Իրանցի հանրահայտ գործիչներ՝ համաշխարհային պարծանքներ (134)
Այս հաղորդման ընթացքում կշարունակենք մեր զրույցը իրանցի միստիկ-մտավորական՝ Ալի Իբն Օսման Հոջվիրիի մասին:
Ներկայացնում ենք «Իրանցի հանրահայտ գործիչներ՝ համաշխարհային պարծանքներ» հաղորդաշարի հերթական համարը։ Այսօր կշարունակենք մեր զրույցը իրանցի միստիկ ու մտավորական Ալի Իբն Օսման Հոջվիրիի մասին: Նա փայլուն գործունեություն է ունեցել Իրանում ու Հնդկաստանում ու բազմաթիվ հետևորդներ ունի: Նա այն ճանաչված գործիչներից է, որոնց անունը հայտնի ու սիրված է միստիցիզմով հետաքրքրվողների կողմից: Ալի Հոջվիրին Հնդկական թերակղզում ճանաչված է «Դաթա Գանջ Բախշ» անունով և Լահուրում գտնվող նրա դամբարանը ուխտավայր է համարվում:
--------------------
Ալի Իբն Օսման Հոջվիրին մեծ հավանականությամբ լուսնային հիջրեթի 4-րդ դարի վերջերին կամ 5-րդ դարի սկզբին՝ Ղազնավիների հարստության տիրապետության ժամանակաշրջանում ու Սոլթան Մահմուդ Ղազնավիի թագավորության օրոք ծնվեց Ղազնեյի Հոջվիր թաղամասում:
Հոջվիրին ժամանակի մշակութային կենտրոններում հետևել է գիտություններից շատերին ու ծանոթացել է դրանց: Նա Ղուրանը, հադիսը, մեկնաբանությունն ու իսլամական օրենսգիտությունը սերտում է ծննդավայր Ղազնեյում ու որոշ ժամանակ անց, երբ դեռ երիտասարդ տարիքում էր գտնվում հեռանալով Ղազնեյնից երկար ճանապարհորդության է մեկնում:
Այդ ժամանակ նա ծանոթանում է Շեյխ Աբոլֆազլ Խաթլիի հետ, որը բնակվում էր Լիբանանում: Հոջվիրին ծանոթանալով Շեյխին դառնում է նրա աշակերտը: Նրա բնակության վերջին հանգրվանը Լահուրն էր: Խորասանի ու Հնդկաստանի սահմանին գտնվող այդ քաղաքում նա առիթ է ունենում գրել ու ավարտին հասցնել «Քաշֆ-օլ-Մահջուբ»-ը:
Հոջվիրին մեծ ծառայություններ է մատուցել Լահուրում և ունեցել է բազմաթիվ հետևորդներ: Նաև քննարկելով նրա այս աշխատությունը, որը բաղկացած է հինգ գլուխներից ասացինք, որ «Քաշֆ-օլ-Մահջուբ»-ը չնայած իր տարբեր ու բազմազան բաժիններին հիմնված է երկու գլխավոր առանցքների շուրջ և դա Աստծո հետ մարդու յուրահատուկ կապը և իր սեփական «ես»-ի հետ մարդու հակադրությունն է և գրքի բոլոր բաժինները չնայած համեմատական անկախության կապակցված են մյուս բաժիններին: Այնուհետ անդրադարձանք այս ստեղծագործության մի քանի կարևոր տարրերին:
«Քաշֆ-օլ-Մահջուբ» ծանրակշիռ գիրքը բաղկացած է հինգ բաժիններից, որոնցից յուրաքանչյուրն իր հերթին բաժանված է ավելի փոքր բաժինների: Նույն գործոնը, որ իրար է միացնում գրքի գլխավոր բաժինները, իրար է միացնում նաև դրա ավելի փոքր մասերը:
«Քաշֆ-օլ-Մահջուբ»-ի հեղինակի նախաբանը կառուցվածքային տեսակետից չափազանց մեծ նշանակություն ունի, քանի որ գրքի կառուցվածքի գլխավոր յուրահատկություններից շատերը կարելի է նկատել նախաբանում: Այս բաժինը բաղկացած է սկզբնական նախաբանից, ութ գլուխներից և վերջաբանից: Նախաբանը սկսվում է Աստծո փառաբանմամբ և իսլամի մարգարեին ու նրա գերդաստանին հղված ողջույններով: Այս կարճ՝ չորս տողանոց փառաբանության մեջ օգտագործված են արաբերեն լեզվով հանգավորված բառեր և միստիկական բովանդակությամբ բառեր ու արտահայտություններ, որոնք համապատասխանում են գրքի բովանդակությանը:
Այս կարճ փառաբանությունից հետո հեղինակը ներկայացնում է իրեն ու ակնարկում գրքի ստեղծմանը: Նախաբանի այս բաժինը գրված է ամենապարզ ու համառոտ կերպով և չափազանց պարզ ու սահուն լեզվով: Դրան հաջորդող նախաբանի մյուս բոլոր բաժիններից յուրաքանչյուրը հատկացված է այդ նախադասություններից որևէ մեկի հստակեցմանն ու բացատրությանը և Հոջվիրին այդ արտահայտությունները լրացնելու և հաստատելու համար հղում է կատարում այաներին, հադիսներին, շեյխերի ասույթներին ու առակներին և հենց սկզբից արծարծում է միստիկական ու փիլիսոփայական թեմաներ: Այս կառուցվածքն, այսինքն նախ ընդհանուր ու համառոտ մի թեմա ներկայացնելն ու ապա դրա ծավալումն ու ճյուղավորումը շարադրության արվեստում «Գումարում, բաժանում ու պարզաբանում» է կոչվում: «Քաշֆ-օլ-Մահջուբ»-ի բոլոր տարրերը կարելի է քննարկել այս կառուցվածքի կապակցությամբ: Այլ խոսքով նյութերն արծարծելու համար Հոջվիրիի մեթոդն այնպես է, որ նա նախ ընդհանրապես թվում է մի թեմայի տարբեր տարրերը և ապա ընդարձակում է դրանք: Երբեմն յուրաքանչյուր տարրի բացատրության ժամանակ կողմնակի թեման իր հերթին բաժանվում առավել մասերի և յուրաքանչյուր տարրը կրկին ընդարձակվում է:

«Քաշֆ-օլ-Մահջուբ»-ի նախաբանում ներկայացված Աբու Սաիդ Հոջվիրիի հարցումը կարելի է գրքի բոլոր գլուխների համառոտագրությունը համարել: Իրականության մեջ գրքի բոլոր բաժինները պատասխանում են այս հարցին ու բացատրություն են ներկայացնում: Այս հարցադրումն էլ գրքի նախաբանի սկզբնական բաժնի նման, որի յուրաքանչյուր նախադասությունը բացատրվում է մի գլխի ներքո, պարզաբանվում է գրքի տարբեր բաժիններում ու ընդարձակվում է: Նույնիսկ շեյխերի ու սուֆիզմի երևելի դեմքերի ծանոթացման բաժնում հարգվել է նույն կառուցվածքը, այսինքն սկզբում տվյալ անձի մասին ընդհանուր տեղեկություն է փոխանցվել և ապա այդ բացատրությունն ընդլայնվել ու ընդարձակվել է: Այս բաժնում նույն կարգով ներկայացված են տվյալ անձի ասույթները:
Իմաստային կապը թե «Քաշֆ-օլ-Մահջուբ»-ի նախաբանում և թե տարբեր բաժիններում համարվում է բովանդակության մեջ միասնականություն ստեղծվող տարրը: Նաև «Այն ինչ-որ ասացի....դրա նպատակն այն էր որ» արտահայտության պես տարբեր գործոնների կրկնվելը բոլոր գլուխների սկզբում և մի շարք առանցքային բառերի, այդ թվում «Բարու», «Գրքի» և «Ես ու Դու»-ի կրկնվելը նախաբանի տարրերն իրար միացնելու և դրանք այլ բաժիններին կապելու ուղղությամբ չափազանց ազդեցիկ դերակատարություն ունեն:
«Քաշֆ-օլ-Մահջուբ»-ի սկզբնական բաժինը, որը հաջորդում է նախաբանին, բաժանված է տարբեր գլուխների, որոնցից են «Բաբ-ալ-ֆաղր»-ը, «Բաբ Էսբաթ-ալ-էլմ»-ը, «Բաբ-ալ-թասավոֆ»-ը և այլն: Բոլոր այս գլուխները միանման կառուցվածք ունեն: Հոջվիրին յուրաքանչյուր գլուխն սկսում է դրա թեմայի հետ առնչվող այաներով, հադիսներով և կամ առակներով: Գրքի այս բաժնի յուրաքանչյուր գլուխ, բացառությամբ մեկի, բաժանված է նախաբանի ու մի քանի բաժինների: Հոջվիրին յուրաքանչյուր գլխի ավարտին խոսքը եզրակացնում է: Այս բաժնում գլուխների խորագրերն ու դրանց թեմաների միջև փոխկապակցվածությունը հարգվել է: Այս բաժնի գլուխների թեմաներն են չքավորությունն ու սուֆիզմը, որոնք բոլորն էլ համարվում են սուֆիների գլխավոր թեմաները: Այս թեմաների սերտ առնչությունն էլ այս բաժնի միատարրության պահպանման ուղղությամբ չափազանց մեծ դերակատարություն ունի և այս բաժինն առանձնացնում է գրքի մյուս բաժիններից:

Շեյխերի և կրոնի ու սուֆիզմի երևելի գործիչների ծանոթացման բաժինն էլ «Քաշֆ-օլ-Մահջուբ»-ի ընդհանուր կառուցվածքը հարգվելով բաժանված է մի քանի բաժինների, որոնցից յուրաքանչյուրում ներկայացվում է մեկ անձ: Հոջվիրին ներկայացնելով յուրաքանչյուր անձին կարճ նախադասությամբ անդրադառնում է նրա հոգևոր բարձր դիրքին և ապա փոխանցում է նրանց հետ կապված առակներ ու դեպքեր, ինչպես նաև նրանց միստիկական արտահայտություններն ու տեսակետները: Այս կառուցվածքը համարվում է այս բաժնի գլուխների ընդհանուր շրջանակը: Հոջվիրին որտեղ որ անհրաժեշտ է համարում ընդլայնում է այդ բաժինները և բացատրություն է ներկայացնում և ընդգծելու համար իր խոսքը հղում է կատարում այաների, հադիսների ու առակների: