավոր գիրքն ստեղծելիս կարողացել է օգտվել ժամանակի հեղինակավոր աղբյուրներից: Ռուս արևելագետ և «Քաշֆ-օլ-Մահջուբ»-ի խմբագիր Ժուկովսկին մանրակրկիտ ուսումնասիրությամբ որոնել է «Քաշֆ-օլ-Մահջուբ»-ի համար աղբյուր ծառայած գրքերը: Նա «Քաշֆ-օլ-Մահջուբ»-ի համար գրած իմաստուն նախաբանում Հոջվիրիի կողմից օգտագործված աղբյուրների շարքում հիշատակում է Աբու Աբդոլռահման Սոլմիի «Ահլե Սոֆեի պատմություն»-ը, «Ռեսալա Ղոշիրիե»-ն և Աբու Նասր Սառաջի «Լամըե ֆել-Թասավոֆ»-ը:

«Ռեսալա Ղոշիրիե»-ի ու «Քաշֆ-օլ-Մահջուբ»-ի ժամանակակից լինելու պատճառով որոշ բանասերներ համոզված են, որ այդ երկու հեղինակների միջև եղած շփումների պատճառով Հոջվիրին իր գիրքը գրել է հիմք ընդունելով Ղոշիրեյի աշխատությունը: Այս տեսակետը մերժում են հիշյալ երկու աշխատությունների հեղինակները: «Ռեսալա Ղոշիրիե»-ի հեղինակ Աբոլղասեմ Ղոշիրին եղել  է Հոջվիրիի  ժամանակակիցը և Հոջվիրին նրա հետ հանդիպումներ է ունեցել ու իր «Քաշֆ-օլ-Մահջուբ»-ում հաստատել է նրա դիրքը: Երբ Հոջվիրին սկսում է գրել «Քաշֆ-օլ-Մահջուբ»-ը նրա ձեռքի տակ է եղել նաև «Ռեսալա Ղոշիրիե»: Այս երկու աշխատությունները թեև նույն թեմայի շուրջ են ու դրանց հեղինակները ժամանակակիցներ են եղել, սակայն բացահայտ տարբերություններ ունեն: «Ռեսալա Ղոշիրիե»-ի մեկնաբան և դրան օրդու լեզվով թարգմանած Փիր Մոհամմեդ Հասանն այս կապակցությամբ հավատացած է, որ թեև Հոջվիրին «Քաշֆ-օլ-Մահջուբ»-ում օգտվել է «Ռեսալա Ղոշիրիե»-ից, սակայն նաև անդրադարձել է, որոշ հարցերի, որոնք տեղ չեն գտել «Ռեսալա Ղոշիրիե»-ում:

Ալի Իբն Օսման Հոջվիրի

 

«Քաշֆ-օլ-Մահջուբ»-ի խմբագիր Ժուկովկսին Էմամ Ղոշիրիին համարելով այն երևելի դեմքերից, որոնց անդրադարձել է Հոջվիրին, սակայն չի հաստատում այն փաստը, որ Հոջվիրին կարող է օգտված լինել «Ռեսալա Ղոշիրիե»-ից: Ժուկովսկին ասում է. «Երկու գրքերն էլ սուֆիզմի առաջնակարգ աղբյուրներից են համարվում և երկուսն էլ գրվել են լուսնային հիջրեթի 5-րդ դարի կեսերին: Բովանդակության տեսակետից ունեցած ընդհանրություններով հանդերձ երկու գրքերը թեմաների քանակի ու որակի, նաև նյութերի մեկնաբանության տեսակետից այս երկու արժեքավոր ստեղծագործությունները որևէ նմանություն չունեն: Միայն երբեմն որոշ տեխնիկական արտահայտություններում այս երկու ստեղծագործություններում կարելի է ընդհանրություններ նկատել»:

Հնդիկ բանասեր Աբդոլմաջեդ Դարյաբադին, որպես անկողմնակալ մի բանասեր, որը ոչ «Ռեսալա Ղոշիրիե»-ն է թարգմանել և ոչ էլ խմբագրել է «Քաշ-օլ-Մահջուբ»-ը տեսակետ է հայտնել դրանց մասին: Նրա համոզմամբ «Ռեսալա Ղոշիրիե»-ում ու «Քաշաֆ-օլ-Մահջուբ»-ում նկատվող ընդհանրություններով հանդերձ կարելի է զգալ հեղինակների ոճերի տարբերությունը: Ղոշիրին առավելապես բավարարվում է նախորդ սերնդի գործիչների կենսագրությունն ու տարբեր դրվագներ ներկայացնելով, մինչդեռ Հոջվիրին որպես գիտուն ու բանասեր նաև ներկայացնում է իր անձնական փորձն ու ապրումները: Հոջվիրին նաև համարձակություն է ունեցել մերժելու ուսմունքի հետ կապված որոշ թեմաներ: Հետևաբար նրա աշխատությունը միայն դրվագների նկարագրություն չէ, այլ բանասիրական վավերական աշխատանք է համարվում»: