Հունիս 03, 2017 09:22 Asia/Yerevan
  • Միջին Ասիան և Կովկասն անցած շաբաթվա ընթացքում

Ողջույն թանկագին բարեկամներ: «Միջին Ասիան և Կովկասն անցած շաբաթվա ընթացքում» հաղորդաշարի հերթական համարը հատկացված է այս երկու տարածաշրջանների կարևորագույն իրադարձությունների քննարկմանը, որոնց միջից առանձնացրել ենք Մինսկի խմբի վերջին դիրքորոշման հանդեպ Հայաստանում ԵՄ-ի պատվիրակության նախագահի հովանավորությունը և Ադրբեջանի նախագահի Ռիադում արաբական ու մուսուլմանական երկրների ղեկավարների և ԱՄՆ-ի նախագահի հանդիպմանը մասնակցելը: Նախ  մի քանի լուրեր:

Անցած շաբաթ Բաքվում նշվեց Ադրբեջանի հանրապետության հիմնադրության 99-ամյակը, միևնույն ժամանակ Ադրբեջանի Իսլամ կուսակցության բանտարկված առաջնորդ Մոհսեն Սամադովի պաշտպան փաստաբան Յալչին Իմանովը միջազգային շրջանակներին կոչ արեց վերահասու լինել այդ մուսուլման ակտիվիստի վիճակին: Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովի նստաշրջանի գումարումն անցած շաբաթվա կարևոր իրադարձություններից էր: Ի դեպ Ռուսաստանն իր ռազմական կարողության ընդլայնման շրջագծում նոր հրետանի տեղակայեց Տաջիկստանում գտնվող այդ երկրի թիվ 201 ռազմաբազայում: Այս քայլի արդյունքում հատկապես լեռնային տարածքներում օդային թիրախներին դիմակայելու համար Ռուսաստանի ռազմական կարողությունն ընդլայնվում է: Հայաստանում ԵՄ-ի պատվիրակության նախագահը պաշտպանեց ԼՂ-ի հակամարտության հարցով Մինսկի խմբի պաշտոնական դիրքորոշումը, իսկ Իլհամ Ալիևը մասնակցեց Ռիադում կայացած նիստին:

-------------------

Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին  անցած շաբաթ ճեպազրույցի ժամանակ ասել է, որ Եվրամիությունն աջակցում է Մինսկի խմբին:

 

Դեսպանն ասել է, որ ԵՄ-ն լիարժեք աջակցում է համանախագահների վերջին հայտարարությանը: «Մենք հավատում ենք, որ ստատուս-քվոն անհնար է պահպանել, մենք հավատում ենք, որ հրադադարի համաձայնագիրը պետք է պահպանվի, մենք հավատում ենք, որ հակամարտությունը ռազմական լուծում չունի, մենք հավատում ենք, որ հետաքննության եւ վստահության մեխանիզմներն անհրաժեշտ են», ասել է դեսպանը:

Ղարաբաղյան հակամարտության գոտում իրավիճակը փոխվել է: Առանց զսպման մեխանիզմների ստատուս-քվոն արդեն հնարավոր չէ պահպանել, միգուցե հենց դա է նկատի ունեցել ԵՄ դեսպանը՝ հղում անելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարությանը:

Այդ հայտարարությունը, որը հայկական կողմը գնահատել է աննախադեպ, ցույց է տալիս, որ համանախագահները տարածաշրջանում կայունության պահպանման այլ միջոցներ չեն տեսնում, քան զսպման մեխանիզմների ներդրումը:

Բաքվին հաջողվել է համոզել 7 հոգով ավելացնել ԵԱՀԿ դիտորդների թիվը: Դա բավարար կլինի, եթե շփման գծին սարքավորումներ տեղադրվեն:

Հայաստանում ԵՄ-ի դեսպանի և պատվիրակության նախագահի արտահայտությունները վկայում են այն մասին, որ այդ միությունը Ադրբեջանի ու Հայաստանի միջև ԼՂ-ի հակամարտության հարցում անկողմնակալ չէ: Սա ի տես այն բանի, որ Բաքվի իշխանություններն իրենց ամբողջ ջանքն ի գործ են դնում ԼՂ-ի հակամարտության կարգավորման ուղղությամբ նույնիսկ չբացառելով ռազմական քայլի դիմելու հնարավորությունը: Ի հետևումն ապրիլյան պատերազմին թվում է, թե Բաքվի իշխանություններն այլևս սխալ ու անթույլատրելի չեն համարում պատերազմի վերսկսումը: Այդ մասին են վկայում անցած տարիների ընթացքում Ադրբեջանի ռազմական մեծաքանակ գնումները:

Դա ի տես այն բանի, որ Հայաստանն ու ԼՂ-ի բնակչությունն ընդգծում են ԼՂ-ի հակամարտությունը միայն խաղաղ միջոցներով կարգավորելու անհրաժեշտությունը:

Իրականությունն այն է, որ հայկական կողմի համար ԼՂ-ի հակամարտության կարգավորման թվականն այնքան էլ մեծ նշանակություն չունի: Ամենավատ պայմաններում հայերը պարտավորվելու են հետ վերադարձնել գրավված տարածքները: Թեև անցած ամիս Ադրբեջանի նախագահն արտահայտվեց Հայաստանը պատմականորեն Ադրբեջանին պատկանելու մասին, սակայն դժվար կարելի է պատկերացնել, որ Բաքվի իշխանությունները լուրջ ընկալած լինեն այդ հայտարարությունները: Հատկապես որ այդ հայտարարությունները հիմնականում կատարվում են ներքին ճնշման բեռից ձերբազատվելու նպատակով:

Այս պայմաններում Հայաստանում ԵՄ-ի պատվիրակության նախագահի արտահայտություններն այն մասին, թե արևմուտքը հայ-ադրբեջանական հակամարտության հարցով պաշտպանում է Մինսկի խմբի դիրքորոշումը, հիմնականում Հայաստանի օգտին է լինելու: Հատկապես որ Եվրոպական խորհրդարանի արտաքին հարաբերությունների կոմիտեի նախագահը նախօրեին ընդգծեց ԼՂ-ի հակամարտության զգայնության և դրա համար քաղաքական լուծում գտնելու անհրաժեշտության մասին: Դեյվիդ Մաք Ալիսթերն անցած հինգշաբթի օրը Երևանում հայտարարեց. «ԼՂ-ի հակամարտությունը ռազմական լուծում չունի և այս ճգնաժամի միակ լուծումը բանակցությունն է»:

----------------------

«Լեռնային Ղարաբաղում պատերազմի ամպեր են կուտակվում», - պնդում են արևմտյան ամենահեղինակավոր վերլուծական կառույցներից մեկի` Միջազգային ճգնաժամային խմբի (ICG) փորձագետները: Թեմային անդրադարձել է լրագրող Գեւորգ Ստամբոլցյանը:

-------------------

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ընդգծելով, որ Ադրբեջանն ամենաբարձր մակարդակով մասնակցեց Ռիադում արաբական ու իսլամական երկրների և ԱՄՆ-ի ղեկավարների նստաշրջանին, ասաց. «Իմ գնահատմամբ այս գագաթնաժողովը չափազանց խորիմաստ է»: Իլհամ Ալիևը Ադրբեջանի հանրապետության ազգային օրվա միջոցառման ժամանակ, ասաց. «Ես ցանկանում են հատուկ կերպով անդրադառնալ Սաուդյան Արաբիայում գումարված մուսուլմանական ու արաբական երկրների և ԱՄՆ-ի ղեկավարների նստաշրջանին: Հատկապես որ ԱՄՆ նախագահը հայտարարեց, որ այդ երկիրն այլևս չի միջամտելու մուսուլմանական երկրների ներքին հարցերին, նրանց հանձնարարությունները չի կատարելու և նրանց չի քարոզելու: Այս  հայտարարությունները չափազանց կարևոր են և կարող եմ ասել, որ գագաթնաժողովի բոլոր մասնակիցներն, այդ թվում Ադրբեջանն արժևորում են այդ հայտարարությունները, քանի որ բոլորս գիտենք, որ արտաքին միջամտության պատճառով Ադրբեջանն ամենաշատ տուժած երկրներից է: Հուսով ենք, որ այս կարևոր ազդանշանը նաև կփոխանցվի եվրոպական կառույցներին և վերջ կտա մեր ներքին հարցերին կատարվող միջամտություններին: Մենք ողջունում ենք այդ հայտարարությունը և հուսով ենք, որ այս գործընթացը կշարունակվի: Քանի որ դա հենց ճիշտ քաղաքականությունն է»:

«Ես նախապես ասել եմ ու հիմա էլ ցանկանում եմ կրկնել, որ եթե երկրները չմիջամտեն միմյանց հարցերում այլևս պատերազմ ու հակամարտություն չի լինելու և միայն խաղաղություն ու համագործակցություն է լինելու»,-հավելեց Իլհամ Ալիևը:

Ռիադի նստաշրջանում Դոնալդ Թրամփի արած հայտարարություններից Ադրբեջանի նախագահի ընկալումը տարբեր արձագանքներ ունեցավ: Այլ երկրների ներքին գործերին չմիջամտելու ուղղությամբ Թրամփի տված խոստումի հանդեպ Իլհամ Ալևի ցուցաբերած ջերմ ընդառաջումից հետո Բաքվում ԱՄՆ նախկին դեսպան Ռիչարդ Քոզլարիչն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին հորդորեց ԱՄՆ-ի կառավարության էության մասին դատողության մեջ չշտապել: Բաքվում ԱՄՆ նախկին դեսպանն ասաց. «Դժվար կարելի է պատկերացնել, թե Ռիադում Թրամփի  հայտարարություններն ինչ արդյունք են ունենալու, Սակայն Ադրբեջանի իշխանությունները չպիտի այն պատկերացումն ունենան, թե ինչ ցանկանան կարող են անել, կարող են խստացնել մամուլի վրա գործադրվող ճնշումները, սահմանափակել խոսքի ազատությունը, ճնշման տակ դնել ոչ-պետական կազմակերպություններին ու այդ բոլորի համար ԱՄՆ-ն կանաչ  լույս է ցույց տալու»:

«Հիմա դեռ վաղ է գնահատում կատարել Թրամփի կառավարության վարած քաղաքականության մասին: Եվրոպական երկրների հարցերով ԱՄՆ պետքարտուղարության օգնականը դեռ նշանակված չէ: Այդուհանդերձ Թրամփի կառավարության գործունեությունից կարելի է այնպես կռահել, որ մարդու իրավունքների հարցով Թրամփի կառավարության գործունեությունը շատ էլ չի տարբերվում Օբամայի կառավարությունից»-հավելել է Քոզլարիչը հիշեցնելով, որ ԱՄՆ-ի պետքարտուղարությունն Ադրբեջանում մարդու իրավունքների հարցով երկու հաղորդագրություն է հրապարակել: